116.0073.060404
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 04 2004Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11604061
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
23 մարտի 2004 թվականի N 73-Ն
ԶԵՂՉ ՍԱԿԱԳՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՆՎՃԱՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒ ԶԵՂՉԻ ՉԱՓԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Կազմակերպությունների կողմից քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված զեղչ սակագներով կան անվճար ծառայություններ մատուցելու կամ ապրանքներ մատակարարելու հետևանքով չստացված եկամուտների հաշվարկման և փոխհատուցման կարգը հաստատելու մասին» թիվ 1353-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի
Հաստատել`
1. միջպետական ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցման ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անվճար կամ զեղչ սակագներով երթևեկելու արտոնությունից օգտվողների տվյալների և զեղչ գումարի հաշվառման գրանցամատյանի ձևը` համաձայն N 1 հավելվածի,
2. միջպետական ուղևորափոխադրումների ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անվճար կամ զեղչ սակագներով տրանսպորտային ծառայություններ մատուցելու հետևանքով չստացված եկամուտների հաշվարկի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
տրանսպորտի և կապի նախարարի
2004 թվականի մարտի 23-ի
N 73-Ն հրամանով
Գրանցամատյան
___________________________________________________________________
/Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ տրանսպորտային կազմակերպության
անվանումը/
Միջպետական ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցման
ժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ Հայաստանի
Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն Հայաստանի
Հանրապետության քաղաքացիներին անվճար կամ զեղչ սակագնով երթևեկելու
արտոնությունից օգտվողների տվյալների և զեղչ գումարի հաշվառման
._________________________________________________________________________.
| N |Մեկնելու |Անուն, |Մշտական |Վկայականի |Վկայականի | Զեղչի չափը |
| |վայրը |ազգանուն,|բնակության|սերիան, |տրման |____________|
| | |հայրանուն|հասցեն ըստ|համարը |ամսաթիվը և |%-ով|գումարը|
| | | |անձնագրի |և այն |գործողության | |դրամով |
| | | | |տրամադրած |ժամկետը | | |
| | | | |պետ. մարմնի| | | |
| | | | |անվանումը | | | |
|___|_________|_________|__________|___________|_____________|____|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|_________|_________|__________|___________|_____________|____|_______|
|___|_________|_________|__________|___________|_____________|____|_______|
|___|_________|_________|__________|___________|_____________|____|_______|
|___|_________|_________|__________|___________|_____________|____|_______|
._________________________________________________________________________.
Հավելված 2
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
տրանսպորտի և կապի նախարարի
2004 թվականի մարտի 23-ի
N 73-Ն հրամանով
Հաշվարկ
___________________________________________________________________
/Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ տրանսպորտային կազմակերպության
անվանումը/
Միջպետական ուղևորափոխադրումների ժամանակ Հայաստանի Հանրապետության
օրենսդրության կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի
համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անվճար կամ զեղչ
սակագնով տրանսպորտային ծառայություններ մատուցելու հետևանքով
չստացված եկամուտների
._________________________________________________________________________.
|Հ/Հ|ՈՒղևորափոխադրման |Տվյալ |Անվճար |50 տոկոս |Չստացված |
| |երթուղին |երթուղով |փոխադրված |զեղչ |եկամտի գումարը|
| | |մեկ ուղևորի |ուղևորների |սակագնով |/դրամ/ |
| | |փոխադրման |քանակը |փոխադրված | |
| | |սակագինը | |ուղևորների | |
| | | | |քանակը | |
|___|_________________|____________|___________|___________|______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6=(3x4)+(3x5)|
|___|_________________|____________|___________|___________|______________|
|___|_________________|____________|___________|___________|______________|
|___|_________________|____________|___________|___________|______________|
|___|_________________|____________|___________|___________|______________|
| |Ընդամենը | X | | | |
._________________________________________________________________________.
Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ տրանսպորտային կազմակերպության
__________ ղեկավար _________________ _________________
/ստորագրություն/ /ազգանուն, անուն/
Կ.Տ.