Սեղմել Esc փակելու համար:
2004 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2004 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0462.150404

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» ապրիլի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 ապրիլի 2004 թվականի N 462-Ն

 

2004 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի ապրիլի 15-ի «2004 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-60-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի: Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը հանձնարարել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

ա) 2004 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` ապրիլ-մայիս ամիսների ընթացքում.

բ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող նյութերն ուղարկել համապատասխան տարածքային դատախազություններ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող և զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումն ու ԱՊՀ շրջանակներում նրանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» համաձայնագրով նախատեսված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևերից) ղեկավարներին`

ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել նրանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

բ) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) 2004 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային բժշկական հանձնաժողովների անհատական կազմերը, դրանցում ընդգրկելով վարչատարածքային միավորի սահմաններում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

ա) հաստատել Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացված զորակոչային բժշկական հանձնաժողովների անհատական կազմերը` անհրաժեշտության դեպքում համալրելով համապատասխան բժիշկ-մասնագետներով.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին հանձնարարել ապահովել անհրաժեշտ քանակի պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ:

9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

ա) հանրապետության զորակոչային տեղամասերում ապահովել հասարակական կարգի պահպանումը և զորակոչիկների անվտանգ փոխադրումը.

բ) ապահովել զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության 2 անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել զորակոչիկների փոխադրումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինվորական կոմիսարիատների հայտերի:

11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:

12. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

ա) 2004 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրական, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`

դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2004 թվականի հունիսի 20-ը,

բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2004 թվականի հունիսի 1-ը.

բ) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրոսների, ասպիրանտների (տարկետման իրավունքով տեղերի) և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտների (տարկետման իրավունքով տեղերի) ընդունելությունն ավարտել 2004 թվականի հունիսի 20-ին:

14. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2004 թվականի ապրիլի 14-ի

N 462-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ս. Սարգսյան      - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Մ. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետպաշտպանության

նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի

տեղակալ)

Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար

Հ. Հարությունյան - ՀՀ ոստիկանության պետ

    Կ. Պետրոսյան     - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

    Ա. Հովսեփյան     - ՀՀ գլխավոր դատախազ

    Ն. Դավիդյան      - ՀՀ առողջապահության նախարար

    Ա. Մանուկյան     - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար

    Ս. Երիցյան       - ՀՀ կրթության և  գիտության նախարար

    Է. Բարսեղյան     - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների

                       վարչության պետ

    Մ. Շահգելդյան    - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային

                       անվտանգության և ներքին գործերի մշտական

                       հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

    Բ. Ոսկանյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների

                       վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի ապրիլի 14-ի

N 462-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՄԱՐԶԱՅԻՆ (ՏԵՂԱԿԱՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|   Մարզերի և     |               Հանձնաժողովների անդամները               |

|զինկոմիսարիատների|                                                       |

|    անվանումը    |                                                       |

|_________________|_______________________________________________________|

|        1        |                           2                           |

|_________________|_______________________________________________________|

|Երևան            |                                                       |

|Արաբկիր          |Ե. Զախարյան     - Երևանի  քաղաքապետ                    |

|                 |                  (հանձնաժողովի նախագահ)               |

|Մաշտոց           |Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ    |

|Կենտրոն          |                - Երևան  քաղաքի դատախազ                |

|Նոր Նորք         |                - Երևան  քաղաքի ոստիկանության          |

|Շահումյան        |                  վարչության պետ                       |

|Շենգավիթ         |                - Երևան  քաղաքի կայազորի ռազմական      |

|Էրեբունի         |                  ոստիկանության բաժնի պետ              |

|_________________|_______________________________________________________|

|Արագածոտն        |Գ. Գյոզալյան    - Արագածոտնի մարզպետ                   |

|                 |                  (հանձնաժողովի նախագահ)               |

|Աշտարակ          |Մ. Ս. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ    |

|Ապարան           |                - Արագածոտնի մարզի դատախազ             |

|Թալին            |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|                 |                - Արմավիրի կայազորի ռազմական           |

|                 |                  ոստիկանության Աշտարակի բաժանմունքի   |

|                 |                  պետ                                  |

|_________________|_______________________________________________________|

|Արարատ           |Ա. Սարգսյան     - Արարատի մարզպետ                      |

|                 |                  (հանձնաժողովի նախագահ)               |

|Արտաշատ          |Ա. Աղաբեկյան    - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ    |

|Արարատ           |                - Արարատի մարզի դատախազ                |

|Մասիս            |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|                 |                - ՀՀ պաշտպանության նախարարության       |

|                 |                  ռազմական ոստիկանության վարչության    |

|                 |                  պետի տեղակալ                         |

|_________________|_______________________________________________________|

|Արմավիր          |Ա. Հերոյան      - Արմավիրի մարզպետ                     |

|                 |                  (հանձնաժողովի նախագահ)               |

|Արմավիր          |Ա. Միրզաբեկյան  - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ    |

|Վաղարշապատ       |                - Արմավիրի մարզի դատախազ               |

|(Էջմիածին)       |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|                 |                - Արմավիրի կայազորի ռազմական           |

|                 |                  ոստիկանության բաժնի պետ              |

|_________________|_______________________________________________________|

|Գեղարքունիք      |Ս. Բարսեղյան    - Գեղարքունիքի մարզպետ                 |

|                 |                  (հանձնաժողովի նախագահ)               |

|Գավառ            |Հ. Բաղմանյան    - 2-րդ բանակային կորպուսի հրամանատար   |

|Մարտունի         |                - Գեղարքունիքի մարզի դատախազ           |

|Սևան             |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|Վարդենիս         |                - Սևանի  կայազորի ռազմական             |

|Կրասնոսելսկ      |                  ոստիկանության բաժնի պետ              |

|_________________|_______________________________________________________|

|Լոռի             |Հ. Քոչինյան     - Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |

|Վանաձոր          |Լ. Երանոսյան    - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար   |

|Սպիտակ           |                - Լոռու մարզի դատախազ                  |

|Ստեփանավան       |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|Տաշիր            |                - Լոռու կայազորի ռազմական ոստիկանության|

|Թումանյան        |                  Վանաձորի բաժանմունքի պետ             |

|_________________|_______________________________________________________|

|Կոտայք           |Կ. Շահգալդյան   - Կոտայքի մարզպետ                      |

|                 |                  (հանձնաժողովի նախագահ)               |

|Կոտայք (Աբովյան) |Ա. Մելոյան      - ՀՀ պաշտպանության նախարարի ավագ       |

|Հրազդան          |                  օգնական-վարչական ապարատի ղեկավար     |

|Չարենցավան       |                - Կոտայքի մարզի դատախազ                |

|Նաիրի            |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|                 |                - Երևանի  կայազորի ռազմական            |

|                 |                  ոստիկանության Աբովյանի բաժանմունքի   |

|                 |                  պետ                                  |

|_________________|_______________________________________________________|

|Շիրակ            |Ռ. Մանուկյան    - Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)|

|Գյումրի          |Գ. Մելքոնյան    - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ    |

|Արթիկ            |                - Շիրակի մարզի դատախազ                 |

|Աշոցք            |                - մարզային ոստիկանության վարչության    |

|Անի              |                  պետի պաշտոնակատար                    |

|Ախուրյան         |                - Շիրակի կայազորի ռազմական             |

|                 |                  ոստիկանության բաժնի պետ              |

|_________________|_______________________________________________________|

|Սյունիք          |Ս. Խաչատրյան    - Սյունիքի մարզպետ                     |

|                 |                  (հանձնաժողովի նախագահ)               |

|Կապան            |Ա. Փայտյան      - 1-ին բանակային կորպուսի հրամանատար   |

|Գորիս            |                - Սյունիքի մարզի դատախազ               |

|Սիսիան           |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|Մեղրի            |                - Գորիսի կայազորի ռազմական             |

|                 |                  ոստիկանության բաժնի պետ              |

|_________________|_______________________________________________________|

|Վայոց ձոր        |Ս. Սարգսյան     - Վայոց ձորի մարզպետ                   |

|                 |                  (հանձնաժողովի նախագահ)               |

|Եղեգնաձոր        |Ս. Սարոյան      - 4-րդ բանակային կորպուսի հրամանատար   |

|Վայք             |                - Վայոց ձորի մարզի դատախազ             |

|                 |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|                 |                - Եղեգնաձորի կայազորի ռազմական         |

|                 |                  ոստիկանության բաժնի պետ              |

|_________________|_______________________________________________________|

|Տավուշ           |Ա. Ղուլարյան    - Տավուշի մարզպետ                      |

|                 |                  (հանձնաժողովի նախագահ)               |

|Իջևան            |Մ. Գ. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ    |

|Տավուշ (Բերդ)    |                - Տավուշի մարզի դատախազ                |

|Նոյեմբերյան      |                - մարզային ոստիկանության վարչության պետ|

|Դիլիջան          |                - Լոռու կայազորի ռազմական ոստիկանության|

|                 |                  բաժնի պետ                            |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2004 թվականի ապրիլի 14-ի

N 462-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)

    Ս. Ղասաբյան      - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության

                       կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ

    Գ. Աղայան        - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական

                       վարչության պետ

    Լ. Նանիջանյան    - թերապևտ

    Ս. Թադևոսյան     - հոգեբույժ

    Վ. Դարբինյան     - նյարդաբան

    Ա. Մուրադյան     - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ

Ա. ՈՒզանկիչյան   - վիրաբույժ

    Ա. Շաքարյան      - ակնաբույժ

    Կ. Բաբայան       - մաշկավեներոլոգ

    Վ. Այվազյան      - վնասվածքաբան

    Հ. Հովսեփյան     - հանձնաժողովի քարտուղար

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.04.2004
N 462-Ն
Որոշում