ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
29 նոյեմբերի 1996 թ. թիվ 62
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով ֆինանսական շուկայի ձևավորման և առավել արդյունավետ կարգավորման, ֆինանսական համակարգում տոկոսադրույքների սահմանման մոտեցումների հստակեցման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել բազիսային տոկոսադրույք, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով ֆինանսական շուկայում փաստացի ձևավորված տոկոսադրույքները և միտումները: Բազիսային տոկոսադրույքի հիման վրա հաշվարկվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բազիսային տոկոսադրույքը հաշվարկվում է յուրաքանչյուր շաբաթ որպես նախորդ 4 շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի, վարկային սակարկություններում ձևավորված տոկոսադրույքների և պետական կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերության կշռված միջին:
3. Սահմանել, որ հաշվարկված բազիսային տոկոսադրույքի հիման վրա յուրաքանչյուր շաբաթ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանն են ներկայացվում համապատասխան առաջարկություններ` վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայման վերաբերյալ:
4. Հաստատել «Բազիսային և վերաֆինանսավորման տոկոսադրույքների հաշվարկման» կարգը (կցվում է):
i
5. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի հաշվարկման մասին» թիվ 42 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ
29-Ի ԹԻՎ 62 ՈՐՈՇՄԱՄԲ
Կ Ա Ր Գ
ԲԱԶԻՍԱՅԻՆ ԵՎ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բազիսային տոկոսադրույքը (YIBOR) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
._ ._ ._ ._ ._ ._
Tb = ( > Di*Tdi + > Si*Tsi + > Bi*Tbi ) / ( > Di + > Si + > Bi )
._ ._ ._ ._ ._ ._
որտեղ`
Di-ն բանկերի կողմից տրամադրված կարճաժամկետ վարկերի (այդ թվում`
միջբանկային) ծավալներն են,
Tdi-ն` վարկերի տոկոսադրույքները,
Si-ն` վարկային սակարկություններով տեղաբաշխված կարճաժամկետ` մինչև 3
ամիս մարման ժամկետով վարկերի ծավալները,
Tsi-ն` վարկային սակարկությունների արդյունքով ձևավորված փաստացի
տոկոսադրույքները,
Bi-ն` մինչև 3 ամիս մարման ժամկետով պետական կարճաժամկետ պարտատոմսերի
տեղաբաշխված ծավալը (հասույթի գումարը),
Tbi-ն` պետական կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը:
2. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Tv = Tb + C, որտեղ`
Tv-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն է,
Tb-ն` բազիսային տոկոսադրույքը,
C-ն սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
դրամավարկային քաղաքականության վարչության կողմից և հաստատվում
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Դրա
մեծությունը որոշելիս հաշվի են առնվում սղաճային սպասումները և
պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման արդյունքները (միջին
եկամտաբերությունը, փաստացի տեղաբաշխման ծավալը), այնպես որ
վերաֆինանսավորման իրական տոկոսադրույքը երկարաժամկետ հատվածում
լինի դրական մեծություն: