Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0043.040204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունվարի 2004 թվականի N 43-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Պրոտեզավորման և կադրերի պատրաստման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) գույքի կազմից առանձնացնել Երևանի Ռուբինյանց 39 հասցեում գտնվող` 2087.87 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 12090.87 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող 11 շենքերն ու շինությունները (այսուհետ` գույք) և ուղղակի եղանակով վաճառել դրա վարձակալ «Ինտերօրթո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ)` գույքի գնահատված արժեքի և գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 18 000 հազ. դրամ:

3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

գ) 5 տարվա ընթացքում իրականացնել 30 մլն դրամի չափով ներդրում.

դ) հետագա տաս տարվա ընթացքում չփոխել ընկերության մասնագիտական ուղղվածությունը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.01.2004
N 43-Ա
Որոշում