040.1752.291203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2003 թվականի N 1752-Ա
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 18-րդ և 24-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` 10-օրյա ժամկետում ապահովել «Տավուշառսպաս» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի N 36 հասցեում գտնվող` 718.17 քառակուսի մետր մակերես զբաղեցնող «Հովք» բար» «փոքր» օբյեկտի սահմանված կարգով առանձնացումը` վերջինիս գնահատված արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2. «Փոքր» օբյեկտների պետական գույքի գնահատման համար սահմանված կարգով 9882700 դրամ գնահատված «Հովք» բար» «փոքր» օբյեկտը մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ (այսուհետ` գնորդ) Արսեն Օրդինյանին (բնակության վայրը` քաղաք Դիլիջան, Կալինինի փող., տուն 279):
3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի գինը` 2475000 դրամ:
4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով.
բ) իր միջոցների հաշվին իրականացնել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ