Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1643.171203

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 դեկտեմբերի 2003 թվականի N 1643-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանն աճուրդով վաճառել հետևյալ ավտոմեքենաները (այսուհետ` գույք)`

ա) «ԳԱԶ - 31029» (1996 թվականի արտադրության, պետհամարանիշը` 706 ԼՕ 64, (շարժիչը` 020153, թափքը` 306603, հենասարքը` 410536)` 2275 հազ. դրամ մեկնարկային գնով (գնահատվել է 2003 թվականի նոյեմբերի 20).

բ) «ԳԱԶ - 31029», (1994 թվականի արտադրության, պետհամարանիշը` 900 ԼԼ 02, շարժիչը` 0111127, թափքը` 0244011, հենասարքը` 246440)` 1456,6 հազ. դրամ մեկնարկային գնով (գնահատվել է 2003 թվականի նոյեմբերի 20):

2. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում` յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ յուրաքանչյուր միավոր գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի քսան տոկոսի չափով:

3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` եռօրյա ժամկետում «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով պահանջվող տեղեկությունները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ապահովել «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից գույքի` աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդների կազմակերպումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.12.2003
N 1643-Ա
Որոշում