040.1536.061203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 նոյեմբերի 2003 թվականի N 1536-Ա
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 18-րդ, 23-րդ և 24-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետին` 10-օրյա ժամկետում ապահովել «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից «Պոլիկլինիկա Նորաշենում» անավարտ շինարարության օբյեկտի` սահմանված կարգով առանձնացումը վերջինիս հաշվեկշռային արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Հաշվեկշռային մեթոդով 34676 հազ. դրամ գնահատված «Պոլիկլինիկա Նորաշենում» անավարտ շինարարության օբյեկտը (այսուհետ` անավարտ շինարարության օբյեկտ) (քաղաք Երևան, Մելքումովի փող.) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի հավանական գնորդ «Նոյ 777» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):
3. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը` 4 մլն դրամ:
4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) անավարտ շինարարության օբյեկտի վերակառուցման աշխատանքներն ավարտել օբյեկտի մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո երեք տարվա ընթացքում` այդ ժամանակահատվածում շուկայական գներով հաշվարկված` վերակառուցման աշխատանքների համար ներդնելով 150 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.
բ) շինարարության ավարտից հետո ստեղծել 15 աշխատատեղ.
գ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
6. Երևանի քաղաքապետին` ճշտել անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի չափերը և գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:
7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ