040.1519.011203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 նոյեմբերի 2003 թվականի N 1519-Ա
ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2142-Ն որոշման համաձայն` Երևանի քաղաքապետի 2003 թվականի մայիսի 13-ի N 1054-Ա որոշմամբ «Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևանի Ամիրյան 2 շենքից առանձնացնել 1-ին հարկից 276,4 քառակուսի մետր և նկուղային հարկից 88,8 քառակուսի մետր մակերեսով տարածքները փոխանակության պայմանագրով, որպես սեփականություն, հանձնել «Կրեդիտ-Երևան» Բանկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` փոխարենը Հայաստանի Հանրապետության կողմից, որպես սեփականություն, ընդունելով նույն շենքի 3-րդ հարկում` Երևանի քաղաքապետարանի 1998 թվականի օգոստոսի 19-ի N 558 թույլտվությամբ «Կրեդիտ-Երևան» Բանկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցներով կառուցված` 512.0 քառակուսի մետր մակերեսով տարածքը:
(1-ին կետը փոփ. 18.12.03 թիվ 1760-Ա որոշում)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) տասնօրյա ժամկետում, սույն որոշման 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության անունից «Կրեդիտ-Երևան» Բանկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել փոխանակության պայմանագիր, որն այլ պայմաններին զուգահեռ պետք է ներառի հետևյալ դրույթները`
փոխանակման ենթակա տարածքները համարվում են համարժեք,
տարածքների հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարելու պարտավորությունը կրում է «Կրեդիտ-Երևան» Բանկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը.
բ) փոխանակության պայմանագրով սահմանված աշխատանքների կատարումից հետո` որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն ընդունված տարածքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` կնքելով համապատասխան պայմանագիր:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ