040.1397.131103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հոկտեմբերի 2003 թվականի N 1397-Ա
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 18-րդ, 23-րդ և 28-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի N 158 որոշման 6.3-րդ կետով «Գորիսի տրիկոտաժ» բաց բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված «Պահեստային շինություն», «Հարթաշենի ճաշարան», «Տեղ գյուղի ֆաբրիկա» և «Բանվորական ճաշարան» անավարտ շինարարության օբյեկտները մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով:
1.2. Հաշվեկշռային մեթոդով 319 հազ. դրամ գնահատված «Գորիսի տրիկոտաժ» բաց բաժնետիրական ընկերության «Պահեստային շինություն» (քաղ. Գորիս, Շորին ձոր), 290 հազ. դրամ գնահատված «Հարթաշենի ճաշարան» (Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Հարթաշենի գյուղական համայնք), 1900 հազ. դրամ գնահատված «Տեղ գյուղի ֆաբրիկա» (Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Տեղի գյուղական համայնք) և 2949 հազ. դրամ գնահատված «Բանվորական ճաշարան» (քաղ. Գորիս, Մեսրոպ Մաշտոցի 2) անավարտ շինարարության օբյեկտները (այսուհետ` անավարտ շինարարության օբյեկտներ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Ռ. Բալասանյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AA 0212403, տրված` 001-ի կողմից, 1995 թվականի մայիսի 21-ին, հաշվառման վայրը` քաղ. Գորիս, Անկախության 17):
1.3. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտների վաճառքի գինը` 1400 հազ. դրամ:
1.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) անավարտ շինարարության օբյեկտների շինարարական աշխատանքներն ավարտել օբյեկտների մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո երկու տարվա ընթացքում` ներդնելով 10 մլն դրամ.
բ) շինարարության ավարտից հետո ստեղծել 40 աշխատատեղ.
գ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1.4-րդ կետի «գ» ենթակետի պահանջները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
1.6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` ճշտել անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանները և գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:
1.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 299 հազ. դրամ գնահատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնօրինության` Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի N 2 թաղամասի բնակելի տան անավարտ շինարարության օբյեկտը (այսուհետ` անավարտ շինարարության օբյեկտ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Սենիկ Համբարձումյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AA 0485176, տրված` 041-ի կողմից, 1996 թվականի հոկտեմբերի 5-ին, հաշվառման վայրը` քաղ. Մեղրի, Զորավար Անդրանիկի 8, բն. 4):
2.2. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը` 300 հազ. դրամ:
2.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել օբյեկտի մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո երկու տարվա ընթացքում` ներդնելով 2 մլն դրամ.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2.3-րդ կետի «բ» ենթակետի պահանջները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
2.5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` ճշտել անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի չափերը և գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:
2.6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Երևանի Հ/Ա Գ-3 թաղամասում գտնվող մանկապարտեզի անավարտ շինարարության օբյեկտը (այսուհետ` անավարտ շինարարության օբյեկտ)` անավարտ շինարարության օբյեկտի արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
3.2. Հաշվեկշռային մեթոդով 8094 հազ. դրամ գնահատված անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Երևան, Հ/Ա Գ-3 թաղամաս) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Հովհաննես Գասպարյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AB 0683900, տրված` 054-ի կողմից, 1998 թվականի մարտի 25-ին, հաշվառման վայրը` Հայաստանի Հանրապետություն Արմավիրի մարզ, գ. Խանջյան):
3.3. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը` 2050 հազ. դրամ:
3.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
i
ա) անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել օբյեկտի մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո հինգ տարվա ընթացքում` ներդնելով 5 մլն դրամ.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(3.4-րդ կետը փոփ. 07.03.07 թիվ 258-Ա որոշում)
3.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3.4-րդ կետի «բ» ենթակետի պահանջները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
3.6. Երևանի քաղաքապետին` ճշտել անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի չափերը և գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:
3.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ