040.1386.121103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հոկտեմբերի 2003 թվականի N 1386-Ա
ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սուրենավանի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Գետափի վարչական տարածքում գտնվող` Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կողմից ազատված շենքերն ու շինությունները հանձնել համապատասխան մարզպետարանների տնօրինությանը` համաձայն հավելվածի, իսկ Գետափի վարչական տարածքում գտնվող` Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կողմից ազատված զինանոցը (մակերեսը` 490 քառակուսի մետր) անհատույց օտարել Գետափի գյուղական համայնքին:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` մեկամսյա ժամկետում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչների հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված շենքերի և շինությունների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` մեկամսյա ժամկետում Գետափի գյուղական համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված զինանոցի անհատույց օտարման պայմանագիր:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի հոկտեմբերի 30-ի
N 1386-Ա որոշման
ՑԱՆԿ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Մարզի անվանումը | Շենքի, |Մակ- |Ինչ հողի վրա|ՈՒմ տնօրինությանն|
|ը/կ| | շինության |երեսը|է գտնվում | է հանձնվում |
| | | անվանումը |(քառ.|(պատկանելու-| (պետական |
| | | |մետր)|թյունը) | կառավարման կամ |
| | | | | | ինքնակառավարման |
| | | | | | մարմինը) |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
| |ՀՀ Արարատի մարզ |ՌԴ նախկին | | | |
| | |N 13 ուղեկալ,| | | |
| | |այդ թվում` | | | |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|1. | |զորանոց |590 |Սուրենավանի |ՀՀ Արարատի |
| | | | |վարչական |մարզպետարան |
| | | | |տարածք | |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|2. | |բնակելի |120 |Սուրենավանի |ՀՀ Արարատի |
| | |տուն N 1 | |վարչական |մարզպետարան |
| | | | |տարածք | |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|3. | |բնակելի |95 |Սուրենավանի |ՀՀ Արարատի |
| | |տուն N 2 | |վարչական |մարզպետարան |
| | | | |տարածք | |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|4. | |պահեստ |66 |Սուրենավանի |ՀՀ Արարատի |
| | | | |վարչական |մարզպետարան |
| | | | |տարածք | |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|5. | |շենք |65 |Սուրենավանի |ՀՀ Արարատի |
| | |(դիզելային | |վարչական |մարզպետարան |
| | |շարժիչների) | |տարածք | |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|6. | |տնտեսական |28 |Սուրենավանի |ՀՀ Արարատի |
| | |շինություն | |վարչական |մարզպետարան |
| | | | |տարածք | |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|7. | |օժանդակ |10 |Սուրենավանի |ՀՀ Արարատի |
| | |շինություն | |վարչական |մարզպետարան |
| | | | |տարածք | |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|8. | |լողավազան |42 |Սուրենավանի |ՀՀ Արարատի |
| | | | |վարչական |մարզպետարան |
| | | | |տարածք | |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
| |ՀՀ Արագածոտնի մարզ| | | | |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|9. | |պահեստ |105 |Գետափի |ՀՀ Արագածոտնի |
| | | | |վարչական |մարզպետարան |
| | | | |տարածք | |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|10.| |պահեստ |90 |Գետափի |ՀՀ Արագածոտնի |
| | | | |վարչական |մարզպետարան |
| | | | |տարածք | |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|11.| |բաղնիք |50 |Գետափի |ՀՀ Արագածոտնի |
| | | | |վարչական |մարզպետարան |
| | | | |տարածք | |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|12.| |հանրակացարան |120 |Գետափի |ՀՀ Արագածոտնի |
| | | | |վարչական |մարզպետարան |
| | | | |տարածք | |
|___|__________________|_____________|_____|____________|_________________|
|13.| |հանրակացարան |150 |Գետափի |ՀՀ Արագածոտնի |
| | | | |վարչական |մարզպետարան |
| | | | |տարածք | |
._________________________________________________________________________.