«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1996Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 դեկտեմբերի 1996 թ. թիվ 394
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ՖՈՆԴԻ) ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի (ֆոնդի) այն ապահովադիրները, որոնք մինչև 1997 թվականի հունվարի 15-ը կմարեն 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների ժամկետանց պարտքերի 50 տոկոսը, իսկ մնացածը` մինչև 1997 թվականի փետրվարի 15-ը, ազատվում են սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները սահմանված ժամկետում չկատարելու համար հաշվարկված և 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ չվճարված տույժերից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից: