(ուժը կորցրել է 11.05.18 թիվ 569-Ն որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«27» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 1996 թ. թիվ 392
i
ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ի կատարումն «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգում ստեղծել ագրարային պետական տեսչություններ:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի մարզային ագրարային պետական տեսչությունների աշխատողների թվաքանակը սահմանել 88 միավոր:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի մարզային ագրարային պետական տեսչությունների պահպանման ծախսերը կատարվում են հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` աջակցել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը մարզային ագրարային պետական տեսչություններ ստեղծելու գործում և լուծել դրանց համապատասխան աշխատանքային տարածքներ ու գույք հատկացնելու հարցերը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 27-ից: