040.1262.131003
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» հոկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հոկտեմբերի 2003 թվականի N 1262-Ն
2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի հոկտեմբերի 13-ի «2003 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-161-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի: Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
ա) 2003 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.
բ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող նյութերն ուղարկել համապատասխան տարածքային դատախազություններ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող և զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումն ու նրանց` Հայաստանի Հանրապետություն վերադարձն իրականացնել ԱՊՀ շրջանակներում 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» համաձայնագրով նախատեսված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևերից) ղեկավարներին`
ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել նրանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
բ) իրենց իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
ա) 2003 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային բժշկական հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքային միավորում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
ա) հաստատել Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացված զորակոչային բժշկական հանձնաժողովների անհատական կազմերը` անհրաժեշտության դեպքում համալրելով համապատասխան բժիշկ-մասնագետներով.
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ:
9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
ա) ապահովել զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում.
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումն ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության 2 անձնակազմ:
10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել զորակոչիկների փոխադրումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինվորական կոմիսարիատների հայտերի:
11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետում նշված ծախսերի:
12. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել հսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների մեկնումը հանրապետությունից թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
13. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1262-Ն որոշման
ԿԱԶՄ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Մ. Հարությունյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ,
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար
Հ. Հարությունյան - ՀՀ ոստիկանության պետ
Կ. Պետրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության տնօրեն
Ա. Թամազյան - ՀՀ գլխավոր դատախազ
Ն. Դավիդյան - ՀՀ առողջապահության նախարար
Ա. Մանուկյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Ս. Երիցյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Մ. Շահգելդյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային
անվտանգության և ներքին գործերի մշտական
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Հարոյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների
վարչության պետ
Բ. Ոսկանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների
վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1262-Ն որոշման
ԿԱԶՄ
ՄԱՐԶԱՅԻՆ (ՏԵՂԱԿԱՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|Մարզերի և զին- | Հանձնաժողովների անդամները |
|կոմիսարիատների | |
|անվանումները | |
|________________|________________________________________________________|
| 1 | 2 |
|________________|________________________________________________________|
|Երևան | |
|Արաբկիր |Ե. Զախարյան - Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի |
| | նախագահ) |
|Մաշտոց |Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
|Կենտրոնական | - Երևան քաղաքի դատախազ |
|Նոր Նորք | - Երևան քաղաքի ոստիկանության |
|Շահումյան | վարչության պետ |
|Շենգավիթ | - Երևան քաղաքի կայազորի ռազմական |
|Էրեբունի | ոստիկանության բաժնի պետ |
|________________|________________________________________________________|
|Արագածոտն |Գ. Գյոզալյան - Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի |
| | նախագահ) |
|Աշտարակ |Մ. Ս. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
|Ապարան | - Արագածոտնի մարզի դատախազ |
|Թալին | - մարզային ոստիկանության վարչության պետ |
| | - Արմավիրի կայազորի ռազմական |
| | ոստիկանության Աշտարակի բաժանմունքի պետ|
|________________|________________________________________________________|
|Արարատ |Ա. Սարգսյան - Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)|
|Արտաշատ |Ա. Աղաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
|Արարատ | - Արարատի մարզի դատախազ |
|Մասիս | - Մարզային ոստիկանության վարչության պետ |
| | - ՀՀ պաշտպանության նախարարության |
| | ռազմական ոստիկանության վարչության |
| | պետի տեղակալ |
|________________|________________________________________________________|
|Արմավիր |Ա. Հերոյան - Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի |
| | նախագահ) |
|Արմավիր |Ա. Միրզաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
|Վաղարշապատ | - Արմավիրի մարզի դատախազ |
|(Էջմիածին) | - մարզային ոստիկանության վարչության պետ |
| | - Արմավիրի կայազորի ռազմական |
| | ոստիկանության բաժնի պետ |
|________________|________________________________________________________|
|Գեղարքունիք |Ս. Բարսեղյան - Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի |
| | նախագահ) |
|Գավառ | - 2-րդ բանակային կորպուսի հրամանատար |
|Մարտունի | - Գեղարքունիքի մարզի դատախազ |
|Սևան | - մարզային ոստիկանության վարչության |
|Վարդենիս | պետ |
|Կրասնոսելսկ | - Սևանի կայազորի ռազմական ոստիկանության|
| | բաժնի պետ |
|________________|________________________________________________________|
|Լոռի |Հ. Քոչինյան - Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
|Վանաձոր | - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար |
|Սպիտակ | - Լոռու մարզի դատախազ |
|Ստեփանավան | - մարզային ոստիկանության վարչության |
|Տաշիր | պետ |
|Թումանյան | - Լոռու կայազորի ռազմական ոստիկանության |
| | Վանաձորի բաժանմունքի պետ |
|________________|________________________________________________________|
|Կոտայք |Կ. Շահգալդյան - Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)|
|Կոտայք (Աբովյան)|Ա. Մելոյան - ՀՀ պաշտպանության նախարարի ավագ |
|Հրազդան | օգնական - վարչական ապարատի ղեկավար |
|Չարենցավան | - Կոտայքի մարզի դատախազ |
|Նաիրի | - Մարզային ոստիկանության վարչության պետ |
| | - Երևանի կայազորի ռազմական |
| | ոստիկանության Աբովյանի բաժանմունքի պետ|
|________________|________________________________________________________|
|Շիրակ |Ռ. Մանուկյան - Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
|Գյումրի |Գ. Մելքոնյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
|Արթիկ | - Շիրակի մարզի դատախազ |
|Աշոցք | - մարզային ոստիկանության վարչության |
|Անի | պետ |
|Ախուրյան | - Շիրակի կայազորի ռազմական ոստիկանության|
| | բաժնի պետ |
|________________|________________________________________________________|
|Սյունիք |Է. Բարսեղյան - Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի |
| | նախագահ) |
|Կապան | - 1-ին բանակային կորպուսի հրամանատար |
|Գորիս | - Սյունիքի մարզի դատախազ |
|Սիսիան | - մարզային ոստիկանության վարչության |
|Մեղրի | պետ |
| | - Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության|
| | բաժնի պետ |
|________________|________________________________________________________|
|Վայոց ձոր |Ս. Սարգսյան - Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի |
| | նախագահ) |
|Եղեգնաձոր | - 4-րդ բանակային կորպուսի հրամանատար |
|Վայք | - Վայոց ձորի մարզի դատախազ |
| | - մարզային ոստիկանության վարչության պետ |
| | - Եղեգնաձորի կայազորի ռազմական |
| | ոստիկանության բաժնի պետ |
|________________|________________________________________________________|
|Տավուշ |Ա. Ղուլարյան - Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)|
|Իջևան |Մ. Գ. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի |
|Տավուշ (Բերդ) | տեղակալ |
|Նոյեմբերյան | - Տավուշի մարզի դատախազ |
|Դիլիջան | - մարզային ոստիկանության վարչության պետ |
| | - Լոռու կայազորի ռազմական ոստիկանության |
| | բաժնի պետ |
._________________________________________________________________________.
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 8-ի N 1262-Ն որոշման
ԿԱԶՄ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)
Վ. Պողոսյան - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական
օգնության կազմակերպման վարչության պետ
Գ. Աղայան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական
վարչության պետ
Լ. Նանիջանյան - թերապևտ
Խ. Թադևոսյան - հոգեբույժ
Գ. Հովհաննիսյան - նյարդաբան
Ն. Լուսինյան - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ
Խ. Օրդոյան - վիրաբույժ
Հ. Շահինյան - ակնաբույժ
Ս. Կիրակոսյան - մաշկավեներոլոգ
Վ. Այվազյան - վնասվածքաբան
Հ. Հովսեփյան - հանձնաժողովի քարտուղար