116.0259.110903
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 09 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11603285
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
28 օգոստոսի 2003 թվականի N 259-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 282-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 283-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով.
i
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 282-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`
հրամանի հավելվածում`
ա) 6-րդ կետի «9» թիվը փոխարինել «6» թվով,
բ) 6-րդ կետի «18» թիվը փոխարինել «24» թվով,
գ) 6-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի «երեք» բառը փոխարինել «երկու» բառով:
i
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնող Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 283-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`
հրամանի հավելվածում`
ա) 6-րդ կետի «9» թիվը փոխարինել «6» թվով.
բ) 6-րդ կետի «18» թիվը փոխարինել «24» թվով.
գ) 6-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի «երեք» բառը փոխարինել «երկու» բառով: