040.1130.170903
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 օգոստոսի 2003 թվականի N 1130-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 205036400 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի:
2. Երևանի քաղաքապետին`
ա) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնել «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը.
բ) 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարումը` ըստ անհրաժեշտության ճշգրտելով համապատասխան շենքերի, շինությունների զբաղեցրած հողամասերի սահմանները:
i
3. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևանի 26 ստորգետնյա հետիոտն անցումների` սահմանված կարգով այլ անձանց օգտագործման իրավունքով չհատկացված տարածքները անհատույց օգտագործման իրավունքով հանձնել համապատասխան թաղային համայնքներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(3-րդ կետը փոփ. 22.07.04 թիվ 1106-Ն որոշում)
i
4. Սահմանել, որ պետությանը սեփականության իրավունքով պատկանող և սահմանված կարգով այլ անձանց օգտագործման իրավունքով հատկացված անցումների տարածքների վարձակալության պայմանագրերով վարձատուի լիազորությունները Հայաստանի Հանրապետության անունից` որպես ներկայացուցիչ, իրականացնում են թաղային համայնքների ղեկավարները` վարձավճարի գումարներն ուղղելով ստորգետնյա անցումների պահպանմանն ու սպասարկմանը:
(4-րդ կետը փոփ. 22.07.04 թիվ 1106-Ն որոշում)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
օգոստոսի 21-ի N 1130-Ն որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ-ՀԵՏԻՈՏՆ ԱՆՑՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Գույքի անվանումը | Քանակը |Հաշվեկշռային|
|ը/կ| | | արժեքը |
| | | | (դրամ) |
|___|_____________________________________________|__________|____________|
|1. |Մաշտոցի պողոտայի և Գր. Լուսավորիչ փողոցի |2536 քմ |10800000 |
| |հատույթի ստորգետնյա անցում | | |
|___|_____________________________________________|__________|____________|
|2. |Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցում |458,8 քմ |5000000 |
| |(շուկայի մոտ) | | |
|___|_____________________________________________|__________|____________|
|3. |Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցում |3115 քմ |8000000 |
| |(Հայավիաուղիների դրամարկղի մոտ) | | |
|___|_____________________________________________|__________|____________|
|4. |Աբովյան-Կորյուն փողոցների հատույթի ստորգետնյա|1874,6 քմ |16500000 |
| |անցում | | |
|___|_____________________________________________|__________|____________|
|5. |Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկի |6971 քմ |18000400 |
| |ստորգետնյա անցում | | |
|___|_____________________________________________|__________|____________|
|6. |Նալբանդյան փողոցի ստորգետնյա անցում |407,6 քմ |11000000 |
| |(մետրո «Հանրապետության Հրապարակ») | | |
|___|_____________________________________________|__________|____________|
|7. |Չարենցի փողոցի ստորգետնյա անցում |500 քմ |5000000 |
| |(N 20 դպրոցի մոտ) | | |
|___|_____________________________________________|__________|____________|
|8. |Տիգրան Մեծ պողոտայի ստորգետնյա անցում |1170 քմ |5672000 |
| |(«Այրարատ» կինոթատրոնի մոտ) | | |
|___|_____________________________________________|__________|____________|
|9. |Մարշալ Բաղրամյան պողոտայի ստորգետնյա անցում |567 քմ |3500000 |
| |(ԱՄՆ դեսպանատան մոտ) | | |
|___|_____________________________________________|__________|____________|
|10.|Իսակովի պողոտայի ստորգետնյա անցում |991 քմ |10660000 |
| |(Կիլիկիայի ավտոկայարանի մոտ) | | |
|___|_____________________________________________|__________|____________|
|11.|Մետրո «Մարշալ Բաղրամյան», ստորգետնյա անցում |113 քմ |5650000 |
|___|_____________________________________________|__________|____________|
|12.|Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի |923 քմ |6064000 |
| |խաչմերուկի ստորգետնյա անցում | | |
|___|_____________________________________________|__________|____________|
|13.|Արշակունյաց պողոտայի ստորգետնյա անցում |440 քմ |1677000 |
| |(Պոլեվինիլացետատ գործարանի մոտ) | | |
|___|_____________________________________________|__________|____________|
|14.|Գ. Նժդեհի փողոցի ստորգետնյա անցում |408 քմ |8607000 |
| |(շուկայի դիմաց) | | |
|___|_____________________________________________|__________|____________|
|15.|Կոմիտասի և Ազատության պողոտաների խաչմերուկի |1457 քմ |4700000 |
| |ստորգետնյա անցում | | |
|___|_____________________________________________|__________|____________|
|16.|Կոմիտասի պողոտայի ստորգետնյա անցում |259 քմ |5100000 |
| |(շուկայի մոտ) | | |
|___|_____________________________________________|__________|____________|
|17.|Մարշալ Բաղրամյան պողոտայի ստորգետնյա անցում |231,3 քմ |3800000 |
| |(Կամոյի դպրոցի մոտ) | | |
|___|_____________________________________________|__________|____________|
|18.|Կոմիտասի պողոտայի ստորգետնյա անցում |697,5 քմ |7006000 |
| |(նախկին Բրյուսովի անվան ինստիտուտի կանգառ) | | |
|___|_____________________________________________|__________|____________|
|19.|Թբիլիսյան խճուղու ստորգետնյա անցում |370 քմ |2000000 |
| |(լամպերի գործարանի մոտ) | | |
|___|_____________________________________________|__________|____________|
|20.|Լենինգրադյան փողոցի ստորգետնյա անցում |1926,16 քմ|11600000 |
| |(ՄՀՀ-ի դիմաց) | | |
|___|_____________________________________________|__________|____________|
|21.|Գայի պողոտայի ստորգետնյա անցում |824,26 քմ |5100000 |
| |(կոշիկի տան մոտ) | | |
|___|_____________________________________________|__________|____________|
|22.|Գայի պողոտայի ստորգետնյա անցում (շուկայի մոտ)|1036 քմ |8500000 |
|___|_____________________________________________|__________|____________|
|23.|Գայի պողոտայի ստորգետնյա անցում |225,85 քմ |1100000 |
| |(Նոր Նորքի 3,4 զանգվածների միջև) | | |
|___|_____________________________________________|__________|____________|
|24.|Գայի պողոտայի ստորգետնյա անցում |550,68 քմ |5000000 |
| |(«Ռադիոտեխնիկա» խանութի դիմաց) | | |
|___|_____________________________________________|__________|____________|
|25.|«Գարեգին Նժդեհ» հրապարակի ստորգետնյա անցում |4216,7 քմ |15000000 |
|___|_____________________________________________|__________|____________|
|26.|Մետրո «Բարեկամություն» ստորգետնյա անցում |3476,62 քմ|20000000 |
|___|_____________________________________________|__________|____________|
| |Ընդամենը |35746,1 քմ|205036400 |
._________________________________________________________________________.