040.1113.160903
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 օգոստոսի 2003 թվականի N 1113-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ջրային կառույցների» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 454632000 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի:
2. Երևանի քաղաքապետին`
ա) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնել «Ջրային կառույցների» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը.
բ) 30-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարումը` ըստ անհրաժեշտության ճշգրտելով համապատասխան շենքերի, շինությունների զբաղեցրած հողամասերի սահմանները:
3. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան քաղաքի ջրային կառույցներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ջրային կառույցների» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
օգոստոսի 21-ի N 1113-Ն որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՋՐԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|N/N| Գույքի անվանումը |Քանակը |Հաշվեկշռային|
|ը/կ| | | արժեքը |
|___|________________________________________________|_______|____________|
|1. |Գունաերաժշտական շատրվաններ Հանրապետության | |4579300 |
| |հրապարակում | | |
|___|________________________________________________|_______|____________|
|2. |Շատրվաններ մետրոյի «Հանրապետության Հրապարակ» | |8664900 |
| |կայարանում | | |
|___|________________________________________________|_______|____________|
|3. |Շատրվաններ` 2750-ամյակի անվան և Շահումյանի | |4965400 |
| |արձանի մոտ | | |
|___|________________________________________________|_______|____________|
|4. |Ջրավազան «Կարապի լիճ» | |2243100 |
|___|________________________________________________|_______|____________|
|5. |Ջրավազան Օղակաձև զբոսայգու 1-ին հատվածում | |595000 |
| |«Նաիրի» կ/թ մոտ | | |
|___|________________________________________________|_______|____________|
|6. |Շատրվաններ Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում | |2225300 |
| |/Կամերային երաժշտության տան մոտ/ | | |
|___|________________________________________________|_______|____________|
|7. |Շատրվաններ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում | |528100 |
| |/Անասնաբուժական ինստիտուտի մոտ/ | | |
|___|________________________________________________|_______|____________|
|8. |Խճանկարային ջրավազան Օղակաձև զբոսայգու 4-րդ | |462500 |
| |հատվածում /Նալբանդյանի արձանի մոտ/ | | |
|___|________________________________________________|_______|____________|
|9. |Մեծ գեղարվեստական շատրվան Օղակաձև զբոսայգու | |3703200 |
| |5-րդ հատվածում | | |
|___|________________________________________________|_______|____________|
|10.|Ջրավազան` Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում | |333000 |
| |/Ֆիզկուլտ ինստիտուտի մոտ/ | | |
|___|________________________________________________|_______|____________|
|11.|N 3 ջրավազան Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում | |5532100 |
|___|________________________________________________|_______|____________|
|12.|N 4 ջրավազան Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում | |6467300 |
|___|________________________________________________|_______|____________|
|13.|N 5 ջրավազան Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում | |6231400 |
|___|________________________________________________|_______|____________|
|14.|Թասաձև ջրավազաններ Պետկրկեսի մոտ | |539400 |
|___|________________________________________________|_______|____________|
|15.|Շատրվաններ Մարզահամերգային համալիրի մոտ | |5447000 |
|___|________________________________________________|_______|____________|
|16.|Շատրվաններ «Այգեստան» գաստրոնոմի մոտ | |1452000 |
|___|________________________________________________|_______|____________|
|17.|Ջրավազաններ Մյասնիկյանի արձանի մոտ և Թատերական | |9290800 |
| |զբոսայգում | | |
|___|________________________________________________|_______|____________|
|18.|Շատրվաններ Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածում | |797500 |
| |/մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ/ | | |
|___|________________________________________________|_______|____________|
|19.|Շատրվաններ Գլխավոր պողոտայի Նալբանդյան և | |31305600 |
| |Խանջյան փողոցների խաչմերուկում | | |
|___|________________________________________________|_______|____________|
|20.|Շատրվաններ Գլխավոր պողոտայի Սարյան և | |22766400 |
| |Տեր-Գաբրիելյան փողոցների խաչմերուկում | | |
|___|________________________________________________|_______|____________|
|21.|Բարաժներ Հրազդան գետի վրա |21 հատ |34638600 |
|___|________________________________________________|_______|____________|
|22.|Արհեստական լիճ Ազատության և Կոմիտաս փողոցների | |3038000 |
| |խաչմերուկներում | | |
|___|________________________________________________|_______|____________|
|23.|Աղբյուր-հուշարձան մետրոյի «Բարեկամություն» | |318700 |
| |կայարանում | | |
|___|________________________________________________|_______|____________|
|24.|«ՀՍՀ» 50-ամյակի բարեկամության անվան | |1174900 |
| |աղբյուր-հուշարձան | | |
|___|________________________________________________|_______|____________|
|25.|Ջրավազան Սասունցի Դավթի արձանի մոտ | |1743700 |
|___|________________________________________________|_______|____________|
|26.|Հեղեղապաշտպան կառույց Էրեբունիում | |10853600 |
|___|________________________________________________|_______|____________|
|27.|Շատրվաններ Տիգրան Մեծի փող. 53 շենքի մոտ | |420700 |
|___|________________________________________________|_______|____________|
|28.|Երևանյան ջրավազան | |45470400 |
|___|________________________________________________|_______|____________|
|29.|Հեղեղակարգավորիչ` Ավան-Առինջ | |3618000 |
|___|________________________________________________|_______|____________|
|30.|Արհեստական լիճ Հաղթանակի զբոսայգում | |5760000 |
|___|________________________________________________|_______|____________|
|31.|Գետ Գետառ |14500 մ|161309100 |
|___|________________________________________________|_______|____________|
|32.|Գետ Ողջաբերդ |6000 մ |28280800 |
|___|________________________________________________|_______|____________|
|33.|Գետ Ջրվեժ |5000 մ |39876200 |
|___|________________________________________________|_______|____________|
| |Ընդամենը | |454632000 |