040.0946.080803
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հուլիսի 2003 թվականի N 946-Ա
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2, 10, 12, 18 և 26-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Փոքր» օբյեկտները` համաձայն հավելվածի, առանձնացնել համապատասխան իրավաբանական անձանց գույքի կազմից և անհատույց օտարել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
2. «Փոքր» օբյեկտներն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրանց աշխատավորական կոլեկտիվներին (այսուհետ` գնորդ):
3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Շիրակի մարզպետին և Լոռու մարզպետին` մեկշաբաթյա ժամկետում ապահովել «փոքր» օբյեկտների գույքի առանձնացումը համապատասխան իրավաբանական անձանց գույքի կազմից` անհրաժեշտության դեպքում նվազեցնելով կանոնադրական կապիտալը:
4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է վճարումները կատարել երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու իր միջոցների հաշվին իրականացնել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
հուլիսի 31-ի N 946-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ԴՐԱՆՑ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐԻՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN|Ծածկա- | Օբյեկտի |Գտնվելու վայրը|Շինու- |Տարած-|Գնահատ- |Վաճառքի|
|ը/|գիրը | անվանումը | |թյան |քը |ված |գինը |
|կ | | | |բնութա- |(քառ. |արժեքը |(դրամ) |
| | | | |գիրը |մետր) |(դրամ) | |
|__|_______|______________|______________|________|______|________|_______|
|1.|73699 |«Հայոսկերչառ» |քաղ. Երևան, |գույք | - |791000 |791000 |
| | |ՓԲԸ-ի «Աղավնի»|Րաֆֆու 103 | | | | |
| | |N 24 խանութ | | | | | |
|__|_______|______________|______________|________|______|________|_______|
|2.|21139 |«Սարի թաղ» ԴՁ |քաղ. Երևան, |առանձ- |89.10 |1703000 |1703000|
| | |(դեղատուն) |Սարի թաղ, |նացված | | | |
| | | |3-րդ փող., 29 |շենք | | | |
|__|_______|______________|______________|________|______|________|_______|
|3.|73889 |«Վաղարշապատ- |քաղ. |շենքի |334.80|6048000 |6048000|
| | |առսպաս» ՓԲԸ-ի |Վաղարշապատ, |բացվածք | | | |
| | |N 34 խանութ- |Կալինինի և | | | | |
| | |պահեստ |Օրջոնիկիձեի | | | | |
| | | |փող. խաչմերուկ| | | | |
| | | |28/42ա | | | | |
|__|_______|______________|______________|________|______|________|_______|
|4.|77250 |«Շիրառսպաս» |քաղ. Գյումրի, |շենքի |203.36|4417000 |4417000|
| | |ՓԲԸ-ի N 25 |Գայի 14 |բացվածք | | | |
| | |ճաշարան | | | | | |
| | |«Վետերան» | | | | | |
|__|_______|______________|______________|________|______|________|_______|
|5.|74307 |«Շիրառսպաս» |քաղ. Գյումրի, |շենքի |96.51 |3151000 |3151000|
i
| | |ՓԲԸ-ի N 91 |Մուսայելյան |բացվածք | | | |
| | |խանութ |76/35 | | | | |
|__|_______|______________|______________|________|______|________|_______|
|6.|74730.3|«Երառսպասար- |քաղ. Երևան, |շենք, |960.9 |14439000|3610000|
i
| | |կում» ՓԲԸ-ի |Արարատյան 90 |տաղավար,| | | |
| | |մասսայական | |ծածկոց, | | | |
| | |սննդի N 1 ԴՁ-ի| |ջրավազան| | | |
| | |N 3 կոմբինատ | | | | | |
._________________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 30.10.03 թիվ 1400-Ն, 24.03.05 թիվ 357-Ա որոշումներ)