040.0945.080803
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հուլիսի 2003 թվականի N 945-Ա
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 18 և 23-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետին` մեկշաբաթյա ժամկետում`
ա) սահմանված կարգով ապահովել Երևանի քաղաքապետարանի «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում արտացոլված` Մամիկոնյանց (նախկին Ֆուրմանովի) փողոցի N 51 հասցեում գտնվող հինգհարկանի` 2510,7 քառակուսի մետր տարածք ունեցող անավարտ բնակելի շենքի անհատույց օտարումը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը.
բ) Երևանի Արաբկիր թաղային համայնք ներկայացնել Մամիկոնյանց փողոցի N 51 հասցեում գտնվող N 2 անավարտ բնակելի շենքում` համապատասխան պայմանագրերի հիման վրա բնակիչներին հատկացված բնակարանների ցանկը:
2. Հաշվեկշռային մեթոդով 1329 հազար դրամ գնահատված` Մամիկոնյանց փողոցի N 51 հասցեում գտնվող N 2 անավարտ բնակելի շենքը (այսուհետ` անավարտ շինարարության օբյեկտ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Սպիտակ տնակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):
3. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը` 10 մլն դրամ:
4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը վճարել սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում.
բ) 2004 թվականին ավարտել անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքները.
գ) շինարարական աշխատանքների ավարտից հետո 5-օրյա ժամկետում Երևանի Արաբկիր թաղային համայնքին անհատույց հանձնել մեկսենյականոց և երկուսենյականոց 10 բնակարան` շենքի 1-ին և 2-րդ հարկերում:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը վճարելուց հետո գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.
բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Երևանի քաղաքապետին`
ա) ճշտել անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի չափերը և գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր.
բ) ապահովել սույն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետում նշված Երևանի Արաբկիր թաղային համայնքին հանձնվող բնակարանների անհատույց սեփականաշնորհումը բնակիչներին:
7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ