«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«31» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հոկտեմբերի 1996 թ. թիվ 354
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» թիվ 183 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլխի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Ինքնուրույն հաշվեկշիռ չունեցող «փոքր» օբյեկտների պարտքերը հաշվարկվում են վերադաս կառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Վերադաս կառավարման մարմնի և սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտի հիման վրա ստեղծված ձեռնարկության միջև կնքվում է համապատասխան պայմանագիր պարտքերի և ապրանքային պաշարների վերաբերյալ: Օբյեկտի գնահատված արժեքի մեջ այդ գումարները չեն մտցվում, այլ փոխանցվում են իրավահաջորդին /գնորդին/` այդ մասին նշելով սեփականաշնորհման պայմանագրում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: