Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԵԽՆԻԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ Ո ...

27.03.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.10.1996  -ից մինչեւ   27.03.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 19.03.15 թիվ 274-Ն որոշում)

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 1996 թ. թիվ 346

 

i

ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՈՒ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Բնակելի և հասարակական շենքերի տեխնիկական վիճակն ուսումնասիրելու ու անձնագրավորելու, ինչպես նաև «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Սահմանել, որ բնակելի և հասարակական շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունները կատարվում են պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 10 տարին մեկ անգամ:

2. Սահմանել, որ`

i

ա) բնակելի շենքերում համատիրությունների հիմնադրումից հետո մեկամսյա ժամկետում տեղական ինքնակառավարման մարմինների համատիրություններին են հանձնում շենքերի տեխնիկական անձնագրերը և տեխնիկական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը.

բ) բնակելի շենքերում /որոնք համատիրության հիմնադրման պահին չունեն տեխնիկական անձնագրեր կամ դրանք կազմվել են 10 տարի առաջ/ տեղական ինքնակառավարման մարմինների սահմանած կարգով համատիրության հիմնադրման պահից 1 տարվա ընթացքում իրականացվում են տեխնիկական վիճակի ուսումնասիրություններ, և համատիրություններին են հանձնվում շենքերի տեխնիկական անձնագրերը:

Բնակելի շենքերի տեխնիկական անձնագրերի և տեխնիկական վիճակի վերաբերյալ փաստաթղթերի մեկ օրինակը պահվում է տեղական ինքնակառավարման մարմնի տեխնիկական վիճակի հսկողությունն իրականացնող համապատասխան ծառայությունում:

3. Սահմանել, որ շենքերի տեխնիկական վիճակի կրկնակի ուսումնասիրությունները և անձնագրերի կազմումը սահմանված կարգով կատարվում են համատիրությունների միջոցների հաշվին:

i

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել բնակելի և հասարակական շենքերի տեխնիկական վիճակի հետազոտման մասին մեթոդական ցուցումները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.10.1996
N 346
Որոշում