Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0761.300603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 2003 թվականի N 761-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 18-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել Դիլիջանի ջերմոցի գույքը (քաղաք Դիլիջան, «Լագեր» հանդամաս), Թալինի «Թալին» հյուրանոցի գույքը (քաղաք Թալին, Թամանցիների 1), Գավառի «Խալդի» հյուրանոցի գույքը (քաղաք Գավառ), «Վաղարշապատ» հյուրանոցի գույքը (քաղաք Վաղարշապատ, Կիրովի փող.)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար` անհրաժեշտության դեպքում համապատասխանաբար նվազեցնելով «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 13006 հազար դրամ գնահատված «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված Դիլիջանի ջերմոցի գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ (այսուհետ` գնորդ) «Անուշ և Գոռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2.2. Սահմանել Դիլիջանի ջերմոցի գույքի վաճառքի գինը` 1200 հազար դրամ:

2.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկ տարվա ընթացքում ստեղծել հինգ նոր աշխատատեղ.

բ) մեկ տարվա ընթացքում կատարել 1,5 մլն դրամի չափով ներդրումներ.

գ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում «Անուշ և Գոռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

2.5. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 18074 հազար դրամ գնահատված «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված «Թալին» հյուրանոցի գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Գագիկ Բարսեղյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AB 0475319, տրված` 054-ի կողմից, 1997 թվականի հունվարի 20-ին, հասցեն` քաղաք Թալին, Մյասնիկյան 1):

3.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 2000 հազար դրամ:

3.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) 2 տարվա ընթացքում կատարել 5 մլն դրամի չափով ներդրումներ.

բ) մեկ ամսվա ընթացքում մարել 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության 783 հազար դրամի պարտավորությունները, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 47 հազար դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 271 հազար դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 465 հազար դրամ.

գ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

3.5. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 24626 հազար դրամ գնահատված «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված «Խալդի» հյուրանոցի գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Արա-Նանե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

4.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 3800 հազար դրամ:

4.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) 3 տարվա ընթացքում ստեղծել 20 նոր աշխատատեղ, այդ թվում`

1-ին տարում` 4 աշխատատեղ,

2-րդ տարում` 6 աշխատատեղ,

3-րդ տարում` 10 աշխատատեղ.

բ) 3 տարվա ընթացքում կատարել 6 մլն դրամի չափով ներդրումներ, այդ թվում`

1-ին տարում` 1,5 մլն դրամ,

2-րդ տարում` 2 մլն դրամ,

3-րդ տարում` 2,5 մլն դրամ.

գ) մեկ ամսվա ընթացքում մարել 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության 1158 հազար դրամի պարտավորությունները, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 1150 հազար դրամ,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 8 հազար դրամ.

դ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

4.5. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 56541 հազար դրամ գնահատված «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված «Վաղարշապատ» հյուրանոցի գույքը մասնավորեցնել մրցույթով:

5.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 28300 հազար դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքի 50 տոկոսին:

5.3. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` առաջին երեք տարվա կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

5.4. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է`

ա) մեկ ամսվա ընթացքում մարել 2002 թվականի ապրիլի 1-ի դրությամբ «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության 311 հազար դրամի պարտավորությունները, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 41 հազար դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 127 հազար դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 143 հազար դրամ.

բ) գույքի վաճառքի գումարը վճարել մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում.

գ) իր միջոցների հաշվին վճարել մասնավորեցումից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

բ) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

5.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.05.2003
N 761-Ն
Որոշում