Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՄԱՍՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0758.300603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մայիսի 2003 թվականի N 758-Ն

 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ, 18-րդ և 23-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1.1. Հաշվեկշռային մեթոդով 4179 հազար դրամ գնահատված` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Փորձաշահագործական-օդամագնիսական տրանսպորտային համակարգ» անավարտ շինարարության օբյեկտի կաղապարման արտադրամասը (Կոտայքի մարզ, գ. Գետամեջ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ (այսուհետ` գնորդ) Արարատ Մովսիսյանին (անձնագիր` AA 0502989, տրված` 006-ի կողմից, հասցեն` քաղաք Երևան, Ավան-Առինջ թաղ. 2/5 շենք, տուն 49):

1.2. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը` 1100 հազար դրամ:

1.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել օբյեկտի մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո վեց ամսվա ընթացքում` ներդնելով 35 մլն դրամ.

բ) շինարարության ավարտից հետո մեկ տարում ներդնել 45 մլն դրամ` ստեղծելով 85 աշխատատեղ:

1.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

1.5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

1.6. Վճարումներն իրականացնել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1.-2.8. (2.1-2.8-րդ կետերն ուժը կորցրել են 21.04.05 թիվ 481-Ն

i

որոշում)

3.1. Հաշվեկշռային մեթոդով 50 հազար դրամ գնահատված` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Մասիսի ծննդատանը կից անավարտ շինարարության օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Գագիկ Անտոնյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AF 0201241, տրված` 044-ի կողմից, հասցեն` Արարատի մարզ, քաղաք Մասիս, 4-րդ փող., տուն 36):

3.2. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը` 100,0 հազար դրամ:

3.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել օբյեկտի մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո 3 տարվա ընթացքում` ներդնելով 5 մլն դրամ:

3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3.5. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` ճշտել Մասիսի ծննդատանը կից անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի չափերը և գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

3.6. Վճարումներն իրականացնել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 1029 հազար դրամ գնահատված` Գեղարքունիքի մարզպետարանի «Մանկապարտեզի համալիր» անավարտ շինարարության օբյեկտը (Գեղարքունիքի մարզ, գ. Հայրավանք) մասնավորեցնել մրցույթով:

4.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 257 հազար դրամ:

4.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

բ) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները և դրանց կշռային գործակիցները`

ա) անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող նվազագույն գինը` 257 հազար դրամ` 0,55 կշռային գործակից.

բ) շինարարության ավարտման առավելագույն ժամկետը` 1 տարի` 0,05 կշռային գործակից.

գ) շինարարության ավարտի համար ներդրումների նվազագույն չափը` 4 մլն դրամ` 0,4 կշռային գործակից:

4.5. Սահմանել, որ մրցույթի հաղթողն օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

4.6. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

4.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 302 հազար դրամ գնահատված` Շիրակի մարզպետարանի Մարալիկի հիվանդանոցային համալիրի տարածքում գտնվող անավարտ շինարարության օբյեկտը (Շիրակի մարզ, քաղաք Մարալիկ, Հ. Շահինյան 1) մասնավորեցնել մրցույթով:

5.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 302 հազար դրամ:

5.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

բ) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները և դրանց կշռային գործակիցները`

ա) անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող նվազագույն գինը` 302 հազար դրամ` 0,55 կշռային գործակից.

բ) շինարարության ավարտման առավելագույն ժամկետը` մեկ տարի` 0,05 կշռային գործակից.

գ) շինարարության ավարտի համար ներդրումների նվազագույն չափը` 8 մլն դրամ` 0,4 կշռային գործակից:

5.5. Սահմանել, որ մրցույթի հաղթողն օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

5.6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

5.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.05.2003
N 758-Ն
Որոշում