Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐ ՄԱՍՆԱՎՈՐ ...

 

 

040.0757.300603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մայիսի 2003 թվականի N 757-Ն

 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 5-րդ, 17-րդ, 18-րդ և 23-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Կանազ» բաց բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Հացաթխման արտադրամաս» անավարտ շինարարության օբյեկտը և այն մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` անհրաժեշտության դեպքում համապատասխան չափով նվազեցնելով կանոնադրական կապիտալի չափը:

1.2. Հաշվեկշռային մեթոդով 5337 հազար դրամ գնահատված «Կանազ» բաց բաժնետիրական ընկերության «Հացաթխման արտադրամաս» անավարտ շինարարության օբյեկտը (քաղաք Երևան, Գրիբոյեդովի 25) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ (այսուհետ` գնորդ) Համլետ Հարությունյանին (անձնագիր` AA 0508888, տրված` 004-ի կողմից, 1996 թվականի սեպտեմբերի 3-ին, հասցեն` քաղաք Երևան, Կովկասյան 46):

1.3. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը` 1500 հազար դրամ:

1.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել օբյեկտի մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո երկու տարվա ընթացքում` ներդնելով 10 մլն դրամ.

բ) շինարարության ավարտից հետո ստեղծել 10 աշխատատեղ:

1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

1.6. Երևանի քաղաքապետին` գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

1.7. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Հանրախանութ» անավարտ շինարարության օբյեկտը և այն մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` անհրաժեշտության դեպքում համապատասխան չափով նվազեցնելով կանոնադրական կապիտալի չափը:

2.2. Հաշվեկշռային մեթոդով 14945 հազար դրամ գնահատված «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության «Հանրախանութ» անավարտ շինարարության օբյեկտը (քաղաք Երևան, Նորքի 6-րդ զանգվ.) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ (այսուհետ` գնորդ) Սահակ Կարապետյանին (անձնագիր` AA 0316989, տրված` 001-ի կողմից, 1996 թվականի փետրվարի 16-ին, հասցեն` քաղաք Երևան, Կոմիտասի 42, բն. 31):

2.3. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը` 3.800 հազար դրամ:

2.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել օբյեկտի մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո երկու տարվա ընթացքում` ներդնելով 15 մլն դրամ.

բ) շինարարության ավարտից հետո ստեղծել 80 աշխատատեղ:

2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2.6. Երևանի քաղաքապետին` գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

2.7. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Մարտունու գ/կ տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ոչխարների էլևերի անավարտ շինարարության օբյեկտը և այն մասնավորեցնել մրցույթով` անհրաժեշտության դեպքում համապատասխան չափով նվազեցնելով կանոնադրական կապիտալի չափը:

3.2. Հաշվեկշռային մեթոդով 1241 հազար դրամ գնահատված «Մարտունու գ/կ տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության ոչխարների էլևերի անավարտ շինարարության օբյեկտը (Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, գ. Վաղաշեն) մասնավորեցնել մրցույթով:

3.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 310 հազար դրամ:

3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

բ) մրցույթի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները և դրանց կշռային գործակիցները`

ա) անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը` նվազագույնը` 310 հազար դրամ, 0,55 կշռային գործակից.

բ) շինարարությունն ավարտելու ժամկետը` առավելագույնը` 1 տարի, 0,05 կշռային գործակից.

գ) շինարարության ավարտի համար ներդրումների չափը` նվազագույնը` 3 մլն դրամ, 0,4 կշռային գործակից:

3.6. Սահմանել, որ մրցույթի հաղթողն օբյեկտի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3.7. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

3.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 13990 հազար դրամ գնահատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության` Ջերմուկի առողջարանի (250 տեղ) անավարտ շինարարության օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ (այսուհետ` գնորդ) «Կուրորտտուրսերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

4.2. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը` 25 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

4.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է անավարտ շինարարության օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտել օբյեկտի մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո չորս տարվա ընթացքում` ներդնելով 1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` յուրաքանչյուր տարում ներդնելով 250 հազար ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

4.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4.5. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` ճշտել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության` Ջերմուկի առողջարանի (250 տեղ) անավարտ շինարարության օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողամասի չափերը և գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

4.6. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Սյունիքառսպաս» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Կապանի կենտրոնական հանրախանութ» «փոքր» օբյեկտը (ծածկագիր` 74174) և այն մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` անհրաժեշտության դեպքում համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը:

5.2. «Փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 167842 հազար դրամ գնահատված «Սյունիքառսպաս» փակ բաժնետիրական ընկերության «Կապանի կենտրոնական հանրախանութ» «փոքր» օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (այսուհետ` գնորդ):

5.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը` 41960,5 հազար դրամ:

5.4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) վճարումները կատարել հնգամյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) մարել «Կապանի կենտրոնական հանրախանութ» «փոքր» օբյեկտի 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցած 368200 դրամ պարտավորությունները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.05.2003
N 757-Ն
Որոշում