040.0746.250603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 2003 թվականի N 746-Ա
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 18-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1.1. Դիլիջանի Օրջոնիկիձեի 66ա հասցեում գտնվող` 1131.90 քառ. մետր մակերես զբաղեցնող` «փոքր» օբյեկտների գնահատման համար սահմանված կարգով 42539632 դրամ գնահատված «Դիլիջանի ԱՊՁ-ի պտուղ բանջարեղենի պահեստ» (ծածկագիրը` 74646) «փոքր» օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ (այսուհետ` գնորդ) Միխայիլ Հովսեփյանին (քաղ. Դիլիջան Մոլդովական 14, բն. 35, անձնագիր` AA 0545188, տրված` 001-ի կողմից):
(1.1-րդ կետը փոփ. 23.07.03 թիվ 1047-Ն որոշում)
1.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը` 1276200 դրամ:
1.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) մարել օբյեկտի` 300000 դրամի չափով պարտավորությունները:
i
2.1. Իջևանի Մետաղագործների 4 հասցեում գտնվող` 796.30 քառ. մետր մակերես զբաղեցնող` «փոքր» օբյեկտների գնահատման համար սահմանված կարգով 12303210 դրամ գնահատված «Հագուստի քիմմաքրման և լվացքի արտադրամաս» (ծածկագիրը` 79665) «փոքր» օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ (այսուհետ` գնորդ) Տիգրան Դավթյանին (քաղ. Իջևան, գ. Գետահովիտ, անձնագիր` AF 0512618, տրված` 038-ի կողմից):
(2.1-րդ կետը փոփ. 30.10.03 թիվ 1400-Ն որոշում)
2.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը` 620000 դրամ:
2.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) մարել օբյեկտի` 115000 դրամի չափով պարտավորությունները:
3.1. Վարդենիսի Բարեկամության 12 հասցեում գտնվող` 693.93 քառ. մետր մակերես զբաղեցնող` «փոքր» օբյեկտների գնահատման համար սահմանված կարգով 14025366 դրամ գնահատված «Ռադիոէլեկտրոնսերվիս» ԼԿՁ-ի տեխնիկական կենտրոն» (ծածկագիրը` 15038) «փոքր» օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ (այսուհետ` գնորդ) Հ. Նիկոյանին (քաղ. Երևան, Գյուլբենկյան 21, բն. 37, անձնագիր` AF 0399940, տրված` 004-ի կողմից):
3.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը` 420800 դրամ:
3.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.1. Երևանի Ա. Խաչատրյան 33/1 հասցեում գտնվող` 252.70 քառ. մետր մակերես զբաղեցնող` «փոքր» օբյեկտների գնահատման համար սահմանված կարգով 21438246 դրամ գնահատված «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերության N 4 ԴՁ-ի պահեստ» (ծածկագիրը` 97658) «փոքր» օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Նվարդ Սաքեյանին (քաղ. Երևան, Ա. Խաչատրյան 33/1, անձնագիր` AE 0445502):
4.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի գինը` 2.0 մլն դրամ:
4.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`
գնորդը պարտավոր է`
ա) երկու տարվա ընթացքում կատարել 650.0 հազար դրամի չափով ներդրումներ, այդ թվում`
1-ին տարում` 325.0 հազար դրամ,
2-րդ տարում` 325.0 հազար դրամ.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.4. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ