040.0704.180603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 2003 թվականի N 704-Ա
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 10-րդ, 12-րդ և 26-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Փոքր» օբյեկտները` համաձայն հավելվածի, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրանց աշխատավորական կոլեկտիվներին (այսուհետ` գնորդ):
2. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարումը կատարելով երկամսյա ժամկետում.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 704-Ն որոշման
ՑԱՆԿ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Ծածկա|Օբյեկտի անվանումը | Հասցեն |Շինու- |Տարած-|Գնահատ- |Վաճառքի|
|ը/կ|գիրը | | |թյան |քը |ված |գինը |
| | | | |բնութա-|(քառ. |արժեքը |(դրամ) |
| | | | |գիրը |մ) |(դրամ) | |
|___|_____|__________________|____________|_______|______|________|_______|
|1. |1809 |«Մետաղագործ» ՓԲԸ-ի|քաղ. Երևան, |գույք | - |200000 |200000 |
| | |բանալիների և |Սեբաստիայի | | | | |
| | |փականների |60 | | | | |
| | |պատրաստման | | | | | |
| | |N 5 տաղավար | | | | | |
|___|_____|__________________|____________|_______|______|________|_______|
|2. |74595|«Հայառշինվերանորո-|քաղ. Երևան, |գույք | - |4494000 |4494000|
i
| | |գում» ՓԲԸ-ի |Շենգավիթ | | | | |
| | |տաղավար-խանութ |թաղ., Շիրակի| | | | |
| | | |43 | | | | |
|___|_____|__________________|____________|_______|______|________|_______|
|3. |79053|«Նաիրի» ՓԲԸ-ի |քաղ. Երևան, |գույք | - |28000 |28000 |
| | |կոշիկի կարի N 4 |Նորքի 4-րդ | | | | |
| | |ատելյե |զանգվ., 10 | | | | |
| | | |շենք | | | | |
|___|_____|__________________|____________|_______|______|________|_______|
|4. |73309|«Երառսպասարկում» |քաղ. Երևան, |շենքի |360 |19264000|4800000|
| | |ՓԲԸ-ի N 707 խանութ|Նորքի զանգվ.|բացվածք| | | |
| | | |1-ին | | | | |
| | | |միկրոշրջան, | | | | |
| | | |Նանսենի 25 | | | | |
|___|_____|__________________|____________|_______|______|________|_______|
|5. |60155|«Վայոցձորառսպաս» |քաղ. |շենքի |133.40|2446000 |2446000|
| | |ՓԲԸ-ի Ջերմուկի |Ջերմուկ, |բացվածք| | | |
| | |նախկին քաղառի |Շահումյան 3 | | | | |
| | |գրասենյակ | | | | | |
._________________________________________________________________________.
(ցանկը փոփ. 23.07.03 թիվ 1047-Ն որոշում)