040.0622.050603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2003 թվականի N 622-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «դ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Կապուտակ Սևան» առողջարան» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1398-Ա որոշմամբ առանձնացված գույքից` հաշվեկշռային մեթոդով 14924,91 հազար դրամ գնահատված NN 1 և 2 քոթեջները (440 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով)` համապատասխան մեքենասարքավորմամբ և արտադրատնտեսական գույքով, ինչպես նաև հացատունը (355.2 քառակուսի մետր մակերեսով)` համապատասխան մեքենասարքավորումներով ու արտադրատնտեսական գույքով (այսուհետ` գույք), ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Արթ Բիլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):
2. Մասնավորեցվող գույքի վաճառքի գինը սահմանել 3.5 մլն դրամ:
3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով վճարել սույն որոշման 2-րդ կետում նշված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի մասնավորեցումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը.
գ) վեցամսյա ժամկետում` իր միջոցներով վերանորոգել պետությանը սեփականության իրավունքով պատկանող NN 3 և 4 քոթեջները:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից վճարումների կատարումից հետո մեկամսյա ժամկետում նրա հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ