Սեղմել Esc փակելու համար:
2003 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2003 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0334.100403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» ապրիլի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 ապրիլի 2003 թվականի N 334-Ն

 

2003 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի ապրիլի 10-ի «2003 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-1-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը հանձնարարել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

ա) 2003 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով ապրիլ-հունիս ամիսների ընթացքում.

բ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող նյութերը ներկայացնել դատախազության համապատասխան մարմիններ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

ա) օրենքով սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող, զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և նրանց Հայաստանի Հանրապետություն վերադարձն իրականացնել ԱՊՀ շրջանակներում 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով նախատեսված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել նրանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում օրենքով նախատեսված սահմանափակումների կիրառումն ու գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

բ) ապահովել իրենց ենթակա համակարգում աշխատող Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) 2003 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքային միավորում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում` անհրաժեշտության դեպքում` նաև հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջադրմամբ:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

ա) անհրաժեշտության դեպքում, համաձայն Երևանի քաղաքապետի հայտի, Երևանի տեղական զորակոչային հանձնաժողովները համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան մասնագետներով.

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) հետազոտություն, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին հանձնարարել ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր, ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ ու երևակման նյութեր.

i

գ) մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված բժիշկ-մասնագետների վարձատրության կարգը:

9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

ա) ապահովել զորակոչիկների անվտանգ փոխադրումն ու հասարակական կարգի պահպանումը հանրապետական հավաքակայանում ու հանրապետության զորակոչային տեղամասերում.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը և նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևան քաղաքի սահմաններից դուրս տեղափոխող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության երկու անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել զինվորական կոմիսարիատներից զորակոչիկների տեղափոխումը հանրապետական հավաքակայան` ըստ զինվորական կոմիսարիատների հայտերի:

11. Զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:

12. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել հսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների մեկնումը հանրապետությունից թույլատրել միայն զինվորական գրքույկներում պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

ա) 2003 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրական, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`

դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2003 թվականի հունիսի 20-ը,

բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2003 թվականի հունիսի 1-ը.

բ) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրանտների, ասպիրանտների և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտների ընդունելությունն ավարտել 2003 թվականի հունիսի 15-ին:

14. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

ապրիլի 3-ի N 334-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ս. Սարգսյան       - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Մ. Հարությունյան  - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության

նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի

տեղակալ)

Ա. Հարությունյան - ՀՀ զինվորական կոմիսար

Հ. Հարությունյան - ՀՀ ոստիկանության պետ

    Կ. Պետրոսյան      - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն

    Ա. Թամազյան       - ՀՀ գլխավոր դատախազ

    Ա. Մկրտչյան       - ՀՀ առողջապահության նախարար

    Ա. Մանուկյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար

    Լ. Մկրտչյան       - ՀՀ կրթության և  գիտության նախարար

Վ. Հովհաննիսյան   - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային

անվտանգության և ներքին գործերի մշտական

հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

    Հ. Հարոյան        - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների

                        վարչության պետ

    Բ. Ոսկանյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների

                        վարչության պետին փոխարինող (հանձնաժողովի

                        քարտուղար)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

ապրիլի 3-ի N 334-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՄԱՐԶԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

__________________________________________________________________________

Տարածաշրջանների և |                Հանձնաժողովների անդամները

զինկոմիսարիատների |

անվանումները      |

__________________|_______________________________________________________

1       |                                2

__________________|_______________________________________________________

Երևան            |Ռ. Նազարյան     - Երևանի  քաղաքապետ (հանձնաժողովի

|                  նախագահ)

Արաբկիր          |Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Մաշտոց           |                - Երևան  քաղաքի դատախազ,

Կենտրոն          |                - ՀՀ ՊՆ Երևանի  ռազմական ոստիկանության

Նոր Նորք         |                  բաժնի պետ

Շահումյան        |                - Երևան  քաղաքի ոստիկանության

Շենգավիթ         |                  վարչության պետ

Էրեբունի         |

__________________|_______________________________________________________

Արագածոտն        |Հ. Կարապետյան   - ՀՀ Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի

|                  նախագահ)

Աշտարակ          |Մ. Ս. Գրիգորյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Ապարան           |                - ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության

Թալին            |                  վարչության Աշտարակի բաժանմունքի պետ

|                - մարզային ոստիկանության վարչության պետ

|                - Արագածոտնի մարզի դատախազ

|                - Աշտարակի քաղաքապետ

|                - Ապարանի քաղաքապետ

|                - Թալինի քաղաքապետ

__________________|_______________________________________________________

Արարատ           |Ա. Սարգսյան     - ՀՀ Արարատի մարզպետ (հանձնաժողովի

|                  նախագահ)

Արտաշատ          |Ա. Աղաբեկյան    - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Արարատ           |                - Արարատի մարզի դատախազ

Մասիս            |                - ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության

|                  վարչության պետի տեղակալ

|                - մարզային ոստիկանության վարչության պետ

|                - Արտաշատի քաղաքապետ

|                - Արարատի քաղաքապետ

|                - Մասիսի քաղաքապետ

__________________|_______________________________________________________

Արմավիր          |Ա. Հերոյան      - ՀՀ Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի

|                  նախագահ)

Արմավիր          |Ա. Միրզաբեկյան  - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Վաղարշապատ       |                - Արմավիրի մարզի դատախազ

(Էջմիածին)       |                - ՀՀ ՊՆ Արմավիրի կայազորի ռազմական

|                  ոստիկանության բաժնի պետ

|                - մարզային ոստիկանության վարչության պետ

|                - Արմավիրի քաղաքապետ

|                - Վաղարշապատի քաղաքապետ

__________________|_______________________________________________________

Գեղարքունիք      |Վ. Հակոբյան     - ՀՀ Գեղարքունիք մարզպետ (հանձնաժողովի

|                  նախագահ)

Գավառ            |Ս. Սարոյան      - 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

Մարտունի         |                - Գեղարքունիքի մարզի դատախազ

Սևան             |                - ՀՀ ՊՆ Մարտունու ռազմական

Վարդենիս         |                  ոստիկանության բաժնի պետ

Ճամբարակ         |                - մարզային ոստիկանության վարչության պետ

(Կրասնոսելսկ)    |                - Գավառի քաղաքապետ

|                - Մարտունու քաղաքապետ

|                - Սևանի  քաղաքապետ

|                - Վարդենիսի քաղաքապետ

|                - Ճամբարակի քաղաքապետ

__________________|_______________________________________________________

Լոռի             |Հ. Քոչինյան     - ՀՀ Լոռու մարզպետ (հանձնաժողովի

|                  նախագահ)

Վանաձոր          |Ա. Փայտյան      - 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Սպիտակ           |                - Լոռու մարզի դատախազ

Ստեփանավան       |                - Լոռու կայազորի ռազմական ոստիկանության

Տաշիր            |                  Վանաձորի բաժանմունքի պետ

Թումանյան        |                - մարզային ոստիկանության վարչության պետ

|                - Վանաձորի քաղաքապետ

|                - Սպիտակի քաղաքապետ

|                - Ստեփանավանի քաղաքապետ

|                - Տաշիրի քաղաքապետ

|                - Թումանյանի քաղաքապետ

|                - Ալավերդու քաղաքապետ

__________________|_______________________________________________________

Կոտայք           |Կ. Շահգալդյան   - ՀՀ Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի

|                  նախագահ)

Կոտայք (Աբովյան) |Ա. Մելոյան      - ՀՀ պաշտպանության նախարարի ավագ

Հրազդան          |                  օգնական, վարչական ապարատի ղեկավար

Չարենցավան       |                - Կոտայքի մարզի դատախազ

Նաիրի (Եղվարդ)   |                - Երևանի  կայազորի ռազմական

|                  ոստիկանության Աբովյանի բաժանմունքի

|                  պետ

|                - մարզային ոստիկանության վարչության պետ

|                - Աբովյանի քաղաքապետ

|                - Հրազդանի քաղաքապետ

|                - Չարենցավանի քաղաքապետ

|                - Եղվարդի քաղաքապետ

__________________|_______________________________________________________

Շիրակ            |Ֆ. Փիրումյան    - ՀՀ Շիրակի մարզպետ (հանձնաժողովի

|                  նախագահ)

Գյումրի          |Գ. Մելքոնյան    - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Արթիկ            |                - Շիրակի մարզի դատախազ

Աշոցք            |                - Շիրակի կայազորի ռազմական

Անի              |                  ոստիկանության բաժնի պետի

Ախուրյան         |                - մարզային ոստիկանության վարչության

|                  պետի պաշտոնակատար

|                - Գյումրու քաղաքապետ

|                - Արթիկի քաղաքապետ

|                - Մարալիկի քաղաքապետ

__________________|_______________________________________________________

Սյունիք          |Է. Բարսեղյան    - ՀՀ Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի

|                  նախագահ)

Կապան            |Լ. Երանոսյան    - 1-ին բանակային կորպուսի հրամանատար

Գորիս            |                - Սյունիքի մարզի դատախազ

Սիսիան           |                - Գորիսի կայազորի ռազմական

Մեղրի            |                  ոստիկանության բաժնի պետ

|                - մարզային ոստիկանության վարչության պետ

|                - Կապանի քաղաքապետ

|                - Գորիսի քաղաքապետ

|                - Սիսիանի քաղաքապետ

|                - Մեղրու քաղաքապետ

__________________|_______________________________________________________

Վայոց ձոր        |Վ. Մաթևոսյան    - ՀՀ Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի

|                  նախագահ)

Եղեգնաձոր        |Մ. Կարապետյան   - 4-րդ բանակային կորպուսի հրամանատար

Վայք             |                - Վայոց ձորի մարզի դատախազ

|                - Եղեգնաձորի կայազորի ՌՈ բաժնի պետ

|                - մարզային ոստիկանության վարչության պետ

|                - Եղեգնաձորի քաղաքապետ

|                - Վայքի քաղաքապետ

__________________|_______________________________________________________

Տավուշ           |Ա. Ղուլարյան     - ՀՀ Տավուշի մարզպետ (հանձնաժողովի

|                   նախագահ)

Իջևան            |Մ. Գ. Գրիգորյան  - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Տավուշ (Բերդ)    |                 - Տավուշի մարզի դատախազ

Նոյեմբերյան      |                 - Լոռու կայազորի ռազմական

Դիլիջան          |                   ոստիկանության բաժնի պետ

|                 - մարզային ոստիկանության վարչության

|                   պետ

|                 - Իջևանի  քաղաքապետ

|                 - Դիլիջանի քաղաքապետ

|                 - Բերդի քաղաքապետ

|                 - Նոյեմբերյանի քաղաքապետ

___________________________________________________________________________

                  

                                               Հավելված N 3

                                             ՀՀ կառավարության

                                             2003 թվականի ապրիլի 3-ի

                                             N 334-Ն որոշման

                  

                                  ԿԱԶՄ

                                  

                    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Հարությունյան  - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)

    Ս. Ղասաբյան        - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական

                         օգնության կազմակերպման վարչության գլխավոր

                         մասնագետ  

    Գ. Աղայան          - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական

                         վարչության պետ

Վ. Տեր-Գրիգորյան   - թերապևտ

    Ս. Թորոսյան        - հոգեբույժ

    Վ. Դարբինյան       - նյարդաբան

    Ա. Մուրադյան       - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ

    Ա. ՈՒզանկիչյան     - վիրաբույժ

    Ա. Շաքարյան        - ակնաբույժ

    Կ. Բաբայան         - մաշկավեներոլոգ

    Հ. Հովսեփյան       - հանձնաժողովի քարտուղար

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.04.2003
N 334-Ն
Որոշում