Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ԱՆ ...

 

 

606.0027.270203

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»         02           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60603069

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 փետրվարի 2003 թվականի N 27-Ն

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների 2003 թվականի փետրվարի 25-ի ամփոփիչ արձանագրության արդյունքները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով և 85-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. 2003 թվականի մարտի 5-ին անցկացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին մասնակցում են Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուներ Ստեփան Կարենի Դեմիրճյանը /առաջադրված Հայաստանի ժողովրդական կուսակցության կողմից/ և Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը /առաջադրված քաղաքացիական նախաձեռնության կարգով/:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
25.02.2003
N 27-Ն
Որոշում