Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅ ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«17» սեպտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 1996 թվականի թիվ 304

 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱԿԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՖՈՆԴԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ, ԱՅԴ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի մայիսի 6-ի «Պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման և այդ ձեռնարկություններն ընկերությունների վերակազմավորելու կարգի» և «Մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում շահույթից ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդերին կատարվող մասհանումների, այդ միջոցներից հիմնական ֆոնդերի ձեռքբերման և կանոնադրական հիմնադրամի փոփոխման կարգի» հաստատման մասին» որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

i

1. Հաստատել պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդին կատարվող մասհանումների, այդ ֆոնդի հաշվին ինվեստիցիոն սերտիֆիկատների թողարկման ու բաշխման և դրա հետևանքով կանոնադրական կապիտալի փոփոխման կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 17-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1996 թվականի

սեպտեմբերի 17-ի թիվ 304 որոշմամբ

 

Կ  Ա  Ր  Գ

 

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի

անհատույց սեփականաշնորհման հիման վրա

վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում

ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդին կատարվող

մասհանումների, այդ ֆոնդի հաշվին ինվեստիցիոն

սերտիֆիկատների թողարկման ու բաշխման և դրա

հետևանքով կանոնադրական կապիտալի փոփոխման

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է մասնակի անհատույց սեփականաշնորհման հիման վրա վերակազմավորված բաժնետիրական ընկերություններում (այսուհետև` ընկերություն) չբաշխված շահույթից ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդին (այսուհետև` ինվեստիցիոն ֆոնդ) մասհանվող գումարի մեծության որոշման և բաշխման, այդ ֆոնդի հաշվին ինվեստիցիոն սեփականաշնորհման սերտիֆիկատների (այսուհետև` ինվեստիցիոն սերտիֆիկատներ) թողարկման ու բաշխման, ինչպես նաև դրա հետևանքով կանոնադրական կապիտալի փոփոխման կարգը:

2. Ինվեստիցիոն ֆոնդը հաշվետու տարվա ֆինանսատնտեսական գործունեության արդյունքով ընկերության տրամադրության տակ մնացած չբաշխված շահույթի այն մասն է, որի հաշվին սույն կարգի համաձայն թողարկվում են ինվեստիցիոն սերտիֆիկատներ:

3. Ինվեստիցիոն սերտիֆիկատներն ինվեստիցիոն ֆոնդի հաշվին նոր թողարկվող բաժնետոմսերի սերտիֆիկատներն են, որոնք սույն կարգի համաձայն բաշխվում են ընկերության աշխատողների և ոչ պետական բաժնետերերի միջև:

 

II. ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԲԱՇԽՈՒՄԸ

 

4. Հաշվետու տարվա հաշվապահական հաշվետվությունների հիման վրա որոշվում է ընկերության տրամադրության տակ մնացած հաշվետու տարվա չբաշխված շահույթի մեծությունը, որը հավասար է հաշվետու տարվա հաշվեկշռային շահույթի և օգտագործված շահույթի (շահույթի հաշվին տրվող հարկեր, պահուստային կապիտալին կատարված հատկացումներ, ընկերության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում շահույթից այլ նպատակների ուղղված գումարներ) տարբերությանը.

 

ՉԲՇ = ՀՇ - ՕՇ,

 

որտեղ`

 

ՉԲՇ-ն  հաշվետու տարվա չբաշխված շահույթն է,

 

   ՀՇ-ն    հաշվետու տարվա հաշվեկշռային շահույթն է,

 

   ՕՇ-ն    հաշվետու տարվա ընթացքում օգտագործված շահույթն է:

 

5. Ընկերության ժողովում ոչ պետական բաժնետերերի ձայների պարզ մեծամասնությամբ որոշվում է հաշվետու տարվա չբաշխված շահույթից ինվեստիցիոն ֆոնդին, սպառման ֆոնդին, շահաբաժինների (դիվիդենդների) վճարմանը մասհանվող գումարների, ինչպես նաև հաջորդ տարվան տեղափոխվող շահույթի մեծությունը:

6. Ինվեստիցիոն ֆոնդին մասհանվող գումարի մեծությունը, համաձայն սույն կարգի 2-րդ կետի, հավասար է տվյալ տարվա չբաշխված շահույթի մեծության և սպառման ֆոնդի, շահաբաժինների վճարման ու հաջորդ տարվան տեղափոխվող շահույթի մեծության տարբերությանը.

 

ԻՖ = ՉԲՇ - ՍՖ - ԴՎ - ՀՏՏՇ

 

որտեղ`

 

   ԻՖ-ն    ինվեստիցիոն ֆոնդին մասհանվող գումարի մեծությունն է,

 

   ՍՖ-ն    սպառման ֆոնդին մասհանված գումարի մեծությունն է,

 

   ԴՎ-ն    դիվիդենդների վճարմանը մասհանված գումարի մեծությունն է,

 

ՀՏՏՇ-ն հաջորդ տարվան տեղափոխվող շահույթի մեծությունն է:

 

III. ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲԱՇԽՈՒՄԸ

 

7. Ինվեստիցիոն ֆոնդի հաշվին թողարկվող ինվեստիցիոն սերտիֆիկատների ընդհանուր գումարի մեծությունը որոշվում է ինվեստիցիոն ֆոնդի գումարը բազմապատկելով Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից հաստատված համադրելիության L գործակցով:

Ինվեստիցիոն սերտիֆիկատների ընդհանուր գումարը հավասար է`

 

ԻՍը = L x ԻՖ

 

որտեղ`

 

ԻՍը-ն  ինվեստիցիոն սերտիֆիկատների ընդհանուր գումարն է,

 

   L-ն     համադրելիության գործակիցն է:

 

Ինվեստիցիոն ֆոնդի գումարի և ինվեստիցիոն սերտիֆիկատների ընդհանուր գումարի տարբերությունը միացվում է ընկերության լրացուցիչ կապիտալին: Լրացուցիչ կապիտալը կարող է ուղղվել`

կանոնադրական կապիտալի ավելացմանը` պահպանելով սեփականատերերի բաժինների հարաբերակցությունը.

ձեռնարկության գործունեության արդյունքներով բացահայտված վնասի ծածկմանը.

բաժնետիրական ընկերության լուծարման դեպքում վնասների ծածկումից հետո մնացած գումարը հիմնադիրների միջև համամասնորեն բաշխելուն:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծրագրային սեփականաշնորհման ժամանակ լրացուցիչ կապիտալի պետական բաժնեմասը ձեռնարկության սեփական կապիտալի մյուս աղբյուրների պետական բաժնեմասերի հետ միասին ձևավորում է տվյալ ձեռնարկության մեկնարկային գինը:

8. Ինվեստիցիոն սերտիֆիկատների ընդհանուր գումարն ամբողջովին բաշխվում է ընկերության ոչ պետական բաժնետերերի և տվյալ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ տվյալ ձեռնարկությունում առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ ունեցող աշխատողների միջև:

9. Ոչ պետական բաժնետերերին ինվեստիցիոն սերտիֆիկատների ընդհանուր գումարից բաժին ընկնող մասը որոշվում է ինվեստիցիոն սերտիֆիկատների ընդհանուր գումարը բազմապատկելով կանոնադրական կապիտալում բոլոր ոչ պետական բաժնետերերի բաժնեմասի տեսակարար կշռով.

 

ԻՍը = ԻՍը x B

 

որտեղ`

 

ԻՍը-ն  ինվեստիցիոն սերտիֆիկատների ընդհանուր գումարից ոչ պետական

բաժնետերերին բաժին ընկնող գումարն է,

 

   B-Ն     կանոնադրական կապիտալում բոլոր ոչ պետական բաժնետերերի

           բաժնեմասի տեսակարար կշիռն է:

 

Ինվեստիցիոն սերտիֆիկատների ընդհանուր գումարից ոչ պետական բաժնետերերին բաժին ընկնող գումարը բաժնետերերի միջև բաշխվում է յուրաքանչյուրին պատկանող մասնակի անհատույց սեփականաշնորհման սերտիֆիկատների և ինվեստիցիոն սերտիֆիկատների հանրագումարի մեծությանը համամասնորեն.

 

Բi = ԻՍը x Bi,

 

որտեղ`

 

   Բi-ն    i-րդ ոչ պետական բաժնետիրոջը ինվեստիցիոն սերտիֆիկատների գումարից

           բաժին ընկնող մասն է,

 

   Bi-ն    ոչ պետական բաժնեմասերի ընդհանուր գումարում i-րդ ոչ պետական

           բաժնետիրոջ բաժնեմասի տեսակարար կշիռն է:

 

10. Առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող աշխատողներին ինվեստիցիոն սերտիֆիկատների ընդհանուր գումարից բաժին ընկնող մասը որոշվում է ինվեստիցիոն սերտիֆիկատների ընդհանուր գումարի և ոչ պետական բաժնետերերին ինվեստիցիոն սերտիֆիկատների ընդհանուր գումարից բաժին ընկնող մասի տարբերությամբ.

 

ԻՍա = ԻՍը - ԻՍը,

 

որտեղ`

 

ԻՍա-ն  ինվեստիցիոն սերտիֆիկատների ընդհանուր գումարից տվյալ

ձեռնարկությունում առնվազն մեկ տարվա անընդհատ աշխատանքային ստաժ

ունեցող աշխատողներին բաժին ընկնող մասն է:

 

Ինվեստիցիոն սերտիֆիկատների ընդհանուր գումարից աշխատակիցներին բաժին ընկնող մասը նրանց միջև բաշխվում է վերջին մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր աշխատակցի ստացած միջին աշխատավարձին համամասնորեն.

 

Աi = ԻՍա x ՄԱi,

 

որտեղ`

 

   Աi-ն    առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող i-րդ աշխատակցին

           ինվեստիցիոն սերտիֆիկատների գումարից բաժին ընկնող մասն է,

 

ՄԱi-ն  տվյալ ձեռնարկությունում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ

ունեցող բոլոր աշխատողների վերջին մեկ տարվա միջին աշխատավարձի

հանրագումարում i-րդ աշխատողի միջին աշխատավարձի տեսակարար կշիռն

է:

 

Հավելված

-----------

 

Օ Ր Ի Ն Ա Կ

 

Հավելվածում բերված օրինակը պայմանական է, նպատակ ունի բացատրելու կարգի գործողությունը և նրա անքակտելի մասը չէ:

Ենթադրենք` ձեռնարկությունում, որը 1994 թվականի հոկտեմբերին մասնակի անհատույց սեփականաշնորհման արդյունքում վերակազմավորվել է բաժնետիրական ընկերության` 118200 հազ. դրամ կանոնադրական կապիտալով, 1995 թվականի տարեկան հաշվետվության ամփոփումից հետո առկա են հետևյալ տվյալները`

1. Ընկերության սեփական կապիտալը կազմել է 1191000 հազ. դրամ:

2. Ընկերության հաշվեկշռային շահույթը կազմել է 534900 հազ. դրամ, որից 241100 հազ. դրամ` ընկերությունը տարվա ընթացքում օգտագործել է (տվյալ դեպքում` շահույթի հաշվին վճարվող հարկերը վճարվել են բյուջե և հատկացում է կատարվել պահուստային կապիտալին):

3. Ընկերության ոչ պետական բաժնետերերի ժողովի որոշմամբ տարեվերջի չբաշխված շահույթից 180800 հազ. դրամն ուղղվել է սպառման հիմնադրամին, 35000 հազ. դրամը` շահաբաժինների վճարմանը, իսկ մնացած մասը մասհանվել է ինվեստիցիոն ֆոնդին:

4. Կանոնադրական կապիտալում ոչ պետական բաժնետերերի բաժնեմասի տեսակարար կշիռը կազմում է 0,20:

   Ելնելով այս տվյալներից, հաշվարկվում է`       ԿՖ գա

ա) ընկերության համադրելիության գործակիցը`  L= ------  բանաձևով,

ՍԿ տվ

 

118200 : 1191000 = 0,10,

 

բ) ընկերության հաշվետու տարվա չբաշխված շահույթը (ՉԲՇ)`

 

534900 - 241100 = 293800 հազ. դրամ,

 

գ) ինվեստիցիոն ֆոնդին մասհանվող գումարի մեծությունը (ԻՖ)`

 

293800 - 180800 - 35000 = 78000 հազ. դրամ,

 

դ) ինվեստիցիոն սերտիֆիկատների ընդհանուր գումարը (ԻՍը)`

 

78000 x 0,10 = 7800 հազ. դրամ,

 

ե) ինվեստիցիոն սերտիֆիկատների ընդհանուր գումարից ոչ պետական բաժնետերերին բաժին ընկնող մասը (ԻՍբ)`

 

7800 x 0,2 = 1560 հազ. դրամ,

 

զ) ինվեստիցիոն սերտիֆիկատների ընդհանուր գումարից տվյալ ձեռնարկությունում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող աշխատողներին բաժին ընկնող մասը (ԻՍա)`

 

7800 - 1560 = 6240 հազ. դրամ:

 

Ինվեստիցիոն սերտիֆիկատների ընդհանուր գումարի բաշխումից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունում գրանցումից հետո ձեռնարկության կանոնադրական կապիտալը կկազմի`

 

118200 + 7800 = 126000 հազ. դրամ,

 

այդ թվում` ոչ պետական բաժնեմասը` 31440 հազ. դրամ (118200 x 0,2 + 7800), որը կկազմի կանոնադրական կապիտալի 25 տոկոսը (31440 x 100 : 126000):

 

Ա Մ Փ Ո Փ  Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ

 

-------------------------------------------------------------------------

 L      ԻՖ         ԻՍը          ԻՍբ        ԻՍա      Ոչ պետական  Պետական

    (հազ.դրամ)  (հազ.դրամ)  (հազ.դրամ)  (հազ.դրամ)  բաժնեմաս     բաժնեմաս

                                                    (տոկոս)      (տոկոս)

-------------------------------------------------------------------------

0,10   78000      7800         1560        6240      25,0         75,0

-------------------------------------------------------------------------

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.09.1996
N 304
Որոշում