Հաստատված է
Հայարտոնագրի
1994թ. դեկտեմբերի 17-ի
N: Կ65 հրամանով
Լրախմբագրված տեքստը
հաստատված է Հայարտոնագրի
1996թ. հունիսի 10-ի
N: 22 հրամանով
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳ
i
1. Սույն կարգը սահմանված է ՀՀ կառավարության 1994թ. նոյեմբերի 15-ի որոշմամբ հաստատված Արտոնագրային հավատարմատարների մասին կանոնադրության (այսուհետև` կանոնադրություն) 4-րդ կետի համաձայն արտոնագրային հավատարմատարների որակավորումն ու գրանցումը իրականացնելու համար:
Արտոնագրային հավատարմատարների որակավորումը ներառում է`
ա) արտոնագրային հավատարմատարի թեկնածուի (այսուհետև` թեկնածու) ներկայացրած փաստաթղթերի ստուգում,
բ) թեկնածուի որակավորման ստուգումՆ կանոնադրությամբ սահմանված մասնագիտական գործունեություն իրագործելու պատրաստականությունը որոշելու համար (հաշվի առնելով թեկնածուի կողմից նշված արդյունաբերական սեփականության օբյեկտների և մատուցվող ծառայությունների տեսակները):
2. Արտոնագրային հավատարմատարների որակավորումն ու գրանցումը իրականացնելու համար ՀՀ արտոնագրային վարչության (այսուհետև` Հայարտոնագիր) պետը վարչության մասնագետներից ստեղծում է որակավորման և գանգատարկման հանձնաժողովներ:
Որակավորման հանձնաժողովը`
ա) հաստատում է որակավորման քննության ծրագիրը և դրա հիման վրա քննական առաջադրանքները, որոշում է քննության անցկացման կարգը,
բ) քննարկում է թեկնածուների դիմումները և որոշում ընդունում նրանց քննության թույլատրելու վերաբերյալ,
գ) քննության արդյունքներով ընդունում է որոշում թեկնածուին որպես արտոնագրային հավատարմատար որակավորելու վերաբերյալ:
3. Թեկնածուն որակավորման համար դիմում է ներկայացնում Հայարտոնագրի պետի անունով ( հավելված 1):
Դիմումին կցվում են`
ա) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
բ) արդյունաբերական սեփականության պաշտպանության բնագավառի ոչ պակաս քան 4 տարվա, իսկ բարձրագույն հումանիտար կրթություն ունեցողները` 10 տարվա գործնական աշխատանքի ստաժը հաստատող փաստաթուղթը ( սահմանված կարգով վավերացված քաղվածք աշխատանքայինկան առաջադրանքները պետք է համապատասխանեն հաստատված ծրագրին` հաշվի առնելով թեկնածուների կողմից ներկայացված իրենց ապագա գործունեության սահմանափակումները (ըստ արդյունաբերական սեփականության օբյեկտների):
Քննական առաջադրանքները կատարվում են գրավոր, Հայարտոնագրի կողմից դրոշմված թերթերի վրա:
Որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում որակավորման քննության բավարար արդյունքի և թեկնածուին որպես արտոնագրային հավատարմատար որակավորելու մասին կամ անբավարար արդյունքի և որակավորումը մերժելու մասին:
Որակավորման քննությանը չթույլատրելու և որակավորման քննությունը չհանձնելու դեպքում թեկնածուն կարող է դիմել գանգատարկման հանձնաժողովին` որակավորման հանձնաժողովի որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:
Գանգատը քննարկվում է այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում միայն գրավոր պատասխանի արդյունքներով:
Գանգատարկման հանձնաժողովը իրավասու է անհրաժեշտության դեպքում պահանջել թեկնածուի և որակավորման հանձնաժողովի անդամների բացատրությունները և գանգատի քննարկման արդյունքներով ընդունել հետևյալ որոշումներից մեկը`
ա) որակավորման հանձնաժողովի որոշումը հաստատելու մասին,
բ) որակավորման հանձնաժողովի որոշումը փոխելու մասին:
Գանգատարկման հանձնաժողովի որոշումը գանգատարկման ենթակա չէ:
5. Որակավորման քննության դրական արդյունքի դեպքում և թեկնածուի դիմումի հիման վրա, որին պետք է կցվի գրանցման համար վճարի անդորրագիրը, Հայարտոնագիրը մեկամսյա ժամկետում թեկնածուին գրանցում է որպես արտոնագրային հավատարմատար և հանձնում նրան վկայագիր:
6. Արտոնագրային հավատարմատարի որակավորում ստացած անձանց գրանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արտոնագրային հավատարմատարների պետական գրանցամատյանում (այսուհետև` գրանցամատյան): Գրանցամատյանի կանոնադրությունը հաստատվում է Հայարտոնագրի կողմից:
7.Վկայագիրը կորցնելու դեպքում տրվում է կրկնագիր:
8. Արտոնագրային հավատարմատարի գրանցման մասին տեղեկությունները հրապարակվում են Հայարտոնագրի պաշտոնական տեղեկագրում:
Հրապարակվող տեղեկությունների ցանկը սահմանում է Հայարտոնագիրը:
Հայաստանի Հանրապետության
արտոնագրային վարչություն
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ ինձ որակավորել որպես արտոնագրային հավատարմատար
1. Անուն, հայրանուն, ազգանուն __________________________________________
________________________________________________________________________
2. Քաղաքացիությունը____________________________________________________
3. ծննդյան թվականը_____________________________________________________
4. Մշտական բնակության վայրը ____________________________________________
_________________________________________________________________________
5. Կրթությունը (ինչ բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտել և երբ)
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
6. Արդյունաբերական սեփականության իրավական պաշտպանության բնագավառում
աշխատանքային գործունեությունը
.________________________________________________________________________.
|Ամիսը և տարին | Աշխատանքային բովանդակությունը | Հավաստող փասթաթղթեր |
| | նշելով կազմակերպության | |
|________________| անվանումը և նրա | |
|կիզբը | վերջը | գտնվելու վայրը | |
|______|_________|________________________________|______________________|
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
7. Օտար լեզուների իմացությունը ________________________________________
_______________________________________________________________________
8. Որպես արտոնագրային հավատարմատար գործունեության սահմանափակումները
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
9. Աշխատանքի վայրը և պաշտոնը __________________________________________
_________________________________________________________________________
10. Նամակագրության հասցեն, հեռախոսի, հեռատիպի, ֆաքսի համարները _________
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
11. Անձնագրի (կամ փոխարինող փաստաթղթի) տվյալները _______________________
________________________________________________________________________
Դիմումին կից ներկայացնում եմ`
ա) բարձրագույն կրթության դիպլոմի (ների) պատճենը (ները) ____________ թերթից,
բ) քաղվածք աշխատանքային գրքույկից ___________ թերթից,
գ) որակավորման համար վճարի անդորրագիրը __________ դրամ:
դ) այլ նյութեր __________ թերթից
« » ____________199 թ. ստորագրություն
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
28.06.1996թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 36960035