Սեղմել Esc փակելու համար:
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ԱՋԱԿՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0086.110203

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունվարի 2003 թվականի N 86-Ա

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ելնելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ բազմաբնակարան շենքի կառավարմանն աջակցության հիմնադրույթներին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

ա) օտարերկրյա պետությունների, դրանց միությունների և միջազգային կազմակերպությունների հետ բանակցություններ վարելու ժամանակ առաջարկել նրանց աջակցություն ցույց տալ բազմաբնակարան շենքի կառավարման մարմիններին` սույն որոշմամբ հավանության արժանացած բազմաբնակարան շենքի կառավարմանն աջակցության հիմնադրույթներով նախատեսված միջոցառումների իրականացման համար.

բ) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում բազմաբնակարան շենքի կառավարմանն աջակցության առանձին ծրագրի մշակման համար:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեների նախագծերը կազմելիս քննարկել ֆինանսական աջակցություն ցույց տալու համար անհրաժեշտ միջոցների հատկացման հնարավորությունների հարցը` բազմաբնակարան շենքի կառավարմանն աջակցության հիմնադրույթներին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

ա) բազմաբնակարան շենքի կառավարմանն աջակցության հիմնադրույթներով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառի հետագա զարգացման ուղիների վերաբերյալ.

բ) մամուլով և զանգվածային լրատվության մյուս միջոցներով պարբերաբար ապահովել հասարակության իրազեկումը բազմաբնակարան շենքի կառավարմանն աջակցության միջոցով կառավարման մարմինների ձևավորմանը և կայացմանն ուղղված կազմակերպչական միջոցառումների, ինչպես նաև նշված գործընթացի արդյունքների մասին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հունվարի 9-ի N 86-Ն որոշման

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Բազմաբնակարան շենքի կառավարմանն աջակցության հիմնադրույթները (այսուհետ` հիմնադրույթներ) մշակվել է` ելնելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթներից:

Հիմնադրույթներով նախատեսվում են`

ա) աջակցության միջոցով իրականացման ենթակա այն միջոցառումները, որոնք նպատակաուղղված կլինեն բազմաբնակարան շենքի պահպանման պարտադիր նորմերի կատարման ապահովմանը, ինչպես նաև բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կայացմանը և նշված բնագավառի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը.

բ) հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը` ապահովել բազմաբնակարան շենքի շահագործման և սպառողական հատկանիշների ձեռք բերված մակարդակի բարձրացումը և պետություն-շուկա հետադարձ կապի ստեղծման հնարավորությունը.

գ) պետական միջոցների և այլ արտաբյուջետային աղբյուրների հաշվին աջակցություն ցույց տալ բազմաբնակարան շենքի սեփականատերերի կողմից ստեղծված և ստեղծվող կառավարման մարմիններին` շենքի պահպանման խնդիրների լուծման համար:

 

II. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Բնակարանային տնտեսությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության ամենախոշոր և կարևորագույն ճյուղերից մեկն է:

Բնակարանային տնտեսությունում կուտակված են մեծածավալ հիմնական միջոցներ` 67 միլոն քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող բնակարանային ֆոնդ, որն այսօր գնահատվում է շուրջ 6-7 միլիարդ ԱՄՆ-ի դոլար:

Բնակարանային ֆոնդի ընդհանուր ծավալից 27 միլիոն քառակուսի մետրը կենտրոնացված է բազմաբնակարան շենքերում, որի 96 տոկոսը սեփականաշնորհման արդյունքում սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացիներին, իսկ մնացած մասը հանձնվել է տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինությանը:

Վերջին տարիներին բնակարանային տնտեսության բնագավառում իրականացված տնտեսական բարեփոխումները` բազմաբնակարան շենքերի մասսայական սեփականաշնորհումը, բնակարանային տնտեսության սպասարկման օբյեկտների ինչպես պետական սեփականությունից տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինությանը փոխանցումը, այնպես էլ ապապետականացման շնորհիվ դրանց` բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպումը, փոփոխություններ են մտցրել նշված բնագավառի սեփականության կառուցվածքում:

Բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն անհրաժեշտություն առաջացրեց վերակազմավորել բնակարանային ֆոնդի կառավարման ինստիտուցիոնալ համակարգը: Արդյունքում, որպես բազմաբնակարան շենքի կառավարման առավել արդյունավետ ձև, ստեղծվեցին սեփականատերերի միությունները կամ համատիրությունները:

Հանրապետությունում համատիրությունների ձևավորման գործընթացն սկսվել է դեռևս 1995 թվականին` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 30-ի «Կոնդոմինիումների (համատիրությունների) կանոնադրությունը հաստատելու մասին» N 295 որոշման և 1996 թվականի մայիսին «Համատիրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) ընդունմամբ:

Օրենքի կիրարկումն ապահովելու, ինչպես նաև համատիրությունների ձևավորման գործընթացի խթանման նպատակով ընդունվեցին մի շարք որոշումներ, և միաժամանակ ստեղծվեցին համապատասխան կառավարման մարմիններ (շուրջ 600), որոնց նպատակը բնակելի շենքի սեփականատերերի սուղ միջոցները հավաքագրելն ու դրանք բնակարանային ֆոնդի պահպանմանն ուղղելն էր:

Սակայն կառավարման նոր համակարգի ներդրումը բավարար չափով չնպաստեց բնակարանային ֆոնդի պահպանման և սպասարկման մակարդակի բարձրացմանը: Դա պայմանավորված էր ինչպես օրենքում տեղ գտած առանձին թերություններով` սեփականության, և, հետևաբար, պատասխանատվության հստակ տարանջատման բացակայությամբ, այնպես էլ այլ սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներով:

Օբյեկտիվ պատճառները մինչև շուկայական հարաբերություններին անցնելը բնակարանային ֆոնդի պահպանման ձևավորված տնտեսական կառուցվածքի ծախսատարությունը, որը ներկայումս պահանջում է մեծածավալ միջոցների ներդրում` բազմաբնակարան շենքի համապատասխան տեխնիկական վիճակի ապահովման համար, ինչպես նաև կառավարման բնագավառում` փորձի բացակայության հանգամանքներն են: Իսկ սուբյեկտիվ պատճառները սեփականատերերի կողմից ընդհանուր օգտագործման գույքի նկատմամբ սեփականատիրոջ մտայնության չձևավորման, ինչպես նաև պետական օժանդակության հստակ երաշխիքների բացակայության գործոններն են:

Կարևորելով բազմաբնակարան շենքի կառավարման հետ կապված խնդիրների լուծումը և հաշվի առնելով անցած տարիների փորձը` մշակվել և 2002 թվականի մայիսին ընդունվել են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ու «Համատիրությունների մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքները (համապատասխան փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում):

Այդ օրենքների հիմնական նպատակը բնակարանային ֆոնդի կառավարման համակարգի կատարելագործման միջոցով բազմաբնակարան շենքի պահպանման մակարդակի բարձրացումն է:

Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների գործունեության արդյունավետ կազմակերպման գործում սկզբունքային հարցը շենքի կառավարման մարմինների` որպես շուկայական հարաբերությունների սուբյեկտի ընդունումն է:

Ելնելով ներկա վիճակի վերլուծության արդյունքներից` անհրաժեշտություն է առաջացել աջակցել բազմաբնակարան շենքի կառավարման մարմիններին` նրանց հզորացման նպատակով, ինչը հնարավորություն կտա սկզբնական էտապում ավելի արագ ինտեգրվելու նոր ձևավորվող տնտեսական հարաբերություններին:

 

III. ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

Հիմնադրույթներով նախատեսված միջոցառումների նպատակը շուկայական հարաբերությունների պայմաններում պետական աջակցության միջոցով բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների հզորացմանը նպաստելը և արդյունքում շենքերի պահպանման ու սպասարկման որակի, ինչպես նաև սեփականատերերի կողմից շենքի ընդհանուր օգտագործման գույքի նկատմամբ սեփականատիրոջ մտայնության արմատավորման և խորացման ապահովումն է:

 

IV. ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Հիմնադրույթներով նախատեսված միջոցառումների իրականացման սկզբունքներն են`

ա) պետական միջոցների և այլ աղբյուրների հաշվին բազմաբնակարան շենքի կառավարմանն աջակցության ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումների զուգակցումը.

բ) միջոցառումների մոնիթորինգի իրականացումը.

գ) միջոցառումների և դրանց արդյունքների հրապարակայնության ապահովումը.

դ) բազմաբնակարան շենքի վերանորոգման աշխատանքներին այդ շենքում բնակվող անապահով ընտանիքների մասնակցության հնարավորության ընձեռումը.

ե) բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում սեփականատերերի մասնակցության դերի մեծացումը:

Բացի դրանից, հաշվի առնելով կառավարման բնագավառի խնդիրների տարատեսակությունը` տեխնիկական և ֆինանսական աջակցության առումով, հիմնադրույթներով նախատեսվում է կիրառել բազմաբնակարան շենքի կառավարմանն աջակցության երկու ուղղություն`

սեփականատերերի կողմից բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների հիմնադրում.

բազմաբնակարան շենքի կայացած կառավարման մարմինների ամրապնդում.

Այս մոտեցումը հնարավորություն կտա զուգահեռ երկու ուղղությամբ ավելի արդյունավետ լուծելու բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների գործունեության հետ կապված խնդիրները:

 

V. ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Նախատեսվում է հիմնադրույթների կատարումն ապահովող միջոցառումներն իրականացնել տեխնիկական և ֆինանսական աջակցության միջոցով` սույն հիմնադրույթների ցանկում (կցվում է) նշված միջոցառումների համաձայն:

Նախատեսվում է նշված միջոցառումների ֆինանսական ապահովումն իրականացնել ինչպես պետական, այնպես էլ այլ արտաբյուջետային աղբյուրների միջոցների հաշվին:

Պետական միջոցները հիմնականում ուղղվելու են ֆինանսական աջակցության ծրագրերի իրականացմանը` բազմաբնակարան շենքի ընդհանուր օգտագործման գույքի (տանիք, աստիճանավանդակ, վերելակներ, ինժեներական ներքին ցանցեր և այլն) վերանորոգմանը, ինչպես նաև չափիչ և կարգավորիչ սարքավորումների տեղադրմանը` պետական տարեկան բյուջեներով այդ նպատակի համար նախատեսված հատկացումների սահմաններում:

Ընդ որում, նախատեսվում է ֆինանսական աջակցության ծրագրում ընդգրկվող շենքերի ընտրությունը կատարել մրցութային հիմունքներով, և որպես շենքի ընտրության հիմնական չափանիշներ սահմանել սեփականատերերի կողմից պարտադիր ֆինանսական մասնակցության չափը և շենքում բնակվող, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների թիվը:

Նախատեսվում է տեխնիկական աջակցության ծրագրերը հիմնականում իրականացնել դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում:

Հիմնադրույթներով նախատեսվող միջոցառումների իրականացման արդյունքների հիման վրա կնախատեսվեն բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառի հետագա զարգացման ուղիները:

 

ՑԱՆԿ

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

  Աջակցու-   Իրականացվող միջոցառումները      Կատարման  Հիմնական

  թյան                                       ժամկետը   կատարողները

ուղիները

  1          2                               3         4

  I.         1. Բազմաբնակարան շենքի         2003-2007 Ջերմամատակարարման

  Տեխնիկական կառավարման մարմինների ստեղծման թթ.       և  բազմաբնակարան

  աջակցու-   աշխատանքներին (հիմնադրմանը)              շենքերի կառավարման

  թյուն      տեխնիկական աջակցություն`                 մարմիններին

                ա) հիմնադիր փաստաթղթերի               աջակցության

             կազմման աշխատանքներ                      ծրագրերի

                բ) առաջին ժողովների                   կառավարման

             կազմակերպում                             խորհուրդ

                գ) կառավարման մարմինների              ՀՀ քաղաքաշինության

             գրանցում                                 նախարարություն

                դ) առաջին բյուջեի կազմում             ՀՀ մարզպետներ

                ե) շենքի կառավարման                   Երևանի  քաղաքապետ

             մարմինների ստեղծում և                    ՀՀ կառավարությանն

             կառավարման վերաբերյալ ձեռնարկի           առընթեր ջրային

             կազմում ու տարածում                      տնտեսության

                զ) շենքի ընդհանուր                    պետական կոմիտե

             օգտագործման գույքի պահպանման             հասարակական և

             պարտադիր նորմերի իրականացման             դոնոր

             վերաբերյալ ձեռնարկի կազմում              կազմակերպություններ

             և տարածում     

                է) մամուլում և զանգվածային

             լրատվության մյուս միջոցներով

             գործընթացի պարզաբանում ու

             գովազդում

                                                      

             2. Կառավարման մարմինների       2003-2007 Ջերմամատակարարման

             անձնակազմի վերապատրաստում`     թթ.       և  բազմաբնակարան

                ա) կադրերի պատրաստման և               շենքերի կառավարման

             վերապատրաստման դասընթացների              մարմիններին

             կազմակերպում                             աջակցության

                բ) հաշվապահական հաշվառման             ծրագրերի

             դասընթացների կազմակերպում                կառավարման

                գ) փորձի փոխանակման                   խորհուրդ

             կազմակերպում                             ՀՀ քաղաքաշինության

                                                      նախարարություն

                                                      ՀՀ մարզպետներ

                                                      Երևանի քաղաքապետ

                                                      ՀՀ կառավարությանն

                                                      առընթեր ջրային

                                                      տնտեսության

                                                      պետական կոմիտե

                                                      հասարակական և

                                                      դոնոր

                                                      կազմակերպություններ

                                                      

             3. Աջակցություն տեղական        2003-2005 ՀՀ քաղաքաշինության

             ինքնակառավարման մարմիններին`   թթ.       նախարարություն

             բնակարանային ֆոնդի պահպանման             ՀՀ մարզպետներ

             նկատմամբ վերահսկողության                 Երևանի  քաղաքապետ

             իրականացման գործում                      ՀՀ ֆինանսների և

                                                      էկոնոմիկայի

                                                      նախարարություն

 

             4. Աջակցություն պետական        2003-2005 ՀՀ քաղաքաշինության

             լիազորված մարմիններին`         թթ.       նախարարություն

             բնակարանային ֆոնդի պահպանման             ՀՀ առողջապահության

             նկատմամբ հսկողության                     նախարարություն

             իրականացման գործում                      հասարակական և

                                                      դոնոր

                                                      կազմակերպություններ

             

             5. Օրենսդրական դաշտի           2003-2005 ՀՀ քաղաքաշինության

             կատարելագործում` ծրագրի        թթ.       նախարարություն

             իրականացման ընթացքում                    ՀՀ արդարադատության

             անհրաժեշտ իրավական ակտերի                նախարարություն

             մշակում                                  դոնոր

                                                      կազմակերպություններ

                                                      

             6. Բնակարանային-կոմունալ       2003-2005 ՀՀ քաղաքաշինության

             նպաստների համակարգի ներդրում`  թթ.       նախարարություն

             դիտարկելով այն գործող                    ՀՀ սոցիալական

             ընտանեկան նպաստի համակարգում             ապահովության

                                                      նախարարություն

                                                      ՀՀ ֆինանսների և

                                                      էկոնոմիկայի

                                                      նախարարություն

                                                      ՀՀ կառավարությանն

                                                      առընթեր ջրային

                                                      տնտեսության

                                                      պետական կոմիտե

                                                      դոնոր

                                                      կազմակերպություններ

             

             7. Կառավարման մարմինների       2003-2007 Ջերմամատակարարման

             միջոցով շենքին մատուցվող       թթ.       և  բազմաբնակարան

             ծառայությունների                         շենքերի կառավարման

             կազմակերպմանն աջակցություն`              մարմիններին

               ա) մրցույթների կազմակերպում            աջակցության

               բ) վարձավճարների հավաքագրում           ծրագրերի

               գ) օրինակելի պայմանագրերի              կառավարման

             ձևերի  մշակում                           խորհուրդ

               դ) բիզնես պլանների կազմում             ՀՀ մարզպետներ

                                                      Երևանի քաղաքապետ

                                                      ՀՀ քաղաքաշինության

                                                      նախարարություն

                                                      ՀՀ կառավարությանն

                                                      առընթեր ջրային

                                                      տնտեսության

                                                      պետական կոմիտե

                                                      հասարակական և

                                                      դոնոր

                                                      կազմակերպություններ

                                                      

             8. Բնակարանային տնտեսության    2003-2007 ՀՀ քաղաքաշինության

             բնագավառում գործող հասարակական թթ.       նախարարություն

             կազմակերպություններին                    ՀՀ ֆինանսների և

             աջակցություն                             էկոնոմիկայի

                                                      նախարարություն

                                                      ՀՀ կառավարությանն

                                                      առընթեր ջրային

                                                      տնտեսության

                                                      պետական կոմիտե

                                                      դոնոր

                                                      կազմակերպություններ

                                                      

             9. Բազմաբնակարան շենքի         2003-2004 ՀՀ քաղաքաշինության

             սեփականատերերին շենքի տակ      թթ.       նախարարություն

             գտնվող հողը սեփականության                ՀՀ ֆինանսների և

             իրավունքով տրամադրելու                   էկոնոմիկայի

             գործընթացին աջակցություն                 նախարարություն

                                                      ՀՀ կառավարությանն

                                                      առընթեր անշարժ

                                                      գույքի կադաստրի

                                                      պետական կոմիտե

                                                      դոնոր

                                                      կազմակերպություններ

                                                      

  II.        Բազմաբնակարան շենքի կառավարման           ՀՀ քաղաքաշինության

  Ֆինանսական մարմիններին ֆինանսական                   նախարարություն

  աջակցու-   աջակցություն`                            ՀՀ ֆինանսների և

  թյուն         ա) շենքի ընդհանուր                    էկոնոմիկայի

             օգտագործման գույքի (տանիք,               նախարարություն

             աստիճանավանդակ, վերելակներ,    2003-2007 ՀՀ կառավարությանն

             ինժեներական ներքին ցանցեր  և   թթ.       առընթեր ջրային

             այլն) վերանորոգում                       տնտեսության

                բ) չափիչ և  կարգավորիչ                պետական կոմիտե

             սարքավորումների տեղադրում                դոնոր

                գ) շենքի ջերմամեկուսացման             կազմակերպություններ

             միջոցառումների իրականացում               

                դ) վարկային և գրանտային          

             միջոցներից օգտվելու                      

             հնարավորության ընձեռում                  

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.01.2003
N 86-Ա
Որոշում