Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈ ...

 

 

040.2045.261202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 2002 թվականի N 2045-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

    1.    (1-ին կետը ճանաչվել է չեղյալ 15.09.05 թիվ 1743-Ա որոշում)

i

2. Մինչև պետական հիմնարկների պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը` այդ պետական հիմնարկներին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումները տրամադրել Երևանի քաղաքապետարանի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված նախահաշիվների հիման վրա, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան` հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:

3. Պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին:

Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

4. Սահմանել, որ`

ա) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակն ու առարկան մշակութային գործունեության իրականացումն է.

բ) պետական ոչ առևտրային կազմակերպություններն իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` սեփական տեսաձայնագրությունների տարածում.

գ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևով:

i

5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին:

6. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները.

բ) ապահովել պետական ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցումը.

գ) սահմանել պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող (ամրացվող) գույքի կազմը:

7. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

Հավելված

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 13-ի N 2045-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ

(հավելվածը ճանաչվել է չեղյալ 15.09.05 թիվ 1743-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.12.2002
N 2045-Ն
Որոշում