118.0793.091202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11802334
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
27 նոյեմբերի 2002 թվականի N 793-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 1 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի հունվարի 8-ի «Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 1 հրամանում կատարել հետևյալ լրացումը`
i
1. Հրամանով հաստատված «Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով իրականացվող գնումների» անվանացանկը լրացնել նոր կետերով հետևյալ բովանդակությամբ`
«10. Հանրակրթական դպրոցներում ուսուցում.
11. Երաժշտական դպրոցներում ուսուցում.
12.Երեկոյան և հեռակա դպրոցներում ուսուցում.
13. Հատուկ ընդհանուր կրթության ուսուցում.
14. Արտադպրոցական ուսուցում.
15. Արհեստագործական ուսուցում.
16. Միջին մասնագիտական ուսուցում.
17. Բարձրագույն և հետբուհական ուսուցում, բացառությամբ 2003 թվականից սկսվող նոր ընդունելությունների.
18. Լրացուցիչ կրթության ուսուցում, բացառությամբ 2003 թվականից սկսվող նոր ընդունելությունների.
19. Տուն-ինտերնատների ծառայություն»:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից: