040.1932.191202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 դեկտեմբերի 2002 թվականի N 1932-Ն
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
i
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը յուրաքանչյուր տարվա մինչև օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաջորդ բյուջետային տարում քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության ու վարձատրության համակարգի մասին զեկույց և հիմնավորված եզրակացություն` ելնելով աշխատանքի շուկայի, ըստ մասնագիտությունների և վարչատարածքային միավորների, վերլուծության արդյունքներից:
i
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին և մարզպետներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված` մշտապես գործող հանձնաժողովների, ծառայությունների ու խորհուրդների ղեկավարներին յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 572-Ն որոշման N 2 հավելվածի N 1 ձևին համապատասխան` էլեկտրոնային եղանակով:
(3-րդ կետը փոփ. 16.05.13 թիվ 518-Ն որոշում)
i
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը`
ա) ըստ ներկայացված տեղեկատվության` յուրաքանչյուր տարի որոշել սույն որոշման 3-րդ կետում նշված պետական մարմինների աշխատակազմերի աշխատողների գերիշխող մասնագիտությունների ցանկը և միջին աշխատավարձի չափը:
բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 16.05.13 թիվ 518-Ն որոշում)
(4-րդ կետը փոփ. 16.05.13 թիվ 518-Ն որոշում)
i
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին` յուրաքանչյուր տարի, մինչև մարտի 1-ը, սույն որոշման 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունից բացի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 572-Ն որոշման N 2 հավելվածի N 2 ձևին համապատասխան տեղեկատվություն` էլեկտրոնային եղանակով:
(5-րդ կետը փոփ. 16.05.13 թիվ 518-Ն որոշում)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
(որոշումը փոփ. 27.03.08 թիվ 298-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ