ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հոկտեմբերի 2024 թվականի N 1686-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 787-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության ձևը և այն տալու կարգը սահմանելու մասին» N 787-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշմամբ սահմանված N 2 հավելվածի (այսուհետ` հավելված) 2-րդ կետում «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն)» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն (այսուհետ` համայնքային ոստիկանություն)» բառերով.
i
2) հավելվածի ամբողջ տեքստում «ճանապարհային ոստիկանություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «համայնքային ոստիկանություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
i
3) հավելվածի 11-րդ կետում «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության ոստիկանության պետը» բառերով:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1816-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու օրը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2024 թ. հոկտեմբերի 24
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 24 հոկտեմբերի 2024 թվական: