11.09.2024 -
100.0025.231211
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 12 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10011567
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
5 դեկտեմբերի 2011 թվականի N 25-Ն
«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ԿԱՀԱՎՈՐՄԱՆԸ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 3.1.1.-024-2011 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 983-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակների վերահսկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-024-2011 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 26-ի «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաներին, կաբինետներին ու ատամնատեխնիկական լաբորատորիաներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.5 Սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 983-Ն հրամանը:
(նախաբանը փոփ. 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
(վերնագիրը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
Հավելված
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2011թ. դեկտեմբերի 8-ի
N 25-Ն հրամանով
«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ԿԱՀԱՎՈՐՄԱՆԸ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 3.1.1.-024-2011 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ
(վերնագիրը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (այսուհետ` սանիտարական կանոններ) նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (ստոմատոլոգիական կենտրոն, պոլիկլինիկա, կաբինետ) (այսուհետ` ստոմատոլոգիական բժշկական կազմակերպություն) համար:
(1-ին կետը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
2. Սանիտարական կանոնները սահմանում են ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների տեղակայմանը, սենքերի ներքին հարդարմանը, կառուցվածքին (սարքավորումներին, կահավորմանը), միկրոկլիմային, օդափոխությանը, լուսավորությանը, ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունում բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակների կանխարգելման գործընթացի կազմակերպմանը և իրականացմանը ներկայացվող պահանջներ:
(2-րդ կետը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
3. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների կազմում գործող սենքերի կազմը և մակերեսները սահմանվում են սույն կանոնների Հավելված 1-ի պահանջներին համապատասխան:
4. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների ռենտգեն կաբինետներին ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 26-Ն հրամանով:
(4-րդ կետը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
5. Բնակելի շենքերի տարածքներում տեղակայված ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունները ունենում են առանձին մուտք:
(5-րդ կետը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
6. Բնակելի և հասարակական շենքերում թույլատրվում է տեղակայել այն ատամնատեխնիկական լաբորատորիաները, որոնց գործունեության ընթացքում օգտագործվող սարքավորումների տեխնոլոգիաները չեն ունենում բացասական ազդեցություն մարդկանց բնակության և աշխատանքի պայմանների վրա, իսկ աշխատանքային գոտու արտանետումները հեռացվում են արտաձիգ օդափոխիչ համակարգով, որի խողովակի բացվածքը շենքի տանիքից առնվազն 1 մ բարձր է:
7. Նկուղային հարկում կարող են տեղակայվել ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների կառուցվածքային կազմում եղած հանդերձարան-սպասասրահը, մատենավարման ծառայությունը, պահեստը, արհեստական օդափոխիչ համակարգի օդափոխության խցիկը, կոմպրեսորային սարքավորումները, իսկ կիսանկուղային հարկում կարող են տեղակայվել նաև ատամնատեխնիկական լաբորատորիայի օժանդակ ծառայությունները (զոդում, փայլեցում, գիպսի և պոլիմերիզացիայի սենքեր):
8. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների բուժանձնակազմը առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության է ենթարկվում համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն և 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշումների:
(8-րդ կետը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
8.1. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների հեպատիտ Բ-ի վերաբերյալ հետազոտվող անձնակազմը (ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի թիվ 347-Ն որոշման) պատվաստվում է վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի N 21-Ն հրամանի պահանջների:
(8.1-ին կետը լրաց. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
2. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
9. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների սենքերի պատերը լինում են հարթ և ամբողջական: Սենյակների բոլոր անկյունները լինում են առանց քիվերի, զարդարանքների:
10. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների կլինիկական աշխատանքային սենքերը, ատամնատեխնիկական լաբորատորիայի, մանրազերծման սենքերի պատերը, առաստաղները և հատակը պատվում են ջրակայուն, լվացվող և ախտահանվող մակերեսներով (կերամիկական սալիկ, գլանափաթեթային պոլիվինիլքլորիդային (վինիլպլաստ, լինոլեում), յուղաներկ, ջրաէմուլսիոն ներկեր, և այլն):
11. Բոլոր սենքերի դռները և պատուհանները լինում են հարթ, հեշտ մաքրման ենթակա:
3. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
12. Թերապևտիկ և օրթոպեդիկ ստոմատոլոգիական կլինիկական աշխատանքային սենյակներում տեղադրվում են ոչ ավելի, քան 4 աշխատատեղ, իսկ վիրաբուժական ստոմատոլոգիայի աշխատասենյակում ոչ ավելի, քան 2 աշխատատեղ:
13. Աշխատատեղերը միմյանցից բաժանվում են առնվազն 1.5 մ բարձրությամբ անթափանց միջնապատերով:
14. Բուժական աշխատասենյակներում և ատամնատեխնիկական լաբորատորիաների սենքերում հատկացվում են առանձին լվացարաններ անձնակազմի ձեռքերի լվացման համար:
1) Նախամանրէազերծումային մշակումը կարող է իրականացվել կլինիկական աշխատանքային սենյակում` բացառությամբ վիրաբուժական ստոմատոլոգիայի:
2) Նախամանրէազերծումային մշակումը կլինիկական աշխատանքային սենյակում իրականացնելու դեպքում տեղադրվում է լրացուցիչ ավազան` գործիքների լվացման համար:
3) Կլինիկական աշխատանքային սենյակում նախամանրէազերծումային մշակումը իրականացվում է պացիենտի բացակայության պայմաններում:
(14-րդ կետը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
15. Բոլոր աշխատանքային սենյակներում, այդ թվում նաև սանհանգույցներում, լվացարանները ապահովված են լինում մշտական հոսող սառը և տաք ջրով և ոչ պտուտակային (արմնկային, դաստակային կառավարմամբ և այլն) ծորակներով:
16. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպություններում կիրառվում է միայն պատիճավորված ամալգամ, որը խառնում են թրթռիչներով: Գործընթացն իրականացվում է պլոմբանյութի կիրառման հրահանգին համապատասխան:
(16-րդ կետը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
17. Գիպսի սենյակների լվացարաններից ջրահեռացման համակարգ բաց է թողնվում գիպսից ազատված կեղտաջրեր:
18. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների բոլոր աշխատանքային կաբինետներն (որտեղ իրականացվում են բժշկական միջամտություններ և բժշկական նշանակության գործիքների(առարկաների) ախտահանում և մանրէազերծում) ապահովվում են մանրէասպան ճառագայթիչներով կամ օդի այլ վարակազերծիչ սարքերով` որոնք շահագործվում են իրենց տեխնիկական անձնագրին համապատասխան:
19. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունում գործիքների և փափուկ նյութի մանրէազերծումն իրականացվում է կազմակերպությունում գտնվող մանրէազերծման սենյակում: Մանրէազերծման սենյակը լինում է առանձին:
(19-րդ կետը փոփ. 07.07.15 թիվ 40-Ն, 03.09.2024 թիվ 275-Ն հրամաններ)
4. ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻՆ ԵՎ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
20. Ջեռուցումը, օդափոխությունը և օդի լավորակումն ապահովում են միկրոկլիմայի և օդային միջավայրի նորմատիվ չափանիշները, այդ թվում` մանրէաբանական ցուցանիշներով:
21. Ջեռուցման համակարգի (սարքի) մակերեսները լինում են հարթ, հեշտ մաքրվող: Չի թույլատրվում ջեռուցման էլեկտրական սալիկների օգտագործումը:
22. Մշտական աշխատատեղերում (բուժանձնակազմի 2 ժամից ավելի անընդմեջ աշխատելու դեպքում) միկրոկլիմային ներկայացվող պահանջները բերվում են աղյուսակ 1-ում: Ժամանակավոր աշխատատեղերում միկրոկլիմայի ցուցանիշների նորմավորումը բերվում է աղյուսակ 2-ում:
Միկրոկլիմային ներկայացվող պահանջներ
Աղյուսակ 1
.___________________________________________________________.
|Տարվա եղանակ |Ջերմաստիճան|Օդի հարաբերական|Օդի շարժման|
| | oC |խոնավություն % |արագություն|
| | | |մ/վրկ |
|___________________|___________|_______________|___________|
|Սառը և անցումային | 18-23 | 60-40 | 0,2 |
|(օրվա միջին | | | |
|ջերմաստիճանը +10 oC| | | |
|և ցածր) | | | |
|___________________|___________|_______________|___________|
|Տաք (օրվա միջին | 21-25 | 60-40 | 0,2 |
|ջերմաստիճանը +10 oC| | | |
|և բարձր) | | | |
.___________________________________________________________.
Ժամանակավոր աշխատատեղերում միկրոկլիմայի ցուցանիշների նորմավորում
Աղյուսակ 2
.___________________________________________________________.
|Տարվա եղանակ |Ջերմաստիճան|Օդի հարաբերական|Օդի շարժման|
| | oC |խոնավություն % |արագություն|
| | | |մ/վրկ |
|___________________|___________|_______________|___________|
|Սառը և անցումային | 17-2 5 | ոչ ավելի 75 | 0,2-0,3 |
|(օրվա միջին | | | |
|ջերմաստիճանը +10 oC| | | |
|և ցածր) | | | |
|___________________|___________|_______________|___________|
|Տաք (օրվա միջին |ոչ ավելի 28| ոչ ավելի 65 | 0,2-0,5 |
|ջերմաստիճանը +10 oC| | | |
|և բարձր) | | | |
.___________________________________________________________.
23. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների աշխատանքային գոտու օդում վնասակար նյութերի խտությունները չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով սահմանված սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:
(23-րդ կետը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
24. Նույն սենքում մինչև 3 աշխատատեղերի դեպքում թույլատրվում է բնական օդափոխություն` վերնափեղկերի բացման ճանապարհով:
25. Նույն սենքում 3 աշխատատեղերից ավելի տեղակայման դեպքում օդափոխանակությունը իրականացվում է ընդհանուր ներհոս-արտաձիգ մեխանիկական օդափոխության միջոցով:
26. Ինքնուրույն օդափոխանակության համակարգեր նախատեսվում է մանրէազերծման, ռենտգեն կաբինետի, ատամնատեխնիկական լաբորատորիայի օժանդակ ծառայությունների և սանհանգույցների համար:
27. Ատամնատեխնիկական լաբորատորիայում, տեխնոլոգիական գործընթացից ելնելով, նախատեսվում է տեղային արտածծիչներ:
28. Բոլոր աշխատասենյակներում անկախ օդափոխության համակարգի առկայությունից պատուհանները ունենում են վերնափեղկեր կամ օդանցքներ:
29. Ատամնատեխնիկների աշխատատեղերում, հղկման տեղամասի յուրաքանչյուր մեքենայի մոտ, տեղադրվում է տեղային փոշեկլանիչներ, ձուլման տեղամասի վառարանի, զոդման տեղամասի գազօջախի և պոլիմերիզացիոն տեղամասի աշխատասեղանների վրա ապահովվում են քարշիչ զոնդեր:
5. ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
(վերնագիրը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
30. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների և ատամնատեխնիկական լաբորատորիաների հիմնական աշխատատեղերով (ստոմատոլոգի և ատամնատեխնիկի աշխատատեղ) սենքերը ունենում են բնական լուսավորություն:
(30-րդ կետը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
31. Լուսային գործակիցը հիմնական սենքերում լինում է 1:4-1:5, իսկ մնացած արտադրական տարածքներում` 1:8 հարաբերությամբ:
32. Բնական լուսավորվածության գործակիցը հիմնական աշխատատեղերում լինում է 1,5%-ից ոչ պակաս:
33. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների և ատամնատեխնիկական լաբորատորիաների բոլոր սենքերը ունենում են արհեստական լուսավորություն:
(33-րդ կետը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
34. Ստոմատոլոգիական աշխատասենյակները, ատամնատեխնիկական լաբորատորիայի հիմնական և հղկման սենքերը ունենում են նաև տեղային լուսավորություն:
(34-րդ կետը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
35. Աշխատանքային մակերեսների հորիզոնական լուսավորվածության մակարդակների համար առաջարկվող ընդհանուր արհեստական լուսավորության նորմերը բերվում են աղյուսակ 3-ում:
Աշխատանքային մակերեսների հորիզոնական լուսավորության
մակարդակների համար առաջարկվող ընդհանուր արհեստական
լուսավորության նորմեր
Աղյուսակ 3
.__________________________________________________________________.
| Սենքերի անվանումը |Ընդհանուր |
| |լուսավորության |
| |մակարդակը |
| |___________________|
| |Լյումինես-|շիկացման|
| |ցենտային |լամպեր |
| |լամպեր | |
|______________________________________________|__________|________|
|Բժիշկների աշխատասենյակներ, ատամնատեխնիկական | 500 | 200 |
|լաբորատորիաների հիմնական սենքեր | | |
|______________________________________________|__________|________|
|Գլխավոր բժշկի, տեղակալի կաբինետներ, գիպսի, | 400 | 200 |
|պոլիմերիզացիոն տեղամասեր | | |
|______________________________________________|__________|________|
|Բուժքրոջ, տնտեսուհու սենյակ, լվացման բաժին | 300 | 150 |
|______________________________________________|__________|________|
|Ձուլման, զոդման աշխատասենյակներ, ռենտգեն | 200 | 100 |
|նկարահանման աշխատասենյակ ու վիրաբուժական | | |
|գործիքների մանրէազերծման նախապատրաստման սենյակ| | |
|______________________________________________|__________|________|
|Գրանցման բաժին, սպասասրահ, ստերիլիզացիոն | 150 | 75 |
|ավտոկլավային ոչ ստերիլ գործիքների և ստերիլ | | |
|մատերիալի պահման սենյակներ | | |
|______________________________________________|__________|________|
|Աստիճանավանդակներ, տամբուր | 100 | 50 |
|______________________________________________|__________|________|
|Դեզնյութերի պահման սենք | - | 30 |
|______________________________________________|__________|________|
|Սանհանգույցի սենքեր | 75 | 30 |
.__________________________________________________________________.
(35-րդ կետը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
36. Բոլոր տիպի լուսամփոփներն ունենում են պաշտպանիչ հիմնակմախք` անձնակազմի տեսողական օրգանները կուրացման ազդեցությունից պաշտպանելու նպատակով:
6. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
(6-րդ գլուխն ուժը կորցրել է 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
7. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆԸ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
39. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպություններում բժշկական արտադրատեսակի մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման, մանրէազերծման աշխատանքները իրականացվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների:
(39-րդ կետը փոփ. 05.04.16 թիվ 11-Ն, 03.09.2024 թիվ 275-Ն հրամաններ)
39.1. Բժշկական արտադրատեսակների մաքրման, ախտահանման ռեժիմի գրանցման, նախամանրէազերծման մշակման որակի հսկողության, չոր օդով, գոլորշային, քիմիական մեթոդով մանրէազերծման վերաբերյալ գրանցումներն իրականացվում են համապատասխան գրանցամատյաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի:
(39.1-ին կետը լրաց. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
40. Ախտահանող նյութերը պահվում են պահպանման համար նախատեսված հատուկ տեղերում` մակնշում ունեցող համապատասխան տարողություններում (արծնապատ և մետաղյա տարողությունների օգտագործումը արգելվում է):
41. Ստոմատոլոգիական կաբինետներում ապահովում են ախտահանիչ միջոցների աշխատանքային լուծույթների պահպանման առանձին տարողություններ` նախատեսված տարբեր օբյեկտների ախտահանման համար.
1) բժշկական նշանակության իրերի,
2) սենքերի մակերեսների, կահույքի, սարքավորումների, սարքերի մակերեսների,
3) մաքրող պարագաների և այլն:
42. Աշխատանքային լուծույթով տարողություններն ապահովվում են փակվող կափարիչներով և հստակ գրառումներով` տոկոսայնության, նշանակության, պատրաստման ամսաթվի և պիտանելիության սահմանային ժամկետների վերաբերյալ:
43. Ախտահանող միջոցների հետ աշխատելու ժամանակ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները, որոնք նշված են օգտագործման հրահանգում:
44. Պացիենտի անձի համար նախատեսված գոգնոցները լինում են միանվագ օգտագործման և յուրաքանչյուր պացիենտից հետո փոխվում են:
(44-րդ կետը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
45. Բժշկական թափոնների գործածությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի պահանջների:
(45-րդ կետը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
46. Տարածքի խոնավ մշակումը կատարվում է օրական 2 անգամից ոչ պակաս (յուրաքանչյուր հերթափոխից հետո և աշխատանքային օրվա վերջում)` օգտագործելով լվացող և ախտահանող միջոցներ` ողողման կամ շփման միջոցով:
47. Բուժման հատվածում տեղակայված առարկաների (գործիքների սեղանիկը, ղեկավարման վահանակը, օդային ատրճանակը, լուսատուն, թքամանը, բազկաթոռի գլխահենակը և արմնկահենակը) մակերեսների ախտահանումը կատարվում է յուրաքանչյուր պացիենտից հետո:
(47-րդ կետը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
48. Վիրահատական կառուցահատվածում, վիրաբուժական կաբինետներում և մանրէազերծման սենքում շաբաթը 1 անգամ, մնացած կաբինետներում ամիսը 1 անգամ կատարվում է տարածքի հիմնական մաքրում: Հիմնական մաքրում կատարվում է նաև համաճարակային ցուցման դեպքում:
49. Հիմնական մաքրման ժամանակ ախտահանող լուծույթներով մշակումը կատարվում է ողողման կամ շփման եղանակով (պատերը և հատակը ամբողջությամբ): Ախտահանելուց հետո բոլոր մակերեսները լվացվում են խմելու ջրով թրջված լաթով, որից հետո կատարվում է սենքի օդի վարակազերծում:
1) Օգտագործվող մաքրման պարագաները լինում են միանվագ օգտագործման:
2) Հատակի և պատերի մաքրման պարագաները լինում են առանձին` մակնշված և օգտագործվում են կաբինետի, միջանցքների և սանհանգույցների համար առանձին:
3) Մաքրման պարագաների պահպանման համար ունենում են առանձնացված սենք կամ աշխատանքային կաբինետից դուրս տեղադրված առանձին պահարան:
50. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունում օդի մանրէաբանական աղտոտվածության թույլատրելի մակարդակները սահմանված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանով: Ստոմատոլոգիական կաբինետների օդի մանրէային հագեցվածությունը անվտանգ մակարդակ իջեցնելու նպատակով օգտագործվում են հետևյալ սարքավորումները.
1) ՈՒլտրամանուշակագույն ճառագայթիչներ` օդի վարակազերծման համար մարդկանց բացակայության ժամանակ օգտագործում են բաց և կոմբինացված մանրէասպան ճառագայթիչներ, իսկ փակ` էկրանավորված ճառագայթիչներն, այդ թվում` հետշրջանառիչներն (ռեցերկուլյատորներ) օգտագործվում են մարդկանց ներկայությամբ: ՈՒլտրամանուշակագույն ճառագայթիչներն օգտագործում են վերջիններիս աշխատանքային պիտանելիության ժամկետներին համապատասխան:
2) Օզոնային ազդեցությամբ սարքավորումներ` օզոնային գեներատորները շահագործում են մարդկանց բացակայության դեպքում (եզրափակիչ տիպի ախտահանման և գլխավոր մաքրման անցկացման ժամանակ):
3) Հակամիկրոբային զտիչներ, այդ թվում` էլեկտրազտիչներ, ինչպես նաև ֆոտոկատալիզատորների և իոնային քամիների սկզբունքով աշխատող զտիչներ և այլն:
(50-րդ կետը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
51. Ելնելով կատարվող բժշկական միջամտություններից և ձեռքի մաշկի մանրէային աղտոտվածության իջեցման պահանջվող մակարդակից` կատարվում է բժշկական անձնակազմի ձեռքերի հիգիենիկ կամ վիրաբուժական մշակում:
52. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 46-Ն հրամանով:
(52-րդ կետը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
53. (53-րդ կետն ուժը կորցրել է 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
54. (54-րդ կետն ուժը կորցրել է 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
55. (55-րդ կետն ուժը կորցրել է 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
56. Պացիենտների բուժման ժամանակ չի թույլատրվում դիպչել հեռախոսափողին կամ կատարել գրառումներ:
(56-րդ կետը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
57. Մաշկի վնասման դեպքում (պատահական ծակոց, կտրվածք և այլն) ձեռնոցները մշակում են ախտահանիչ լուծույթով, ձեռնոցները հանելուց հետո ձեռքերը պահում են հոսող ջրի տակ, լվանում օճառով, վնասված մաշկի հատվածը մշակում են 70օ սպիրտով, հետո յոդով: Պացիենտի կենսաբանական հեղուկները քիթ-ըմպան ընկնելու դեպքում բերանը և ըմպանը անմիջապես ողողում են 70օ սպիրտով, աչքի կամ քթի մեջ ընկնելու դեպքում` լվանում ջրով կամ 1:1000 կալիումի պերմանգանատի լուծույթով:
(57-րդ կետը փոփ. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
58. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների բոլոր բաժանմունքներն ապահովվում են առաջին բուժօգնության դեղորայքի արկղիկներով:
59. Բուժանձնակազմը ապահովված է լինում բժշկական հագուստով, անհատական պաշտպանության միջոցներով և հիգիենիկ պարագաներով` հեղուկ օճառ, թղթե անձեռոցիկ:
(59-րդ կետը լրաց. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
60. Աշխատանքի ընթացքում առաջացող զանազան աէրոզոլներից շնչուղիները պաշտպանելու համար կրում են միանվագ օգտագործման դիմակ, տեսողական օրգանները պաշտպանելու համար` հատուկ պաշտպանիչ ակնոց:
(60-րդ կետը լրաց. 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
8. ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ, ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄԱՅԻՆ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
(8-րդ գլուխն ուժը կորցրել են 05.04.16 թիվ 11-Ն հրաման)
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԸ ԵՎ ՍԵՆՔԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Սենքի անվանում |Սենքի նվազագույն մակերես |Նշումներ |
|_______________________|_________________________|___________________|
|Ստոմատոլոգիական | | |
|բժշկական օգնություն և | | |
|սպասարկում իրականացնող | | |
|կազմակերպություն | | |
|(կենտրոն, պոլիկլինիկա, | | |
|կաբինետ) | | |
|_______________________|_________________________|___________________|
|Սպասասրահ` |մեկ և երկու համասարքի | |
|1) կաբինետի համար |դեպքում նվազագույնը` | |
| |6 քառակուսի մետր, երեք | |
| |և չորս համասարքի | |
| |դեպքում նվազագույնը` 10 | |
| |քառակուսի մետր, | |
| | | |
|2) պոլիկլինիկայի և |հինգ և ավելի համասարքի | |
|կենտրոնի համար |դեպքում նվազագույնը` | |
| |20 քառակուսի մետր | |
|_______________________|_________________________|___________________|
|Կլինիկական աշխատանքային|նվազագույնը` 11 քառակուսի| |
|սենյակ |մետր, միևնույն սենյակում| |
| |յուրաքանչյուր լրացուցիչ | |
| |համասարքի առկայության | |
| |դեպքում սենյակի չափն | |
| |ավելանում է 9 քառակուսի | |
| |մետր տարածքով | |
|_______________________|_________________________|___________________|
|Աշխատակազմի (հանգստի) |երկու և երեք համասարքի | |
|սենյակ |դեպքում նվազագույնը` 6 | |
| |քառակուսի մետր, չորս և | |
| |ավելի համասարքի դեպքում | |
| |նվազագույնը` 10 | |
| |քառակուսի մետր | |
|_______________________|_________________________|___________________|
|Մանրէազերծման սենյակ |գտնվում է միևնույն | |
| |բժշկական կազմակերպության | |
| |տարածքում | |
|_______________________|_________________________|___________________|
|Սանհանգույց |գտնվում է միևնույն | |
| |բժշկական կազմակերպության | |
| |տարածքում | |
|_____________________________________________________________________|
| Ընդհանուր ատամնատեխնիկական լաբորատորիա |
|_____________________________________________________________________|
|Հիմնական աշխատանքների |նվազագույնը` 3 քառակուսի |մեկից ավելիի |
|համար նախատեսված սենյակ|մետր |դեպքում` |
| | |յուրաքանչյուր |
| | |հաջորդ աշխատատեղի |
| | |համար ավելացվում է |
| | |2 քառակուսի մետր |
|_______________________|_________________________|___________________|
|Գիպսային, պոլիմերացման |նվազագույնը` 3 քառակուսի |մեկից ավելիի |
|և փայլեցման |մետր |դեպքում` |
|աշխատանքների համար | |յուրաքանչյուր |
|նախատեսված սենյակ | |հաջորդ աշխատատեղի |
| | |համար ավելացվում է |
| | |2 քառակուսի մետր |
|_______________________|_________________________|___________________|
|Ճենապակյա և |նվազագույնը` 3 քառակուսի |մեկից ավելիի |
|մետաղճենապակյա |մետր |դեպքում` |
|կառույցների պատրաստման | |յուրաքանչյուր |
|համար նախատեսված սենյակ| |հաջորդ աշխատատեղի |
| | |համար ավելացվում է |
| | |2 քառակուսի մետր |
|_______________________|_________________________|___________________|
|Ձուլարան |նվազագույնը` 3 քառակուսի |մեկից ավելիի |
| | մետր |դեպքում` |
| | |յուրաքանչյուր |
| | |հաջորդ աշխատատեղի |
| | |համար ավելացվում է |
| | |2 քառակուսի մետր |
._____________________________________________________________________.
Շարժական կառույցների ատամնատեխնիկական լաբորատորիա
._____________________________________________________________________.
|Հիմնական աշխատանքների |նվազագույնը` 3 քառակուսի |մեկից ավելիի |
|համար նախատեսված սենյակ|մետր |դեպքում` |
| | |յուրաքանչյուր |
| | |հաջորդ աշխատատեղի |
| | |համար ավելացվում է |
| | |2 քառակուսի մետր |
|_______________________|_________________________|___________________|
|Գիպսային, պոլիմերացման |նվազագույնը` 3 քառակուսի |մեկից ավելիի |
|և փայլեցման |մետր |դեպքում` |
|աշխատանքների համար | |յուրաքանչյուր |
|նախատեսված սենյակ | |հաջորդ աշխատատեղի |
| | |համար ավելացվում է |
| | |2 քառակուսի մետր |
._____________________________________________________________________.
Անշարժ կառույցների ատամնատեխնիկական լաբորատորիա
._____________________________________________________________________.
|Հիմնական աշխատանքների |նվազագույնը` 3 քառակուսի |մեկից ավելիի |
|համար նախատեսված սենյակ|մետր |դեպքում` |
| | |յուրաքանչյուր |
| | |հաջորդ աշխատատեղի |
| | |համար ավելացվում է |
| | |2 քառակուսի մետր |
|_______________________|_________________________|___________________|
|Գիպսային, պոլիմերացման |նվազագույնը` 3 քառակուսի |մեկից ավելիի |
|և փայլեցման |մետր |դեպքում` |
|աշխատանքների համար | |յուրաքանչյուր |
|նախատեսված սենյակ | |հաջորդ աշխատատեղի |
| | |համար ավելացվում է |
| | |2 քառակուսի մետր |
|_______________________|_________________________|___________________|
|Ճենապակյա և |նվազագույնը` 3 քառակուսի |մեկից ավելիի |
|մետաղճենապակյա |մետր |դեպքում` |
|կառույցների պատրաստման | |յուրաքանչյուր |
|համար նախատեսված սենյակ| |հաջորդ աշխատատեղի |
| | |համար ավելացվում է |
| | |2 քառակուսի մետր |
._____________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 07.07.15 թիվ 40-Ն հրաման)
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՆՔԵՐԻ ՕԴԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ
(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 03.09.2024 թիվ 275-Ն հրաման)
ՀԱՎԵԼՎԱԾ N 3
ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄ ՁԵՌՔՈՎ
(3-րդ հավելվածն ուժը կորցրել են 05.04.16 թիվ 11-Ն հրաման)
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում