Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 31-04.05-2024 «ՀԱՏԱԿՆԵՐ» ՀՀ ՇԻՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ 31-04.05-2024 «ՀԱՏԱԿՆԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

15 հունվարի 2024 թվականի N 02-Ն

 

ՀՀՇՆ 31-04.05-2024 «ՀԱՏԱԿՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել ՀՀՇՆ 31-04.05-2024 «Հատակներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով սահմանված հավելվածի 24-րդ` ՍՆիՊ 2.03.13-88 «Հատակներ» կետը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ            Դ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության

կոմիտեի նախագահի

2024 թվականի հունվարի 15-ի

N 02-Ն հրամանով

 

ՀՀՇՆ 31-04.05 -2024 «ՀԱՏԱԿՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն նորմերը սահմանում են բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության շենքերում և շինություններում հատակների նախատեսման և դրանց նախագծման պահանջներ:

2. Հատակների նախագծումը պետք է իրականացվի.

1) բնակելի և հասարակական շենքերի տարածքի հատակների դեպքում ՀՀ քաղաքաշինության նախարարի 31 մարտի 2014 թվականի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի համաձայն.

2) արտադրական և պահեստային շենքերի հատակների դեպքում ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 3-ի N 163-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.03.01-04 շինարարական նորմերի համաձայն.

3) հրդեհավտանգ և պայթյունավտանգ տեխնոլոգիական գործընթացներով արտադրական տարածքների հատակների դեպքում ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2005 թվականի մայիսի 2-ի N 75-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ II-8.04.02-2005-ի շինարարական նորմերի համաձայն.

4) հատակի մակերևույթի ջերմայուրացման նորմավորվող ցուցանիշով հատակների դեպքում ՀՀ քաղաքաշինության նախարարի 2016 թվականի հունիսի 16-ի N 120-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 24-01-2016 շինարարական նորմերի համաձայն.

5) աղմուկից պաշտպանվելու պահանջներով նախատեսված ծածկերի վրա տեղադրվող հատակների դեպքում ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 79-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-04-2014 շինարարական նորմերի համաձայն.

6) անասնաբուծական, թռչնաբուծական և գազանաբուծական շենքերի և շինությունների հատակների դեպքում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի հոկտեմբերի 13-ի N 10-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.03-2023 շինարարական նորմերի համաձայն.

7) թթուների, ալկալիների, յուղերի և այլ ագրեսիվ հեղուկների ազդեցությանը ենթարկվող հատակների դեպքում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 7-ի N 18-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-05-2022 շինարարական նորմերի համաձայն.

8) մարզական նշանակության (սպորտային) օբյեկտների հատակների դեպքում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի համաձայն.

9) սառեցվող տարածքների հատակների դեպքում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի N 17-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.04-2023 շինարարական նորմերի համաձայն.

10) առողջապահական օբյեկտների հատակների դեպքում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի համաձայն:

3. Հատակների կառուցման աշխատանքները և դրանց շահագործման ընդունումը պետք է իրականացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման, արդիականացման ենթակա ՍՆիՊ 3.04.01-87 շինարարական նորմերին համապատասխան:

4. Սույն նորմերը չեն սահմանում պահանջներ ժամանակավոր, ոչ հիմնական կառուցված հատակների` «կեղծ հատակների» նախագծման նկատմամբ:

 

2. ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

 

5. Սույն շինարարական նորմերի շրջանակներում դիտարկման ենթակա շինարարական նորմերի ցանկը.

 

._________________________________________________________________________.

|1) |ՀՀՇՆ 20-05-2022 «Շինարարական     |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի|

|   |կոնստրուկցիաների պաշտպանությունը |2022 թվականի օգոստոսի 7-ի N 18-Ն   |

|   |կոռոզիայից»                      |հրաման                             |

|___|_________________________________|___________________________________|

|2) |ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և       |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014   |

|   |շինությունների հրդեհային         |թվականի մարտի 17-ի N 78-Ն հրաման   |

|   |անվտանգություն»                  |                                   |

|___|_________________________________|___________________________________|

|3) |ՀՀՇՆ 22-04-2014 «Պաշտպանություն  |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014   |

|   |աղմուկից»                        |թվականի մարտի 17-ի N 79-Ն հրաման   |

|___|_________________________________|___________________________________|

|4) |ՀՀՇՆ 24-01-2016 «Շենքերի ջերմային|ՀՀ քաղաքաշինության նախարարի 2016   |

|   |պաշտպանություն»                  |թվականի հունիսի 16-ի N 120-Ն հրաման|

|___|_________________________________|___________________________________|

|5) |ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014   |

|   |ՄԱՍ I. Բազմաբնակարան բնակելի     |թվականի մարտի 31-ի N 93-Ն հրաման   |

|   |շենքեր»                          |                                   |

|___|_________________________________|___________________________________|

|6) |ՀՀՇՆ 31-03-2020 «Հասարակական     |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի|

|   |շենքեր և  կառուցվածքներ»         |2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն|

|   |                                 |հրաման                             |

|___|_________________________________|___________________________________|

|7) |ՀՀՇՆ 52-01-2021 «Բետոնե և        |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի|

|   |երկաթբետոնե կոնստրուկցիաներ»     |2021 թվականի հունվարի 14-ի N 02-Ն  |

|   |                                 |հրաման                             |

|___|_________________________________|___________________________________|

|8) |ՀՀՇՆ II-8.04.02-2005 «Շենքերի և  |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2005   |

|   |շինությունների հրդեհային         |թվականի մայիսի 2-ի N 75-Ն հրաման   |

|   |ավտոմատիկա»                      |                                   |

|___|_________________________________|___________________________________|

|9) |ՀՀՇՆ IV-10.01.01-2006 «Շենքերի և |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006   |

|   |կառուցվածքների հիմնատակեր»       |թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն      |

|   |                                 |հրաման                             |

|___|_________________________________|___________________________________|

|10)|ՀՀՇՆ IV-11.03.01-04              |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004   |

|   |(ՄՍՆ 3.02.01-2002 «Արտադրական    |թվականի մարտի 3-ի N 16-Ն հրաման    |

|   |շենքեր»                          |                                   |

|___|_________________________________|___________________________________|

|11)|ՀՀՇՆ 31-04.03-2023 «Շենքեր և     |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի|

|   |սենքեր անասնաբուծական,           |2023 թվականի հոկտեմբերի 13-ի N 10-Ն|

|   |թռչնաբուծական, գազանաբուծական.   |հրաման                             |

|   |Նախագծման նորմեր»                |                                   |

|___|_________________________________|___________________________________|

|12)|ՀՀՇՆ 31-04.04-2023 «Սառնարանային |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի|

|   |շենքեր և  շինություններ»         |2023 թվականի դեկտեմբերի 6-ի N 17-Ն |

|   |                                 |հրաման                             |

|___|_________________________________|___________________________________|

|13)|ՀՀՇՆ 30-02-2022 «Տարածքի         |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի|

|   |բարեկարգում»                     |2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն   |

|   |                                 |հրաման                             |

|___|_________________________________|___________________________________|

|14)|ՀՀՇՆ 30-01-2023                  |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի|

|   |«Քաղաքաշինություն. Քաղաքային և   |2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն    |

|   |գյուղական բնակավայրերի           |հրաման                             |

|   |հատակագծում և  կառուցապատում»    |                                   |

|___|_________________________________|___________________________________|

|15)|ՀՀՇՆ 31-03.04-2022 «Նախադպրոցական|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի|

|   |հաստատությունների շենքեր.        |2022 թվականի հոկտեմբերի 3-ի N 25-Ն |

|   |Նախագծման նորմեր»                |հրաման                             |

|___|_________________________________|___________________________________|

|16)|ՀՀՇՆ 31-03.05-2023 «Բարձրագույն  |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի|

|   |ուսումնական հաստատությունների    |2023 թվականի սեպտեմբերի 27-ի N 08-Ն|

|   |շենքեր և  շինություններ»         |հրաման                             |

|___|_________________________________|___________________________________|

|17)|ՀՀՇՆ 31-02-2022 «Բնակելի շենքեր. |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի|

|   |Մաս II. Անհատական բնակելի տներ»  |2022 թվականի նոյեմբերի 7-ի N 27-Ն  |

|   |                                 |հրաման                             |

|___|_________________________________|___________________________________|

|18)|«Հանրակրթական ծրագրեր իրականացնող|ՀՀ առողջապահության նախարարի 2017   |

|   |ուսումնական հաստատություններին   |թվականի մարտի 28-ի N 12-Ն հրաման   |

|   |ներկայացվող պահանջներ»           |                                   |

|   |N 2.2.4-016-17 սանիտարական       |                                   |

|   |կանոններ և  նորմեր               |                                   |

|___|_________________________________|___________________________________|

|19)|«Նախադպրոցական                   |ՀՀ առողջապահության նախարարի 2002   |

|   |կազմակերպությունների             |թվականի դեկտեմբերի 20-ի N 857      |

|   |(հիմնարկների)» N 2.III.1         |հրաման                             |

|   |սանիտարական նորմեր և  կանոններ   |                                   |

|___|_________________________________|___________________________________|

|20)|ՍՆիՊ 3.02.01-87 «Հողային         |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի|

|   |կառուցվածքներ. Հիմնատակեր և      |2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն   |

|   |հիմքեր»                          |հրաման                             |

|___|_________________________________|___________________________________|

|21)|ՍՆիՊ 3.04.01-87 «Մեկուսիչ և      |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի|

|   |հարդարման պատվածքներ»            |2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն   |

|   |                                 |հրաման                             |

|___|_________________________________|___________________________________|

|22)|ԳՕՍՏ 23161-2012                  |«Գրունտներ: Նստելիության           |

|   |                                 |բնութագրերի լաբորատոր որոշման      |

|   |                                 |մեթոդ»                             |

|___|_________________________________|___________________________________|

|23)|ԳՕՍՏ 24211-2008                  |«Հավելույթներ բետոնների և          |

|   |                                 |շինարարական շաղախների համար:       |

|   |                                 |Ընդհանուր տեխնիկական պայմաններ»    |

|___|_________________________________|___________________________________|

|24)|ԳՕՍՏ 25100-2020                  |«Գրունտներ. Դասակարգում»           |

|___|_________________________________|___________________________________|

|25)|ԳՕՍՏ 26633-2015                  |«Ծանր և  մանրահատիկ բետոններ.      |

|   |                                 |Տեխնիկական պայմաններ»              |

|___|_________________________________|___________________________________|

|26)|ԳՕՍՏ 28013-98                    |«Շաղախներ շինարարական. Ընդհանուր   |

|   |                                 |տեխնիկական պայմաններ»              |

|___|_________________________________|___________________________________|

|27)|ԳՕՍՏ 31108-2020                  |«Ցեմենտներ համաշինարարական.        |

|   |                                 |Տեխնիկական պայմաններ»              |

|___|_________________________________|___________________________________|

|28)|ԳՕՍՏ 31357-2007                  |«Ցեմենտային կապակցությամբ չոր      |

|   |                                 |շինարարական խառնուրդներ. Ընդհանուր |

|   |                                 |տեխնիկական պայմաններ»              |

|___|_________________________________|___________________________________|

|29)|ԳՕՍՏ 31610.32-1-2015             |«Պայթուցիկ միջավայրեր. Մաս 32-1.   |

|   |                                 |Էլեկտրաստատիկա. Վտանգավոր          |

|   |                                 |դրսևորումներ:  Ձեռնարկ»            |

|___|_________________________________|___________________________________|

|30)|ԳՕՍՏ 9179-2018                   |«Կիր շինարարական. Տեխնիկական       |

|   |                                 |պայմաններ»                         |

|___|_________________________________|___________________________________|

|31)|ԳՕՍՏ ԻՍՕ 14644-1-2002            |«Մաքուր սենքեր և  դրանց հետ կապված |

|   |                                 |վերահսկվող միջավայրեր. Մաս 1. Օդի  |

|   |                                 |մաքրության դասակարգում»            |

|___|_________________________________|___________________________________|

|32)|ԳՕՍՏ ԻԷԿ ՏՌ 61340-5-2-2021       |«Էլեկտրաստատիկա. Էլեկտրական        |

|   |                                 |սարքավորումների պաշտպանությունը    |

|   |                                 |էլեկտրաստատիկ երևույթներից.        |

|   |                                 |Կիրառման ուղեցույց»                |

._________________________________________________________________________.

 

3. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

6. Սույն շինարարական նորմերում կիրառված են հետևյալ տերմինները.

1) հատակի հակաստատիկություն` հատակի ծածկույթին ստատիկ էլեկտրականության կուտակման բացակայություն.

2) կոնստրուկտիվ ամրաններ` ամրաններ, որոնք տեղադրվում են առանց հաշվարկի` կոնստրուկտիվ նկատառումներով.

3) աշխատող ամրաններ` հաշվարկով տեղադրվող ամրաններ.

4) մանրաթելային ամրաններ (ֆիբր)` մետաղաթերթից կտրված, մետաղասալից ֆրեզած կամ մետաղալարից հատած պողպատե հատվածներ-թելքեր, ագրեգատային այն վիճակում, որը որոշվում է դրանց արտադրության տեխնոլոգիական կանոնակարգով.

5) անկայծ հատակ` հատակին մետաղական կամ քարե առարկաներով հարվածելիս կամ դրանք հատակի վրայով քաշելիս, ինչպես նաև ստատիկ էլեկտրականության պարպման դեպքում հատակի ծածկույթին կայծի բացակայություն.

6) հատակի փոշեզերծություն` հետիոտների և տրանսպորտի ազդեցության արդյունքում առաջացած` հատակի ծածկույթի մաշվելու արտադրանքի տարանջատման լիակատար բացակայություն.

7) բետոնե նախապատրաստական շերտ` միջանկյալ շերտ գրունտային հիմնատակի և տապաստակի շերտի միջև, որի վրայից իրականացվում է ջրամեկուսացում.

8) ջրամեկուսիչ շերտ` շերտ, որը կանխում է կեղտաջրերի կամ ստորերկրյա ջրերի և այլ հեղուկների ներթափանցումը հատակով.

9) մշակված գրունտ` պատրաստման վայրում կամ աշխատանքների կատարման վայրում հանքային կապակցանյութերով մշակված գրունտ.

10) գրունտային հիմնատակ` հողի շերտ, որի վրա պատրաստվում են տապաստակի շերտը կամ տափագերանների հենարանները.

11) դեֆորմացման կար` տապաստակի շերտի, երեսասվաղի կամ հատակի ծածկույթի խզում, որն ապահովում է առանձին հատվածների անկախ տեղաշարժի հնարավորությունը.

12) դրենաժ` անձրևաջրերի և գրունտային ջրերի հեռացման համակարգ.

13) հատակի ձայնամեկուսացնող ունակություն` ծածկի վրա տեղադրված հատակի միջով թափանցող աղմուկի թուլացում.

14) ձայնամեկուսիչ շերտ` հատակի տարր, որը բարձրացնում է հատակի ձայնամեկուսացնող ունակությունը.

15) մեկուսացնող կար` հատակի ամբողջ հաստությամբ իրականացված կար, որն իրականացվում է պատերի, սյուների, շենքի և սարքավորումների հիմքերի հետ հատակի միացման վայրերում մեկուսիչ նյութի տեղադրման միջոցով` ազատ (միմյանցից մեկուսացված) ուղղահայաց և հորիզոնական շարժումների հնարավորություն ապահովելու նպատակով.

16) մաշելիություն` քերամաշող ուժերի ազդեցությամբ նյութի ծավալի և զանգվածի փոփոխության ունակությունը.

17) սկզբնական բետոն (բետոն-մատրից)` ծանր կամ մանրահատ բետոն խիտ լցանյութերով, որը համապատասխանում է ԳՕՍՏ 26633-2015 ստանդարտի պահանջներին: Այս տերմինն օգտագործվում է ըստ տեքստի` դիսպերս ամրանավորված բետոնի հատկությունները նկարագրելիս.

18) մազանոթաընդհատող միջնաշերտ` փաթթոցային նյութերից միջնաշերտ, որն իրականացվում է գրունտային հիմնատակի և տապաստակի շերտի միջև` մազանոթային ջրերի բարձրացումը կանխելու նպատակով.

19) կերամիկական գրանիտ (կերամոգրանիտ)` կերամիկական սալիկ` 0,5%-ից ոչ ավելի ջրի կլանմամբ համաձայն ԳՕՍՏ 13996-2019 ստանդարտի, կետ 3.5:

20) լամինացված հատակի ծածկույթներ` շինանյութ, որը պատրաստված է չոր արտադրության եղանակի փայտաթելքային սալերից կամ ջերմաակտիվ պոլիմերների հիման վրա թաղանթներով երեսպատված մոնոստրուկտուրային սալերից:

21) գոլորշամեկուսացնող շերտ` հատակի տարր, որը գտնվում է ջերմաձայնամեկուսացման շերտի կամ երեսասվաղի տակ և կանխում է ներքևում գտնվող տարածքից ջրի գոլորշիների ներթափանցումը հատակի միջոցով.

22) տապաստակի շերտ` հատակի շերտ, որը բեռնվածքը բաշխում է գրունտին.

23) հատակ` կոնստրուկցիա, որը ներառում է տարբեր շինանյութերից պատրաստված տարբեր ֆունկցիոնալ նշանակության կոնստրուկտիվ շերտեր` տեղադրված ըստ գրունտային հիմնատակի կամ վրածածկի սալի: Հատակի հիմնական կոնստրուկտիվ շերտերն են` ծածկույթը, միջնաշերտը, հիդրո-, շոգե- և ջերմաձայնամեկուսիչ շերտերը, երեսասվաղը, տապաստակի շերտը, բետոնե նախապատրաստական շերտը և գրունտային հիմնատակը.

24) ծածկույթ` հատակի վերին շերտը, որն ուղղակիորեն ենթարկվում է շահագործման ազդեցությունների.

25) հատակի հակաստատիկ ծածկույթ` հատակի ծածկույթ, որը այլ նյութի հետ (սայլակների և տրանսպորտային միջոցների անիվներ կամ կոշիկի ներբաններ) շփման արդյունքում հատակի մակերևույթի վրա էլեկտրական լիցքերի գոյացումը հասցնում է նվազագույնի, սակայն էլեկտրականացող է լիցքավորված մարմինների հետ շփման և իոնացնող ճառագայթման ազդեցության դեպքում.

26) հատակի դիէլեկտրիկական ծածկույթ` հատակի ծածկույթ, որն էլեկտրականանում է այլ նյութերի (սայլակների և տրանսպորտի անիվների կամ կոշիկի ներբանների) հետ շփման արդյունքում, ինչպես նաև լիցքավորված մարմինների հետ շփման և իոնացման ճառագայթման ազդեցության դեպքում, ինչը ստեղծում է ստատիկ էլեկտրականության պարպման ազդեցության վտանգ` մարդու և էլեկտրոնային սարքերի համար.

27) հատակի պոլիմերային ծածկույթ` 2 մմ-ից ոչ պակաս հաստությամբ միաձույլ ծածկույթ, որը կազմված է ջերմառեակտիվ խեժերի (էպոքսիդային, պոլիուրեթանային, բազմաեթերային, ակրիլատային) կոմպոզիցիաներից (համակարգերից) և բաղկացած է երկու կամ ավելի բաղադրիչներից, որոնք հեղուկ վիճակում քսածածկվում են հենաշերտի վրա, ապա, դրանց խառնման ընթացքում, բաղադրիչների քիմիական փոխազդեցության արդյունքում ամրանում են.

28) հատակի պոլիմերային լցնովի ծածկույթ` միաձույլ ծածկույթ, որն իրականացվում է «լցման» մեթոդով` պատրաստի կոմպոզիցիան հեղուկ վիճակում լցվում է հիմքում ընկած շերտերի վրա, բաշխվում է` ստանալով պահանջվող հաստությունը: Ամրացումը տեղի է ունենում բաղադրիչների քիմիական փոխազդեցության արդյունքում, երբ դրանք խառնվում են.

29) հատակի բարձր լցված պոլիմերային ծածկույթ` առնվազն 3 մմ հաստությամբ մոնոլիտ ծածկույթ, որը կազմված է մաշադիմացկուն հանքային լցանյութի և ջերմառեակտիվ խեժերի հիմքով կապակցանյութի խառնուրդից: Խառնուրդը տեղադրվում է հիմքում ընկած շերտերի վրա, խտացվում է և ամրանում բաղադրիչների խառնման ընթացքում կատարվող քիմիական փոխազդեցության արդյունքում.

30) Էլեկտրամեկուսիչ (մեկուսիչ) հատակի ծածկույթ` հատակի ծածկույթն առնվազն 1.10(8) Օհմ արտահոսքի դիմադրությամբ:

31) հատակի էլեկտրահաղորդիչ (հաղորդիչ) ծածկույթ` հատակի ծածկույթ, որը չի էլեկտրականանում այլ նյութերի (սայլակների և տրանսպորտի անիվներ կամ կոշիկի ներբաններ) հետ շփման արդյունքում, ինչպես նաև լիցքավորված մարմինների հետ շփման և իոնացման ճառագայթման ազդեցության դեպքում` բայց ունենալով էլեկտրական դիմադրություն, որն ավելի քիչ է, քան տեխնոլոգիական սարքավորումների անցումային հողանցման դիմադրությունը, ինչը էլեկտրական հարվածի վտանգ է ստեղծում սպասարկող անձնակազմի համար; հատակի ծածկույթ` 1.10(5) Օհմ-ից պակաս արտահոսքի դիմադրությամբ:

32) հատակի էլեկտրաստատիկ ցրման ծածկույթ` հատակի ծածկույթ, որը չի էլեկտրականանում այլ նյութերի (սայլակների և տրանսպորտի անիվներ կամ կոշիկի ներբաններ) հետ շփման արդյունքում, ինչպես նաև լիցքավորված մարմինների հետ շփման և իոնացման ճառագայթման ազդեցության դեպքում, որն ունի արտահոսքի դիմադրություն 1*10(5) Օհմ-ից մինչև 1.10(8) Օհմ, այսինքն` դիմադրություն, որի արժեքը գտնվում է հաղորդիչ և մեկուսիչ հատակներին բնորոշ արժեքի միջակայքերի միջև.

33) միջնաշերտ` հատակի միջանկյալ շերտ, որը ծածկույթը կապում է հատակի ստորև դասավորված շերտի հետ կամ հիմք է ծառայում առաձգական անկողնակով ծածկելու համար.

34) հատակի սայթաքելիություն` հատակի ծածկույթի մակերևույթի հատկություն, որը բնութագրում է հատակով մարդկանց տեղաշարժի վտանգի աստիճանը.

35) պողպատաֆիբրաբետոնե տապաստակի շերտեր և ծածկույթներ` պողպատե ֆիբրաբետոնից պատրաստված տապաստակի շերտեր և ծածկույթներ:

36) երեսասվաղ (ծածկույթի հիմնատակ)` հատակի շերտ, որը ծառայում է հատակի կամ հատակի ստորին շերտի մակերևույթը հավասարեցնելու, հատակի ծածկույթին պահանջվող թեքություն տալու, դրված խողովակաշարերը ծածկելու, ինչպես նաև հատակի ոչ կոշտ շերտերի երկայնքով բեռնվածքի հավասարաչափ բաշխման համար:

37) ջերմակծկումային կար` միաձույլ տապաստակի շերտի, երեսասվաղի կամ հատակի ծածկույթի հաստության մի մասով կտրված կար, որն առաջացնում է թուլացած հատվածք, որում տեղի է ունենում կծկման, ջերմաստիճանի և խոնավության նվազման հետևանքով առաջացած ձգման լարումների խզում.

38) ջերմամեկուսիչ շերտ` հատակի տարր, որը նվազեցնում է հատակի ընդհանուր ջերմահաղորդունակությունը.

39) հատակի ջերմայուրացում` հատակի ծածկույթի մակերևույթի` ավելի կամ պակաս չափով ջերմություն ընկալելու հատկությունը ջերմային հոսքի պարբերական տատանումների դեպքում.

40) տեխնոլոգիական կար` տարբեր տարիքի բետոնի շերտերի շփման վայրում կար, որը պայմանավորված է բետոնե աշխատանքների կատարման տեխնոլոգիայով: Տեխնոլոգիական կարը ձևավորում են կաղապարամածի միջոցով (բետոնալցման ուղղորդիչներ), ինչպես նաև մեկուսիչ կարերով: Տեխնոլոգիական կարերը տեղադրվում են բետոնալցման քարտեզների (աշխատամասերի) սահմանների երկայնքով և համատեղում են ջերմակծկումային, դեֆորմացման և մեկուսիչ կարերի հետ այնպես, որ կատարվեն դրանց գործառույթները.

41) ամրացված վերին շերտ` շերտ, որն իրականացվում է նոր լցված բետոնի մակերևույթի վրա` բետոնե հատակի հարվածադիմացկունությունը և մաշակայունությունը բարձրացնելու համար: Իրականացվում է ամրացնող խառնուրդ: Իրականացվում է չոր խառնուրդի բաժնավորված (դոզավորված) ցրման եղանակով, հատուկ բաշխիչ սարքերի միջոցով կամ ձեռքով, կամ ամրացնող խառնուրդի ջրային լուծույթից երեսասվաղ իրականացվելու եղանակով.

42) ամրացնող տոգորում` ցածր մածուցիկությամբ պոլիմերային բաղադրանյութ (հեղուկ), որը բաշխվում է թարմ լցված կամ կարծրացած բետոնի մակերևույթով, ինչը նպաստում է հղկող ազդեցություններից առաջացող մակերևութային փոշու արտանետման նվազմանը, մակերևութային ամրության և ջրամերժ հատկությունների բարձրացմանը.

43) ամրացնող խառնուրդ` հատուկ ընտրված` կազմությամբ չոր խառնուրդ, որը բաղկացած է չափազատված կոշտ լցանյութից (քվարց, կորունդ, մետաղ, ֆերոսիլիկատներ), պորտլանդցեմենտի կապակցանյութից, ձևափոխող հավելանյութերից, երբեմն` գունանյութերից և օգտագործվում է ամրացված վերին շերտով, բարձր հղկամաշունակությամբ բետոնե հատակների արտադրության համար:

44) հատակի էկոլոգիական մաքրություն` հատակի կառուցվածքի բոլոր տարրերի հատկությունը շահագործման ընթացքում չարտադրել վնասակար նյութեր:

45) արտահոսքի դիմադրություն (հողանցման դիմադրություն), Օհմ` չափվող մակերեսի հետ շփվող էլեկտրոդի և հողի միջև դիմադրությունը:

 

4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

7. Հատակի կոնստրուկտիվ լուծման ընտրությունը պետք է իրականացվի շահագործման պայմանների պահանջների հիման վրա` հաշվի առնելով տեխնիկական և տնտեսական նպատակահարմարությունը շինարարության կոնկրետ պայմաններում.

1) շենքերի և շինությունների գործառնական նշանակությունը.

2) հատակի շահագործման հուսալիությունը և երկարակեցությունը.

3) շինանյութերի որակական չափանիշները, տեխնիկական անձնագրերի տվյալները, շահագործման պահանջները.

4) գրունտների ամրության և դեֆորմացման բնութագրերի առավել ամբողջական օգտագործումը և հատակի տեղադրման համար օգտագործվող նյութերի ֆիզիկական և մեխանիկական հատկությունները.

5) հատակների կառուցման նոր տեխնոլոգիական լուծումները, դրանց առավելությունները.

6) էկոլոգիական (բնապահպանական) անվտանգությունը, էներգաարդյունավետությունը, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության պայմանները.

7) մարդկանց տեղաշարժի անվտանգությունը և մատչելիությունը` հաշվի առնելով հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ պահանջների սահմանման անհրաժեշտությունը.

8) սանիտարահիգիենիկ պայմանները.

9) հրդեհապայթունաանվտանգությունը և այլն:

8. Հատակների նախագծումը պետք է իրականացվի տեխնիկական առաջադրանքի և նախագծային լուծումների համաձայն` հաշվի առնելով ինժեներական հետազննությունների տվյալները, հատակների վրա շահագործման գնահատված բեռնվածքները և ազդեցությունները, հաշվարկային ցուցանիշները:

9. Հատակների վրա մեխանիկական ազդեցությունների ինտենսիվությունը պետք է ընդունվի ըստ Աղյուսակ 1-ի:

 

Աղյուսակ 1

._________________________________________________________________________.

|հ/հ|Մեխանիկական ազդեցություններ    |Մեխանիկական ազդեցությունների         |

|   |                               |ինտենսիվությունը                     |

|   |                               |_____________________________________|

|   |                               |շատ      |նշանակալի|չափավոր|թույլ    |

|   |                               |նշանակալի|         |       |         |

|___|_______________________________|_________|_________|_______|_________|

|1. |Հետիոտների երթևեկությունն      |-        |-        |500 և  |500-ից   |

|   |անցուղու 1 մ լայնության        |         |         |ավելի  |պակաս    |

|   |հաշվով, հետիոտների             |         |         |       |         |

|   |թվաքանակի օրական ցուցանիշով    |         |         |       |         |

|___|_______________________________|_________|_________|_______|_________|

|2. |Մեկ գոտիով թրթուրավոր          |10 և     |10-ից    |-      |-        |

|   |տրանսպորտային միջոցների        |ավելի    |պակաս    |       |         |

|   |երթևեկությունը,  միավոր/օր     |         |         |       |         |

|___|_______________________________|_________|_________|_______|_________|

|3. |Ռետինե դողերով տրանսպորտային   |200-ից   |100-200  |100-ից |Ձեռքի    |

|   |միջոցների երթևեկություն  մեկ   |ավելի    |         |պակաս  |սայլակներ|

|   |գոտիով, միավոր/օր              |         |         |       |         |

|___|_______________________________|_________|_________|_______|_________|

|4. |Մետաղական անվադողերով          |50-ից    |30-50    |30-ից  |-        |

|   |սայլակների շարժում, կլոր       |ավելի    |         |պակաս  |         |

|   |մետաղական առարկաների գլորում`  |         |         |       |         |

|   |մեկ գոտիով, միավոր/օր          |         |         |       |         |

|___|_______________________________|_________|_________|_______|_________|

|5. |Պոլիմերային անվահեցով մետաղական|100-ից   |50-100   |50-ից  |-        |

|   |անիվներով տրանսպորտային        |ավելի    |         |պակաս  |         |

|   |միջոցների երթևեկություն,       |         |         |       |         |

|   |միավոր/օր                      |         |         |       |         |

|___|_______________________________|_________|_________|_______|_________|

|6. |1 մ բարձրությունից ընկնող ծանր |10-20    |5-10     |2-5    |2-ից     |

|   |առարկաների հարվածներ, կգ, ոչ   |         |         |       |պակաս    |

|   |ավելի                          |         |         |       |         |

._________________________________________________________________________.

 

10. Հատակին հեղուկների ազդեցության ինտենսիվությունը կարող է սահմանվել, որպես.

1) փոքր` հեղուկների աննշան ազդեցություն, որի դեպքում հատակի ծածկույթի մակերևույթը չոր է կամ փոքր-ինչ խոնավ, կամ հատակի ծածկույթը հեղուկներով չի տոգորվում, կամ տարածքի մաքրումը չի իրականացվում ջրի միջոցով,

2) միջին` հատակի պարբերական խոնավացում, որի դեպքում հատակի ծածկույթի մակերևույթը խոնավ կամ թաց է, կամ հատակի ծածկույթը տոգորվում է հեղուկներով, կամ հատակի մակերևույթով պարբերաբար հեղուկներ են հոսում,

3) մեծ` հատակի մակերևույթով հեղուկների մշտական կամ հաճախակի կրկնվող հոսք:

11. Հեղուկների ազդեցության գոտին կարող է կազմել` մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի արդյունքում տարածվելով բոլոր ուղղություններով (ներառյալ հարակից սենյակներ) մինչև 20 մ հեռավորությամբ` ջրի և ջրային լուծույթների դեպքում, և 100 մ` հանքային յուղերի և էմուլսիաների դեպքում: Հատակի լվացումը (հատակի խնամքի և լվացման միջոցների օգտագործումը), հատակի վրա պատահական ցայտերի և կաթիլների առկայությունը չի գնահատվում որպես հեղուկների ազդեցություն հատակին:

12. Բնակելի, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների (շենքերի ու շինությունների) հատակների նախագծային լուծումները պետք է բավարարեն քաղաքաշինության, առողջապահության և շրջակա միջավայրի ոլորտներում գործող օրենսդրության, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, շինարարական նորմերի ու սանիտարական կանոնների, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության պարտադիր միջոցառումների ապահովման պահանջներին:

13. Հատակին հեղուկների ազդեցության միջին և մեծ ինտենսիվությամբ սենքերում, տարածքներում պետք է նախատեսվի հատակների թեքություն: Հատակների թեքությունը պետք է ընդունվի`

1) 0,5-1%` կարեր չունեցող ծածկույթների և սալապատված հատակների դեպքում (բացառությամբ բետոնե ծածկույթների),

2) 1-2%` բետոնե ծածկույթների դեպքում:

14. Վաքերի և առուների թեքությունը, կախված օգտագործվող նյութերից, պետք է սահմանվի առնվազն 12-րդ կետի պահանջին համապատասխան: Թեքության ուղղությունը պետք է ապահովի կեղտաջրերի արտահոսքը դեպի վաքերը, առուները և հոսակները` չհատելով շենքի դեֆորմացման կարերը:

15. Անասնաբուծական շենքերում հատակի թեքությունը դեպի գոմաղբի հավաքման առուն պետք է լինի`

1) 0%` վանդակավոր հատակներով սենյակներում և գոմաղբի մեխանիկական մաքրմամբ առուներում.

2) առնվազն 0,5%` թռչուն պահելու վանդակներով սենյակներում և միջանցքների երկայնքով տեղադրված վաքերում.

3) առնվազն 1,5%` տարածքների տեխնոլոգիական հատվածներում (մսուրներ, կացոցներ, մենակայոցներ և այլն).

4) առավելագույնը 6%` կենդանիների փարախներում, թռչնաբակերում և շենքերի միջև անցումային սրահներում:

16. Ծածկերի վրա գտնվող հատակների թեքությունը պետք է իրականացվի երեսասվաղով կամ փոփոխական հաստությամբ բետոնե ծածկույթով, իսկ գրունտի վրա գտնվող հատակներինը` գրունտային հիմնատակի համապատասխան հարթեցումով:

17. Սանիտարական հանգույցների (զուգարանի) և լոգարանի սենյակների հատակի մակարդակը պետք է լինի հարակից սենյակների հատակի մակարդակից 15-20 մմ ցածր, կամ այդ սենյակներում հատակները պետք է առանձնացվեն շեմով 20 մմ-ից ոչ ավելի բարձրությամբ: Թույլատրվում է սանհանգույցում և լոգարանում հատակի մակարդակի հավասարություն հարակից սենքերի հատակի մակարդակին. եթե նախատեսվում են լրացուցիչ միջոցառումներ` հարակից սենքերի հատակներից հնարավոր արտահոսքի բացառում, օրինակ` հատակի ամբողջ մակերեսով ջրամեկուսացում կատարելով:

18. Պատերի, միջնապատերի, սյուների, սարքավորումների տեղադրման համար նախատեսված հիմքերի, խողովակաշարերի և հատակից վեր իրականացվող կոնստրուկտիվ տարրերի ստորին հատվածում պետք է տեղակայվեն շրիշակներ: Եթե պատերը ենթակա են հեղուկների ազդեցության, ապա դրանք պետք է երեսպատվեն ջրամեկուսացում ապահովող երեսպատման նյութերով: Գեղագիտական և հատուկ պահանջների բացակայության դեպքում, հեղուկների ազդեցության ցածր ինտենսիվությամբ տեխնոլոգիական գործընթացներով սենքերում, հատակների` պատերին հարող վայրերում, կարող է բացառվել շրիշակների տեղադրումը:

19. Ապրանքների պահեստավորման և վերամշակման, ինչպես նաև կենդանիներ պահելու համար նախատեսված տարածքների հատակների կառուցվածքում բացառվեն ազատ տարածություններ (դատարկ հատվածներ, ծավալներ):

20. Շենքերի հատակները պետք է ունենան անհրաժեշտ կրողունակություն և չպետք է լինեն «երերուն»: Բնակելի շենքերում 2 կՆ և հասարակական, վարչական, արտադրական, պահեստային շենքերում 5 կՆ կենտրոնացված բեռնավորման դեպքում ճկվածքները չպետք է գերազանցեն 2 մմ-ը:

21. Բաց տիպի մարզական, կրթական, մշակութային և հասարակական այլ օբյեկտների խաղահրապարակների, մարզահրապարակների, ավտոկայանատեղերի, կենցաղային սպասարկման և առևտրի օբյեկտների, կազմակերպված բակային հրապարակների (հարթակները) հատակները, որոնք պարբերաբար կարող են ենթարկվել միջին և մեծ ինտենսիվությամբ հեղուկների ազդեցության (անձրևաջրեր և հալոցքի ջրեր), պետք է սարքավորված լինեն մակերևութային ջրերի հեռացման և դրենաժային համակարգով: Հարթակային կառույցների տարածքից ջուրը հեռացնելու համար հարթակին պետք է տրվեն անհրաժեշտ թեքություններ, ինչպես նաև ապահովվեն սարքեր մակերևութային ջրերի հավաքման և հեռացման համար` բաց վաքերի համակարգեր, խողովակների և ջրհորների փակ համակարգեր կամ բաց վաքերի և փակ ջրահեռացման համակարգերի համադրություն:

22. Հարթակային բաց կառույցներում հատակի ծածկույթի թեքությունը պետք է լինի 0,5-1%:

23. Թեքությունների ուղղությունները պետք է լինեն`

1) թենիսի, վոլեյբոլի և բադմինտոնի խաղադաշտերում լայնակի առանցքից (Ա).

2) բասկետբոլի, ֆուտբոլի, ձեռքի գնդակի և այլնի համար նախատեսված վայրերում` երկայնական առանցքից (Բ) կամ գավակային (տանիքաձև) (Գ):

 

նկար

 

24. Հատակների վաքերը, առուները և հոսակները պետք է սարքավորված լինեն վանդակավոր կափարիչներով:

25. Խաղային մարզաձևերի (ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, թենիս և այլն) դահլիճների հատակները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին`

1) հարվածակլանում` առնվազն 53%.

2) ստանդարտ դեֆորմացում (պարամետր, որը բնութագրում է հատակի ծածկույթի ճկման արժեքը մի կետում 1500 Ն ուժով հարվածային բեռնավորման դեպքում)` ոչ պակաս, քան 2,3 մմ.

3) W 500 գործոն (պարամետր, որը բնութագրում է դեֆորմացումը բեռնավորման ազդեցության կետից 500 մմ հեռավորության վրա)` ոչ ավելի, քան ստանդարտ դեֆորմացման 15%-ը.

4) գնդակի հետցատկ` առնվազն 90%.

5) փոխադրամիջոցի ճնշումը` առնվազն 1500 Ն:

26. Փոշեզերծության, հավասարության, հակաստատիկության և (կամ) անկայծության և այլ հատուկ պահանջները պետք է սահմանվեն նախագծման տեխնիկական առաջադրանքի փուլում` հաշվի առնելով տեխնոլոգիական գործընթացի առանձնահատկությունները:

27. Կերամիկական կամ կերամոգրանիտով սալիկապատված ջեռուցվող հատակները նախատեսվում են այն տարածքներում, որտեղ մարդիկ քայլում են մերկ ոտքերով` լողավազանների (բացառությամբ բացօթյա լողավազանների) պարագծի շուրջը, հանդերձարաններում, ցնցուղարաններում: Հատակի մակերևույթի միջին ջերմաստիճանը պետք է պահպանվի 21-23 oC-ի սահմաններում:

28. Բացասական ջերմաստիճաններով սառեցվող սենյակներում հատակները պետք է նախագծվեն` հաշվի առնելով հատակների համար հիմնատակ հանդիսացող գրունտների սառեցումը կանխելու անհրաժեշտությունը: Այս նպատակով օգտագործվում են արհեստական ջեռուցման համակարգեր, օդափոխվող ստորգետնյա սարքավորում և պաշտպանության այլ համակարգեր` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման, արդիականացման ենթակա ՍՆիՊ 2.11.02-87 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

 

5. ՀԱՏԱԿՆԵՐԻ ԾԱԾԿՈՒՅԹՆԵՐ

 

29. Արդյունաբերական տարածքների հատակի ծածկույթի տեսակը պետք է որոշվի մեխանիկական, հեղուկների և ջերմային ազդեցությունների տեսակից և ինտենսիվությունից կախված` պարտադիր հաշվի առնելով հատակներին հատուկ պահանջները համաձայն թիվ 2, 3 և 4 Աղյուսակների: Ընդ որում`

1) արտադրական սենքերի հատակի ծածկույթի տեսակը` ըստ մեխանիկական ազդեցությունների ինտենսիվության, որոշվում է համաձայն Աղյուսակ 2-ի,

2) արտադրական սենքերի հատակի ծածկույթի տեսակը` ըստ ագրեսիվ միջավայրերի ազդեցության ինտենսիվության, որոշվում է համաձայն Աղյուսակ 3-ի

3) արտադրական սենքերի հատակի ծածկույթի տեսակն` ըստ հատուկ պահանջների, որոշվում է համաձայն Աղյուսակ 4-ի,

4) հատակի ծածկույթի նյութն` այն սենյակներում, որտեղ նախատեսված է էլեկտրոնային սարքերի պաշտպանվածություն էլեկտրաստատիկ պարպումից (ԷՍՊ) (ESD), կարող է ունենալ մակերեսային դիմադրություն` 10(4) Օհմ-ից մինչև 1*10(9) Օհմ: Համապատասխան հատակների ընտրության վերաբերյալ առաջարկությունները տրված են ԳՕՍՏ IEC TR 61340-5-2-2021 ստանդարտում:

30. Հատակի միջնաշերտերի տեսակները նշված են Աղյուսակ 5-ում:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
15.01.2024
N 02-Ն
Հրաման