Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈ ...

 

 

040.1651.281002

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» հոկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2002 թվականի N 1651-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հ. Շահինյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հ. Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Սահմանել, որ`

ա) «Հ. Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակները և առարկան են`

ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական աշխատանքների իրականացումը,

բարձրակարգ մարզիկների պատրաստումը,

անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր և ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը,

հանրակրթական լրացուցիչ ծրագրերի իրականացումը.

բ) «Հ. Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

3. «Հ. Շահինյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերության տնօրինությանը` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Հ. Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Հ. Շահինյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հ. Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքվելիք պայմանագրի հիման վրա:

i

4. «Հ. Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը:

5. «Հ. Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետին համապատասխան:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2002
N 1651-Ն
Որոշում