ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-70-Ն-26
2024 թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի ԹԻՎ ԲԴԽ-53-Ն-9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
i
1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի «Դատավորի գործունեության գնահատման կարգը և ժամկետները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը, մեթոդաբանությունը, սանդղակները և գնահատման թերթի ձևը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-53-Ն-9 որոշումը լրացնել նոր` 5-րդ և 6-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.
«5. Մինչև սույն որոշման 2-րդ հավելվածի 3.1-ին կետով նախատեսված ծրագրային և տեխնիկական լուծումների ներդնումը և գործարկումը` որոշման 3-րդ հավելվածի «ԴԱՏԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ» վերտառությամբ բաժնի «Աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունավետ կառավարման ունակությունը և աշխատանքի պլանավորումը (առավելագույն միավորը` 50)» ենթաբաժնի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված ցուցիչները կիրառելի չեն համարվում, իսկ դրանցով նախատեսված` համապատասխանաբար 20 և 10 գնահատման միավորները բաշխվում են նույն ենթաբաժնի համապատասխանաբար 2-րդ և 3-րդ ցուցիչների միջև:
6. Մինչև սույն որոշման 2-րդ հավելվածի 3.1-ին կետով նախատեսված ծրագրային և տեխնիկական լուծումների ներդնումը և գործարկումը` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դատական ակտերի և դատական նիստի ձայնային արձանագրությունների (բացակայության դեպքում` պարզ թղթային արձանագրությունների) պատահական ընտրությունն իրականացվում է Դատական ավտոմատացված համակարգից փնտրման արդյունքում արտահանված տվյալների հիման վրա` հետևյալ եղանակով.
1) Դատավորի` գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ներառվող առաջին տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երկուսի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին և դրան հաջորդող` ստացված թվին համապատասխան երկրորդ գործերը,
2) Դատավորի` գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ներառվող երկրորդ տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երկուսի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին և դրան հաջորդող` ստացված թվին համապատասխան երկրորդ գործերը,
3) Դատավորի` գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ներառվող երրորդ տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երեքի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին, դրան հաջորդող` ստացված թվին համապատասխան երկրորդ և համապատասխանաբար երրորդ գործերը,
4) Դատավորի` գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ներառվող չորրորդ տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երեքի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին, դրան հաջորդող` ստացված թվին համապատասխան երկրորդ և համապատասխանաբար երրորդ գործերը:
5) Եթե սույն որոշման 6-րդ կետով սահմանված եղանակներով իրականացված պատահական ընտրության արդյունքում ընտրվել է օրենքով գնահատման ենթակա դատական ակտ չպարունակող դատական գործ, տրամադրվում է ընտրված գործին հաջորդող, իսկ դրա անհնարինության դեպքում` նախորդող` օրենքով գնահատման ենթակա դատական ակտ պարունակող դատական գործը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, տարածվում է 2024 թվականի մարտի 25-ից ծագած իրավահարաբերությունների վրա և գործում է մինչև դատավորի գործունեության գնահատման համար նախատեսված համապատասխան ծրագրային և տեխնիկական լուծումների ներդնումը և գործարկումը:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. հուլիսի 9
ք. Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 9 հուլիսի 2024 թվական:
Պաշտոնական հրապարակման օրը` 9 հուլիսի 2024 թվական: