26.06.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 հոկտեմբերի 2020 թվականի N 40-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.11-րդ կետով ամրագրված դրույթները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ.
ա. մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1412-Ն որոշմամբ պետական ուսումնական հաստատություններ գործուղված մասնագետների հետ կնքված պայմանագրերը պահպանում են իրենց ուժը մինչև 2020-2021թ. ուսումնական տարվա ավարտը, եթե դրանցով ավելի կարճ ժամկետներ նախատեսված չեն:
բ. սույն հրամանով սահմանված կարգով ամրագրված դրույթների կիրառման սկիզբ է համարվում 2021 թվականի հունվարի 1-ը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչությանը` մինչև 2021 թվականի հունվարի 1-ը ապահովել սույն հրամանով հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանի ստեղծումը, իսկ սույն հրամանով հաստատված կարգի 6-րդ կետով նախատեսված հայտերի ընդունումը կազմակերպել 2021 թվականի հունվարի 1-ից:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար Ա. Հարությունյան
Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2020 թվականի հոկտեմբերի 14-ի
N 40-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՄ ԲԱՐՁՐԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ
1. Սույնով կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետև` նախարարություն) կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ (այսուհետև` հաստատություններ) համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով գործուղվող մասնագետների (այսուհետև` գործուղվող մասնագետներ) ընտրության և գործուղելու ընթացակարգը, գործուղված մասնագետներին լրացուցիչ հատկացումների տրամադրման և հաշվետվությունների ներկայացման գործընթացների հետ կապված հարաբերությունները:
2. Նախարարությունը գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալները հավաքագրելու նպատակով ստեղծում է շտեմարան, որը համապատասխան տվյալներով համալրելու նպատակով պարբերաբար (յուրաքանչյուր տարի առնվազն 4 անգամ) նախարարության պաշտոնական կայքում հրապարակում է համապատասխան հայտարարություն: Շտեմարանը գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալներով համալրելու նպատակով նախարարություն կարող են դիմել նաև պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններ, հիմնադրամներ (այսուհետև` իրավաբանական անձ):
(2-րդ կետը փոփ. 09.07.2021 թիվ 48-Ն հրաման)
2.1. Իրավաբանական անձանց առաջարկությամբ շտեմարանում համալրված գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալներում պարտադիր նշվում է տվյալ մասնագետին առաջադրած իրավաբանական անձի անվանումը:
(2.1-ին կետը լրաց. 09.07.2021 թիվ 48-Ն հրաման)
3. Գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանը վարում է նախարարությունը:
4. Գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանում ընդգրկվում են տվյալներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավասություն ունեցող անձանց մասին:
5. Գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանում գրանցվելու նպատակով սույն կարգի 2-րդ կետում նշված հայտարարությանը համապատասխան դիմումատուները ներկայացնում են դիմում /Ձև 1/` դրան կցելով`
ա. բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված տարբերակը,
բ. անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը,
գ. ինքնակենսագրություն,
դ. բնութագիր նախկին աշխատավայրից (առկայության դեպքում),
ե. մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր (դիմումատուի ցանկությամբ).
զ. գրավոր համաձայնություն` գործուղման վայրում առավելագույնը երկու ուսումնական տարի բնակվելու մասին:
(5-րդ կետը փոփ. 09.07.2021 թիվ 48-Ն հրաման)
6. Էլեկտրոնային համապատասխան ծրագրի առկայության դեպքում գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանում գրանցվելու նպատակով դիմումատուները դիմումը ներկայացնում են շտեմարանի համապատասխան դաշտերում համապատասխան տվյալները լրացնելու միջոցով` ներբեռնելով սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի լուսապատճենները:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետները հաստատությունների տնօրեններից ստանում ու յուրաքանչյուր տարի մինչև օգոստոսի 10-ը (ուսումնական տարվա ընթացքում մանկավարժական կադրերի պահանջ առաջանալու դեպքում` նման պահանջ առաջանալուց 10 օրյա ժամկետում) նախարարություն են ներկայացնում նշված հաստատություններում մանկավարժական կադրերի պահանջարկի մասին հայտերը` համաձայն Ձև 2-ի, ընդ որում, մանկավարժական կադրերի պահանջարկը ձևավորվում է, եթե մինչ այդ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել:
8. Էլեկտրոնային համապատասխան ծրագրի առկայության դեպքում սույն կարգի 7-րդ կետում նշված հայտերը լրացվում են շտեմարանի համապատասխան դաշտերում պահանջվող տվյալները լրացնելու միջոցով:
(8-րդ կետը փոփ. 09.07.2021 թիվ 48-Ն հրաման)
9. Սույն կարգի 7 և/կամ 8-րդ կետում նշված հայտերը ստանալուց հետո նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում է գործուղվող մասնագետների թեկնածուների ցանկ (ըստ հաստատությունների և մասնագիտությունների)` նախապատվություն տալով ըստ հետևյալ առաջնայնության.
ա. տվյալ հաստատության հետ սույն կարգով նախկինում աշխատանքային պայմանագիր կնքած թեկնածուին (հաստատության կողմից դրական բնութագրի առկայության դեպքում),
բ. տվյալ հաստատությանն առավել մոտ բնակավայրում բնակվող թեկնածուին,
գ. մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր ունեցողին:
10. Գործուղվող մասնագետների թեկնածուների ցանկը կազմելուց հետո նախարարությունը յոթօրյա ժամկետում, ըստ առաջնայնության, թեկնածուներին է ներկայացնում առաջարկություններ տվյալ հաստատություն գործուղվելու վերաբերյալ, և թեկնածուի համաձայնության դեպքում տրամադրում է գործուղման ուղեգիր: Ընդ որում, եթե թեկնածուն երեք անգամ հրաժարվում է սույն կետով իրեն արված հաստատություն գործուղվելու վերաբերյալ առաջարկությունից, նրա տվյալները հանվում են գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարանից երեք տարով:
11. Գործուղվող մասնագետի թեկնածուն սույն կարգի 10-րդ կետում նշված ուղեգիրը ստանալուց հետո հաստատության հետ կնքում է առավելագույնը երկու ուսումնական տարվա համար աշխատանքային պայմանագիր:
(11-րդ կետը փոփ. 09.07.2021 թիվ 48-Ն հրաման)
12. Հաստատությունը սույն կարգի 11-րդ կետով համապատասխան պայմանագրի կնքելուց հետո պայմանագրի և ուղեգրի պատճենները տրամադրում է համապատասխան մարզպետարանին (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում` նախարարությանը), որն առկա տեղեկատվությունն ամփոփելուց հետո դրանք արտացոլում է սույն կարգով նշված հաշվետվություններում:
13. Սույն կարգին համապատասխան գործուղված մասնագետներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին (իրավաբանական անձանց առաջարկությամբ շտեմարանում համալրված և գործուղված մասնագետներին` տվյալ իրավաբանական անձի միջոցների հաշվին կամ հաստատության կողմից սույն կետի զ. ենթակետով սահմանված լրավճարի տրամադրմամբ) տվյալ ուսումնական հաստատությունը լրացուցիչ հատկացնում է.
ա. իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, ընդ որում, տվյալ բնակավայր (եր) ի համար երթուղու բացակայության դեպքում հիմք է ընդունվում վերջին (ներ) իս ամենամոտ բնակավայր (եր) ի համար սահմանված սակագինը,
բ. իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր մինչև 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը,
գ. տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս` միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, ընդ որում, տվյալ բնակավայր (եր) ի համար երթուղու բացակայության դեպքում հիմք է ընդունվում վերջին (ներ) իս ամենամոտ բնակավայր (եր) ի համար սահմանված սակագինը,
դ. բնակարանային վարձի համար` ըստ մարզերի հետևյալ սահմանաչափով.
._____________________________________________________________________.
|հ/հ|մարզը | վարձավճարի մեծությունը` ՀՀ դրամ |
| | |_____________________________________________|
| | |քաղաք |գյուղական համայնք |
|___|___________________|_____________________|_______________________|
|1 |Արագածոտն |23000 |16000 |
|___|___________________|_____________________|_______________________|
|2 |Արարատ |27000 |19000 |
|___|___________________|_____________________|_______________________|
|3 |Արմավիր |32000 |22000 |
|___|___________________|_____________________|_______________________|
|4 |Գեղարքունիք |15000 |11000 |
|___|___________________|_____________________|_______________________|
|5 |Լոռի |13000 |10000 |
|___|___________________|_____________________|_______________________|
|6 |Կոտայք |34000 |24000 |
|___|___________________|_____________________|_______________________|
|7 |Շիրակ |21000 |15000 |
|___|___________________|_____________________|_______________________|
|8 |Սյունիք |33000 |23000 |
|___|___________________|_____________________|_______________________|
|9 |Վայոց Ձոր |30000 |21000 |
|___|___________________|_____________________|_______________________|
|10 |Տավուշ |26000 |18000 |
._____________________________________________________________________.
ե. կոմունալ ծախսերի համար` ամսական 10200 դրամ,
զ. աշխատավարձի հավելում` աշխատավարձի 30 տոկոսի չափով:
(13-րդ կետը փոփ. 09.07.2021 թիվ 48-Ն, 24.06.2024 թիվ 51-Ն հրամաններ)
14. Սույն կարգի 13-րդ կետում նշված հատկացումները տրամադրվում են համապատասխան մարզպետարանների (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում` նախարարության) կողմից` եռամսյակային կտրվածքով:
15. Մարզպետարանները եռամսյակային և տարեկան կտրվածքով նախարարություն են ներկայացնում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները` կից նաև տեղեկատվություն Ձև 3-ին համապատասխան:
16. (16-րդ կետն ուժը կորցրել է 09.07.2021 թիվ 48-Ն հրաման)
17. Սույն կարգին համապատասխան գործուղված մասնագետները կարող են միաժամանակ օգտվել նաև հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգից` օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հանրակրթական այլ դպրոցներում աշխատանքային պայմանագրեր կնքելու դեպքում, իսկ իրավաբանական անձանց առաջարկությամբ շտեմարանում համալրված և գործուղված մասնագետներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում են տվյալ իրավաբանական անձինք:
(17-րդ կետը փոփ. 09.07.2021 թիվ 48-Ն հրաման)
Ձև 1
ԴԻՄՈՒՄ
Հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու նպատակով
գործուղվող մասնագետների թեկնածուների տվյալների բազայում գրանցվելու
Հայաստանի Հանրապետության
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
________________________________________-ին
_______________________________________________- ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
__________________________________________________
դիմողի հաշվառման վայրը
________________________________________________
դիմողի հեռ. (աշխատանքային, բնակ., բջջ.)
________________________________________________
ՀԾՀ-ն (հանրային ծառայության համարանիշը)
ԴԻՄՈՒՄ
Ծանոթանալով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից սահմանված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգին` խնդրում եմ ինձ գործուղել ՀՀ ________________________________________________________________ մարզ/եր/ի սահմանամերձ կամ բարձր լեռնային համայնքների հանրակրթական դպրոցներ, որպես ________________________________________________________ առարկայի ուսուցիչ:
Կից ներկայացնում եմ.
. բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված տարբերակը *,
. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի բնօրինակի տեսաներածված տարբերակը *,
. անհրաժեշտության դեպքում` աշխատանքային գրքույկի բնօրինակի տեսաներածված տարբերակը),
. անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը *,
. ինքնակենսագրություն *,
. բնութագիր նախկին աշխատավայրից,
. մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր, մասնավորապես.
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
*-ով նշված փաստաթղթերի ներկայացումը պարտադիր է:
Դիմող` ___________________
ստորագրություն
«_____» ____________ 202 թ.
Ձև 2
ՀԱՅՏ
_______________________________________________ մարզի սահմանամերձ
կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական
հաստատություններում մանկավարժական կադրերի պահանջարկի մասին
._________________________________________________________________________.
|Դպրոցի |Դպրոցի|Առարկան|Շաբաթական|Տվյալ |Ուսուցչի |Ծանոթություն |
|անվանումը|հասցեն| |ժամերի |հանրակրթական|թափուր տեղի| |
| | | |քանակը |ուսումնական |համար | |
| | | | |հաստատու- |հայտարարված| |
| | | | |թյունում |մրցույթների| |
| | | | |1 դրույքի |ամսաթվերը | |
| | | | |/շաբաթական | | |
| | | | |22 ժամի/ | | |
| | | | |համար | | |
| | | | |սահմանված | | |
| | | | |վճարը` | | |
| | | | |ՀՀ դրամ | | |
|_________|______|_______|_________|____________|___________|_____________|
|_________|______|_______|_________|____________|___________|_____________|
|_________|______|_______|_________|____________|___________|_____________|
|_________|______|_______|_________|____________|___________|_____________|
|_________|______|_______|_________|____________|___________|_____________|
._________________________________________________________________________.
Ձև 3
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի
պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ
գործուղելու գործընթացի վերաբերյալ
._________________________________________________________________________.
|N/N|Գոր- |Գոր- |Գոր- |Վճարված գումարը /հազար դրամ/ |Ծանո-|
| |ծուղ- |ծուղ- |ծուղ-|___________________________________________|թու- |
| |ված |ված |ման |իր և |անհրա-|մշտական|բնա- |կո- |աշ- |ընդա-|թյուն|
| |մանկա-|հաստա-|ամիս |իր |ժեշտ |բնակա- |կարա-|մու-|խա- |մենը | |
| |վարժի |տու- |ամսա-|ընտա- |գույ- |վայր |նային|նալ |տա- | | |
| |անուն |թյան |թիվ |նիքի |քի |այցե- |վարձ |ծախ-|վար-| | |
| |ազգա- |անվա- |և |անդամ-|տեղա- |լելու | |սեր |ձի | | |
| |նուն |նումը |հա- |ների |փոխ- |համար | | |հա- | | |
| | | |մարը |տեղա- |ման |տրանս- | | |վե- | | |
| | | | |փոխման|տրանս-|պորտա- | | |լում| | |
| | | | |տրանս-|պորտա-|յին | | | | | |
| | | | |պորտա-|յին |ծախսեր | | | | | |
| | | | |յին |ծախսեր| | | | | | |
| | | | |ծախսեր| | | | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | |
|___|______|______|_____|______|______|_______|_____|____|____|_____|_____|
|___|______|______|_____|______|______|_______|_____|____|____|_____|_____|
|___|______|______|_____|______|______|_______|_____|____|____|_____|_____|
|___|______|______|_____|______|______|_______|_____|____|____|_____|_____|
|___|______|______|_____|______|______|_______|_____|____|____|_____|_____|
|___|______|______|_____|______|______|_______|_____|____|____|_____|_____|
|___|______|______|_____|______|______|_______|_____|____|____|_____|_____|
|___|______|______|_____|______|______|_______|_____|____|____|_____|_____|
|___|______|______|_____|______|______|_______|_____|____|____|_____|_____|
|___|______|______|_____|______|______|_______|_____|____|____|_____|_____|
|_______________________|______|______|_______|_____|____|____|_____|_____|
|ԸՆԴԱՄԵՆԸ | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 5 նոյեմբերի 2020 թվական: