ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2024 թվականի N 632-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 702-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 21-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 702-Լ որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունը`
1) ստեղծել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող թվային հետախուզության լաբորատորիա բաժին:
2. Որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 40-րդ ենթակետով.
i
«40) հարկային հսկողության շրջանակներում քրեական, հարկային և վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթներով թվային փորձաքննությունների կատարում և եզրակացությունների տրամադրում:».
2) 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27-րդ ենթակետով.
i
«27) Թվային հետախուզության լաբորատորիա բաժին:».
3) 12-րդ կետի 39-րդ ենթակետի և 28-րդ կետի 26-րդ ենթակետի վերջում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. հուլիսի
Երևան
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):