28.06.2024 -
040.1546.031005
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 սեպտեմբերի 2005 թվականի N 1546-Ն
ԱՆՏԱՌԱՅԻՆ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՏԱՐԻՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է3» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել անտառային ծառատեսակների հատման տարիքի սահմանման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(նախաբանը փոփ. 27.06.2024 թիվ 962-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի սեպտեմբերի 15-ի
N 1546-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՆՏԱՌԱՅԻՆ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
աճման պայմաններ` ծառատեսակների գոյության պայմաններ, որոնք ապահովում են դրանց աճն ու զարգացումը.
անտառի տիպ` ծառուտի (անտառի) արտադրողականության գնահատման միավոր, որը բնորոշվում է միջին բարձրությամբ և հասակով.
աստիճանական հատումներ` անտառավերականգնման հատումների տեսակ, որը կատարվում է մի քանի փուլով.
բոնիտետային դասեր` անտառի արտադրողականության ցուցանիշին համապատասխան դաս.
գերհասուն ծառուտ` անտառի հասակային վիճակ, որը հաջորդում է ծառուտի հասուն փուլին, բնորոշվում է վերին շարահարկում ծառերի թույլ աճով.
ծառատեսակների վերաճ` անտառի ծածկոցի տակ աճող ծառատեսակների մատղաշի աճ.
ծառուտի բացասական աճի փուլ` այն տարիքն է, երբ տվյալ ծառուտում ծառերի տարեկան միջին աճը չի փոխհատուցում մահացող ծառերի բնափայտի ծավալը.
հասուն ծառուտ` ծառուտի հասակային խումբ, որը նախորդում է գերհասուն հասակին, դանդաղում է ծառերի տարբերակումը, գագաթային աճը, թուլանում է բնի ընդլայնական աճը:
2. Անտառային ծառատեսակների հատման տարիքը որոշվում է` սկսած այն հասակային դասից, երբ ծառերը (ծառուտը) սկսում են աստիճանաբար կորցնել իրենց կայունությունը և արտադրողականությունը, երբ տվյալ ծառուտում ծառերի միջին աճը չի փոխհատուցում ծառերի բնափայտի ծավալը:
3. Հայաստանի Հանրապետության անտառային ծառատեսակների հատման տարիքը սահմանվում է անտառավերականգնման հատումներ իրականացնելու համար:
II. ԱՆՏԱՌԱՅԻՆ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
4. Հայաստանի Հանրապետության անտառներում անտառավերականգնման հատումներն իրականացվում են աստիճանական և ընտրովի հատումների ձևով, որտեղ հատման տարիքը որոշելիս հաշվի են առնվում ծառուտի հասակային խմբերն ու դասերը:
5. Ծառուտների հասակային խմբերն ու հասակային դասերն ըստ հատման տարիքի ներկայացված են N 1 աղյուսակում.
Աղյուսակ N 1
Ծառուտների հասակային խմբերն ու դասերն ըստ հատման տարիքի
.________________________________________________________________________.
|Հատման | Ծառուտների բաշխումն ըստ հասակային խմբերի |
|հասակային|______________________________________________________________|
|դասերը |մատղաշներ|միջահասակներ|հասունացողներ|հասուններ|գերհասուններ |
| _______ |______________________________________________________________|
|Հատման | Հասակային դասեր |
|տարիքը | _________________ |
|(տարի) | տարիքը (տարի) |
|_________|______________________________________________________________|
| IV | I | II | III | IV-V | VI և բարձր |
| _______ | ____ | _______ | _______ | _______ | _____________ |
| 61-80 | 1-20 | 21-40 | 41-60 | 61-100 | 101 և ավելի |
|_________|_________|____________|_____________|_________|_______________|
| IV | I | II | III | IV-V | VI և բարձր |
| _______ | ____ | _______ | _______ | _______ | _____________ |
| 31-40 | 1-10 | 11-20 | 21-30 | 31-50 | 51 և ավելի |
|_________|_________|____________|_____________|_________|_______________|
| V | I-II | III | IV | V-VI | VII և բարձր |
| _______ | ____ | _______ | _______ | _______ | _____________ |
| 81-100 | 1-40 | 41-60 | 61-80 | 81-120 | 121 և ավելի |
|_________|_________|____________|_____________|_________|_______________|
| V | I-II | III | IV | V-VI | VII և բարձր |
| _______ | ____ | _______ | _______ | _______ | _____________ |
| 41-50 | 1-20 | 21-30 | 31-40 | 41-60 | 61 և ավելի |
|_________|_________|____________|_____________|_________|_______________|
| VI | I-II | III-IV | V | VI-VII | VIII և բարձր |
| _______ | ____ | _______ | _______ | _______ | _____________ |
| 101-120 | 1-40 | 41-80 | 81-100 | 101-140 | 141 և ավելի |
|_________|_________|____________|_____________|_________|_______________|
| VI | I-II | III-IV | V | VI-VII | VIII և բարձր |
| _______ | ____ | _______ | _______ | _______ | _____________ |
| 51-60 | 1-20 | 21-40 | 41-50 | 61-70 | 71 և ավելի |
|_________|_________|____________|_____________|_________|_______________|
| VII | I-II | III-V | VI |VII-VIII | IX և բարձր |
| _______ | ____ | _______ | _______ |________ | _____________ |
| 121-140 | 1-40 | 41-100 | 101-120 |121-160 | 161 և ավելի |
|_________|_________|____________|_____________|_________|_______________|
| VII | I-II | III-V | VI |VII-VIII | IX և բարձր |
| _______ | ____ | _______ | _______ |________ | _____________ |
| 61-70 | 1-20 | 21-50 | 51-60 | 61-80 | 81 և ավելի |
.________________________________________________________________________.
20 և ավելի տարեկան հասակային դասեր` սերմնային ծագում ունեցող ասեղնատերևավորներ, կոշտատերևավորներ:
10 և ավելի տարեկան հասակային դասեր` փափկատերևավորներ և կոճղաշվային վերարտադրությամբ բազմացող կոշտատերևավորներ:
(5-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 962-Ն որոշում)
6. Աստիճանական հատումները լինում են` հավասարաչափ, խմբակային-ընտրովի և երկարատև:
Հավասարաչափ հատումներն իրականացվում են այն ծառուտներում, որտեղ առկա է նոսրացման անհրաժեշտություն:
Խմբակային-ընտրովի հատումների ժամանակ ծառուտը հատվում է մի քանի փուլով` խմբերով, հասակային մեկ դասի ժամանակահատվածում, որտեղ առկա է մատղաշի անհրաժեշտ քանակություն:
Երկարատև հատումներն իրականացվում են տարահասակ ծառուտներում` 2 փուլով: Առաջին և երկրորդ հատումների ժամանակ թողնվում են այն ծառերը, որոնք դեռևս չեն հասունացել: Նման ծառուտներում հատումները վերսկսվում են 30-40 տարի հետո, երբ ծառերը հասնում են շահագործման տարիքի:
Ծառուտների հասակային դասերն ըստ տարիքի ներկայացված են N 2 աղյուսակում.
Աղյուսակ N 2
Ծառուտների հասակային դասերն ըստ տարիքի
.___________________________________________________________________.
|Հասակային|Ծառուտի տարիքը (տարի) |Հասակային|Ծառուտի տարիքը (տարի) |
|դասերը |_______________________|դասերը |_______________________|
| |20 և ավելի|10 և ավելի| |20 և ավելի|10 և ավելի|
| |տարեկան |տարեկան | |տարեկան |տարեկան |
| |հասակային |հասակային | |հասակային |հասակային |
| |դասեր |դասեր | |դասեր |դասեր |
| | | | | | |
|_________|___________|___________|_________|___________|___________|
|I |1-20 |1-10 |VII |121-140 |61-70 |
|_________|___________|___________|_________|___________|___________|
|II |21-40 |11-20 |VIII |141-160 |71-80 |
|_________|___________|___________|_________|___________|___________|
|III |41-60 |21-30 |IX |161-180 |81-90 |
|_________|___________|___________|_________|___________|___________|
|IV |61-80 |31-40 |X |181-200 |91-100 |
|_________|___________|___________|_________|___________|___________|
|V |81-100 |41-50 |XI |201-220 |101-110 |
|_________|___________|___________|_________|___________|___________|
|VI |101-120 |51-60 |XII |221-240 |111-120 |
.___________________________________________________________________.
20 և ավելի տարեկան հասակային դասեր` սերմնային ծագում ունեցող ասեղնատերևավորներ, կոշտատերևավորներ:
10 և ավելի տարեկան հասակային դասեր` փափկատերևավորներ և կոճղաշվային վերարտադրությամբ բազմացող կոշտատերևավորներ:
(6-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 962-Ն որոշում)
7. Ընտրովի հատումներն իրականացվում են տարահասակ, հասուն և գերհասուն անտառներում. հատվում են հասուն և գերհասուն, ինչպես նաև հիվանդություններով և վնասատուներով վարակված ծառերը:
8. Անտառային ծառատեսակների հատման տարիքը որոշվում է` սկսած այն հասակից, երբ ծառուտն աստիճանաբար կորցնում է իր կայունության և արտադրողականության ցուցանիշները, իսկ ծառերն անցնում են բացասական աճի փուլ:
Անտառային ծառատեսակների հատման առավելագույն սահմանային տարիքի և ծառուտի բացասական աճն սկսելու միջև ընկած ժամանակահատվածը 20-40 տարի է, որի ընթացքում երաշխավորվում է ծառերի հատումը:
Հասուն և գերհասուն անտառային ծառատեսակների հատման տարիքը ներկայացված է N 3 աղյուսակում.
Աղյուսակ N 3
Հասուն և գերհասուն անտառային ծառատեսակների հատման տարիքը
._______________________________________________________________.
|Գերակշռող ծառերը |Անտառների նպատակային նշանակությունը |
| |_____________________________________________|
| | պաշտպանական | հատուկ |
| |______________________|______________________|
| |տարիքը |հասակային դասը|տարիքը |հասակային դասը|
|_________________|_______|______________|_______|______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_________________|_______|______________|_______|______________|
|ասեղնատերևավոր- | | | | |
|ներ | | | | |
|_________________| | | | |
|Սոճի |121-140| VII |141-160| VIII |
|_________________|_______|______________|_______|______________|
|Կոշտատերևավորներ | | | | |
|_________________| | | | |
|Կաղնի (սերմնային)|161-180| IX |181-200| X |
|_________________|_______|______________|_______|______________|
|Կաղնի (բնաշվային)|61-70 | VII |71-80 | VIII |
|_________________|_______|______________|_______|______________|
|Հաճար |141-160| VIII |161-180| IX |
|_________________|_______|______________|_______|______________|
|Բոխի (սերմնային) |81-100 | V |101-120| VI |
|_________________|_______|______________|_______|______________|
|Բոխի (բնաշվային) |61-70 | VII |71-80 | VIII |
|_________________|_______|______________|_______|______________|
|Ղաժի |41-50 | V |51-60 | VI |
|_________________|_______|______________|_______|______________|
|Հացենի |121-140| VII |141-160| VIII |
|_________________|_______|______________|_______|______________|
|Թխկի |121-140| VII |141-160| VIII |
|_________________|_______|______________|_______|______________|
|Թեղի |121-140| VII |141-160| VIII |
|_________________|_______|______________|_______|______________|
|Խնձորենի |101-120| VI |121-140| VII |
|_________________|_______|______________|_______|______________|
|Տանձենի |101-120| VI |121-140| VII |
|_________________|_______|______________|_______|______________|
|Ընկուզենի |141-160| VIII |161-180| IX |
|_________________|_______|______________|_______|______________|
|Փափկատերևավորներ | | | | |
|_________________| | | | |
|Կեչի |61-70 | VII |71-80 | VIII |
|_________________|_______|______________|_______|______________|
|Կաղամախի |41-50 | V |51-60 | VI |
|_________________|_______|______________|_______|______________|
|Լորենի |91-100 | X |101-110| XI |
|_________________|_______|______________|_______|______________|
|Փռշնի |61-70 | VII |71-80 | VIII |
|_________________|_______|______________|_______|______________|
|ՈՒռի |41-50 | V |51-60 | VI |
._______________________________________________________________.
(3-րդ աղյուսակը փոփ. 27.06.2024 թիվ 962-Ն որոշում)