ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մայիսի 2024 թվականի N 647-Ն
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ) ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերը և 43-րդ հոդվածի 2-րդ մասի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման կամ արտահանման (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի և պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների) լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման կամ արտահանման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված կարգով լիցենզավորող մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2071-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. մայիսի 3
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2024 թվականի մայիսի 2-ի
N 647-Ն որոշման
ԿԱՐԳ
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ) ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման կամ արտահանման (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի և պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների) լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:
2. Լիցենզիա տալու համար օրենքով սահմանված կարգով ստուգվում է պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման կամ արտահանման մեջ ընդգրկված աշխատողների մասնագիտական որակավորումը:
3. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրությամբ, ներմուծմամբ կամ արտահանմամբ զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:
4. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով: Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:
2. ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
5. Լիցենզիա ստանալու ցանկություն ունեցող հայտատուն հասարակական անվտանգության ապահովման նպատակով պարտադիր պետք է ունենա`
1) բնապահպանական, անվտանգության տեխնիկային, հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին և պայմաններին համապատասխան կահավորված պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների պահման պահեստներ.
2) պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության կազմակերպման արտադրամաս (պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության լիցենզիայի դեպքում).
3) արտադրության աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներ:
6. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`
1) լիցենզիա ստանալու մասին հայտ (N 1 ձևը կցվում է)` նշելով`
ա. իրավաբանական անձը`
իրավաբանական անձի անվանումը,
գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,
պետական գրանցման համարը,
բ. անհատ ձեռնարկատերերը`
անունը, ազգանունը,
բնակության ու գործունեության իրականացման վայրերը,
պետական հաշվառման համարը.
2) տեղեկություններ օրինական հիմքերով հայտատուի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման տակ գտնվող պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների պահեստների մասին (N 2 ձևը կցվում է).
3) տեղեկություններ պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման կամ արտահանման աշխատանքների կատարմամբ զբաղվող մասնագետների մասին (N 3 ձևը կցվում է).
4) նախատեսվող արտադրության մեջ ընդգրկվող ֆիզիկական անձի կողմից մասնագիտական որակավորման ստուգումն անցնելու վերաբերյալ փաստաթղթի պատճենը.
5) կազմակերպություններում ընդգրկվելիք աշխատողների բժշկական զննությունների արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշման.
6) պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության նախագծերն ու տեխնոլոգիական կարգը սահմանող փաստաթղթերը.
7) պետական կառավարման իրավասու մարմինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից արտադրամասը շահագործման ընդունվելու մասին արձանագրությունը.
8) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի վերաբերյալ սեփականության կամ վարձակալության կամ ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
9) լիցենզիա ստանալու մասին հայտին կից փաստաթղթերի փորձաքննության մասին դրական եզրակացությունը:
7. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Լիցենզիաներն ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
8. Լիցենզավորող մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված լիցենզիա տալու, լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, որակավորման հանձնաժողովներ ստեղծելու, դրանց կազմավորման կարգերն ու կանոնադրությունները հաստատելու գործառույթներ:
3. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
9. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`
1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ դրանցում նշված տեղեկությունները խեղաթյուրված են.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.
4) ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.
5) լիցենզիայի տրամադրումը հակասում է միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին:
10. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել` օրենքով սահմանված կարգով:
4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
11. Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման կամ արտահանման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր տարվա համար լիցենզավորող մարմին ներկայացնում են հաշվետվություն մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը` առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (N 4 ձևը կցվում է):
Ձև N 1
Պարոն/տիկին___________________________________________________________
__________________________________________________________________________
(հայտատուի անվանումը (անունը, ազգանունը)
__________________________________________________________________________
(գտնվելու վայրը, հասցեն)
__________________________________________________________________________
(հեռախոսահամարը)
__________________________________________________________________________
(պետական գրանցման համարը կամ պետական հաշվառման համարը)
ՀԱՅՏ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տալ լիցենզիա_______________________________________________
(գործունեության տեսակի անվանումը)
__________________________________________________________________________
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել:
Կից ներկայացվում են`
1.____________________________________________________________________ 2.____________________________________________________________________ 3.____________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________ __________________________________________________________________________
Հայտատու _______________________ ______________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
______ ____________ 202 թ.
Ձև N 2
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՈՎ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
._____________________________________________________________________.
|NN |Պահեստի |Պահեստի |Պահեստի |Պահեստի |Ծանոթագրություն |
|ը/կ|անվանումը|տարողությունը|շահագործման |գտնվելու| |
| |և տեսակը| |թույլտվության|վայրը | |
| | | |ժամկետը | | |
|___|_________|_____________|_____________|________|__________________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|_________|_____________|_____________|________|__________________|
._____________________________________________________________________.
Հայտատու _______________________ ______________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
Ձև N 3
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
._____________________________________________________________________.
|NN |Անունը, |Զբաղեցրած|Կրթությունը, |Տվյալ բնագավառում|Ծանոթա- |
|ը/կ|ազգանունը|պաշտոնը |մասնագիտությունը|աշխատանքի ստաժը |գրություն |
|___|_________|_________|________________|_________________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|_________|_________|________________|_________________|__________|
|___|_________|_________|________________|_________________|__________|
|___|_________|_________|________________|_________________|__________|
|___|_________|_________|________________|_________________|__________|
|___|_________|_________|________________|_________________|__________|
|___|_________|_________|________________|_________________|__________|
|___|_________|_________|________________|_________________|__________|
|___|_________|_________|________________|_________________|__________|
|___|_________|_________|________________|_________________|__________|
|___|_________|_________|________________|_________________|__________|
|___|_________|_________|________________|_________________|__________|
|___|_________|_________|________________|_________________|__________|
|___|_________|_________|________________|_________________|__________|
|___|_________|_________|________________|_________________|__________|
._____________________________________________________________________.
Հայտատու _______________________ ______________________________
(ստորագրությունը) (պաշտոնը, անունը, ազգանունը)
Ձև N 4
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._________________________________________________________________________.
|Տեղեկություններ լիցենզիա ստացած |Փաստաթղթի հերթական համարը___ |
|իրավաբանական անձանց և անհատ |_______________________________________|
|ձեռնարկատերերի մասին |(լրացվում է լիցենզավորող մարմնի կողմից)|
|_________________________________|_______________________________________|
|Իրավաբանական անձի անվանումը կամ | |
|անհատ ձեռնարկատիրոջ անունը, |_______________________________________|
|ազգանունը | |
|_________________________________|_______________________________________|
|Պետական գրանցման (հաշվառման) |.________________________________. |
|համարը |.________________________________. |
|_________________________________|_______________________________________|
|Հաշվետվությունը ներկայացնելու |.________________________________. |
|ամսաթիվը |.________________________________. |
|_________________________________|_______________________________________|
|1. Տեղեկություններ պայթուցիկ |Հաշվետու տարում |Ծանոթագրություն |
|նյութերի, պայթեցման |01.01.202... թ. | |
|սարքավորումների արտադրամասի, |31.12.202....թ. | |
|պահեստների, արտադրությունում | | |
|ընդգրկված մասնագետների մասին | | |
|_________________________________|___________________|___________________|
|1) արտադրամաս` պայթուցիկ | | |
|նյութերը, պայթեցման | | |
|սարքավորումներն արտադրելու համար | | |
|_________________________________|___________________|___________________|
|2) պահեստներ` պայթուցիկ նյութերը,| | |
|պայթեցման սարքավորումները պահելու| | |
|համար | | |
|_________________________________|___________________|___________________|
|3) տեղեկություններ պայթուցիկ | | |
|նյութերի, պայթեցման | | |
|սարքավորումների արտադրությունում,| | |
|ներմուծման կամ արտահանման մեջ | | |
|ընդգրկված մասնագետների մասին | | |
._________________________________________________________________________.
Տնօրեն _______________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2024 թվականի մայիսի 2-ի
N 647-Ն որոշման
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍԵՐԻԱ Ա N 000
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
Իրավաբանական անձի անվանումը կամ
անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը_________________________________
__________________________________________________________________________
Գտնվելու կամ բնակության վայրը ________________________________________
__________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _____________________________________
__________________________________________________________________________
Գործողության ժամկետը` անժամկետ
Նախարար _______________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Տրված է_______ ________________ 202 թ.
Կ.Տ.
Պաշտոնական հրապարակման օրը` 3 մայիսի 2024 թվական: