ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
22 փետրվարի 2024 թվականի N 10-Ն
ՀՀՇՆ 21-01.01-2024 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ. ԱՎՏՈՄԱՏ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 75-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ՀՀՇՆ 21-01.01-2024 «Շենքերի և շինությունների հակահրդեհային պաշտպանության համակարգեր. Ավտոմատ հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման կայանքներ. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը»` համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2005 թվականի մայիսի 2-ի ՀՀՇՆ II-8.04.02-2005 «Շենքերի և շինությունների հրդեհային ավտոմատիկա» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 75-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Դ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հավելված
ՀՀ քաղաքաշինության
կոմիտեի նախագահի
2024 թվականի փետրվարի 22-ի
N 10-Ն հրամանի
ՀՀՇՆ 21-01.01-2024 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ. ԱՎՏՈՄԱՏ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ 1.1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1.1.1 ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն նորմերը տարածվում են նոր կառուցվող, վերակառուցվող և տեխնիկապես վերասարքավորվող շենքերի և առանձին որոշ սենքերի (այսուհետ` օբյեկտներ) հակահրդեհային ավտոմատ (ինքնաշխատ) համակարգերի նախագծման, հավաքակցման ու շահագործման վրա:
2. Հակահրդեհային համակարգերի նախագծումն ու տեղադրումը պարտադիր է սույն շինարարական նորմերով և այլ գործող նորմատիվային փաստաթղթերով նախատեսված դեպքերում:
3. Սույն նորմերը չեն տարածվում ներքոգրյալ օբյեկտների ինքնաշխատ հրդեհաշիջման համակարգերի նախագծման աշխատանքների վրա, որոնց առանձնահատկությունները հաշվի առնող հակահրդեհային պահանջների նկատմամբ այլ շինարարական նորմերի առկայության դեպքում պետք է ղեկավարվել դրանցով, իսկ բացակայության դեպքում` հատուկ տեխնիկական առաջադրանքով.
1) հատուկ նորմերով նախագծվող օբյեկտների,
2) շենքից դուրս տեղաբաշխված տեխնոլոգիական կայանքների,
3) շարժական դարակաշարերով պահեստային շենքերի,
4) օդակախույթային փաթեթավորմամբ արտադրանքի պահեստավորման շենքերի,
5) 5.5 մ ավելի բարձրությամբ բեռների պահեստավորման պահեստային շենքերի,
6) հեղուկացված այրելի գազերի պահման շենքերի, շինությունների և սենքերի,
7) նավթամբարների:
4. Սույն նորմերը չեն տարածվում նաև ըստ ԳՕՍՏ 27331-87-ի D և C դասերի հրդեհների, ինչպես նաև քիմիապես ակտիվ նյութերի հրդեհաշիջման համար կիրառվող կայանքների նախագծման աշխատանքների վրա, այդ թվում.
1) հրամարիչ նյութի հետ պայթյունով փոխազդող (ալյումինաօրգանական միացություններ, ալկալիական մետաղներ և այլն),
2) հրամարիչ նյութի հետ փոխազդեցությունից քայքայվող և այրելի գազեր անջատող (լիթիում օրգանական միացություններ, կապարի ազիդ, ալյումինի, ցինկի և մագնեզիումի հիդրիդներ և այլն),
3) հրամարիչ նյութի փոխազդեցությունից ուժեղ ջերմանջատիչ արդյունք ունեցող (ծծմբաթթու, տիտանի քլորիդ, թերմիտ և այլն),
4) ինքնաբռնկվող նյութեր (նատրիումի հիդրոսուլֆիտ և այլն),
5) սույն շինարարական նորմերի առանձին բաժիններում նշված այլ նյութերի վրա:
1.1.2. ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՀՂՈՒՄՆԵՐ
5. Սույն շինարարական նորմերում կատարված են հղումներ հետևյալ նորմատիվային փաստաթղթերին.
._____________________________________________________________________.
|1) |ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ IV-12.02.01-04 «Ջեռուցում, |
| |նախարարի 2004 թվականի |օդափոխում և օդի լավորակում» |
| |օգոստոսի 4-ի N 83-Ն | |
| |հրաման | |
|___|_________________________|_______________________________________|
|2) |ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և |
| |նախարարի 2014 թվականի |շինությունների հրդեհային |
| |մարտի 17-ի N 78-Ն հրաման |անվտանգություն» |
|___|_________________________|_______________________________________|
|3) |ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 22-03-2017 «Արհեստական և բնական |
| |նախարարի 2017 թվականի |լուսավորում» |
| |ապրիլի 13-ի N 56-Ն հրաման| |
|___|_________________________|_______________________________________|
|4) |ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. |
| |նախարարի 2014 թվականի |Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» |
| |մարտի 31-ի N 93-Ն հրաման | |
|___|_________________________|_______________________________________|
|5) |ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 31-02-2022 «Բնակելի շենքեր. |
| |կոմիտեի նախագահի 2022 |Մաս II. Անհատական բնակելի տներ» |
| |թվականի նոյեմբերի 7-ի | |
| |N 27-Ն հրաման | |
|___|_________________________|_______________________________________|
|6) |ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 31-03-2020 «Հասարակական շենքեր և |
| |կոմիտեի նախագահի 2020 |շինություններ» |
| |թվականի դեկտեմբերի 10-ի | |
| |N 95-Ն հրաման | |
|___|_________________________|_______________________________________|
|7) |ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական |
| |նախարարի 2014 թվականի |նշանակության շենքեր» |
| |ապրիլի 9-ի N 103-Ն հրաման| |
|___|_________________________|_______________________________________|
|8) |ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 31-03.02-2022 «Հայաստանի |
| |նախարարի 2022 թվականի |Հանրապետության քաղաքացիական |
| |ապրիլի 4-ի N 06-Ն հրաման |պաշտպանության պաշտպանական կառույցներ» |
|___|_________________________|_______________________________________|
|9) |ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 31-03.03-2022 «Վարչական և |
| |կոմիտեի նախագահի 2022 |կենցաղային շենքեր» |
| |թվականի հունիսի 29-ի | |
| |N 14-Ն հրաման | |
|___|_________________________|_______________________________________|
|10)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 31-03.04-2022 «Նախադպրոցական |
| |կոմիտեի նախագահի 2022 |հաստատությունների շենքեր. Նախագծման |
| |թվականի հոկտեմբերի 3-ի |նորմեր» |
| |N 25-Ն հրաման | |
|___|_________________________|_______________________________________|
|11)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 32-06-2023 «Մետրոպոլիտեններ» |
| |կոմիտեի նախագահի 2023 | |
| |թվականի նոյեմբերի 1-ի | |
| |N 12-Ն հրաման | |
|___|_________________________|_______________________________________|
|12)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 40-01.01-2014 «Շենքերի ներքին |
| |նախարարի 2014 թվականի |ջրամատակարարում և ջրահեռացում» |
| |մարտի 17-ի N 80-Ն հրաման | |
|___|_________________________|_______________________________________|
|13)|ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 40-01.02-2020 «Ջրամատակարարում. |
| |կոմիտեի նախագահի 2020 |Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» |
| |թվականի դեկտեմբերի 28-ի | |
| |N 103-Ն հրաման | |
|___|_________________________|_______________________________________|
|14)|ՀՀ քաղաքաշինության |ՍՆիՊ 2.11.06-91 «Փայտանյութերի |
| |կոմիտեի նախագահի 2022 |պահեստներ. Նախագծման հակահրդեհային |
| |թվականի հունիսի 14-ի |նորմեր» |
| |N 11-Ն | |
|___|_________________________|_______________________________________|
|15)|ՀՀ քաղաքաշինության |ՍՆիՊ 3.05.05-84 «Տեխնոլոգիական |
| |կոմիտեի նախագահի 2022 |սարքավորումներ և տեխնոլոգիական |
| |թվականի հունիսի 14-ի |խողովակաշարեր» |
| |N 11-Ն | |
|___|_________________________|_______________________________________|
|16)|ԳՕՍՏ 12.0.001-82 |«Աշխատանքի անվտանգության ստանդարտների |
| | |համակարգ. Հիմնական դրույթներ» |
|___|_________________________|_______________________________________|
|17)|ԳՕՍՏ 12.1.004-91 |«Աշխատանքի անվտանգության ստանդարտների |
| | |համակարգ. Հրդեհային անվտանգություն. |
| | |Ընդհանուր պահանջներ» |
|___|_________________________|_______________________________________|
|18)|ԳՕՍՏ 12.1.005-88 |«Աշխատանքի անվտանգության ստանդարտների |
| | |համակարգ. Աշխատանքային գոտու օդի |
| | |նկատմամբ ընդհանուր սանիտարահիգիենիկ |
| | |պահանջները» |
|___|_________________________|_______________________________________|
|19)|ԳՕՍՏ 12.1.019-2017 |«Աշխատանքի անվտանգության ստանդարտների |
| | |համակարգ. Էլեկտրաանվտանգություն. |
| | |Ընդհանուր պահանջներն ու պաշտպանության |
| | |տեսակների անվանացանկը» |
|___|_________________________|_______________________________________|
|20)|ԳՕՍՏ 12.1.044-2018 |«Աշխատանքի անվտանգության ստանդարտների |
| | |համակարգ. Նյութերի |
| | |հրդեհապայթունավտանգավորությունը. |
| | |Ցուցանիշների անվանացանկը և որոշման |
| | |մեթոդները» |
|___|_________________________|_______________________________________|
|21)|ԳՕՍՏ 12.2.003-91 |«Աշխատանքի անվտանգության ստանդարտների |
| | |համակարգ. Արտադրական սարքավորանք. |
| | |Անվտանգության ընդհանուր պահանջներ» |
|___|_________________________|_______________________________________|
|22)|ԳՕՍՏ 12.2.037-78 |«Աշխատանքի անվտանգության ստանդարտների |
| | |համակարգ. Հրդեհային տեխնիկա. |
| | |Անվտանգության պահանջներ» |
|___|_________________________|_______________________________________|
|23)|ԳՕՍՏ 12.2.072-98 |«Արդյունաբերական ռոբոտներ. Ռոբոտիզացված|
| | |տեխնոլոգիական համալիրներ. Անվտանգության|
| | |պահանջներ և փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|24)|ԳՕՍՏ 12.3.046-91 |«Աշխատանքի անվտանգության ստանդարտների |
| | |համակարգ. Հրդեհաշիջման ինքնաշխատ |
| | |կայանքներ. Ընդհանուր տեխնիկական |
| | |պահանջներ» |
|___|_________________________|_______________________________________|
|25)|ԳՕՍՏ 12.4.009-83 |«Աշխատանքի անվտանգության ստանդարտների |
| | |համակարգ. Հրդեհային տեխնիկա օբյեկտների |
| | |պաշտպանության համար. Հիմնական |
| | |միջոցները. Տեղակայումն ու սպասարկումը» |
|___|_________________________|_______________________________________|
|26)|ԳՕՍՏ 12.4.026-2015 |«Աշխատանքի անվտանգության ստանդարտների |
| | |համակարգ. Գույներ ազդանշանային, նշաններ|
| | |անվտանգության և գծանշում ազդանշանային.|
| | |Նշանակումը և կիրառման կանոնները. |
| | |Ընդհանուր տեխնիկական պահանջներ և |
| | |բնութագրեր. Փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|27)|ԳՕՍՏ 3262-75 |«Խողովակներ ջրագազամուղային. Տեխնիկական|
| | |պայմաններ» |
|___|_________________________|_______________________________________|
|28)|ԳՕՍՏ 8732-78 |«Խողովակներ պողպատե անկար տաք |
| | |ձևափոխված. Տեսականի» |
|___|_________________________|_______________________________________|
|29)|ԳՕՍՏ 8734-75 |«Խողովակներ պողպատե անկար սառը |
| | |ձևափոխված. Տեսականի» |
|___|_________________________|_______________________________________|
|30)|ԳՕՍՏ 9293-74 |«Ազոտ գազային և հեղուկ. Տեխնիկական |
| | |պայմաններ» |
|___|_________________________|_______________________________________|
|31)|ԳՕՍՏ 10704-91 |«Խողովակներ պողպատե, էլեկտրաեռակցված, |
| | |ուղղակար. Տեսականի» |
|___|_________________________|_______________________________________|
|32)|ԳՕՍՏ 10706-76 |«Խողովակներ պողպատե, էլեկտրաեռակցված, |
| | |ուղղակար. Տեխնիկական պայմաններ» |
|___|_________________________|_______________________________________|
|33)|ԳՕՍՏ 14202-69 |«Արդյունաբերական կազմակերպությունների |
| | |խողովակագծեր: Տարբերիչ գունավորում, |
| | |նախազգուշացնող նշաններ և մակնշման |
| | |վահանակներ» |
|___|_________________________|_______________________________________|
|34)|ԳՕՍՏ 15150-69 |«Մեքենաներ, սարքեր և այլ տեխնիկական |
| | |սարքվածքներ. Տարբեր կլիմայական |
| | |շրջանների համար նախատեսում: |
| | |Կատեգորիաներ, շահագործման, պահման և |
| | |տեղափոխման պայմաններ կլիմայի |
| | |ազդեցության մասով» |
|___|_________________________|_______________________________________|
|35)|ԳՕՍՏ 17433-80 |«Արտադրական մաքրություն. Սեղմված օդ. |
| | |Աղտոտվածության դասերը» |
|___|_________________________|_______________________________________|
|36)|ԳՕՍՏ 21130-75 |«Էլեկտրատեխնիկական սարքվածքներ. |
| | |Հողանցող սեղմակներ և հողանցման |
| | |նշաններ. Կառուցվածքը և չափերը» |
|___|_________________________|_______________________________________|
|37)|ԳՕՍՏ 27331-87 |«Հրդեհային տեխնիկա. Հրդեհների դասը» |
|___|_________________________|_______________________________________|
|38)|ԳՕՍՏ 28130-89 |«Հրդեհային տեխնիկա. Կրակմարիչներ, |
| | |հրդեհաշիջման կայանքներ և հրդեհի |
| | |ազդանշանման համակարգեր. Պայմանական |
| | |գծագրական նշաններ» |
|___|_________________________|_______________________________________|
|39)|ԳՕՍՏ 31565-2012 |«Մալուխային արտադրանք. Հրդեհային |
| | |անվտանգության պահանջներ» |
|___|_________________________|_______________________________________|
|40)|ԳՕՍՏ 32388-2013 |«Տեխնոլոգիական խողովակաշարեր. |
| | |Ամրության, թրթռման և սեյսմիկ |
| | |ազդեցության նորմեր և հաշվարկման |
| | |մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|41)|ԳՕՍՏ 32528-2013 |«Խողովակներ պողպատե, անկար, |
| | |շիկաձևափոխված. Տեխնիկական պայմաններ» |
|___|_________________________|_______________________________________|
|42)|ԳՕՍՏ 32678-2014 |«Խողովակներ պողպատե, ընդհանուր |
| | |նշանակության անկար և եռակցված սառը |
| | |ձևափոխված. Տեխնիկական պայմաններ» |
|___|_________________________|_______________________________________|
|43)|ԳՕՍՏ 34428-2018 |«Տարհանման համակարգեր |
| | |լուսալյումինեսցենտային. Ընդհանուր |
| | |տեխնիկական պայմաններ» |
|___|_________________________|_______________________________________|
|44)|ԳՕՍՏ 34635-2020 |«Հրշեջ տեխնիկա. Հրաշիջման (կրակմարիչ) |
| | |աերոզոլների գեներատորներ. Ընդհանուր |
| | |տեխնիկական պահանջներ. Փորձարկման |
| | |մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|45)|ԳՕՍՏ 34698-2020 |«Ազդասարքեր հրդեհի. Ընդհանուր |
| | |տեխնիկական պահանջներ. Փորձարկման |
| | |մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|46)|ԳՕՍՏ 34699-2020 |«Հրդեհի տեղեկացման և տարհանման |
| | |կառավառման ազդարարիչներ. Ընդհանուր |
| | |տեխնիկական պահանջներ. Փորձարկման |
| | |մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|47)|ԳՕՍՏ Ռ 51057-2001 |«Հրդեհային տեխնիկա. Դյուրակիր |
| | |կրակմարիչներ. Ընդհանուր տեխնիկական |
| | |պահանջներ. Փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|48)|ՀՍՏ 2.601-2014 |«Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական|
| | |համակարգ. Շահագործման փաստաթղթեր» |
|___|_________________________|_______________________________________|
|49)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 12.3.047-2023 |«Աշխատանքի անվտանգության ստանդարտների |
| | |համակարգ. Տեխնոլոգիական գործընթացների |
| | |հրդեհային անվտանգություն. Ընդհանուր |
| | |պահանջներ. Ստուգման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|50)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 50588-2021 |«Փրփրաբերներ հրդեհի մարման համար. |
| | |Ընդհանուր տեխնիկական պահանջներ և |
| | |փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|51)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 50680-2023 |«Ջրային հրդեհաշիջման ինքնաշխատ |
| | |կայանքներ. Ընդհանուր տեխնիկական |
| | |պահանջներ. Փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|52)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 50800-2023 |«Փրփրային հրդեհաշիջման ինքնաշխատ |
| | |կայանքներ. Ընդհանուր տեխնիկական |
| | |պահանջներ. Փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|53)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 50969-2023 |«Գազային հրդեհաշիջման ինքնաշխատ |
| | |կայանքներ. Ընդհանուր տեխնիկական |
| | |պահանջներ. Փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|54)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 51043-2023 |«Ջրային և փրփրային հրդեհաշիջման |
| | |ինքնաշխատ կայանքներ. Ոռոգիչներ. |
| | |Ընդհանուր տեխնիկական պահանջներ. |
| | |Փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|55)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 51052-2023 |«Ջրային և փրփրային հրդեհաշիջման |
| | |ինքնաշխատ կայանքներ. Կառավարման |
| | |հանգույցներ. Ընդհանուր տեխնիկական |
| | |պահանջներ. Փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|56)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 51844-2021 |«Հրշեջ տեխնիկա. Հրդեհային պահարաններ. |
| | |Ընդհանուր տեխնիկական պահանջներ. |
| | |Փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|57)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53279-2021 |«Հրշեջ տեխնիկա. Միակցման գլխիկներ |
| | |հրդեհաշիջման. Ընդհանուր տեխնիկական |
| | |պահանջներ. Փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|58)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53280.1-2022 |«Հրդեհաշիջման կայանքներ ավտոմատ. |
| | |Կրակմարիչ նյութեր. Մաս 1. Փրփրաբերներ |
| | |վերևից մղվող, ջրում լուծվող այրվող |
| | |հեղուկների հրդեհաշիջման համար. |
| | |Ընդհանուր տեխնիկական պահանջներ և |
| | |փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|59)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53280.2-2021 |«Հրդեհաշիջման կայանքներ ավտոմատ. |
| | |Կրակմարիչ նյութեր. Մաս 2. Փրփրաբերներ |
| | |նավթի և նավթամթերքի ռեզերվուարներում |
| | |ենթաշերտային հրդեհաշիջման համար: |
| | |Ընդհանուր տեխնիկական պահանջներ և |
| | |փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|60)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53280.3-2022 |«Հրդեհաշիջման կայանքներ ավտոմատ. |
| | |Կրակմարիչ նյութեր. Մաս 3. Հրդեհաշիջման |
| | |նյութեր գազային. Փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|61)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53280.4-2022 |«Հրդեհաշիջման կայանքներ ավտոմատ. |
| | |Կրակմարիչ նյութեր. Մաս 4. Ընդհանուր |
| | |նշանակության հրդեհաշիջման փոշիներ. |
| | |Ընդհանուր տեխնիկական պահանջներ և |
| | |փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|62)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53280.5-2022 |«Հրդեհաշիջման կայանքներ ավտոմատ. |
| | |Կրակմարիչ նյութեր. Մաս 5. Հատուկ |
| | |նշանակության հրդեհաշիջման փոշիներ. |
| | |Դասակարգում, ընդհանուր տեխնիկական |
| | |պահանջներ և փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|63)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 51091-2023 |«Փոշեշիջման ինքնաշխատ կայանքներ. Տիպեր |
| | |և հիմնական հարաչափեր» |
|___|_________________________|_______________________________________|
|64)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 51115-2023 |«Հրդեհային տեխնիկա. Փողակներ հրդեհային |
| | |հարթակային համակցված. Ընդհանուր |
| | |տեխնիկական պահանջներ. Փորձարկման |
| | |մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|65)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 51737-2023 |«Ջրային և փրփրային հրդեհաշիջման |
| | |կայանքներ ինքնաշխատ. Կցորդիչներ |
| | |խողովակաշարային բաժանվող. Ընդհանուր |
| | |տեխնիկական պահանջներ. Փորձարկման |
| | |մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|66)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 52283-2023 |«Հրդեհային տեխնիկա. Հրդեհային պոմպեր |
| | |կենտրոնախույս. Ընդհանուր տեխնիկական |
| | |պահանջներ. Փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|67)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53252-2023 |«Տեխնիկա հրշեջ. Փրփրախառնիչներ. |
| | |Ընդհանուր տեխնիկական պահանջներ. |
| | |Փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|68)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53256-2023 |«Հրդեհային տեխնիկա. Շնչառության փակ |
| | |ցիկլով սեղմված թթվածնով շնչառական |
| | |ապարատներ. Ընդհանուր տեխնիկական |
| | |պահանջներ. Փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|69)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53259-2023 |«Հրդեհային տեխնիկա. Հրդեհային մեկուսիչ |
| | |փրկադիմակներ սեղմված օդով հրդեհի |
| | |ժամանակ ծխոտված տարածքներից տարհանելիս |
| | |այրման թունավոր արգասիքներից մարդկանց |
| | |պաշտպանելու համար. Ընդհանուր տեխնիկական|
| | |պահանջներ. Փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|70)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53278-2023 |«Հրդեհային տեխնիկա. Փականներ հրդեհային |
| | |փակիչ. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. |
| | |Փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|71)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53281-2023 |«Գազային հրդեհաշիջման ինքնաշխատ |
| | |կայանքներ. Մոդուլներ և մարտկոցներ. |
| | |Ընդհանուր տեխնիկական պահանջներ. |
| | |Փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|72)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53282-2023 |«Գազային հրդեհաշիջման ինքնաշխատ |
| | |կայանքներ. Գազամբարներ հավասարաջերմային|
| | |հրդեհային. Ընդհանուր տեխնիկական |
| | |պահանջներ. Փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|73)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53283-2023 |«Գազային հրդեհաշիջման ինքնաշխատ |
| | |կայանքներ. Բաշխիչ սարքեր. Ընդհանուր |
| | |տեխնիկական պահանջներ. Փորձարկման |
| | |մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|74)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53286-2023 |«Հրդեհային տեխնիկա. Փոշեշիջման |
| | |ինքնաշխատ կայանքներ. Մոդուլներ. |
| | |Ընդհանուր տեխնիկական պահանջներ. |
| | |Փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|75)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53288-2023 |«Ջրային և փրփրային հրդեհաշիջման |
| | |ինքնաշխատ կայանքներ. Նրբափոշիացված ջրով|
| | |հրդեհաշիջման մոդուլային ինքնաշխատ |
| | |կայանքներ. Ընդհանուր տեխնիկական |
| | |պահանջներ. Փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|76)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53301-2023 |«Կափույրներ հակահրդեհային, օդափոխության|
| | |համակարգերի. Հրակայունության |
| | |փորձարկումների մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|77)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53325-2023 |«Տեխնիկա հրշեջ. Հրդեհային ավտոմատիկայի |
| | |տեխնիկական միջոցներ. Ընդհանուր |
| | |տեխնիկական պահանջներ և փորձարկման |
| | |մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|78)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53326-2023 |«Տեխնիկա հրշեջ. Կայանքներ` |
| | |հրդեհաշիջման, ռոբոտացված. Ընդհանուր |
| | |տեխնիկական պահանջներ. Փորձարկման |
| | |մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|79)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 53331-2023 |«Տեխնիկա հրշեջ. Փողակներ հրդեհային, |
| | |ձեռքի. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. |
| | |Փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|80)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 55149-2023 |«Տեխնիկա հրշեջ. Ազդարարներ` հրդեհային, |
| | |անհատական. Ընդհանուր տեխնիկական |
| | |պահանջներ և փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|81)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 56028-2023 |«Տեխնիկա հրշեջ. Կայանքներ և մոդուլներ`|
| | |փոշեգազային հրդեհաշիջման, ինքնաշխատ. |
| | |Ընդհանուր տեխնիկական պահանջներ. |
| | |Փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|82)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 57552-2023 |«Տեխնիկա հրշեջ. Ազդասարքեր` հրդեհի, |
| | |բազմաչափանիշային. Ընդհանուր տեխնիկական |
| | |պահանջներ և փորձարկման մեթոդներ» |
|___|_________________________|_______________________________________|
|83)|Մաքսային միության |ՄՄ ՏԿ 004/2011 «Ցածրավոլտ |
| |հանձնաժողովի 2011 թվականի|սարքավորումների անվտանգության մասին» |
| |օգոստոսի 16-ի N 768 |Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ|
| |որոշում | |
|___|_________________________|_______________________________________|
|84)|Մաքսային միության |ՄՄ ՏԿ 019/2011 «Անհատական պաշտպանության|
| |հանձնաժողովի 2011 թվականի|միջոցների անվտանգության մասին» Մաքսային|
| |դեկտեմբերի 9-ի N 878 |միության տեխնիկական կանոնակարգ |
| |որոշում | |
|___|_________________________|_______________________________________|
|85)|Եվրասիական տնտեսական |ԵԱՏՄ ՏԿ 043/2017 «Հրդեհային |
| |հանձնաժողովի խորհրդի 2017|անվտանգության և հրդեհի մարման |
| |թվականի հունիսի 23-ի N 40|ապահովման միջոցների պահանջների մասին» |
| |որոշում |Եվրասիական տնտեսական միության |
| | |տեխնիկական կանոնակարգ |
|___|_________________________|_______________________________________|
|86)|2001 թվականի ապրիլի 18-ի |«Հրդեհային անվտանգության մասին» |
| |ՀՕ-176 ՀՀ օրենք | |
|___|_________________________|_______________________________________|
|87)|ՀՀ կառավարության 2023 |«Էլեկտրատեղակայանքների սարքվածքի |
| |թվականի ապրիլի 21-ի |կանոնները» |
| |N 592-Ն որոշում | |
|___|_________________________|_______________________________________|
|88)|ՀՀ քաղաքաշինության |«Բնակելի, հասարակական, արտադրական շեն- |
| |նախարարի 2017 թվականի |քերի և շինությունների նախագծային |
| |սեպտեմբերի 11-ի N 128-Ն |փաստաթղթերի կազմը և բովանդակությունը |
| |հրաման |սահմանող կանոնները հաստատելու և |
| | |Հայաստանի Հանրապետության |
| | |Քաղաքաշինության նախարարի 2006 թվականի |
| | |նոյեմբերի 29-ի N 273-Ն հրամանն ուժը |
| | |կորցրած ճանաչելու մասին» |
|___|_________________________|_______________________________________|
|89)|ՀՀ տարածքային կառավարման |«Հրդեհային անվտանգության կանոնները |
| |և արտակարգ իրավիճակների |հաստատելու և Հայաստանի Հանրապետության |
| |նախարարի 2015 թվականի |արտակարգ իրավիճակների նախարարի 2012 |
| |հունիսի 18-ի N 595-Ն |թվականի հուլիսի 26-ի N 263-Ն հրամանն |
| |հրաման |ուժը կորցրած ճանաչելու մասին» |
._____________________________________________________________________.
1.1.3. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
6. Սույն նորմերում կիրառվում են հետևյալ հասկացությունները` համապատասխան սահմանումներով.
1) ազդանշաններ իրավիճակի մասին` տեղային հրդեհի ազդանշանման համակարգից երեք ազդանշաններ` «ՆՈՐՄԱ», «ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆ» և «ՀՐԴԵՀ», որոնք պետք է փոխանցվեն վերին մակարդակի համակարգին,
2) ազդասարք հրդեհի, ինքնաշխատ` պաշտպանվող միջավայրում հրդեհի արգասիքների (ջերմություն, ծուխ, ճառագայթում, գազեր և այլն) տարբեր մեթոդներով հայտնաբերմամբ հրդեհի առկայության մասին ազդանշան կազմավորող սարքվածք,
3) ազդասարք հրդեհի, ինքնավար` հրդեհի ազդասարք, որի պատյանում միավորված են սնուցման աղբյուրը, հրդեհի հայտնաբերման ու տեղում ազդարարման (հնարավոր է նաև ազդանշանի փոխանցման) համար բոլոր բաղադրիչները,
4) ազդասարք հրդեհի, կետային/գծային` ազդասարք, որը հրդեհի արգասիքներին արձագանքում է որոշակի ուղղաձիգ գլանային/երկայնական պրիզմայաձև գոտում,
5) ազդասարք հրդեհի, համակցված` պաշտպանվող միջավայրում հրդեհի առնվազն երկու արգասիքների հայտնաբերմամբ ազդասարք,
6) ազդասարք հրդեհի, հասցեական` ազդասարք, որը հրդեհի առկայության (մեկ ընդհանրացված) և/կամ հսկվող արգասիքների մասին (մանրամասն) ազդանշանի հետ համատեղ հասցեական ընդունող հսկիչ սարքին հայտնում է նաև իր հասցեանիշը (համարը),
7) ազդասարք հրդեհի, ձեռքի` սարքվածք հրդեհային տագնապի ազդանշանը ձեռքով միացնելու համար,
8) ազդասարք հրդեհի, սատելիտային` հրդեհի ինքնաշխատ ազդասարք, որում ներկառուցված է հարկադիր գործարկմամբ սպրինկլերի ղեկավարման սարք,
9) ազդարարիչ հրդեհի` լուսային (կարմիր գույնի թարթող), ձայնային (շչակային` փոփոխական տոնայնությամբ կամ տեքստային հաղորդումներով), լուսաշչակային կամ մարդու զգայարանների վրա այլ ազդեցությամբ հրդեհի առկայության, տարհանման ճանապարհների և միջոցների մասին մարդկանց տեղեկացնող սարք,
10) ազդարարիչ հրդեհի տեքստային` հատուկ տեքստի հաղորդմամբ հրդեհի առկայության, տարհանման ճանապարհների և միջոցների մասին մարդկանց տեղեկացնող բարձրախոս,
11) արտադրիչ հրամարիչ օդակախույթի` պահանջվող հարաչափերով հրամարիչ օդակախույթ ստանալու և այն պաշտպանվող սենքին մատուցելու համար նախատեսված սարքվածք,
12) արտածիչ օդի` օդալցված ջրային հրդեհաշիջման կայանքներում սպրինկլերային ազդանշանային կափույրի կամ սպրինկլերի գործարկման դեպքերում սնիչ և/կամ բաշխիչ խողովակաշարերից սեղմված օդի ակտիվ արտածումը ապահովող սարքվածք,
13) բաժնավորիչ` փրփրային հրդեհաշիջման կայանքներում ջրի և փրփրարարի (հավելանյութերի) բաժնավորման և անհրաժեշտ խտությամբ փրփրաջրի ստացման համար նախատեսված սարքվածք,
14) գլխադիր` գազային, փոշե կամ փոշեգազային հրամարիչ նյութի արձակման և բաշխման համար նախատեսված սարքվածք,
15) գրաֆիկ ոռոգման` ոռոգիչում առկա ճնշումից ոռոգման սաստկության կամ ոռոգիչի տեսակարար ծախսի կախվածությունը պատկերող կորագիծ,
16) գոտի հրդեհի ազդանշանման` տարածք կամ օբյեկտի մի մասը, որը վերահսկվում է խմբավորված ու հրդեհի առաջացման վայրը որոշող հրդեհի ազդասարքերի միջոցով և որոնց ազդանշանից գործարկվում են հակահրդեհային պաշտպանության այլ համակարգերը,
17) գոտի հրդեհի տեղեկացման` տարածք, օբյեկտի կամ շինության մի հատված, որում իրականացվում է հրդեհի մասին մարդկանց միաժամանակյա տեղեկացում,
18) գոտի (ուղղություն) հրդեհաշիջման` տարածք, օբյեկտի կամ շինության մի հատված, որում հրդեհաշիջումն իրականացվում է միաժամանակ և այլ հատվածներից անկախ,
19) գոտի հակածխային օդափոխության` տարածք, օբյեկտի կամ շինության մի հատված, որում օդի դիմհար մատուցումը կամ ծխահեռացումն իրականացվում է միաժամանակ և այլ տարածքներից անկախ,
20) դիտակետ հրդեհային` շենքում շուրջօրյա հերթապահ աշխատողներով հատուկ սենք` սարքավորված հակահրդեհային ավտոմատիկայի տեխնիկական միջոցների վիճակի հսկման և կառավարման սարքերով,
21) դիրքի տվիչ` հրդեհաշիջման կայանքների գործարկման կամ փակիչ սարքվածքների լրիվ բաց և/կամ լրիվ փակ դիրքերի մասին ազդանշան կազմավորող սարքվածք,
22) դրդիչ (համակարգ)` ջրով, ջրալուծույթով, սեղմած օդով լցված սպրինկլերներով խողովակաշար կամ այլ սարքվածքներ, նախատեսված ջրային և փրփրային դրենչերային, գազային և փոշով հրդեհաշիջման կայանքների ինքնաշխատ կամ հեռավար գործարկման համար,
23) դրենչեր (դրենչերային ոռոգիչ)` բաց ելքային անցք ունեցող ոռոգիչ,
24) իներցիոնություն կայանքի` ժամանակահատված, որը հաշվվում է հրդեհի հսկվող
արգասիքի սահմանային արժեքին հասնելու ակնթարթից մինչև պաշտպանվող գոտի նախատեսված սաստկությամբ հրամարիչ նյութի մատուցման պահը: Հրդեհաշիջման այն կայանքների համար, որոնցում նախատեսված է հրդեհաշիջման նյութի մատուցման հապաղում պաշտպանվող տարածքից մարդկանց անվտանգ տարհանման և/կամ տեխնոլոգիական սարքավորումների կառավարման նպատակով, հապաղման ժամանակը ներառվում է կայանքի իներցիոնության հաշվարկում,
25) խողովակաշար առբերիչ` խողովակաշար, որը ջրասնիչը միացնում է կառավարման հանգույցին,
26) խողովակաշար բաշխիչ` խողովակաշար, որին միացվող ոռոգիչ շարքերի ու ճյուղերի վրա տեղակայվում են ոռոգիչներ, հեղուկացիրներ կամ գլխադիրներ պաշտպանվող գոտում հրամարիչ նյութի բաշխման համար,
27) խողովակաշար մայրուղային` գազային հրդեհաշիջման կայանքի փակիչ-թողարկիչ, բաշխիչ սարքվածքները կամ հավաքիչը (առկայության դեպքում) հրամարիչ նյութի բաժանման հանգույցին միացնող խողովակաշար,
28) խողովակաշար ներածման` ջրի (փրփուրի) աղբյուրը ջրասնիչին (պոմպերին) միացնող խողովակաշար,
29) խողովակաշար սնիչ` կառավարման հանգույցը բաշխիչ խողովակաշարերին միացնող խողովակաշար,
30) խտություն հրդեհաշիջման, նորմատիվային` հրամարիչ նյութի անհրաժեշտ խտությունը պաշտպանվող ծավալում ըստ նորմատիվային փաստաթղթերի,
31) խցիկ հապաղման` սարքվածք, որը տեղադրվում է ճնշման ազդարարիչի գծի վրա և նախատեսված է ջրամատակարարման աղբյուրի ճնշման կտրուկ տատանումների պատճառով ազդանշանային կափույրի աննշան բացման ժամանակ առաջացող տագնապի կեղծ ազդանշանների հավանականությունը նվազագույնի հասցնելու համար,
32) ծախս տեսակարար, ջրային վարագույրի` ջրի ծախսը մեկ գծամետր ջրային վարագույրի համար,
33) ծորակ հրդեհային, փոքր ելքով` 1,5 լ/վրկ-ից ոչ ավելի ելքով հրդեհային ծորակ, նախատեսված, մինչև մասնագիտացված հրշեջ ստորաբաժանման ժամանումը, բնակիչների կամ աշխատակիցների ուժերով հրդեհի առաջացման սկզբնական փուլում հրդեհաշիջման համար,
34) կայան հրդեհաշիջման` հատուկ սենք հրդեհաշիջման կայանքի հրամարիչ նյութով անոթների, բաշխիչ սարքվածքների (առկայության դեպքում) և այլ տեխնիկական միջոցների տեղակայման համար,
35) կայանք հրդեհաշիջման` անշարժ տեխնիկական միջոցների ամբողջություն` հրամարիչ նյութի արտանետմամբ հրդեհը մարելու համար,
36) կայանք հրդեհաշիջման, գազային, կենտրոնացված` հրդեհաշիջման կայանում տեղակայված և մի քանի ուղղությունների (շենքերի, սենքերի, գոտիների) պաշտպանության համար նախատեսված գազային հրդեհաշիջման կայանք,
37) կայանք հրդեհաշիջման, մոդուլային` պաշտպանվող սենքում կամ նրա կողքին տեղակայված առանձին հրդեհաշիջման ինքնաշխատ կայանք, կազմված մեկ կամ մի քանի մոդուլներից և հրդեհի ազդանշանման ու հրդեհաշիջման կառավարման սեփական անկախ համակարգից, որն ընդունակ է ինքնուրույն իրականացնել հրդեհաշիջում,
38) կայանք հրդեհաշիջման, դրենչերային` դրենչերներով սարքավորված հրդեհաշիջման կայանք, որի գործարկման դեպքում հրամարիչ նյութը` ջուրը կամ ջրալուծույթը մատուցվում է կայանքի կամ առանձին հատվածամասի բոլոր դրենչերներից միաժամանակ,
39) կայանք հրդեհաշիջման, ծավալային` պաշտպանվող օբյեկտի ծավալում այրմանը չօժանդակող միջավայր ստեղծող հրդեհաշիջման կայանք,
40) կայանք հրդեհաշիջման, մակերևութային` այրվող մակերևույթի վրա ներգործող հրդեհաշիջման կայանք,
41) կայանք հրդեհաշիջման, ռոբոտային` ինքնաշխատ հրդեհաշիջման կայանք` բաղկացած կառավարման և հրդեհի հայտնաբերման ընդհանուր համակարգով մի քանի ռոբոտացված ստացիոնար հրդեհային ջրանետիչներից,
42) կայանք հրդեհաշիջման, սպրինկլերային` սպրինկլերներով սարքավորված հրդեհաշիջման կայանք, որի գործարկման դեպքում հրամարիչ նյութը` ջուրը կամ ջրալուծույթը մատուցվում է կայանքի սպրինկլերներից հաջորդաբար` հրդեհի օջախից ջերմության ազդեցության հետևանքով կամ որոշակի ալգորիթմով` հարկադիր գործարկմամբ սպրինկլերների դեպքում.
ա. ջրալցված` բոլոր խողովակաշարերը ջրով (ջրալուծույթով) լցված սպրինկլերային հրդեհաշիջման կայանք (սենքում +5 oC և ավելի բարձր ջերմաստիճանների դեպքում),
բ. օդալցված` առբերիչ խողովակաշարը ջրով (ջրալուծույթով), իսկ կառավարման հանգույցից վերև` ճնշման տակ գտնվող օդով լցված սպրինկլերային հրդեհաշիջման կայանք (սենքում +5 oC-ից ցածր ջերմաստիճանների դեպքում),
43) կայանք հրդեհաշիջման, սպրինկլեր-դրենչերային` հրդեհաշիջման ինքնաշխատ կայանք, որում հրամարիչ նյութը մատուցվում է միայն սպրինկլերի և դրենչերային կառավարման հանգույցը գործարկող մեկ այլ տեխնիկական միջոցի գործարկման դեպքում` «ԵՎ» (&) տրամաբանությամբ,
44) կայանք հրդեհաշիջման, տեղային ծավալային` սենքի և/կամ առանձին տեխնոլոգիական սարքավորանքի ծավալի մի մասի վրա ներգործող ծավալային հրդեհաշիջման կայանք,
45) կայանք հրդեհաշիջման, տեղայնամակերևութային` սենքի և/կամ առանձին տեխնոլոգիական սարքավորանքի մակերևույթի մի մասի վրա ներգործող մակերևութային հրդեհաշիջման կայանք,
46) կայանքի հեռավար միացում (գործարկում)` գործարկվող տարրերի միացում (գործարկում) ձեռքով, որն իրականացվում է պաշտպանվող սենքերի ներսում կամ դրսում` դռան մոտ, հրդեհաշիջման կայանում, հրդեհային դիտակետում կամ կարգավարական սենքում տեղակայված, հրդեհաշիջման կառավարման սարքավորանքին միացված կամ էլ անմիջականորեն նրա վրա տեղակայված ձեռքի էլեկտրական գործարկիչով,
47) կայանք պոմպային, հրդեհային, մոդուլային` բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցները մեկ ընդհանուր շրջանակի վրա հավաքված պոմպային կայանք,
48) կայանքի տեղային միացում (գործարկում)` կայանքի գործարկում (գործարկում) ձեռքով, որն իրականացվում է անմիջապես հրդեհաշիջման կայանքի մոդուլների, կառավարման հանգույցների կամ բաշխիչ սարքվածքների վրա տեղադրված գործարկման մեխանիկական տարրերից,
49) կափույր ազդանշանային` կառավարման հանգույցում նորմալ փակ փակիչով սարքվածք` նախատեսված սպրինկլերի կամ հրդեհի ազդասարքի գործարկման դեպքում կառավարման ազդանշան տալու և հրամարիչ նյութի մատուցման համար,
50) համակարգ հրդեհի ազդանշանման` հրդեհի հայտնաբերման, ազդանշանման և հակահրդեհային ավտոմատիկայի տեխնիկական միջոցներին ու այլ ինժեներական ու տեխնոլոգիական համակարգերին համապատասխան ազդանշան տալու համար նախատեսված սարքերի համախումբ, որը հավաքակցված է մեկ օբյեկտում և վերահսկվում է ընդհանուր հրդեհային դիտակետից,
51) համակարգ հակահրդեհային ավտոմատիկայի` իրար հետ փոխգործող, ինքնաշխատ կերպով մարդկանց անվտանգության և օբյեկտի հրդեհային անվտանգության ապահովման նպատակով հրդեհի ազդանշանման, «ՀՐԴԵՀ» ազդանշանի փոխանցման, մարդկանց տեղեկացման և տարհանման, օդափոխության և հակածխային պաշտպանության համակարգերի, հրդեհաշիջման կայանքների և հակահրդեհային գործառույթներով այլ ճարտարագիտական սարքերի ու համակարգերի ամբողջություն,
52) հանգույց կառավարման` ջրային ու փրփրային հրդեհաշիջման կայանքների առբերիչ ու սնիչ խողովակաշարերի միջև տեղաբաշխված, փակիչ և ազդանշանման սարքվածքների (խողովակներ, փակող, ազդանշանային, չափիչ, արագարար կամ դանդաղարար և այլ սարքվածքների) ամբողջություն, նախատեսված նրանց գործարկման ու աշխատունակության վերահսկման, ինչպես նաև հրամարիչ նյութի մատուցման, հակահրդեհային ավտոմատիկայի այլ տեխնիկական համակարգերին ազդանշան տալու համար,
53) հատվածամաս հրդեհաշիջման կայանքի` ջրային կամ փրփրային հրդեհաշիջման կայանքի բաղկացուցիչ մաս` կառավարման հանգույցով և նրանից հետո տեղակայված հիդրավլիկական և այլ սարքվածքներով, սնիչ ու բաշխիչ խողովակաշարերով, նախատեսված պաշտպանվող գոտի հրամարիչ նյութի մատուցման համար,
54) հեղուկացիր` սարքվածք` նախատեսված ջրի կամ ջրալուծույթների փոշիացման (150 մկմ և փոքր միջին թվաբանական տրամագծով) համար,
55) հրամարիչ խտություն` ծավալի ներսում հրամարիչ նյութի խտություն, որը ստեղծում է այրմանը չօժանդակող միջավայր,
56) հրամարիչ նյութի հաշվարկային քանակություն` հրամարիչ նյութի կամ դրա պատրաստման համար անհրաժեշտ բաղադրամասերի քանակություն, որը որոշված է նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան,
57) հրամարիչ նյութի հիմնական քանակություն` հրամարիչ նյութի հաշվարկային քանակություն, որը պահվում է հրդեհաշիջման կայանքում հրդեհի առաջացման դեպքում անմիջապես օգտագործման համար պատրաստ վիճակում,
58) հրամարիչ նյութի մատուցման սաստկություն` հրամարիչ նյութի քանակը, որը միավոր ժամանակում մատուցվում է միավոր երկարության, մակերեսի վրա կամ ծավալում,
59) հրամարիչ նյութի պահուստային քանակություն` հրամարիչ նյութի հաշվարկային քանակություն, որը հիմնական քանակության մատուցման անհաջողության կամ կրկնակի բոցավառման դեպքերում պատրաստ է անմիջապես կիրառման,
60) հրամարիչ նյութի պաշար` հրամարիչ նյութի կամ դրա պատրաստման համար անհրաժեշտ բաղադրամասերի քանակություն, որը պահվում է օբյեկտում կամ պայմանագրային հիմունքներով` սպասարկող կազմակերպությունում և նախատեսված է հրամարիչ նյութի օգտագործված հիմնական և/կամ պահուստային քանակությունները արագ վերականգնման համար,
61) հրդեհի տեղեկացման և տարհանման կառավարման համակարգ` հրդեհի բռնկման, տարհանման անհրաժեշտության և ուղղությունների, ինչպես նաև հաջորդականության մասին մարդկանց ժամանակին տեղեկացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցների համալիր,
62) ճյուղ բաշխիչ խողովակաշարի` բաշխիչ խողովակաշարի շարքի հատված, որը գտնվում է նրա մի կողմում,
63) մակերես ոռոգման, նորմատիվային` պաշտպանվող նվազագույն հաշվարկային մակերեսը, որի վրա նորմատիվային ժամանակահատվածում պետք է ապահովվի ոռոգման նորմատիվային սաստկությունը (նորմատիվային հարաչափերը` համաձայն սույն շինարարական նորմերի),
64) մարտկոց հրդեհաշիջման` հրդեհաշիջման մոդուլների խումբ, որոնք միավորված են ընդհանուր հավաքիչով,
65) մոդուլ հրդեհաշիջման` փակիչ-թողարկիչ սարքվածքով անոթ, որը նախատեսված է հրամարիչ նյութի պահման և գործարկման ազդանշանով թողարկելու համար,
66) մոդուլ հրդեհաշիջման իմպուլսային` մինչև 1 վրկ-ի ընթացքում հրամարիչ նյութը մատուցող հրդեհաշիջման մոդուլ,
67) մոդուլ հավասարաջերմային` ջերմամեկուսացված անոթ` փակիչ-թողարկիչ սարքվածքով, հսկիչ ու չափիչ սարքերով, ներսում հաստատուն ջերմաստիճան ապահովող ագրեգատով, նախատեսված հրամարիչ նյութի պահպանման և գործարկման ազդանշանով թողարկելու համար,
68) նյութ հրամարիչ` նյութ, որի ֆիզիկաքիմիական հատկությունները թույլ են տալիս այրումը դադարեցնելու համար պայմաններ ստեղծել,
69) նյութ հրամարիչ փոշեգազային` հրամարիչ փոշու և հրամարիչ գազի խառնուրդ,
70) շարք բաշխիչ խողովակաշարի` սնիչ խողովակաշարի երկու կողմերում և մի գծի վրա գտնվող ճյուղերի ընդհանրություն,
71) շլեյֆ (գիծ կապի)` հակահրդեհային ավտոմատիկայի ավարտուն սարքերի միջև լարային և անլար կապուղիներ ազդանշաններ փոխանցելու (լարայինի դեպքում` նաև էլեկտրասնուցման) համար,
72) ոռոգիչ` սարքվածք, նախատեսված ջրի և/կամ ջրալուծույթների ջրցողմամբ պաշտպանվող մակերեսում հրդեհի մարման, տեղայնացման կամ արգելափակման համար,
73) ոռոգիչ (հեղուկացիր) թելադրող` ամենաբարձր և ջրասնիչից հիդրավլիկորեն ամենահեռու տեղակայված ոռոգիչ (հեղուկացիր), որի պատճառով խողովակաշարում հիդրավլիկ կորուստները սկսած ջրասնիչից ունեն առավելագույն արժեք,
74) պատիկություն փրփուրի` փրփուրի և նրա ստանալու համար ծախսված փրփրաջրի ծավալների հարաբերությունը. տարբերակվում է ցածր (5-20), միջին (21-200) և բարձր (ավելի քան 200) պատիկությամբ փրփուր,
75) ջերմային փական` ջերմազգայուն փակիչ տարր որը բացվում է ջերմաստիճանի որոշակի արժեքի դեպքում,
76) ջրանետիչ հրդեհային, ռոբոտային, ստացիոնար` հրդեհի տեղայնացման, շիջման կամ տեխնոլոգիական սարքավորանքի ու շինարարական կառուցվածքատարրերի հովացման համար նախատեսված, ստացիոնար տեղակայված, շարժման մի քանի աստիճանով, շարժաբերներով ու ծրագրային կառավարման սարքով հրդեհային ինքնաշխատ ջրանետիչ,
77) ջրասնիչ ինքնաշխատ` տարբեր անհրաժեշտ սարքավորումներով հավաքված կամ պատրաստի հանգույց, որը հերթապահ գործելակարգում խողովակաշարերում և կառավարման հանգույցներում ինքնաշխատ կերպով ապահովում է ջրի և/կամ ջրալուծույթի անհրաժեշտ ճնշում, իսկ հրդեհաշիջման ընթացքում` հաշվարկային ծախս ու ճնշում,
78) ջուր նրբափոշիացված` 150 մկմ և ավելի փոքր միջին թվաբանական տրամագծով ջրային կաթիլների միջավայր, որը ստացվում է հեղուկացիրով հոծ ջրի մանրացման` կաթիլների վերածման արդյունքում,
79) սարքվածք բաշխիչ` խողովակաշարի վրա տեղակայված փակիչ սարքվածք, որն ապահովում է հրամարիչ նյութի բացթողումը որոշակի մայրուղային խողովակաշարի մեջ,
80) սարք հրդեհային ընդունիչ-հսկիչ` սարքվածք, որը նախատեսված է հրդեհի ազդասարքերի էլեկտրասնուցման, դրանցից ազդանշանների ընդունման, ազդարարիչներին և կենտրոնացված դիտարկման վահանակներին տեղեկատվություն տալու, ինչպես նաև հրդեհի կառավարման սարքի գործարկման մեկնարկային ազդակի կազմավորման համար,
81) սարք հրդեհային ընդունիչ-հսկիչ և կառավարման` սարքվածք, որն իր մեջ համատեղում է հրդեհային ընդունիչ-հսկիչ սարքի և հրդեհաշիջման կառավարման սարքի գործառույթները,
82) սարք հրդեհային կառավարման` սարքվածք, որը նախատեսված է հրդեհաշիջման գործընթացի կառավարման, նրան միացված շլեյֆների վիճակի վերահսկման, լուսատախտակներին, հակահրդեհային այլ ինժեներական համակարգերին ազդանշանի կազմավորման համար,
83) սենքի անհերմետիկության աստիճան` մշտապես բաց բացվածքների գումարային մակերեսի և սենքի պատերի ընդհանուր մակերեսի հարաբերությունը` արտահայտված տոկոսներով,
84) սենքի անհերմետիկության հարաչափ` մշտապես բաց բացվածքների գումարային մակերեսի և սենքի ծավալի հարաբերությունը մ-1 չափողականությամբ,
85) սպրինկլեր` ելքային անցքում ջերմային փակիչով ոռոգիչ,
86) սպրինկլեր հարկադիր գործարկմամբ` ինչպես ջերմության ազդեցությամբ, այնպես էլ արտաքին ղեկավարող ազդակով գործարկվող սպրինկլեր,
87) սպրինկլեր գործարկման հսկողությամբ` ջերմային փակիչի հեռացման մասին ազդանշան հաղորդող սպրինկլեր,
88) սպրինկլեր հարկադիր գործարկմամբ և հսկողությամբ` սպրինկլեր երկու գործառույթների համատեղմամբ,
89) ուրվագիծ (էպյուր) ոռոգման` ջրի բաշխման գծապատկերը ուղղաձիգ կամ հորիզոնական հարթությունում,
90) փակիչ-թողարկիչ սարքվածք` գազային հրդեհաշիջման անոթի վրա անմիջականորեն տեղադրվող, հերթապահ գործելակարգում հրամարիչ նյութերի ելքը արգելափակող և միայն հրդեհի դեպքում գործարկման ազդանշանով կամ ձեռքով այն խողովակաշար թողարկող սարքվածք,
91) փոխհատուցիչ օդային` սպրինկլերային և սպրինկլեր-դրենչերային հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքների սնիչ/բաշխիչ խողովակաշարերից սեղմված օդի հոսակորուստների պատճառով ազդանշանային փականի կեղծ գործարկումների հավանականությունը նվազագույնի հասցնելու նպատակով որոշակի անցքով սարքվածք,
92) փրփրաջուր (լուծույթ աշխատանքային)` փրփրարար հավելանյութի խիստ որոշակի (0.5%, 1%, 3%, 6% կամ այլ` ըստ տեխնիկական բնութագրի) ծավալային բաղադրությամբ ջրի լուծույթ, որից փրփրարտադրիչներում ստացվող հրամարիչ փրփուրը ապահովում է երաշխավորված հրդեհաշիջում,
93) փրփրարար (հրդեհաշիջման նպատակով)` այրման տարբեր արգելակիչներով ջրի հավելանյութ, որի շնորհիվ ստացվող լուծույթը` փրփրաջուրը, փրփրարտադրիչներում վերածվում է հրդեհաշիջող փրփուրի,
94) փրփուր հրամարիչ` համակցված հրամարիչ նյութ` դիսպերսիոն համակարգ, բաղկացած հեղուկի թաղանթով իրարից բաժանված և օդով լցված բջիջներից,
95) օդակախույթ հրամարիչ` օդակախույթաստեղծ բաղադրության այրման արգասիքներ, որոնք հրդեհի օջախի վրա ունենում են հրամարիչ ազդեցություն:
---------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում