(ուժը կորցրել է 25.02.98 թիվ 114 որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«8» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1995 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 դեկտեմբերի 1995 թ. թիվ 102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 248 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի մայիսի 2-ի «Ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման, գույքագրման և գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 248 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ, 6-րդ, ինչպես նաև որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետում «օգոստոսի 31-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 31-ը» բառերով.
բ) որոշման 3-րդ և 4-րդ կետերում «հարկային պետական տեսչություն» բառերը փոխարինել «հարկային տեսչություն» բառերով.
գ) որոշման 3-րդ կետում «1995 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «1996 թվականի հունիսի 30-ը» բառերով.
դ) որոշման 4-րդ կետում, ինչպես նաև որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետում հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը, որոշման նույն կետում «ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչություն», «ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը» բառերը փոխարինել համապատասխանաբար «քաղաքաշինության նախարարություն» և «քաղաքաշինության նախարարությանը» բառերով.
ե) որոշման 6-րդ կետում «հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությաՆը» բառերը փոխարինել «տեղեկատվության նախարարությանը» բառերով.
զ) որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Վերոհիշյալ գումարները վճարվում են միանվագ կարգով` հողի հատկացման պահից սկսած մեկ ամսվա ընթացքում».
է) որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետում «հնգապատիկի» բառը փոխարինել «կրկնակի» բառով, «1985» թիվը` «1988» թվով.
ը) որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի`
«ա» ենթակետում «գրանցման» բառից հետո ավելացնել «ինչպես նաև ճարտարապետական մարմինների» բառերը, իսկ «5 տոկոսի» բառերը փոխարինել «8 տոկոսի» բառերով.
«բ» ենթակետում «սահմանված նվազագույն աշխատավարձի» բառերը փոխարինել «սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի» բառերով, հանել «կրկնակի» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 8-ից: