ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
6 դեկտեմբերի 2023 թվականի N 17-Ն
ՀՀՇՆ 31-04.04-2023 «ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «ՀՀՇՆ 31-04.04-2023 «Սառնարանային շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով հաստատված Հավելվածի 49-րդ կետը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ
Հաստատված է
ՀՀ քաղաքաշինության
կոմիտեի նախագահի
2023 թվականի դեկտեմբերի 6-ի
N 17-Ն հրամանով
ՀՀՇՆ 31-04.04-2023 «ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն շինարարական նորմերը սահմանում են սառնարանային շենքերի (սառեցնող պահեստների) և սննդամթերքի հովացման, սառեցման և պահպանման համար նախատեսված սենքերի նախագծմանը ներկայացվող պահանջները:
2. Սառնարանային շենքը (սառեցնող պահեստը) ներառում է խցեր, տրանսպորտային միջանցքներ, բեռնային հարթակներ և այլ օժանդակ սենքեր:
3. Սույն շինարարական նորմերը չեն տարածվում սառնարանային շենքերի համալիրի կազմի մեջ մտնող տեխնոլոգիական արտադրամասերի` կոմպրեսորային բաժանմունքների, սառնագենտ պահեստների, հովացման աշտարակների և սառնարանային շենքերի համալիրի տեխնոլոգիական արտադրամասերի մաս կազմող այլ տեխնոլոգիական արտադրամասերի նախագծման վրա:
2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ
4. Սույն շինարարական նորմերում կատարված են հղումներ հետևյալ նորմատիվ փաստաթղթերին`
._____________________________________________________________________.
|1) |ՀՀՇՆ 20-05-2022 «Շինարարական |Հայաստանի Հանրապետության |
| |կոնստրուկցիաների |քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
| |պաշտպանությունը կոռոզիայից» |2022 թվականի օգոստոսի 7-ի N 18-Ն |
| | |հրաման |
|___|_______________________________|_________________________________|
|2) |ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և |Հայաստանի Հանրապետության |
| |շինությունների հրդեհային |քաղաքաշինության նախարարի 2014 |
| |անվտանգություն» |թվականի մարտի 17-ի N 78-Ն հրաման |
|___|_______________________________|_________________________________|
|3) |ՀՀՇՆ 22-03-2017 «Արհեստական և |Հայաստանի Հանրապետության |
| |բնական լուսավորում» |կառավարությանն առընթեր |
| | |քաղաքաշինության պետական կոմիտեի |
| | |նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի|
| | |N 56-Ն հրաման |
|___|_______________________________|_________________________________|
|4) |ՀՀՇՆ 24-01-2016 «Շենքերի |Հայաստանի Հանրապետության |
| |ջերմային պաշտպանություն» |քաղաքաշինության նախարարի 2016 |
| | |թվականի հունիսի 16-ի N 120-Ն |
| | |հրաման |
|___|_______________________________|_________________________________|
|5) |ՀՇՆ 31-04-2022 «Տանիքներ և |Հայաստանի Հանրապետության |
| |տանիքածածկեր» |քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
| | |2022 թվականի հունիսի 22-ի N 13-Ն |
| | |հրաման |
|___|_______________________________|_________________________________|
|6) |ՀՀՇՆ 52-01-2021 «Բետոնե և |Հայաստանի Հանրապետության |
| |երկաթբետոնե կոնստրուկցիաներ» |քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
| | |2021 թվականի հունվարի 14-ի N 02-Ն|
| | |հրաման |
|___|_______________________________|_________________________________|
|7) |ՀՀՇՆ 53-01-2020 «Պողպատե |Հայաստանի Հանրապետության |
| |կոնստրուկցիաներ» |քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
| | |2020 թվականի դեկտեմբեր 28-ի |
| | |N 104-Ն հրաման |
|___|_______________________________|_________________________________|
|8) |ՀՀՇՆ II-7.01-2011 «Շինարարական |Հայաստանի Հանրապետության |
| |կլիմայաբանություն» |քաղաքաշինության նախարարի |
| | |2011 թվականի սեպտեմբերի |
| | |26-ի N 167-Ն հրաման |
|___|_______________________________|_________________________________|
|9) |ՀՀՇՆ IV-10.01.01-2006 «Շենքերի |Հայաստանի Հանրապետության |
| |և կառուցվածքների հիմնատակեր» |քաղաքաշինության նախարարի 2006 |
| | |թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն |
| | |հրաման |
|___|_______________________________|_________________________________|
|10)|ՀՀՇՆ IV-11.03.01-2004 (ՄՍՆ |Հայաստանի Հանրապետության |
| |3.02.01-02) «Արտադրական շենքեր»|քաղաքաշինության նախարարի 2004 |
| | |թվականի մարտի 3-ի N 16-Ն հրաման |
|___|_______________________________|_________________________________|
|11)|ՀՀՇՆ IV-11.03.03-2002 (ՄՍՆ |Հայաստանի Հանրապետության |
| |2.02.05-2000) «Ավտոկայանատեղեր»|քաղաքաշինության նախարարի 2006 |
| | |թվականի նոյեմբերի 6-ի N 243-Ն |
| | |հրաման |
|___|_______________________________|_________________________________|
|12)|ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ |Հայաստանի Հանրապետության |
| |3.02-05-2003) «Շենքերի և |քաղաքաշինության նախարարի 2006 |
| |շինությունների մատչելիությունը |թվականի նոյեմբերի 10-ի N 253-Ն |
| |բնակչության սակավաշարժուն |հրաման |
| |խմբերի համար» | |
|___|_______________________________|_________________________________|
|13)|ՀՀՇՆ IV-12.02.01-2004 |Հայաստանի Հանրապետության |
| |«Ջեռուցում, օդափոխում և օդի |քաղաքաշինության նախարարի 2004 |
| |լավորակում» |թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն |
| | |հրաման |
|___|_______________________________|_________________________________|
|14)|ՀՀՇՆ IV-13.01-96 «Քարե և |Հայաստանի Հանրապետության |
| |ամրանաքարե կոնստրուկցիաներ» |քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
| | |2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն |
| | |հրաման |
|___|_______________________________|_________________________________|
|15)|ՍՆիՊ 2.01.07-85 «Բեռնվածքներ և |Հայաստանի Հանրապետության |
| |ազդեցություններ» |քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
| | |2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն |
| | |հրաման |
|___|_______________________________|_________________________________|
|16)|«Խելամիտ հարմարեցումներ |Հայաստանի Հանրապետության |
| |ապահովելու կարգը սահմանելու |կառավարության 2022 թվականի |
| |մասին» |օգոստոսի 11-ի N 1265-Ն որոշում |
|___|_______________________________|_________________________________|
|17)|«Օրենսդրական չափագիտական |Հայաստանի Հանրապետության |
| |հսկողության ենթակա չափման |կառավարության 2016 թվականի |
| |միջոցների ցանկը սահմանելու |փետրվարի 11-ի N 113-Ն որոշում |
| |մասին» | |
|___|_______________________________|_________________________________|
|18)|ՍՆիՊ 2.03.13-88 «Հատակներ» |Հայաստանի Հանրապետության |
| | |քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
| | |2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն |
| | |հրաման |
|___|_______________________________|_________________________________|
|19)|ՍՆիՊ 2.09.03-85 |Հայաստանի Հանրապետության |
| |«Արդյունաբերական |քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
| |ձեռնարկությունների |2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն |
| |կառուցվածքներ» |հրաման |
|___|_______________________________|_________________________________|
|20)|ՍՆիՊ 2.10.02-84 «Շենքեր և |Հայաստանի Հանրապետության |
| |սենքեր գյուղատնտեսական |քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
| |արտադրանքի պահպանման և |2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն |
| |վերամշակման համար» |հրաման |
|___|_______________________________|_________________________________|
|21)|ՍՆ 174-75 «Հրահանգ |Հայաստանի Հանրապետության |
| |արդյունաբերական |քաղաքաշինության կոմիտեի նախագահի |
| |ձեռնարկությունների |2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն |
| |էլեկտրամատակարարման նախագծման» |հրաման |
|___|_______________________________|_________________________________|
|22)|N 2-III-Ա2-1 «Խմելու ջուր. |Հանրապետության առողջապահության |
| |Ջրամատակարարման կենտրոնացված |նախարարի 2002 թվականի դեկտեմբերի |
| |համակարգերի խմելու ջրի որակին |25-ի N 876 հրաման |
| |ներկայացվող հիգիենիկ պահանջներ.| |
| |Որակի հսկողություն» սանիտարական| |
| |նորմեր և կանոններ Հայաստանի | |
|___|_______________________________|_________________________________|
|23)|ԳՕՍՏ 23486-79 «Որմնապանելներ | |
| |մետաղական եռաշերտ | |
| |ջերմապահպանիչով | |
| |փրփրապոլիուրեթանից. | |
| |Տեխնիկական պայմաններ» | |
._____________________________________________________________________.
3. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
5. Սույն շինարարական նորմերում օգտագործված են հետևյալ հասկացությունները.
1) բեռնային հարթակ` բեռնման և բեռնաթափման աշխատանքների համար նախատեսված հատուկ կահավորված շենքի կամ շինության մաս,
2) օդափոխվող ստորնահարկ` շենքի տակ, գետնի մակերեսի և վերգետնյա առաջին հարկի ծածկի միջև գտնվող տնտեսական նպատակներով չօգտագործվող բաց տարածք,
3) էլեկտրական մալուխային ջեռուցման համակարգ` գործառնական փոխկապակցված ջեռուցման մալուխների, ընդհանուր նշանակության էլեկտրական սարքերի, մալուխային գծերի և էլեկտրական լարերի համադրություն` ջեռուցման հատվածները արտաքին էլեկտրական ցանցին միացման համար,
4) դարակաշարային պահպանում` ապրանքների, մթերքի պահպանումը դարակաշարերի վրա,
5) նախամուտք-անցախուց` հատուկ սարքերով կահավորված նախամուտք, որը բացառում է գազերի, գոլորշիների, փոշու և այլ վնասակար նյութերի մի սենքից մյուսը ներթափանցելու հնարավորությունը, ինչպես նաև սենքերում պահպանում է օդային միջավայրին նշանակված բնութագրերը,
6) սառնարանային շենք (սառնարան)` շենք կամ շինություն, որում օդը արհեստականորեն սառեցվում է արագ փչացող մթերքը հովացնելու, սառեցնելու, մշակելու և պահպանելու համար,
7) ծածկոց` լրացուցիչ ջերմամեկուսիչ կոնստրուկցիա` կրող կամ պատող կոնստրուկցիաների կիպ հարման տեղերում,
8) դոկլեվելլեր` հատուկ հավասարեցնող հարթակ, որը կատարում է կամրջի դեր տրանսպորտային միջոցի բեռնախցիկի հատակի և բեռնային հարթակի մակարդակի միջև,
9) դոկշելտեր` (դարպասի բացվածքի հերմետիզատորներ) խցարար տարրերի համակարգ, որի միջոցով հերմետիկացվում են պահեստի դարպասի և տրանսպորտային միջոցի բեռնախցիկի միջև եղած բացերը,
10) հովացում` սենքերում օդի, պահվող մթերքի ջերմաստիճանի հարկադիր իջեցում ոչ ցածր, քան 0 աստիճան,
11) սառեցում` սենքերում օդի, պահվող մթերքի ջերմաստիճանի 0-ից ցածր աստիճանի հարկադիր իջեցում, նաև հովացում,
12) «սենդվիչ» տեսակի եռաշերտ սալ` ջերմամեկուսիչ շինարարական կոնստրուկցիա արտադրանք, որը բաղկացած է երկու մետաղական պատյաններից, որոնք գտնվում են միջուկի արտաքին կողմերում և միացված են դրան` օգտագործելով սոսինձի շերտ կամ կպչունություն:
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
6. Ըստ գործառնական նշանակության սառնարանները բաժանվում են.
1) սառեցրած մթերքի երկարատև պահպանման սառնարաններ,
2) բաշխիչ սառնարաններ` առևտրի և հանրային սննդի օբյեկտներին արագ փչացող ապրանքներով ապահովելու համար,
3) սննդի արդյունաբերությունում սննդամթերքի մշակման և վերամշակման հետ, տեխնոլոգիապես կապված արտադրական սառնարաններ,
4) սառնարաններ` բանջարեղենի և մրգերի պահպանման համար:
7. Սառնարանները կարող են գործել որպես առանձին կազմակերպություններ կամ սննդի արդյունաբերության կազմակերպությունների մի մաս, միավորված այլ տեխնոլոգիական արտադրամասերի հետ:
8. Օդի ջերմաստիճանը սառեցման խցերում սահմանվում է սննդամթերքի պահպանման տեխնոլոգիական չափանիշներին համապատասխան:
9. Սառնարանային տարածքի սառեցվող ծավալը սահմանվում է որպես հովացվող և սառեցվող մթերքների պահեստավորման խցերի ծավալների հանրագումար:
10. Ըստ սառեցվող ծավալների սառնարանային շենքերը ստորաբաժանվում են
1) փոքր` մինչև 2,5 հազար մ3,
2) միջին` 2,5 հազար մ3-ից մինչև 20 հազար մ3
3) խոշոր` 20 հազար մ3-ից ավելի:
11. Սառնարանի տարողությունը տոննաներով բնութագրվում է սառեցվող սենքերի ծավալում միաժամանակ պահվող մթերքի առավելագույն քանակի ընդհանուր քաշով:
12. Փոքր և միջին ծավալի սառնարանային շենքերը պետք է նախագծել մեկ հարկանի, մեծերը` առավելապես չորս-հինգ հարկանի կամ մեկ հարկանի բարձր (սույն նորմերի 35-րդ կետի պահանջների պահպանմամբ)` մթերքի դարակաշարային ձևով պահպանման համար:
13. Բազմահարկ սառնարանային շենքերը նախագծվում են նկուղային հարկով և խցերով` 0 oC, մինչև 5 oC ջերմաստիճանում պահվող ապրանքների համար:
14. Սառնարանային խցիկներում ջերմային ներհոսքերը նվազեցնելու համար պետք է նախատեսել նույն կամ մոտ ջերմաստիճանային ռեժիմներով խցերի կոմպակտ տեղաբաշխում:
15. Սառնարանային շենքի ծավալահատակագծային լուծումը գնահատվում է կոմպակտության ինդեքսով, որը բնութագրվում է որպես ընդհանուր արտաքին պատող մակերեսի հարաբերակցությունը շենքի ծավալին:
16. Ըստ կրող և պատող կոնստրուկցիաների նյութերի սառնարանային շենքերը բաժանվում են`
1) երկաթբետոնե և քարե կոնստրուկցիաներից սառնարաններ, ջերմամեկուսացված սալային նյութերով,
2) թեթև մետաղից և պողպատե կոնստրուկցիաներից սառնարաններ` «սենդվիչ» տեսակի ջերմամեկուսիչ սալերի օգտագործմամբ,
3) երկաթբետոնե հիմնակմախքով սառնարաններ, «սենդվիչ» տեսակի պատող սալերով:
17. Բազմահարկ սառնարանային շենքերը երկաթուղային և ավտոմոբիլային հարթակների կողմից պետք է սարքավորվեն բեռնատար վերելակներով և շենքի հարկերից դեպի բեռնատար հարթակներ դուրս տանող տարահանման աստիճանավանդակներով:
18. Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար աշխատատեղերով նախատեսված շենքերի և տարածքների մատչելիությունը պետք է ապահովել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006 շինարարական նորմերի և ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը սահմանելու մասին» N 1265-Ն որոշման պահանջների համաձայն:
19. Շենքերում տարբեր կարգի սենքերի տեղաբաշխումը և միմյանցից դրանց տարանջատումը, տարահանման ուղիներին և ելքերին, ծխի արտանետման սարքերին ներկայացվող պահանջները պետք է ընդունվեն համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի.
1) 2004 թվականի մարտի 3-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.03.01-2004 շինարարական նորմերի,
2) 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի,
3) 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 243-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.03.03-2002 շինարարական նորմերի,
4) 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆIV-12.02.01-2004 շինարարական նորմերի:
20. Սառնարանային շենքերի հովացվող սենքերում արտադրական միջավայրը դասակարգվում է որպես թույլ ագրեսիվ երկաթբետոնի նկատմամբ և միջին ագրեսիվ պողպատի նկատմամբ: Շինարարական կոնստրուկցիաների պաշտպանությունը կոռոզիայից ընդունվում է ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 7-ի N 18-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-05-2022 շինարարական նորմերի պահանջների:
21. Բոլոր խցիկների, տրանսպորտային միջանցքների, բեռնատար հարթակների և այլ օժանդակ սենքերի լուսավորությունը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 շինարարական նորմերի` արտադրական և պահեստային շենքերի տարածքների լուսավորության պահանջներին:
22. Սառնարանային շենքից դուրս գտնվող տարածքի լուսավորությունը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 շինարարական նորմերի` ձեռնարկությունների տարածքների և շենքերից դուրս աշխատանքների վայրերի լուսավորության պահանջներին:
23. Մրգերի և բանջարեղենի պահպանման շենքերին և սենքերին ներկայացվող պահանջները բերված են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված ՍՆիՊ 2.10.02-84 նորմերում:
24. Սառնարանային շենքերի շինարարական կոնստրուկցիաների նախագծումը պետք է իրականացնել համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության 1996 թվականի օգոստոսի 6-ի N 82 կոլեգիայի որոշմամբ հաստատված ՀՀՇՆ IV-13.01-96 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-10.01.01-2006 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 104-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 53-01-2020 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի հունվարի 14-ի N 02-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 52-01-2021 շինարարական նորմերի և 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված ՍՆԻՊ 2.01.07-85 շինարարական նորմերի պահանջների` կախված կոնստրուկցիաներում օգտագործվող նյութերից:
25. Սառնարանային շենքերի ցանկապատված տարածքի սահմաններից մինչև բնակելի և հասարակական շենքեր, ճանապարհներ, փողոցներ և հրապարակներ հեռավորությունը պետք է լինի 50 մ-ից ավելի` 600 տոննայից ցածր տարողությամբ սառնարանների համար և 100 մ-ից ավելի` 600 տոննայից ավել տարողությամբ սառնարանների համար:
26. Սառնարանային շենքի էլեկտրամատակարարումը պետք է իրականացվի տրանսֆորմատորային այն ենթակայանից, որն ապահովում է սառնարանային շենքերի համալիրի մաս կազմող տեխնոլոգիական արտադրամասերի հիմնական էներգիայի սպառողներին` կոմպրեսորային բաժանմունքների, հովացման աշտարակների և այլն, որոնք նախագծվում են համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված ՍՆիՊ 2.09.03-85 նորմերի և 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված ՍՆ 174-75 հրահանգի:
5. ԾԱՎԱԼԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԵՎ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
27. Սառնարանային շենքերի հիմնական և օժանդակ սենքերի մակերեսները որոշվում են սննդի արդյունաբերության համապատասխան ճյուղերի տեխնոլոգիական նախագծման նորմերին համապատասխան:
28. Սառնարանային միահարկ և բազմահարկ շենքերում սառեցվող սենքերի քանակը և միջանցքների դասավորությունը սահմանվում է նախագծի տեխնոլոգիական մասում` անձնակազմի տարհանման պայմանների պահպանմամբ:
29. Մետաղական կոնստրուկցիաներից կառուցած բաշխիչ տիպի սառնարաններում նախապատվությունը անհրաժեշտ է տալ սառնարանային խցերի տեղաբաշխմանն առանց միջանցքների` ելքերով անմիջապես դեպի զուգահեռ ավտոմոբիլային և երկաթուղային հարթակները: Միջանցքը և նախամուտքը տեղակայում են բեռնահարթակների և սառնարանային խցերի երկայնքով:
30. Բեռնային հարթակների բացվածքների չափերը, անցումների լայնությունը նախագծվում են հաշվի առնելով օգտագործվող բեռնային թեքահարթակների և տրանսպորտային տեսակը:
31. Սառնարանային միահարկ շենքերը նախագծվում են միաթռիչքային կամ բազմաթռիչքային, պողպատե, երկաթբետոնե կամ համակցված հիմնակմախքով, մեծ թռիչք ունեցող կրող ծածկերի օգտագործմամբ և մետաղից պատվածքով «սենդվիչ» տեսակի եռաշերտ սալերից կազմված պատող կոնստրուկցիաներով ու արդյունավետ ջերմամեկուսացումով:
32. Ըստ կոնստրուկտիվ սխեմայի, սառնարանային շենքերը բաժանվում են 3 հիմնական տիպերի.
1) արտաքին հիմնակմախքով և ձեղնահարկով,
2) ներքին հիմնակմախքով` առանց ձեղնահարկի,
3) բարձրահարկ շենքեր` ներքին դարակաշարային հիմնակմախքով, առանց ձեղնահարկի:
33. Արտաքին հիմնակմախքով շենքերում, մեծ ծավալի սառեցվող ներքին սենքերում կայուն ջերմաստիճանային ռեժիմ հաստատելու և ջերմային հոսքերը նվազեցնելու համար անհրաժեշտ է տեղադրել ձեղնահարկով տանիք:
34. Արեգակնային ճառագայթման ազդեցությունը նվազեցնելու համար արտաքին պատերն անհրաժեշտ է էկրանավորել` նախատեսելով պատերի արտաքին մակերեսի և էկրանի միջև բնական օդափոխություն: Էկրանները կարող են լինել մետաղական կամ երկաթբետոնե կոնստրուկցիաներից:
35. Միահարկ սառնարանային շենքի բարձրությունը` հատակի մակերեսից մինչև ծածկի կրող կոնստրուկցիաների ստորին կետը համապատասխանեցվում է միահարկ արտադրական շենքերի միօրինականացված բարձրություններին և կազմում է.
1) մեծ և միջին ծավալի սառնարանային շենքերի համար նվազագույնը` 6 մ,
2) փոքր ծավալի սառնարանային շենքերի համար նվազագույնը` 4,2 մ:
36. Մետաղական կոնստրուկցիաներով մթերքի պահպանման համար միահարկ դարակաշարային սառնարանների նախագծման ժամանակ թույլատրվում է շենքի բարձրությունը սահմանել մինչև 40 մ:
37. Միանման կամ մոտ ջերմաստիճանային ռեժիմներով սենքերը անհրաժեշտ է խմբավորել միասնական սառեցվող ծավալում:
38. Բազմահարկ սառնարանային շենքերը պետք է նախատեսել մինչև 6 հարկ ներառյալ, հարկերի 4,8 մ և 5,4 մ բարձրությունով: Ծածկերի նորմատիվային բեռնվածքներն ընդունվում են 2000 և 3000 կգու/մ2 համապատասխանորեն, կախված պահպանվող արտադրանքի տեսակից և պահեստավորման ձևից: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է կառուցել նկուղային հարկ մինչև 4,2 մ բարձրությունով, հովացվող սենքերում` 0 oC-ից ոչ ցածր ջերմաստիճանով:
39. Բազմահարկ սառնարանային շենքերը պետք է նախագծվեն երկաթբետոնե հիմնակմախքով: Հովացվող սենքերի միջհարկային երկաթբետոնե ծածկերը պետք է լինեն ոչ հեծանային:
40. Երկաթբետոնե կոնստրուկցիաների համար բետոնի սեղման ամրության դասը պետք է լինի B20-ից ոչ պակաս:
41. Սառնարանների շենքերի երկաթբետոնե կրող և պատող կոնստրուկցիաների բետոնի պատրաստման համար նախատեսված ցեմենտներն ու լցանյութերը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 7-ի N 18-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-05-2022 շինարարական նորմերի պահանջներին:
42. Սառնարանային շենքի կրող կոնստրուկցիաների բետոնի ցուցանիշն ըստ սառնակայունության և անջրանցիկության պետք է ընդունել համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 7-ի N 18-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-05-2022 շինարարական նորմերի, բայց ոչ պակաս քան.
1) F150 և W4 - ցածր ջերմաստիճանի սառնարաններում (ջերմաստիճանը մինուս 5 oC-ից ցածր);
2) F100 և W4 - մրգերի և բանջարեղենի պահպանման սառնարաններում (ջերմաստիճանը մինուս 5 oC և բարձր):
43. Ցածր ջերմաստիճանի սառնարանային շենքերում արտաքին պատերի երկաթբետոնե սալերի սառնակայունության ցուցանիշը պետք է լինի F200-ից ոչ պակաս ծանր բետոնի համար և F150 և F200-ից ոչ պակաս` թեթև բետոնի համար: Բետոնի անջրանցիկության ցուցանիշը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 7-ի N 18-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-05-2022 շինարարական նորմերին, բայց W4-ից ոչ ցածր: Կրող երկաթբետոնե արտաքին շերտի հաստությունն ընտրվում է ըստ հաշվարկի, բայց 120 մմ-ից ոչ պակաս: Աշխատող ամրանների բետոնի պաշտպանիչ շերտը պետք է լինի 20 մմ-ից ոչ պակաս:
44. Մրգի և բանջարեղենի պահպանման համար նախատեսված սառնարանային շենքերի համար արտաքին երկաթբետոնե պատերի սալերի բետոնի սառնակայունության ցուցանիշը թույլատրվում է ընդունել`
1) F150` ծանր բետոնի համար,
2) F100` թեթև բետոնի համար:
45. Բոլոր դեպքերի համար բետոնի ցուցանիշն ըստ անջրանցիկության պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 7-ի N 18-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-05-2022 շինարարական նորմերին, բայց W4-ից ոչ պակաս:
46. Արտաքին պատերի համար թույլատրվում է օգտագործել M75 մակնիշից ոչ ցածր բնական քարեր, F25-ից ոչ պակաս սառնակայունության ցուցանիշով:
47. Պատերի համար բնական քարերի սառնակայունության ցուցանիշն անհրաժեշտ է ընդունել ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարության 1996 թվականի օգոստոսի 6-ի N 82 կոլեգիայի որոշմամբ հաստատված ՀՀՇՆ IV-13.01-96 շինարարական նորմերի, բայց F25-ից ոչ ցածր:
48. Սառնարանային շենքերի պատերի մեջ դատարկությունների առկայությունը անթույլատրելի է: Կրծողներից պաշտպանության համար պետք է նախատեսել բջիջների 12x12 մմ-ից ոչ ավելի չափերով ցանցերի տեղադրում:
49. Բոլոր տեսակների պատող կոնստրուկցիաների շարվածքը չի թույլատրվում սնամեջ քարերով:
50. Խցերի միջև միջնորմները պետք է իրականացվեն երկաթբետոնից: Բետոնի ցուցանիշն ըստ սառնակայունության պետք է լինի F75-ից ոչ ցածր:
51. Բազմահարկ սառնարանային շենքերի ներքին պատերը, որոնք կրում են ծածկերի բեռնվածքը, կարող են նախատեսվել հավաքովի կամ միաձույլ երկաթբետոնից:
52. Հովացվող սենքերի պատերը և սյուները, ինչպես նաև տրանսպորտային միջանցքների պատերը և նախասրահները պետք է պաշտպանված լինեն հատակային տրանսպորտի հարվածներից 500 մմ-ից ոչ ցածր պարսպումով:
53. Արտաքին և ներքին ծածկող կոնստրուկցիաների համար կարող են օգտագործվել «սենդվիչ» տեսակի եռաշերտ սալեր.
1) 50 կգ/մ3 խտությամբ կոշտ պոլիուրեթանային փրփուրի ջերմամեկուսիչ շերտով,
2) 100-120 կգ/մ3 խտությամբ բազալտե մանրաթելի հիմքով հանքաբամբակային սալերից կամ 25-35 կգ/մ3 խտությամբ փրփրապոլիստիրոլից պատրաստված ջերմամեկուսիչ շերտով,
3) 25-35 կգ/մ3 խտությամբ պոլիստիրոլի փրփուրի ջերմամեկուսիչ շերտով:
54. Եռաշերտ սենդվիչ տեսակի սալերը կիրառվում են մրգերի և բանջարեղենի կարգավորվող գազային միջավայրով առանձին պահեստավորման համար նախատեսված սառեցման խցերի (սենքերի) պատման համար, այդ թվում` առանց հիմնակմախքին կցելու, համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված ՍՆիՊ 2.10.02-84 նորմերի պահանջների:
55. Սալերի ծածկույթները պետք է պատրաստված լինեն առնվազն 0,5 մմ հաստությամբ պողպատե թերթերից, բաց երանգների հակակոռոզիոն ծածկույթով: Սալերի արտաքին մակերեսի արտացոլումը, պատված սպիտակ սինթետիկ էմալով հասնում է 60%-ի:
56. Կիրառվող սալերի լայնությունը (բարձրությունը)` 1000-ից 1200 մմ է, հաստությունը` 50-ից 300 մմ, երկարությունը` 3000-ից 12000 մմ:
57. Հանքաբամբակային ջերմամեկուսացումով սալերը թույլատրվում են օգտագործել մինուս 5 oC-ից բարձր ջերմաստիճանով սառնարանների խցերի համար, ինչպես նաև որպես հակահրդեհային միջնապատեր:
58. Պատերը և ծածկերը «սենդվիչ» տեսակի եռաշերտ սալերով անհրաժեշտ է հաշվարկել համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված ՍՆիՊ 2.01.07-85 նորմերի: Արտաքին պատերի սալերի ուղղահայաց դարսվածքի դեպքում շենքի հիմնակմախքին ամրացնելու հանգույցների միջև երկարությունը պետք է որոշել` հաշվի առնելով ջերմաստիճանի փոփոխությունը սալերի հատվածքով: Արտաքին սալերի համար առավելագույն ջերմաստիճանները մակերեսի վրա` 90 oC, ներքին սալերի համար` 45 oC:
59. 25 մ-ից ավելի խցերի բարձրության դեպքում անհրաժեշտ է հաշվարկել խցի պատող կոնստրուկցիաների` սալերի բեռնվածությունը, կախված ճնշումների տարբերությունից, ըստ բանաձև (2)-ի (տես` 69-րդ կետը):
60. Պատերի և տանիքի սալերի համար հաշվարկը պետք է իրականացնել համաձայն ԳՕՍՏ 23486-79 միջպետական ստանդարտի, հաշվի առնելով հետևյալ գործոններն ու բեռնվածությունները.
1) հավասարաչափ բաշխված բեռնվածությունները,
2) շահագործման ջերմաստիճանի ռեժիմը,
3) անհրաժեշտության դեպքում` ճնշման տարբերությունները,
4) ամրակների տեսակը և քանակը (այդ թվում` առանց հիմնակմախքին ամրացնելու):
61. Առաստաղի սալերի հաշվարկը պետք է իրականացնել համաձայն ԳՕՍՏ 23486-79 միջպետական ստանդարտի պահանջների` հաշվի առնելով հետևյալ գործոններն ու բեռնվածությունները.
1) սալի սեփական քաշը,
2) հավասարաչափ բաշխված նորմատիվ բեռնվածությունները:
62. Ձեղնահարկային ծածկեր տեղադրելու դեպքում հովացվող սենքերի ծածկի սալերը պետք է կախվեն ծպեղային կոնստրուկցիաների ստորին գոտիներից: Թույլատրվում է դրանք հենել պատերի և միջնորմների սալերին:
63. Պատերի և միջնապատերի սալերը, որոնց վրա հենվում են ծածկույթի սալերը, պետք է հաշվարկվեն որպես սեղմվող-ճկվող տարրեր, պայմանով, որ ամրացված չեն հիմնակմախքին:
64. Ծածկերի սալերի հավասար բաշխված բեռնվածքի նորմատիվային արժեքներն անհրաժեշտ է ընդունել 50 կգու/մ2, կենտրոնացած բեռնվածքը` 100 կգու:
65. Պատերի սալերի, ծածկերի, տանիքների սահմանային ուղղահայաց ճկվածքը չպետք է գերազանցի թռիչքի 1/150:
66. Կախոցներով ամրացվող հովացվող սենքերի ծածկույթների սալերի ճկվածքները պետք է որոշվեն` հաշվի առնելով ծածկույթի ծպեղային կառուցվածքի ճկվածքները:
67. Մեծ ծավալների հովացվող սենքերով և «սենդվիչ» տեսակի եռաշերտ սալերով պատվող սառնարանային շենքերի նախագծման ժամանակ պետք է նախատեսել օդի ապահովիչ փականների տեղադրում` հովացվող տարածքներում ավելցուկային ճնշման առաջացումը նվազեցնելու համար:
68. Տեղադրված փականների առկայության դեպքում սալերը հաշվարկելիս թույլատրվում է հաշվի չառնել ճնշման տարբերությունը:
69. Պահպանական փականների մակերեսը` Aկ, մ2-ով որոշվում է հետևյալ բանաձևով
նկար (1)
որտեղ Q-ն ներքին ջերմության գումարային ներհոսքն է խցիկ, կՎտ,
tկ - օդի ջերմաստիճանը սառեցվող խցերում, oC,
/\P-ն ներքին և արտաքին ճնշման թույլատրելի հաշվարկային տարբերությունն է, N/m2, որը սովորաբար կազմում է 0,125 kPa:
70. Ճնշման տարբերությունը, Pa, որոշվում է բանաձևով
նկար (2)
որտեղ /\T-ն արտաքին օդի ջերմաստիճանի և սառեցվող խցի օդի ջերմաստիճանի տարբերությունն է, oC,
h - սառեցվող խցի բարձրությունը, մ:
71. Սառնարանային սարքավորումները (օդային հովացուցիչներ) պետք է ամրացվեն շենքի կրող կոնստրուկցիաներին ուղղակիորեն կամ լրացուցիչ կոնստրուկցիաների` շրջանակների օգնությամբ` հաշվի առնելով սարքավորումների սեփական քաշը, խողովակաշարերի, սառնագենտի և լրացուցիչ տարրերի քաշը: Սարքավորումները սալերին ամրացնել չի թույլատրվում:
72. Սարքավորումների ամրացման տարրերը պետք է պատրաստված լինեն կոռոզիակայուն նյութերից` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 7-ի N 18-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-05-2022 շինարարական նորմերի:
73. Հաղորդակցուղիները ամրացման և մեկուսիչ սալերով անցկացնելիս անհրաժեշտ է նախատեսել դրանց հերմետիկությունը և մեկուսացումը գոլորշուց:
74. Դռան բացվածքները կողմերից և վերևից պետք է պաշտպանված լինեն հատակային տրանսպորտի կողմից հնարավոր հարվածներից, պողպատե շրջանակներով, ներկված նախազգուշացնող գույներով:
75. Սալերի ամրացումը պետք է իրականացնել պողպատե հեղույսներով (գամասեղներով): Ամրակման նյութերը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 7-ի N 18-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-05-2022 շինարարական նորմերի կոռոզիայի պահանջներին, ներառյալ էլեկտրաքիմիական պաշտպանությունը: Ամրակման տարրերը պետք է ունենան պաշտպանիչ ծածկույթ կամ պաշտպանիչ ծածկոցներ սառնարանային խցի կողմից: Սալերի միացումները և ամրացման մանրամասները բերված են սույն նորմերի 11-րդ գլխում:
76. Սառնարանային շենքերի առաջին հարկում պետք է տեղադրվեն տրանսպորտային միջանցքներ` հարթակների, հովացվող և այլ սենքերի հետ կապի համար:
77. Աշխատողների համար պետք է նախատեսվեն արտահագուստը չորացնելու պահարաններով կահավորված սենքեր` պատի և հատակի ջեռուցող սալերով, ձեռքերը տաքացնելու սարքերով և լվացարաններով: Այդ սենքերը պետք է տեղակայվեն աշխատատեղից 100 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա, իսկ բազմահարկ սառնարանային շենքերում` մեկ ու մեջ հարկերում:
78. Սառնարանային շենքերի հրակայունության աստիճանը և կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը` կախված հովացվող ծավալից, որոշվում է ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերով, ըստ Աղյուսակ 1-ի:
Աղյուսակ 1
._____________________________________________________________________.
|հ/հ|Հրակայունու- |Կոնստրուկցիայի | Հովացվող ծավալ |
| |թյան աստիճան |վտանգավորության |__________________________________|
| | |դասը |Սառնարանային |Սառնարանային |
| | | |միահարկ շենքեր |բազմահարկ շենքեր|
|___|_____________|________________|__________________________________|
|1 | I |C0(Ց0), C1(Ց1) | 20 հազ.մ3-ից բարձր |
|___|_____________|________________|__________________________________|
|2 | II |C0(Ց0), C1(Ց1) |2,5-ից մինչև 20 հազ.մ3 ներառյալ |
|___|_____________|________________|__________________________________|
|3 | III |C0(Ց0), C1(Ց1) |Մինչև 2,5 հազ.մ3| - |
|___|_____________|________________|_________________|________________|
|4 | IV |C0(Ց0), C1(Ց1) |Դարակաշարային | - |
| | | |հիմնակմախքով | |
| | | |20 հազ.մ3 | |
._____________________________________________________________________.
79. Սառնարանային շենքերի հրակայունության դասը կախված կոնստրուկտիվ լուծումներից ներկայացված է Աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2
._____________________________________________________________________.
|հ/հ|Հրակայու- | Կոնստրուկտիվ լուծումներ |
| |նության | |
| |աստիճան | |
|___|__________|______________________________________________________|
|1 |I |Բնական և արհեստական քարե նյութերից, ՉԱ դասի նյութերի |
| | |կիրառմամբ պատրաստված բետոնից կամ երկաթբետոնից կրող և |
| | |պատող կոնստրուկցիաներով շենքեր: R(Ռ) 120 |
| | |հրակայունության սահմանով կրող պատեր, սյուներ և այլ |
| | |կրող տարրեր: R(Ռ) 30 հրակայունության սահմանով |
| | |անձեղնահարկ ծածկույթով շինարարական կոնստրուկցիաներ |
| | |(ֆերմաներ, հեծաններ, մարդակներ): |
|___|__________|______________________________________________________|
|2 |II |Երկաթբետոնե կամ պողպատյա հիմնակմախքով շենքեր: R(Ռ) 90 |
| | |հրակայունության սահմանով կրող կոնստրուկցիաներ` պատեր, |
| | |սյուներ, և այլ կրող տարրեր: R(Ռ) 15 հրակայունության |
| | |սահմանով անձեղնահարկ ծածկույթով շինարարական |
| | |կոնստրուկցիաներ (ֆերմաներ, հեծաններ, մարդակներ): Պատող|
| | |կոնստրուկցիաները` հավաքովի եռաշերտ երկաթբետոնե սալեր |
| | |Ա2(Գ2) ոչ ցածր այրվողականության խմբի, կամ համալիր |
| | |սալեր` մետաղից պատվածքով և ՉԱ խմբի այրվողականության |
| | |բնութագրով (սենդվիչ սալեր): |
|___|__________|______________________________________________________|
|3 |III |Հիմնակմախքով կոնստրուկտիվ սխեմայի շենքեր: R(Ռ) 45 |
| | |հրակայունության սահմանով կրող կոնստրուկցիաներ` պատեր, |
| | |սյուներ, և այլ կրող տարրեր: R(Ռ) 15-ից ոչ պակաս, |
| | |հրակայունության սահմանով, անձեղնահարկ ծածկույթով |
| | |շինարարական կոնստրուկցիաներ: Բարձր միահարկ |
| | |դարակաշարային պահպանմամբ սառնարաններ` հրապաշտպան |
| | |մշակումով մետաղական հիմնակմախքով: Պատող |
| | |կոնստրուկցիաները` մետաղից պատվածքով համալիր սալեր և |
| | |Ա-Ա3 (Գ3) այրվողականության խմբի (սենդվիչ սալեր): |
| | |Հրապաշտպան մշակված ծածկույթի փայտե կոնստրուկցիա: |
|___|__________|______________________________________________________|
|4 |IV |Հիմնակմախքով կոնստրուկտիվ սխեմայի շենքեր: R(Ռ) 15 |
| | |հրակայունության սահմանով կրող պատեր և սյուներ, |
| | |անձեղնահարկ ծածկույթով շինարարական կոնստրուկցիաներ: |
| | |Պատող կոնստրուկցիաները` եռաշերտ երկաթբետոնե սալեր |
| | |Ա2(Գ2) խմբից ոչ ցածր այրվողականության բնութագրով, կամ |
| | |համալիր սալեր մետաղական պատվածքով և Ա2(Գ2) |
| | |այրվողականության խմբի (սենդվիչ սալեր): |
._____________________________________________________________________.
80. Միահարկ C1 (Ց1) հրդեհային վտանգավորության շենքերը, Ա1(Գ1)-Ա2(Գ2) այրվողականության խմբի նյութերից ջերմամեկուսացումով պատերով և ծածկերով, պետք է բաժանվեն հակահրդեհային բաժանմունքների` ոչ ավելի, քան 1000 մ2 մակերեսով:
81. Բազմահարկ սառնարանային շենքերի նախագծման ժամանակ քարե կամ բետոնային պատող կոնստրուկցիաներում այրվող ջերմամեկուսիչ կիրառելու դեպքում անհրաժեշտ է ամեն հարկում նախատեսել հակահրդեհային գոտիներ:
82. Հակահրդեհային գոտիների լայնությունը պետք է լինի 500 մմ-ից ոչ պակաս: Գոտիները պետք է լինեն ՉԱ այրվողականության խմբի ջերմամեկուսիչ նյութերից, որոնց ջերմափոխանցման գործակիցը լինի 0,12 Վտ/(մ.oC)-ից ոչ ավելի և 24 ժամվա ընթացքում ծավալի ջրակլանումը 5%-ից ոչ ավելի:
83. Հակահրդեհային գոտիները պետք է կիպ հարեն հրակայուն կոնստրուկցիաներին և այդ գոտիներում չեն թույլատրվում անցքեր և հաղորդակցուղիներ: Հակահրդեհային գոտիների գոլորշամեկուսացումը պետք է կատարել ՉԱ այրվողականության խմբի նյութերից:
84. Այրվող նյութերից կատարված ջերմամեկուսացումը սենքերի կողմից պետք է պաշտպանված լինի նյութերով, որոնք ապահովում են պատող կոնստրուկցիաների պահանջվող հրակայունության սահմանն ու հրդեհային վտանգավորության կոնստրուկցիոն դասը:
85. Սառեցնող սարքավորումների մեքենայական բաժանմունքները և կենցաղային սենքերը մթերքի պահպանման և մշակման տարածքների հետ նույն շենքում տեղակայելու դեպքում անհրաժեշտ է իրարից տարանջատել 1-ին տիպի հակահրդեհային միջնորմներով և 3-րդ տիպի ծածկերով:
86. Բանջարեղենի, մրգերի պահպանման սառնարանային շենքերում թույլատրվում է առանձնացնել նշված տարածքները ջերմամեկուսիչ ՉԱ կամ Ա1(Գ1) այրվողականության խմբի` «սենդվիչ» տեսակի եռաշերտ սալերից կառուցած միջնորմներով և ծածկերով:
87. Հրակայունության I և II աստիճանի սառնարանային շենքերում թույլատրվում է առաջին հարկում տեղադրել տրանսֆորմատորային ենթակայանի, քարշիչ մարտկոցների լիցքավորման, ինքնագնաց մեքենաների` վերամբարձ փոխադրամիջոցների (էլեկտրաբեռնիչներ, էլեկտրասայլակներ) վերանորոգման սենքերը, ամոնիակային սառնարանային սարքավորումների մեքենայական և ապարատային բաժանմունքները` այլ տարածքներից դրանք անջատելով 1-ին տիպի հակահրդեհային միջնորմներով և 3-րդ տիպի ծածկերով:
88. Տրանսֆորմատորային ենթակայանը շենքի ներսում տեղադրելիս, տրանսֆորմատորային ենթակայանի և ցածր լարման գլխավոր բաշխիչ վահանակների սենքերը պետք է լինեն հարակից սենքերում, որոնք չպետք է հարեն մեկից ավելի պատերով ամոնիակային սառնարանային մեքենայական բաժանմունքներին: Տրանսֆորմատորային ենթակայանի և գլխավոր բաշխիչ վահանակների սենքերը չպետք է տեղակայված լինեն վարչական և կենցաղային, խոնավ տեխնոլոգիական պրոցեսներով սենքերի, ցնցուղարանների, լոգարանների և զուգարանների տակ: Անհրաժեշտ է ապահովել այդ սենքերի հուսալի ջրամեկուսացումը` բացառելով ջեռուցման, ջրամատակարարման և կոյուղու համակարգերում վթարի դեպքում խոնավության ներթափանցման հնարավորությունը: Տրանսֆորմատորային ենթակայանի սենքը պետք է ունենա ելք անմիջապես դեպի դուրս, տրանսպորտային միջոցների մոտենալու հնարավորությամբ: Տրանսֆորմատորային ենթակայանի սենքի հատակի մակարդակը պետք է լինի գետնի մակարդակից առնվազն 30 սմ, իսկ այլ մուտքերի դեպքում` հարակից սենքերի հարկերից առնվազն 10 սմ բարձրության վրա:
89. Քարշիչ մարտկոցների լիցքավորման, ինքնագնաց մեքենաների վերանորոգման սենքերը և ամոնիակային սարքավորման մեքենայական բաժանմունքը պետք է ունենան առնվազն 2 ելք, որոնցից մեկը` անմիջապես դեպի դուրս: Թույլատրվում է ելքերից մեկը դուրս բերել նախամուտք-անցախցով դեպի մեքենայական բաժանմունքի օժանդակ-կենցաղային տարածքների միջանցք: Քարշող մարտկոցների լիցքավորման սենքի օդափոխման պայմանները սահմանված են Աղյուսակ 14-ում:
90. Ամոնիակային սառնարանային սարքավորման մեքենայական և ապարատային տարածքների անմիջապես վերևի հարկում չի թույլատրվում տեղակայել այն սենքերում, որտեղ մշտապես գտնվում են մարդիկ` ներառյալ վարչական և կենցաղային տարածքները:
91. Ապարատային բաժանմունքները թույլատրվում է տեղակայել մեքենայական բաժանմունքների վերևը:
92. Տրանսֆորմատորային ենթակայանի, սառնարանային սարքավորումների մեքենայական բաժանմունքների և լիցքավորման կայանների համար պետք է նախատեսել շանթապաշտպանություն:
93. Սառնարանային շենքերի տանիքածածկը պետք է նախագծել համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 22-ի N 13-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04-2022 շինարարական նորմերի:
94. Տանիքածածկից ջուրը հեռացնելու համար պետք է նախատեսել կազմակերպված ներքին կամ արտաքին ջրահեռացում: Մինչև 10 մ շենքի բարձրության դեպքում նախատեսվում է արտաքին ջրահեռացում: Ներքին ջրահեռացումը կազմակերպվում է 10 մ-ից բարձր շենքերում: Կազմակերպված ներքին ջրահեռացումը պետք է լինի ջեռուցվող խողովակների ջերմամեկուսացումով կամ տեղադրվի ջեռուցվող օժանդակ տարածքներում:
95. Ձեղնահարկի տանիքածածկն անհրաժեշտ է իրականացնել պողպատե պրոֆիլացված երեսարկով, որի թեքությունը պետք է ընդունվի համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 22-ի N 13-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04-2022 շինարարական նորմերի: Սառեցվող սենքերի անմիջապես վերևը գտնվող ձեղնահարկի տարածքը պետք է լինի օդափոխվող:
96. Օդափոխման հորանները և տեխնոլոգիական սարքավորումների ելքերը դեպի պրոֆիլավորված պողպատե թիթեղներից տանիքը պետք է նախատեսվեն տանիքի սրածայրում կամ պատի քիվերում:
97. Օդափոխման հորանների և այլ ինժեներական սարքավորումների անցման տեղերում անհրաժեշտ է նախատեսել ցինկապատ պողպատե թիթեղից կամ ալյումինե համաձուլվածքներից պատրաստված պաշտպանիչ ծածկոցներ և ապահովել դրանց հերմետիկ կապը սարքավորումների կամ հորանների պատերի հետ:
98. Հատակի կառուցվածքը պետք է նախագծել համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված ՍՆիՊ 2.03.13-88 նորմերի պահանջների` հաշվի առնելով ստորև բերված պահանջները.
1) այն տարածքներում, որտեղ հնարավոր է հատակային տրանսպորտի շարժում, հատակների ծածկույթները պետք է նախատեսվեն 40 մմ-ից ոչ պակաս հաստության ծանր բետոնից կամ F150 սառնակայունության ցուցանիշից ոչ պակաս երկաթբետոնե սալերից: Բետոնի դասն ըստ ամրության պետք է ընդունել B30 դասից ոչ պակաս: Ծածկույթի հաստությունը և ամրանավորման անհրաժեշտությունը որոշվում է ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված ՍՆիՊ 2.03.13-88 նորմերի,
2) հատակի միաձույլ ծածկույթը պետք է նախագծված լինի 3x3 մ քառակուսիներով կտրված կարով, կարերի մեջ միջադիրների տեղադրմամբ: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է ավելացնել հատակի ծածկույթի կարերի միջև հեռավորությունը (քայլը)` ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված ՍՆիՊ 2.03.13-88 և 2021 թվականի հունվարի 14-ի N 02-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 52-01-2021 շինարարական նորմերի, համաձայն կատարված հաշվարկի արդյունքների,
3) խցերի հատակի ջերմամեկուսացման շերտի տակ պետք է նախատեսվի երկաթբետոնե սալ (ծածկի սալ) կամ երեսասվաղ (նախապատրաստում) 80 մմ-ից ոչ պակաս հաստությամբ, B15 ամրության դասից ոչ պակաս բետոնից` ամրանավորված պողպատե ցանցով,
4) պայթունավտանգ սենքերի հատակների ծածկույթները պետք է լինեն անկայծ,
5) մեքենայական բաժանմունքի հատակը չի թույլատրվում տեղավորել տարածքի հատակագծային նիշից ցածր,
6) բազմահարկ սառնարանային շենքերի հովացվող սենքերում պետք է նախատեսել հատակի ջրամեկուսացում:
99. Բեռնային հարթակներն անհրաժեշտ է նախագծել` հաշվի առնելով ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 3-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.03.01-2004 (ՄՍՆ 3.02.01-02) շինարարական նորմերի պահանջները: Բեռնային հարթակների չափերը որոշելիս` անհրաժեշտ է հաշվի առնել երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի տեսակները:
100. Ավանդական երկաթուղային տրանսպորտի դեպքում հարթակի բարձրությունն անհրաժեշտ է ընդունել 1400 մմ` հաշված ռելսի գլխիկի բարձրությունից: Բոլոր տեսակի իզոթերմիկ վագոնների դռները բացելու ապահովման համար երկաթուղու երկայնքով հարթակը պետք է ունենա իջեցված մաս 560 մմ լայնությամբ և 1100 մմ բարձրությամբ` հաշված ռելսի գլխիկի բարձրությունից:
101. Նոր կոնստրուկցիայի վագոնների դեպքում մեկ բարձրություն ունեցող հետգցովի դռների համար բարձրությունը հարթակի հատակից մինչև ռելսի գլխիկը անհրաժեշտ է ընդունել 1400 մմ: Փակ երկաթուղային հարթակի տարածքի բարձրությունը որոշվում է երկաթուղային տրանսպորտի եզրաչափերով:
102. 2500 մ3 և ավել ծավալի սառնարանային շենքերի համար ավտոմոբիլային հարթակի լայնությունը հարկավոր է ընդունել 7,5 մ և տեղադրել 4,5 մ լայնության շվաքարան: Հատակից մինչև դուրս ցցված շվաքարանի կառուցվածքի ամենացածր կետի բարձրությունն ընդունվում է 4,2 մ: Հարթակի երկարությունը սահմանվում է` ելնելով բեռնաթափման ճակատի երկարությունից:
103. 2500 մ3-ից փոքր ծավալի սառնարանային շենքերի համար ավտոմոբիլային հարթակի եզրաչափերը կարող են նվազեցվել:
104. Ավտոմոբիլային տրանսպորտի համար նախատեսված բեռնային հարթակի բարձրությունը պետք է լինի 1200 մմ` հաշված բեռնային հրապարակի մակերեսից: Հիմնավորման դեպքում թույլատրվում է տեղադրել բեռնային հրապարակի մակերեսից 200 մմ բարձրության վրա գտնվող հարթակ:
105. Փակ հարթակների բարձրությունը սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել դոկլեվելլերների և դոկշելտերների առկայությունը` տարբեր եզրաչափերի և բեռնատարողության սառնավտոների մատուցման համար:
106. Հարթակների հատակների, տրանսպորտային միջանցքների և նախասրահների նորմատիվային բեռնվածքը կազմում է 2000 կգու/մ2:
107. Բոլոր տեսակների հրակայունության և կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասի շենքերին կից հարթակների և շվաքարանների կոնստրուկցիաները պետք է լինեն ոչ այրվող նյութերից:
108. Բեռնային փակ հարթակը պետք է ունենա ոչ պակաս, քան 2 ելք դեպի դուրս:
109. Փակ բեռնային հարթակները պետք է սարքավորվեն հրդեհի դեպքում հակածխային պաշտպանությամբ` համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆIV-12.02.01-2004 շինարարական նորմերի:
110. Տրանսպորտային միջանցքների նվազագույն լայնությունը բացվածքում ընդունվում է`
1) տեղափոխվող բեռի լայնությանը գումարած 1000 մմ` մեկ շարքով երթևեկության դեպքում.
2) տեղափոխվող բեռի կրկնակի լայնությանը գումարած 1400 մմ` երկշարք (երկու ուղղություններով) երթևեկության դեպքում:
111. Տրանսպորտային միջանցքների լայնությունն անհրաժեշտ է ընդունել` ելնելով միջարտադրամասային տրանսպորտի եզրաչափերից 4 մ-ից ոչ պակաս:
112. Սառնարանային շենքերում թույլատրվում է տարահանման ուղիներից մեկը անմիջապես աստիճանավանդակից կամ տրանսպորտային միջանցքով դուրս բերել բեռնային փակ հարթակ: Այդ դեպքում բաց հարթակներում պետք է կազմակերպվեն աստիճաններ` աստիճանավանդակների ելքերի դիմաց, իսկ բեռնային փակ հարթակներում առանձնացվեն դեպի ելք տանող հետիոտնային գոտիներ 1 մ-ից ոչ պակաս լայնությամբ հատուկ նշաններով:
113. Հարթակների վրա նախատեսվում են մինչև 5 տ բեռնատարողությամբ կշեռքներ: Կշեռքների քանակը սահմանվում է նախագծային առաջադրանքի մեջ:
114. Բոլոր հովացվող խուցերի դարպասները պետք է դուրս գան ներքին բեռնային միջանցքներ, որոնք միացնում են ավտոմոբիլային և երկաթուղային հարթակները միահարկ սառնարաններում և բեռնային նախասրահներ բազմահարկ սառնարաններում:
115. Դրսից կամ ջեռուցվող սենքերից մուտքը հովացվող սենքեր պետք է նախատեսվի նախամուտքի կամ չջեռուցվող սենքի միջով:
116. Էլեկտրական կամ պնևմատիկ շարժաբեր մեխանիզմով գործարկվող դռներն ու դարպասները բոլոր դեպքերում պետք է ապահովված լինեն ձեռքով բացելու սարքավորումներով: Ջերմային կորուստները նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է նախատեսել օդային սառը վարագույրներ կամ արագագործ գլանային դարպասներ:
117. Մարդկանց տարահանման համար ծառայող դարպասներում անհրաժեշտ է նախատեսել առանց շեմի կամ 100 մմ-ից ոչ ավելի բարձրություն ունեցող շեմով դռնակներ, որոնք բացվում են շենքից դուրս ուղղությամբ:
118. Ցածր ջեմաստիճանի սենքերի համար անհրաժեշտ է նախատեսել մեկուսացնող դռների շրջանակի հետ շփվող մակերեսի ջեռուցում` բացվածքի ամբողջ պարագծով: Դռների փեղկերի ջերմափոխանցման դիմադրությունը պետք է ընտրվի ըստ հովացվող սենքի ջերմաստիճանային ռեժիմի:
119. Բոլոր կլիմայական գոտիներում կառուցվող սառնարանային շենքերը, որոնց սենքերում նախատեսվում է բացասական ջերմաստիճանի սառեցում, պետք է նախագծվեն` հաշվի առնելով հիմքերի և հատակների հիմնատակերի գրունտերի սառցակալման կանխարգելումը: Այդ նպատակով անհրաժեշտ է օգտագործել գրունտների պաշտպանության համակարգեր (էլեկտրաջեռուցում, չսառչող հեղուկով ջեռուցում, օդափոխվող ստորնահարկի իրականացում և այլն)` ըստ 8-րդ բաժնի պահանջների:
120. Բացասական ջերմաստիճան ունեցող սենքերի տակ, նաև նրանց կից միջանցքների, նախասրահների, վերելակների հորանների տակ պետք է նախատեսվեն գրունտների սառցակալումից պաշտպանության համակարգեր:
121. Գրունտերի արհեստական ջեռուցումով սառնարանային շենքերի հիմքերի նախագծման ժամանակ, շենքի ամբողջ արտաքին ուրվագծով գրունտների սառցակալման հաշվարկային խորությունը, կախված շինարարության վայրում օդի միջին տարեկան ջերմաստիճանից, սահմանվում է համաձայն Աղյուսակ 3-ի:
Աղյուսակ 3
._____________________________________________________________________.
|N |Օդի միջին տարեկան | Սառցակալման հաշվարկային |
| |ջերմաստիճանը շինարարության | խորությունը, մ |
| |վայրում, oC | |
|__|_______________________________|__________________________________|
|1 |0 և ցածր | d~n |
|__|_______________________________|__________________________________|
|2 |0-ից բարձր` մինչև 3 | 1,1.d~n |
|__|_______________________________|__________________________________|
|3 |3-ից մինչև 5 | 1,2.d~n |
|__|_______________________________|__________________________________|
|4 |5 և բարձր | 1,3.d~n |
|_____________________________________________________________________|
|5 d~n - նորմավորված սեզոնային սառցակալման խորությունը, որը որոշվում|
|է համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 6-ի |
|N 245-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-10.01.01-2006 շինարարական նորմերի:|
._____________________________________________________________________.
----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում