ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
4 դեկտեմբերի 2023 թվականի N 14-Ն
ՀՀՇՆ 42-01-2023 «ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 29-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ՀՀՇՆ 42-01-2023 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը»` համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 29-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ քաղաքաշինության
կոմիտեի նախագահի
2023 թվականի դեկտեմբերի 4-ի
N 14-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ ՀՀՇՆ 42-01-2023 ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն նորմերը կիրառելի են նոր, վերակառուցվող, վերականգնվող, վերազինվող, արդիականացվող գազաբաշխիչ համակարգերի նախագծման ու կառուցման համար` սպառողներին բնական և հեղուկացված ածխաջրածնային գազամատակարարում ապահովելու նպատակով: Նորմերը կիրառելի են նաև արտաքին, ներքին և գազասպառման համակարգերի գազատարների, գազակարգավորիչ կետերի և կայանքների, հեղուկացված ածխաջրածնային գազերի գազամբարային և բալոնային կայանքների, հեղուկացված ածխաջրածնային գազերի գազալցման կայանների/կետերի (ԳԼԿ) նախագծման, կառուցման, վերակառուցման, արդիականացման, վերականգնման, վերազինման գործընթացներում, սահմանում են պահանջներ դրանց անվտանգության, շահագործման (սպասարկման) նկատմամբ, ենթակա են պարտադիր կատարման քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից:
2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ
2. Սույն շինարարական նորմերում հղումներ են կատարված հետևյալ նորմատիվատեխնիկական փաստաթղթերին`
._____________________________________________________________________.
|1) |Մաքսային Միության Հանձնաժողովի |«Գազանման վառելիքով աշխատող |
| |2011 թվականի դեկտեմբերի 9-ի |սարքավորումների անվտանգության |
| |N 875 որոշում |տեխնիկական կանոնակարգը |
| | |հաստատելու մասին» ՄՄ ՏԿ 016/2011|
|___|________________________________|________________________________|
|2) |ՀՀ կառավարության 2002 թվականի |«Բազմաբնակարան շենքերի |
| |դեկտեմբերի 5-ի N 2024-Ն որոշում |գազամատակարարման համակարգերի |
| | |վերականգնման (վերակառուցման) և |
| | |վերահսկողության իրականացման |
| | |ժամանակավոր կարգը հաստատելու |
| | |մասին» |
|___|________________________________|________________________________|
|3) |ՀՀ կառավարության 2006 թվականի |«ՀՀ-ում բնակելի շենքերի |
| |փետրվարի 9-ի N 129-Ն որոշում |գազիֆիկացման կարգը հաստատելու |
| | |մասին» |
|___|________________________________|________________________________|
|4) |ՀՀ կառավարության 2023 թվականի |«Էլեկտրատեղակայանքների |
| |ապրիլի 21-ի N 592-Ն որոշում |սարքվածքի կանոնները հաստատելու |
| | |մասին» |
|___|________________________________|________________________________|
|5) |ՀՀ կառավարության 2015 թվականի |«Գազի տնտեսությունում |
| |հուլիսի 16-ի N 787-Ն որոշում |գազատարների և դրանց վրա գտնվող |
| | |ինժեներական կառույցների |
| | |անվտանգության գոտիների չափերն ու|
| | |դրանց օգտագործման կարգը |
| | |հաստատելու մասին» |
|___|________________________________|________________________________|
|6) |ՀՀ կառավարության 2023 թվականի |«Գազասպառման համակարգերի |
| |ապրիլի 13-ի N 538-Ն որոշում |անվտանգության և շահագործման |
| | |կանոնները հաստատելու մասին» |
|___|________________________________|________________________________|
|7) |ՀՀ կառավարության 2023 թվականի |«Գազասպառման համակարգերի |
| |ապրիլի 13-ի N 539-Ն որոշում |անվտանգության և շահագործման |
| | |կանոնները հաստատելու մասին» |
|___|________________________________|________________________________|
|8) |ՀՀ հանրային ծառայությունները |«Բնական գազի մատակարարման և |
| |կարգավորող հանձնաժողովի 2005 |օգտագործման կանոնները հաստատելու|
| |թվականի հուլիսի 8-ի N 95-Ն |մասին» |
| |որոշում | |
|___|________________________________|________________________________|
|9) |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003|ՀՀՇՆ III-9.02-02-03 |
| |թվականի մայիսի 23-ի N 32-Ն |«Արդյունաբերական |
| |հրաման |կազմակերպությունների գլխավոր |
| | |հատակագծեր» |
|___|________________________________|________________________________|
|10)|ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004|ՀՀՇՆ IV-11.03.01-04 «Արտադրական |
| |թվականի մարտի 3-ի N 16-Ն հրաման |շենքեր» |
|___|________________________________|________________________________|
|11)|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |ՀՀՇՆ IV-11.05.01-96 |
| |նախագահի 2022 թվականի հունիսի |«Երկաթուղիներ 1520 մմ ռելսամիջի»|
| |14-ի N 11-Ն հրաման | |
|___|________________________________|________________________________|
|12)|ՀՀ քաղաքաշինության նախարարի |ՀՀՇՆ IV-12.02.01-04 «Ջեռուցում, |
| |2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն|օդափոխում և օդի լավորակում» |
| |հրաման | |
|___|________________________________|________________________________|
|13)|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |ՀՀՇՆ 20-04-2020 |
| |նախագահի 2020 թվականի դեկտեմբերի|«Երկրաշարժադիմացկուն |
| |28-ի N 102-Ն հրաման |շինարարություն. Նախագծման |
| | |նորմեր» |
|___|________________________________|________________________________|
|14)|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |ՀՀՇՆ 20-05-2022 «Շինարարական |
| |նախագահի 2022 թվականի օգոստոսի |կոնստրուկցիաների պաշտպանությունը|
| |17-ի N 18-Ն հրաման |կոռոզիայից» |
|___|________________________________|________________________________|
|15)|ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014|ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և |
| |թվականի մարտի 17-ի N 78-Ն հրաման|շինությունների հրդեհային |
| | |անվտանգություն» |
|___|________________________________|________________________________|
|16)|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |ՀՀՇՆ 30-01-2023 |
| |նախագահի 2023 թվականի մայիսի |«Քաղաքաշինություն. Քաղաքային և |
| |22-ի N 04-Ն հրաման |գյուղական բնակավայրերի |
| | |հատակագծում և կառուցապատում» |
|___|________________________________|________________________________|
|17)|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |ՀՀՇՆ 30-02-2022 «Տարածքի |
| |նախագահի 2022 թվականի հունիսի |բարեկարգում» |
| |21-ի N 12-Ն հրաման | |
|___|________________________________|________________________________|
|18)|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |ՀՀՇՆ 31-03-2020 «Հասարակական |
| |նախագահի 2020 թվականի դեկտեմբերի|շենքեր և շինություններ» |
| |10-ի N 95-Ն հրաման | |
|___|________________________________|________________________________|
|19)|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային |
| |նախագահի 2022 թվականի դեկտեմբերի|ճանապարհներ» |
| |12-ի N 28-Ն հրաման | |
|___|________________________________|________________________________|
|20)|ՀՀ քաղաքաշինության նախարարի |ՀՀՇՆ 40-01.01-2014 «Շենքերի |
| |2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն |ներքին ջրամատակարարում և |
| |հրաման |ջրահեռացում» |
|___|________________________________|________________________________|
|21)|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |ՀՀՇՆ 40-01.02-2020 |
| |նախագահի 2020 թվականի դեկտեմբերի|«Ջրամատակարարում. Արտաքին |
| |28-ի N 103-Ն հրաման |ցանցեր և կառուցվածքներ |
|___|________________________________|________________________________|
|22)|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |ՀՀՇՆ 13-03-2022 «Կրող և պատող |
| |նախագահի 2022 թվականի սեպտեմբերի|կոնստրուկցիաներ» |
| |19-ի N 22-Ն հրաման | |
|___|________________________________|________________________________|
|23)|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |ՍՆԻՊ 2.01.07-85 «Բեռնվածքներ և |
| |նախագահի 2022 թվականի հունիսի |ազդեցություններ» |
| |14-ի N 11-Ն հրաման | |
|___|________________________________|________________________________|
|24)|ԳՕՍՏ 9.602-2016 |Հնացումից և քայքայումից |
| | |պաշտպանության միասնական |
| | |համակարգ. Ստորգետնյա կառույցներ.|
| | |Քայքայումից պաշտպանության |
| | |նկատմամբ ընդհանուր պահանջներ |
|___|________________________________|________________________________|
|25)|ԳՕՍՏ 1050-2013 |Մետաղաարտադրանք չլեգիրված |
| | |կառուցվածքային որակյալ և հատուկ|
| | |պողպատից. Ընդհանուր տեխնիկական |
| | |պայմաններ |
|___|________________________________|________________________________|
|26)|ԳՕՍՏ 5542-2022 |Բնական գազ արդյունաբերական և |
| | |կոմունալ-կենցաղային |
| | |նշանակության. Տեխնիկական |
| | |պայմաններ |
|___|________________________________|________________________________|
|27)|ԳՕՍՏ 9544-2015 |Խողովակաշարային ամրան. Փականների|
| | |հերմետիկության նորմեր |
|___|________________________________|________________________________|
|28)|ՀՍՏ ԻՍՕ 10806-2005 |Խողովակաշարեր. Մետաղական |
| | |ծալքավոր ճկախողովակների կցամասեր|
|___|________________________________|________________________________|
|29)|ՀՍՏ ԻՍՕ 10380-2005 |Խողովակաշարեր. Մետաղական |
| | |ծալքավոր ճկախողովակներ և |
| | |ճկախողովակային միացումներ |
|___|________________________________|________________________________|
|30)|ԳՕՍՏ 34858-2022 |Հեղուկացված ածխաջրածնային |
| | |վառելիքային գազեր. |
| | |Տեխնիկական պայմաններ |
|___|________________________________|________________________________|
|31)|ԳՕՍՏ 27751-2014 |Շինարարական կառույցների և |
| | |հիմնատակերի հուսալիություն. |
| | |Հիմնական դրույթներ |
|___|________________________________|________________________________|
|32)|ՀՍՏ ԻՍՕ 10806-2005 |Խողովակաշարեր. Մետաղական |
| | |ծալքավոր ճկախողովակների կցամասեր|
|___|________________________________|________________________________|
|33)|ՀՀ արտակարգ իրավիճակների |ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի |
| |նախարարի 2021 թվականի մարտի 31-ի|քարտեզը, Հայաստանի |
| |N 372-Ն հրաման |Հանրապետության տարածքի սեյսմիկ |
| | |գոտիավորման քարտեզը և ըստ |
| | |սեյսմիկ գոտիների համայնքների ու |
| | |բնակավայրերի ցանկը |
._____________________________________________________________________.
3. ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
._____________________________________________________________________.
|1) |ԱԱԿ |ապահովիչ-արտանետող կափույր |
|___|_________|_______________________________________________________|
|2) |ԱԳԼԿ |ավտոմոբիլային գազալցակայան |
|___|_________|_______________________________________________________|
|3) |ԱՃԿ |անհատական ճնշման կարգավորիչ |
|___|_________|_______________________________________________________|
|4) |ԱՊԳ |ամրության պաշարի գործակից |
|___|_________|_______________________________________________________|
|5) |ԱՓԿ |ապահովիչ-փակող կափույր |
|___|_________|_______________________________________________________|
|6) |ԲԲՇ |բազմաբնակարան շենքեր |
|___|_________|_______________________________________________________|
|7) |ԲԳԿԿ |բլոկային գազակարգավորիչ կայան |
|___|_________|_______________________________________________________|
|8) |ԲԵ |բաշխիչ ենթակայաններ |
|___|_________|_______________________________________________________|
|9) |ԳԲԿ |գազաբաշխիչ կայան |
|___|_________|_______________________________________________________|
|10)|ԳԼԿ |գազալցակայան/կետ |
|___|_________|_______________________________________________________|
|11)|ԳԿ |գազակարգավորիչ կայանք |
|___|_________|_______________________________________________________|
|12)|ԳԿԿ |գազակարգավորիչ կետ |
|___|_________|_______________________________________________________|
|13)|ԳԿՏ |գազակարգավորիչ տեղակայանքներ |
|___|_________|_______________________________________________________|
|14)|ԳՄՕԿ |գազամատակարարման և օգտագործման կանոններ |
|___|_________|_______________________________________________________|
|15)|ԳՏԳ ՀԱՀ |գազաբաշխման տեխնոլոգիական գործընթացի հեռակառավարման |
| | |ավտոմատացված համակարգ |
|___|_________|_______________________________________________________|
|16)|ԷՀԳ |Էլեկտրահաղորդագծեր |
|___|_________|_______________________________________________________|
|17)|ԷՍԿ |էլեկտրակայանքների սարքվածքի կանոններ |
|___|_________|_______________________________________________________|
|18)|ԷՔՊ |էլեկտրաքիմիական պաշտպանություն |
|___|_________|_______________________________________________________|
|19)|ՀԱԳ |Հեղուկացված (այդ թվում սեղմված) ածխաջրածնային գազ |
|___|_________|_______________________________________________________|
|20)|ՆՏ |ներդիր տաքացուցիչ |
|___|_________|_______________________________________________________|
|21)|ՉՀՍ |չափիչ-հսկիչ սարքեր |
|___|_________|_______________________________________________________|
|22)|ՊԳԿԿ |պահարանային գազակարգավորիչ կետ |
|___|_________|_______________________________________________________|
|23)|ՋՄԲ |ջրերի բարձր մակարդակ |
|___|_________|_______________________________________________________|
|24)|ՍԴՌ (SDR)|պոլիէթիլենային խողովակների արտաքին տրամագծի |
| | |հարաբերությունը պատի հաստությանը |
|___|_________|_______________________________________________________|
|25)|ՏԵ |տրանսֆորմատորային ենթակայան(ներ) |
._____________________________________________________________________.
4. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3. Սույն նորմերում կիրառվել են հետևյալ հասկացությունները.
1) Գազաբաշխման համակարգ` գազաբաշխման կայաններից (ԳԲԿ) մինչև բաժանորդների սահմանազատման կետը տեղակայված արտաքին գազատարներ, գազակարգավորիչ կետեր և գազակարգավորիչ տեղակայանքներ, շենքերի, բնակչության կենցաղային սպասարկման ոչ արտադրական և արտադրական կազմակերպությունների գազի սարքավորումներ, արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրական կազմակերպությունների գազի սարքավորումներ, ավտոմատիկայի, հեռուստամեխանիկայի և գազաբաշխման տեխնոլոգիական գործընթացի ավտոմատացված կառավարման համակարգի սարքեր, գազի որակի վերահսկման, ճնշման և նոսրացման հսկման չափիչ սարքեր, էլեկտրաքիմիական պաշտպանության կայաններ և տեղակայանքներ:
2) Գազաբաշխիչ ցանց` արտաքին գազատարների և դրանց վրա կառուցված ինժեներական կառուցվածքների ու տեխնիկական կայանքների համակարգ, գազաբաշխման կայաններից մինչև ներանցումը սպառողների սահմանազատման կետ:
3) Գազամատակարարման աղբյուր` գազաբաշխման համակարգի տարր (օրինակ գազաբաշխման կայանի ելքի փականը կամ խողովակը), որը ծառայում է վառելանյութը (գազը) գազաբաշխման ցանց մատակարարելու համար:
4) Արտաքին գազատար (գազամատակարարման խողովակաշար)` շենքից դուրս, մինչև շենքի արտաքին կոնստրուկցիան կառուցված ստորգետնյա, գետներեսյա, վերգետնյա (այդ թվում` շենքի արտաքին կոնստրուկցիայի վրայով անցնող) գազամատակարարման խողովակաշար` գազատար:
5) Ներքին գազատար (գազամատակարարման խողովակաշար)` շենքի արտաքին կոնստրուկցիայից մինչև շենքի ներսում տեղակայված գազի հաշվառման հանգույցների հետ միացման տեղը կառուցված գազամատակարարման խողովակաշար` գազատար:
6) Գազասպառման համակարգ` սահմանազատման կետից հետո կառուցված/տեղադրված գազատարները, գազակարգավորիչ կետերը, գազօգտագործող տեղակայանքները, հսկման-չափման սարքավորումները, օդատար և ծխատար ուղիները, ներառյալ խողովակները, ու դրանց սարքավորումները:
7) Գազօգտագործող սարք` գազը որպես վառելիք օգտագործող սարքավորում:
8) Գազային սարքավորում` որպես գազատարների բաղկացուցիչ տարրեր օգտագործվող, ամբողջապես գործարանային արտադրության տեխնիկական սարքեր և սարքավորումներ (կոմպենսատոր, կոնդենսատահավաքիչ, խողովակաշարային փակիչ արմատուր և այլն):
9) Գազատարի (գազամատակարարման խողովակաշարի) պահպանման գոտի` հատուկ պայմաններով օգտագործվող տարածք` սահմանված գազատարի ուղեգծի երկայնքով և գազաբաշխիչ ցանցի այլ օբյեկտների շուրջ, դրանց շահագործման նորմատիվային պայմանների ապահովման և վնասվելու հնարավորության բացառման նպատակով:
5. ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4. Նոր գազաբաշխման համակարգերի նախագծումն ու շինարարությունը, գործող համակարգերի վերակառուցումն ու զարգացումը իրականացվում է համաձայն հաստատված նախագծային լուծումների` որոնք պետք է մշակվեն ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի:
5. Գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնումը (վերակառուցումը) իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2024-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի N 129-Ն որոշումներով հաստատված կարգերի:
6. Գազաբաշխման համակարգերը պետք է ապահովեն մատակարարվող գազի անհրաժեշտ ծավալները և պահանջվող հարաչափերը:
7. Գազը որպես վառելիք օգտագործելու առաջնահերթության իրավունք ունեցող սպառողների համար, որոնց գազամատակարարումը ենթակա չէ սահմանափակման կամ դադարեցման, պետք է ապահովվի գազի անխափան մատուցում` գազատարների օղակավորման ճանապարհով կամ պահուստային սնուցման համար նախատեսվող խողովակաշարերով:
8. Գազատարների (գազամատակարարման խողովակաշարերի) ներքին տրամագծերը պետք է որոշվեն հաշվարկով` ելնելով առավելագույն գազօգտագործման ժամերին բոլոր սպառողների գազամատակարարման ապահովման պայմանից: Բնական գազի որակը պետք է համապատասխանի արդյունաբերական ու կոմունալ-կենցաղային նշանակության բնական այրվող գազերի տեխնիկական պայմանների վերաբերյալ ստանդարտին` ԳՕՍՏ 5542-2022 և ՀԱԳ-երի ու ՀԱԳ ավտոմոբիլային տրանսպորտի համար տեխնիկական պայմանների վերաբերյալ ստանդարտներին` ԳՕՍՏ 20448-90 ու ԳՕՍՏ 27578-87:
9. Ըստ բաշխվող գազի աշխատանքային ճնշման` գազատարները դասակարգվում են` I և II կարգի, որպես բարձր ճնշման, ինչպես նաև միջին և ցածր ճնշման` աղյուսակ 1-ին համապատասխան.
Աղյուսակ 1
.__________________________________________________________________.
|Գազատարների դասակարգումն |Բաշխվող գազի |Աշխատանքային ճնշումը |
|ըստ ճնշումների |տեսակը |գազատարում, ՄՊա |
|_________________________|______________|_________________________|
|1. Բարձր |I կարգի |Բնական |0.6 մինչև 1.2 ներառյալ |
| | |______________|_________________________|
| | |ՀԱԳ |0.6 մինչև 1.6 ներառյալ |
| |____________|______________|_________________________|
| |II կարգի |Բնական և ՀԱԳ |0.3 մինչև 0.6 ներառյալ |
|_________________________|______________|_________________________|
|2. Միջին |Նույնը |0.005 մինչև 0.3 ներառյալ|
|_________________________|______________|_________________________|
|3. Ցածր |Նույնը |0.005 ներառյալ |
.__________________________________________________________________.
10. Գազի ճնշումը ներքին գազասպառման համակարգում և գազօգտագործող սարքերը պետք է համապատասխանեն այդ սարքերի անխափան աշխատանքն ապահովող արտադրող գործարանի տեխնիկական անձնագրերի պահանջներին` համապատասխան ճնշման ցուցանիշներին` համաձայն Մաքսային Միության Հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Գազանման վառելիքով աշխատող սարքավորումների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՄՄ ՏԿ 016/2011 N 875 որոշմամբ հաստատված պահանջների` չգերազանցելով աղյուսակ 2-ի ցուցանիշները:
Աղյուսակ 2
._____________________________________________________________________.
| Գազօգտագործողներ |Գազի |
| |ճնշումը|
| |ՄՊա |
|_____________________________________________________________|_______|
|1.|Արտադրական շենքեր, որոնցում գազի ճնշման մեծությունը | 1.2|
| |պայմանավորված է տեխնոլոգիական/արտադրական պահանջներով | |
|__|__________________________________________________________|_______|
|2.|Այլ արտադրական շենքեր | 0.6|
|__|__________________________________________________________|_______|
|3.|Արտադրական նշանակության մասնաշենքեր առանձին տեղակայված | 0.3|
| |կամ կցակառուցված (ներկառուցված) արտադրական շենքերին, | |
| |Առանձին տեղակայված արտադրական նշանակության | |
| |հասարակական/վարչական շենքեր | |
|__|__________________________________________________________|_______|
|4.|Վարչական և կենցաղային շենքեր, որոնք չեն ներառվում 3-րդ | 0.005|
| |կետում | |
|__|__________________________________________________________|_______|
|5.|Կաթսայատներ. | 1.2|
| |__________________________________________________________|_______|
| |1) արտադրական կազմակերպությունների տարածքում առանձին | |
| |տեղակայված շինություններ, երբ գազի ճնշման մեծությունը | |
| |պայմանավորված է արտադրական պահանջներով | |
| |__________________________________________________________|_______|
| |2) բնակավայրերի տարածքում առանձին տեղակայված շինություններ| 0.6 |
| |__________________________________________________________|_______|
| |3) արտադրական շենքերին կցակառույց, ներկառուցված և | 0.6 |
| |տանիքային | |
| |__________________________________________________________|_______|
| |4) բնակելի շենքերին կցակառույց, ներկառուցված և տանիքային | 0.005|
|__|__________________________________________________________|_______|
|6.|Հասարակական (հասարակական և վարչական շենքերին կցակառույց, | 0.005|
| |ներկառուցված և տանիքային) շենքեր (բացի այն շենքերից, | |
| |որտեղ ՀՀՇՆ 31-03-2020 «Հասարակական շենքեր և | |
| |շինություններ» պահանջներով գազի սարքավորումների | |
| |տեղակայումը չի թույլատրվում) և պահեստներ | |
|__|__________________________________________________________|_______|
|7.|Բնակելի շենքեր` ճնշման կարգավորիչից հետո | 0.003|
._____________________________________________________________________.
11. Չի թույլատրվում գազատարների ջերմաստիճանային և այլ ձևափոխությունները (այդ թվում նաև տեղափոխություններ), որոնք կարող են բերել դրանց ամբողջականության և հերմետիկության խաթարումների:
12. Գազաբաշխիչ կայանից (այսուհետև` ԳԲԿ) դուրս եկող գազատարի համար տեղադրման եղանակի և խողովակների նյութի ընտրությունն անհրաժեշտ է նախատեսել հաշվի առնելով բնահողի փքվածությունն ու կարգը և այլ հիդրոերկրաբանական պայմանները, ինչպես նաև հաշվի առնելով ԳԲԿ-ից դուրս եկող գազի ջերմաստիճանը:
13. Գազատարների ամրության հաշվարկը պետք է ընդգրկի խողովակների և միացման մասերի պատերի հաստության որոշումն ու լարվածությունը դրանցում: Ընդ որում, ստորգետնյա և գետներեսյա պողպատյա գազատարների համար անհրաժեշտ է կիրառել առնվազն 3 մմ պատի հաստությամբ խողովակներ (միացման մասեր), վերգետնյա և ներքին գազատարների համար` առնվազն 2 մմ: Իմպուլսային գազամատակարարման խողովակաշարերի համար կարելի է կիրառել խողովակներ առնվազն 1,2 մմ հաստությամբ:
14. Գազատարների հուսալիության գործակիցներն ըստ պատասխանատվության, բեռնվածքների և ազդեցությունների նորմատիվ և հաշվարկային արժեքներն ու նրանց զուգորդությունները, ինչպես նաև նյութերի բնութագրերի նորմատիվ ու հաշվարկային արժեքներն անհրաժեշտ է սահմանել ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆԻՊ 2.01.07-85 շինարարական նորմերի և ԳՕՍՏ 27751-2014 շինարարական կոնստրուկցիաների և հիմնատակերի հուսալիության հաշվարկի ստանդարտի (հիմնական դրույթների):
15. Երկրաբանական բարդ պայմաններով և սեյսմիկ ակտիվ ազդեցություններով տարածքներում շինարարության ընթացքում պետք է հաշվի առնվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-04-2020 շինարարական նորմերի պահանջները և նախատեսվեն գազատարների ամրությունը, ամբողջականությունն ու հերմետիկությունն ապահովող միջոցառումներ:
16. Պողպատյա խողովակները պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից և մթնոլորտային վնասակար ազդեցությունից:
17. Ստորգետնյա և գետներեսյա թմբապատված պողպատե գազատարները, ՀԱԳ ամբարները, գազատարների պողպատե ներդիրներն ու պողպատե պատյանները անհրաժեշտ է պաշտպանել բնահողային և թափառող հոսանքներից առաջացող կոռոզիայից` ըստ ստորգետնյա կառուցվածքների կոռոզիայից պաշտպանության ընդհանուր պահանջների վերաբերյալ ստանդարտի` ԳՕՍՏ 9.602-2016:
18. Ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղային գծերի տակ, ոչ խրամուղային անցնող գազատարների պողպատե պատյանները պետք է պաշտպանված լինեն ԷՔՊ միջոցներով, բաց եղանակով տեղադրման դեպքում` ԷՔՊ և մեկուսիչ ծածկույթներով` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 28-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-01-2022 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
19. Վերգետնյա արտաքին և ներքին պողպատե խողովակները անհրաժեշտ է պաշտպանել մթնոլորտային կոռոզիայից` ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 17-ի N 18-Ն հրամանով հաստատված ՀՀ ՇՆ 20-05-2022 շինարարական նորմերի:
20. Գազաբաշխիչ համակարգերի կառուցման համար կիրառվող նյութերը, շինվածքները, գազօգտագործող և գազի սարքավորումները պետք է համապատասխանեն գործող ստանդարտներին:
21. Գազաբաշխիչ համակարգերի կառուցումը, ինչպես նաև ֆիզիկապես մաշված պողպատե խողովակաշարերի վերակառուցումը պետք է իրականացվի գլխավորապես պոլիմերային խողովակների և դրանց միացման տարրերի կիրառմամբ (պոլիէթիլենային նյութերից, դրանց վերափոխված տարբերակներից, պոլիամիդից):
22. Գազատարների պոլիէթիլենային խողովակները կիրառվում են ստորգետնյա գազամատակարարման համակարգերի կառուցման համար` բնական գազի մինչև 0.6 ՄՊա ճնշման (ներառյալ) պարագայում, այդ թվում բնակավայրերի ներսում, մինչև 1.2 ՄՊա ճնշմամբ (ներառյալ)` գյուղական համայնքների ներսում և մինչև 0.005 ՄՊա ճնշմամբ(ներառյալ)` սեղմված ածխաջրածնային գազի գոլորշու փուլի պարագայում: Առանձին դեպքերում ցածր ճնշման ներքին (գազասպառման) գազատարների համար կարող են կիրառվել ջրագազային, պողպատե ծալքավոր մետաղական և պղնձե խողովակներ (սերտիֆիկատի և հաստատված ու համաձայնեցված նախագծային լուծումների առկայությամբ):
23. Գազատարների պողպատե խողովակաշարերը և դրանց միացման տարրերը կարող են կիրառվել արտաքին և ներքին գազատարներում` բնական գազի բոլոր ճնշումային դասակարգերի (այդ թվում` սեղմված ածխաջրածնային գազի (сжиженный углеводородный газ-СУГ) մինչև 1.6 ՄՊա ճնշման համար ներառյալ) համար, իսկ պղնձե խողովակաշարերը և դրանց միացման տարրերը կարող են կիրառվել արտաքին և ներքին գազատարներում բնական գազի (այդ թվում` սեղմված ածխաջրածնային գազի (сжиженный углеводородный газ-СУГ) մինչև 0.1 ՄՊա ճնշման համար ներառյալ:
24. Գազաբաշխիչ համակարգերի համար պողպատե անկար, եռակցված (ուղղակար և պարույրակար) խողովակները և միացման տարրերը/մասերը պետք է պատրաստված լինեն առավելագույնը 0.25% ածխածին, 0.056% ծծումբ և 0.046% ֆոսֆոր պարունակող պողպատից:
25. Բազմաշերտ պոլիմերային նյութերից գազատարները և դրանց միացման տարրերը կարող են կիրառվել ներքին խողովակաշարերում բնական գազի մինչև 0.1 ՄՊա ճնշման համար ներառյալ:
26. Ստորգետնյա, վերգետնյա կամ գետներեսյա գազատար խողովակաշարերի տեղադրման տարբերակների և այդ խողովակաշարերի նյութի ընտրությունը պետք է կատարվի գրունտի/բնահողի փքվածության և հիդրոերկրաբանական պայմանների հաշվառմամբ:
27. Գազատարների նախագծման ընթացքում անհրաժեշտ է կատարել ամրության հաշվարկներ.
1) խողովակների պատի հաստության որոշման և միացման տարրերի համար,
2) երկայնական լարվածության, որոնց ցուցանիշները չպետք է գերազանցեն թույլատրելիի սահմանը:
28. Պոլիէթիլենային խողովակները և միացման տարրերը պետք է պատրաստվեն ՊԷ 80 և ՊԷ 100 անվանումով (մակնիշով) պոլիէթիլեններից` համապատասխանաբար 8.0 և 10.0 ՄՊա նվազագույն (երկարաձգված) ամրությամբ (MRS): Ընդ որում` խողովակի արտաքին տրամագծի ստանդարտային (չափային) հարաբերությունը խողովակի պատի հաստությանը (SDR) և միացման տարրերին, և պոլիէթիլենի անվանումն անհրաժեշտ է որոշել /ընտրել հաշվի առնելով առավելագույն աշխատանքային ճնշումը (MOP) նախագծվող գազատարում և շահագործման պայմանների հաշվառմամբ ընդունված պահեստային ամրության գործակցի (коэффициент запаса прочности): Պոլիէթիլենային խողովակները (առանց պաշտպանիչ պատյանի (թաղանթի), կամ պաշտպանիչ պատյանով, սոէքստրուզիոն շերտերով) պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 50838 ստանդարտին, իսկ միացման տարրերը` ԳՕՍՏ Ռ 52779 ստանդարտին:
29. Բազմաշերտ պոլիմերային գազատար խողովակները (մետաղապոլիմերային` պարունակում են մեկ մետաղական շերտ, և ամրանավորված սինթետիկ թելքերով) և միացման մետաղական տարրերը պետք է համապատասխանեն արտադրանքի նորմատիվային պահանջներին:
30. Պղնձե խողովակները, որոնք օգտագործվում են գազատարների կառուցման համար պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 52318 ստանդարտի պահանջներին, պղնձից և պղնձե ձուլվածքներից միացման տարրերը` ԳՕՍՏ Ռ 52922, ԳՕՍՏ Ռ 52948 և ԳՕՍՏ Ռ 52949 ստանդարտների պահանջներին:
31. Պղնձե մտից-գազատարների համար (газопровод-ввод, գազատարի արտաքին հատված` բաշխիչ գազատարի միացումից մինչև անջատիչ սարք` դեպի շենք-շինություն մուտք գործելու համար) անհրաժեշտ է կիրառել առնվազն 1.5 մմ պատի հաստությամբ խողովակներ, իսկ ներքին գազատարների համար` առնվազն 1 մմ պատի հաստությամբ:
32. Պողպատե գազատարների համար անհրաժեշտ է կիրառել խողովակներ և միացման տարրեր` առնվազն 3 մմ պատի հաստությամբ ստորգետնյա և առնվազն 2 մմ պատի հաստությամբ վերգետնյա ու ներքին խողովակաշարերի համար: Իմպուլսային գազատարների համար պետք է կիրառել առնվազն 1.2 մմ պատի հաստությամբ խողովակներ:
33. Սահմանային վիճակների բնութագրերը, պատասխանատվության հուսալիության գործակիցները, բեռնվածքների և ազդեցությունների նորմատիվային և հաշվարկային ցուցանիշները և դրանց համադրումը, ինչպես նաև նյութերի բնութագրերի ցուցանիշները պետք է սահմանվեն ԳՕՍՏ 27751 ստանդարտի և սույն նորմերի պահանջների համաձայն: Գազատարների ամրության հաշվարկը պետք է իրականացվի գործող նորմատիվ պահանջներին համապատասխան:
34. Բնակլիմայական և գրունտային առանձնահատուկ կամ բարդ պայմաններում գազաբաշխման և գազասպառման ցանցերի նախագծումը պետք է իրականացվի հատուկ միջոցառումների նախատեսմամբ, որոնք կապահովեն գազատարի կայունությունը, ամրությունը և հերմետիկությունը:
35. Մետաղական գազատար խողովակաշարերը պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից: Թմբապատումով (с обвалованием) ստորգետնյա և վերգետնյա գազատար պողպատե խողովակաշարերի, սեղմված ածխաջրածնային գազի ամբարտակների/պահեստների, պոլիէթիլենային գազատարների պողպատե մտոցների, պողպատե պատյանների պաշտպանությունը բնահողի կոռոզիայից և (թափառող) հոսանքի կոռոզիայից պետք է իրականացվի ԳՕՍՏ 9.602: Վերգետնյա և ներքին պողպատե գազատար խողովակաշարերը պետք պաշտպանվեն մթնոլորտի կոռոզիայից սույն նորմերի պահանջներին համապատասխան:
36. 100 հազ. և ավելի բնակչությամբ բնակավայրերի գազաբաշխիչ ցանցերը պետք է համալրված լինեն գազի բաշխման տեխնոլոգիական և գազի սպառման կոմերցիոն (առևտրային) հաշվառման գործընթացների հեռավար կառավարման ավտոմատացված համակարգերով: Մինչև 100 հազ. բնակչությամբ բնակավայրերի համար գազաբաշխիչ ցանցերի հեռավար կառավարման ավտոմատացված համակարգերով համալրման անհրաժեշտության վերաբերյալ որոշումն ընդունվում է պատվիրատու հանդիսացող իրավաբանական անձի կողմից:
37. Գազաբաշխիչ և գազասպառման ցանցերի և սեղմված ածխաջրածնային գազերի օբյեկտների համար պետք է կիրառվեն նյութեր, սարքավորանք, գազօգտագործման սարքեր և տեխնիկական միջոցներ գործող ստանդարտներին և այլ նորմատիվային փաստաթղթերին համապատասխան` ըստ դրանց պատրաստման, մատակարարման, շահագործման ժամկետի, բնութագրերի, հատկանիշների և նշանակության (կիրառման ոլորտի) նկատմամբ սահմանված շահագործման պահանջների: Գազաբաշխիչ և գազասպառման ցանցերի համար օգտագործվող նոր նյութերը, սարքավորանքը, գազօգտագործման սարքերը և տեխնիկական միջոցները նորմատիվ կարգավորող փաստաթղթերի բացակայությամբ կարող են կիրառվել միայն հանրային ծառայությունների կարգավորման ոլորտի պետական մարմնի համաձայնեցմամբ:
38. Ստորգետնյա գազատար խողովակաշարերի համար թույլատրվում է օգտագործել պոլիէթիլենային խողովակներ, ցանցային մետաղական ամրանավորմամբ (մետաղապլաստե) կամ սինթետիկ թելքերով:
39. Պոլիէթիլենային խողովակները և միացման տարրերը գազատարներում պետք է պատրաստվեն նույն անվանում-պոլիէթիլենից, թույլատրվում է տարրերի և խողովակների միացումների իրականացում տարբեր անվանում-պոլիէթիլենների կիրառմամբ` ՊԷ80 և ՊԷ100:
40. Պղնձե խողովակները (պինդ և կիսապինդ վիճակի) և միացման տարրերը պետք է պատրաստված լինեն M1ֆ և M1ռ մակնիշի պղնձից` ԳՕՍՏ 859 ստանդարտին համապատասխան` պղնձի կամ պղնձի ձուլվածքի Cu և արծաթի Ag առնվազն 99.9%, ֆոսֆորի առավելագույնը 0.04% պարունակությամբ: M1պ մակնիշի խողովակները թույլատրվում է օգտագործել մամլման (прессованием) միջոցով իրականացվող միացումների համար: Փափուկ վիճակի (ԳՕՍՏ 859) պղնձե խողովակները թույլատրվում է կիրառել գազօգտագործող սարքերին միացումների իրականացման դեպքում:
41. Խողովակների նյութի, խողովակային փակող արմատուրի (սարքի), միացման տարրերի եռակցման նյութերի, ամրակման տարրերի և այլնի ընտրությունը անհրաժեշտ է կատարել հաշվի առնելով գազի ճնշումը, արտաքին օդի հաշվարկային ջերմաստիճանը կառուցապատման տարածքում, շահագործման ժամանակ խողովակի պատի ջերմաստիճանը, բնահողային/գրունտային և հիդրոերկրաբանական պայմանները, գազատարի տրամագիծը և գազատար խողովակի պատի հաստությունը, թրթռումային բեռնվածքների առկայությունը և այլն:
42. Անկախ կառուցապատման տարածքից` 5 մմ և ավելի պատի հաստությամբ պողպատե խողովակների և միացման տարրերի հարվածային մածուցիկության մեծությունը պետք է սահմանվի առնվազն 0.3 Ջ/քմ (30Ջ/սմ2)
1) 0.6 ՄՊա և ավելի ճնշմամբ, 620 մմ և ավել տրամագծով գազատարներ,
2) 2-րդ և 3-րդ սեյսմիկ գոտիներում (0.4g-0.5g գրունտի արագացմամբ) ստորգետնյա գազատարներ,
3) թրթռումային բեռնվածքների ենթարկվող գազատարներ,
4) հատուկ/բարդ բնահողային պայմաններում (բացի թույլ փքվածության, թույլ ուռչող, I տեսակի նստվածքային բնահողերից) տեղադրվող/կառուցվող ստորգետնյա գազատարներ,
5) բնական արգելքներ հաղթահարող, IA, IB, IC, II և III կարգի ավտոմոբիլային ճանապարհների և երկաթգծերի, մայրուղային ճանապարհների ու փողոցների հետ հատվող ստորգետնյա գազատարների:
43. Գազատար խողովակի հիմնական մետաղի և միացման տարրերի հարվածային մածուցիկության մեծությունը պետք է որոշվի շահագործման նվազագույն ջերմաստիճանի պայմաններում:
44. Գազատար խողովակների եռակցված միացումներն իրենց ֆիզիկամեխանիկական հատկություններով և հերմետիկությամբ պետք է համապատասխանեն եռակցվող խողովակների հիմնական նյութի բնութագրերին: Եռակցված միացումների տեսակները, կոնստրուկտիվ տարրերը և եռակցված միացումների չափերը պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 1050-2013 ստանդարտի պահանջներին:
45. Ստորգետնյա պողպատե գազատարների համար պետք է կիրառվեն կցվանքային և անկյունային միացումներ, պոլիէթիլենային խողովակների դեպքում` բացառապես ներդիր էլեկտրատաքացուցիչ (այսուհետ` ՆՏ) դետալներով, ստորգետնյա և վերգետնյա պղնձե գազատարների դեպքում` միացումներ եռակցմամբ կամ բարձր ջերմաստիճանային կապիլյար զոդմամբ: Պղնձե վերգետնյա գազատարների միացումները (վերգետնյա մտից գազատարի) համար թույլատրվում է իրականացնել մամլմամբ (прессование):
46. Ներքին գազատարների համար միացումները կարող են իրականացվել.
1) մամլմամբ կամ զոդմամբ` օգտագործելով պղնձե մամլիչ-ֆիթինգ (պղնձե խողովակների միացումների համար) կամ պղնձե ձուլվածք,
2) բազմաշերտ պոլիմերային (մետաղապոլիմերային և սինթետիկ թելքերով ամրանավորված) խողովակաշարերի համար` մամլիչի սեղմման միջոցով:
47. Արտաքին ստորգետնյա գազատարի (այդ թվում միջին և բարձր ճնշման) եռակցված յուրաքանչյուր միացումը պետք է ունենա համարակալում և դրոշմ` եռակցողի կողմից: Միացումների տեղակայումը շենքերի ու շինությունների պատերում, ծածկի սալերում կամ վերնածածկում, ինչպես նաև կոնստրուկտիվ այլ տարրերում չի թույլատրվում:
48. Փակող արմատուրի կոնստրուկտիվ կառուցվածքը պետք է ապահովի կայունություն տեղափոխության միջավայրի և փորձարկային ճնշման նկատմամբ: Փակող և կարգավորող արմատուրը պետք է ապահովի փականի հերմետիկությունը` ըստ սահմանված թույլատրելի դասի: Փականների հերմետիկության դասերը սահմանված են ԳՕՍՏ 9544 ստանդարտով:
49. Գազաբաշխիչ և գազասպառման (գազօգտագործման) համակարգերի/ցանցերի կառուցումը, վերակառուցումը, հիմնանորոգումը, ընդլայնումը և տեխնիկական վերազինումը պետք է իրականացվի հաստատված նախագծային փաստաթղթերի լուծումներին համապատասխան:
50. Գազաբաշխիչ ցանցերի (կայանքների) պաշտպանական գոտիների սահմանները որոշվում են ըստ գործող օրենսդրության` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆ 245-71 սանիտարական նորմերի:
51. Գազաբաշխիչ և գազասպառող համակարգերի/ցանցերի, սեղմված ածխաջրածնային գազերի օբյեկտների աշխատունակությունը և անվտանգությունը պետք է կառավարվի և ապահովվի տեխնիկական սպասարկման և նորոգման միջոցով` շահագործման փաստաթղթերի, տեխնիկական կանոնակարգերի և ստանդարտների պահանջներին համապատասխան:
52. Գազատարների կարանները չպետք է ունենան ճաքեր, հալքանցքեր, չեռալցված խառնարաններ, խողովակների տարառանցքայնություն և եռակցված միացումների մեխանիկական հատկությունները նվազեցնող այլ թերություններ: Եռակցված միացումները չի թույլատրվում տեղակայել պատերի, ծածկերի և շենքերի ու շինությունների մեջ և հենարանների վրա:
53. Բնական գազի գազատարների վրա տեղադրվող մինչև 80 մմ պայմանական տրամագծով փակիչ և կարգավորիչ արմատուրի հերմետիկությունը պետք է լինի ոչ ցածր Բ դասից, բարձր 80 մմ` ոչ ցածր Ց դասից, իսկ ՀԱԳ հեղուկ ֆազի վրա տեղադրված արմատուրի հերմետիկությունը պետք է լինի ոչ ցածր Ա-Բ դասերից` ԳՕՍՏ 9544-2015 ստանդարտին համապատասխան:
54. Նոր կառուցապատվող քաղաքաշինական միջավայրում գազաբաշխիչ համակարգերի շինարարությունը և վերակառուցումն իրականացվում է ստորգետնյա տարբերակով, համաձայն սույն նորմերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N 21-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13-02-2022 շինարարական նորմերի:
55. Գազաբաշխիչ համակարգերի նախագծման և շինարարության ժամանակ անհրաժեշտ Է նախատեսել շրջակա միջավայրի պահպանության միջոցառումներ` գործող օրենսդրությանը համապատասխան, իսկ մշակույթի և պատմության, բնության հուշարձաններ համարվող, հատուկ կարգավորման ենթակա օբյեկտների պարագայում գազատարների նախագծային տեխնիկական առաջադրանքն ու լուծումները պետք է համաձայնեցվեն շրջակա միջավայրի և մշակույթի ոլորտների լիազորված պետական մարմինների հետ` ստորգետնյա խողովակաշարեր տեղակայելու առաջարկով` համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքների:
56. Գազաբաշխիչ ցանցերի պահպանման գոտիների սահմանները և նրանց սահմաններում գտնվող հողատարածքների օգտագործման պայմանները պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 5-ի N 787 որոշմամբ հաստատված կարգին:
6. ԱՐՏԱՔԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
57. Արտաքին գազատարների տեղադրումը բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների հարևանությամբ` գոյություն ունեցող ինժեներական հաղորդակցուղիների ցանցերին զուգահեռ, անհրաժեշտ է կատարել հաշվի առնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ III-09.02-02-03 շինարարական նորմերի:
58. Մինչև 0.6 ՄՊա ճնշմամբ ստորգետնյա գազատարների տեղադրումը գոյություն ունեցող կառուցապատման նեղվածքի կամ բարդ պայմաններում, երբ նորմատիվ փաստաթղթերով կանոնակարգված հեռավորությունները հնարավոր չէ ապահովել, ուղեգծի առանձին հատվածներում, շենքերի միջև և շենքերի կամարների տակ, ինչպես նաև 0.6 ՄՊա-ից բարձր ճնշմամբ գազատարների առանձին կանգնած օժանդակ կառույցներին (առանց մարդկանց մշտական ներկայության շենքերով) մոտեցման դեպքում թույլատրվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ III-09.02-02-03 շինարարական նորմերով ամրագրված հեռավորությունների կրճատում առավելագույնը 50%-ով և ոչ ավելի քան 25%-ով` բնության հատուկ պայմաններում` հաստատված նախագծային լուծումների և շահագրգիռ պետական մարմինների համաձայնեցումների առկայությամբ (տեղական ինքնակառավարման մարմին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ ներքին գործերի նախարարություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտե): Ընդ որում` մոտեցման տեղամասերում և դրանցից 5 մ-ից ոչ պակաս հեռավորությամբ յուրաքանչյուր կողմից անհրաժեշտ է կիրառել.
1) գործարանային եռակցվանքների 100% ֆիզիկական մեթոդներով ստուգում անցած, պաշտպանիչ պատյանում տեղադրված անկար և էլեկտրաեռակցված պողպատե խողովակներ, որոնց եռակցման միացումները պետք է անցնեն 100% ֆիզիկական մեթոդներով հսկում,
2) 100% ֆիզիկական մեթոդներով ստուգում անցած, պաշտպանիչ պատյաններում տեղադրված, առանց եռակցվանքների կամ ներդիր տաքացուցիչներ (ՆՏ) ունեցող մասերով (դետալներով) միացված պոլիէթիլենային խողովակներ,
3) պատյանի բարձր մասում անհրաժեշտ է տեղադրել արտահոսքերի ստուգման համար դուրս եկող ստուգիչ փողակ (մոմ):
59. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի հեռավորությունների ապահովմամբ տեղադրված գազատարների, ընդհանուր օգտագործման երկաթուղիներից մինչև 50 մ մոտեցումների տեղամասերում և 5-ական մետր յուրաքանչյուր կողմից` գազատար խողովակաշարի տեղադրման խորությունը պետք է լինի 2.0 մ-ից ոչ պակաս: Եռակցվանքները պետք է անցնեն 100% ֆիզիկական մեթոդներով հսկում: Ընդ որում` պոլիէթիլենային խողովակները պետք է պատրաստված լինեն ՊԷ 100 մակնիշի պոլիէթիլենից` պաշարի ամրության 2.8 գործակցով` գյուղական և քաղաքային բնակավայրերի ներսում` դրանց տարածքներում կառուցվող գազատարների համար և առնվազն 2.0 գործակցով` բնակավայրերի միջև կառուցվող գազատարների համար:
60. Պողպատե խողովակների պատի հաստությունը պետք է լինի 2-3 անգամ ավել հաշվարկայինից: Քաղաքային և գյուղական բնակավայրերից դուրս տարածքներում գազատարների համար թույլատրվում է պոլիէթիլենային խողովակների կիրառում ՊԷ 80 մակնիշի պոլիէթիլենից` առնվազն 2.5 ամրության պաշարի գործակցով: Մինչև 1.2 ՄՊա ճնշմամբ գազատարի տեղակայումը թույլատրվում է բնակավայրերի արտադրական գոտում:
61. Գազատարների տեղադրումն անհրաժեշտ է իրականացնել ստորգետնյա: Բացառիկ դեպքերում թույլատրվում է վերգետնյա (գետներեսյա) գազատար խողովակաշարի իրականացում բնակելի թաղամասերում և բակերում շենքերի պատերի վրայով, ինչպես նաև ուղեգծի առանձին տեղամասերում, այդ թվում` արհեստական և բնական խոչընդոտների հատվածներում` ստորգետնյա հաղորդակցուղիների հատման պարագայում` հաշվի առնելով ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 787-Ն որոշման պահանջները: Գազատարների նմանատիպ` վերգետնյա (գետներեսյա) տեղակայումը պետք է իրականացվի համապատասխան հիմնավորման առկայությամբ` օտար անձանց մուտքը կամ ներթափանցումը տվյալ տարածք սահմանափակված լինելու պայմանով: Պոլիէթիլենային խողովակների վերգետնյա տեղադրում չի թույլատրվում: Գետներեսյա թմբապատված գազատարների տեղակայումը կարող է իրականացվել հատուկ գրունտային և հիդրոլոգիական պայմաններում:
62. Վերգետնյա և գետներեսյա թմբապատված գազատարները կարող են տեղակայվել ժայռային, ճահճային և այլ բարդ բնահողային պայմաններում: Թմբապատման նյութը և չափերն անհրաժեշտ է ընդունել ելնելով ջերմատեխնիկական հաշվարկից, ինչպես նաև գազատարի և թմբապատման կայունության ապահովումից:
63. Վերգետնյա գազատարների բարձրությունը և սեղմված ածխաջրածնային գազերի ստորգետնյա խողովակաշարերի տեղադրման խորությունը պետք է սահմանվի բնական գազի գազաբաշխիչ և գազասպառման ցանցերի համար սահմանված ցուցանիշներին համապատասխան:
64. Գազատարների տեղադրումը թունելներում, գետնուղիներում և ջրանցքներում չի թույլատրվում: Բացառություն է կազմում մինչև 0.6 ՄՊա ճնշմամբ պողպատե գազատարների տեղադրումը արտադրական կազմակերպությունների տարածքներում` ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ III-9.02-02-03 շինարարական նորմերի:
65. Խողովակների միացումները անհրաժեշտ է նախատեսել չկազմատվող: Կազմատվող կարող են լինել պողպատե և պոլիէթիլենային խողովակների փականների միացումները, սարքավորումների և ՉՀՍ տեղադրման մասերը:
66. Գազատարները գետնից դուրս եկող և մտնող մասերում, ինչպես նաև գազատարի ներանցումը դեպի շենք/շինություն հատվածներում պետք է անցկացվեն պատյանով: Բնահողի հատվածում մուտքի և ելքի մասերում պատյանի ծայրահատվածները, գազատար խողովակի և պատյանի միջև եղած տարածությունը պատյանի ամբողջ երկարությամբ (դեպի շենք ներանցման հատվածում) անհրաժեշտ է խտացնել, լցափակել էլաստիկ նյութով: Պատյանի և շենքի պատի միջև տարածությունը պետք է լցափակվի, օրինակ` ցեմենտային շաղախով, բետոնով և այլն` ըստ հնարավորության հատվող կոնստրուկցիայի հաստության չափով:
67. Գազատարների ներանցումները դեպի շենքեր անհրաժեշտ է նախատեսել անմիջապես այն սենքեր, որոնցում տեղադրված են գազօգտագործման սարքերն ու սարքավորումները, կամ բաց որմնախորշով այդ սենքերին միացած հարակից այլ սենքեր:
68. Չի թույլատրվում գազատարների ներանցումներ շենքերի նկուղային և կիսանկուղային (ցոկոլային, որմնախարսխային) հարկաբաժիններ, բացի բնական գազի գազատարի ներանցումները միաբնակարան և բլոկավորված տներ, շենքեր:
69. Սեյսմիկ բարձր ակտիվությամբ տարածքներում ոչ սեյսմակայուն շենքերում գազատարների ներանցումը պետք է իրականացվի միայն ստորգետնյա:
70. Գազատարների վրա անջատիչ սարքերն (փականները) անհրաժեշտ է նախատեսել`
1) առանձին տեղակայված, միաբնակարան կամ բլոկավորված շենքերից առաջ,
2) շենքերի փականի (կանգնակի, սстояк) անջատման համար
3) գազօգտագործող սարքավորումներից առաջ,
4) գազակարգավորիչ կետերից առաջ,
5) գազակարգավորիչ կայաններից առաջ և հետո,
6) գազատարներից դեպի բնակավայրեր, թաղամասեր, բնակելի շենքերի խմբեր, ինչպես նաև արտադրական կազմակերպություններ և կաթսայատներ գնացող ճյուղավորումների վրա,
7) ջրային արգելքները երկու և ավելի գծերով հատելու դեպքում,
8) ընդհանուր ցանցի երկաթգծերը և IA, IB, IC, II-III կարգի ավտոմոբիլային ճանապարհները հատելու դեպքում, եթե նախորդ անջատիչ սարքը դրված է տվյալ հատումից 1000 մ և ավել հեռավորության վրա:
71. Շենքերի պատերի և հենարանների վրայով անցկացված վերգետնյա գազատարների պարագայում` անջատիչ սարքերը անհրաժեշտ է տեղադրել դռներից և բացվող պատուհաններից առնվազն հետևյալ հեռավորություններով` նախատեսելով սպասարկման հարթակներ,
1) IV կարգի ցածր ճնշման գազատարների համար` 0.5 մ,
2) III կարգի միջին ճնշման գազատարների համար` 1.0 մ,
3) II կարգի բարձր ճնշման գազատարների համար` 3.0 մ,
4) I կարգի բարձր ճնշման գազատարների համար` 5.0 մ:
72. Շենքերի պատերի վրայով տեղադրվող տարանցիկ գազատարների տեղամասերի վրա, ինչպես նաև պատշգամբների տակ անջատիչ սարքերի տեղադրում չի թույլատրվում:
6.1 ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐՆԵՐ
73. Պողպատե գազատարների ստորգետնյա տեղադրումն անհրաժեշտ է իրականացնել առնվազն 0.8 մ խորությամբ, իսկ պոլիէթիլենային գազատարներինը` առնվազն 1.0 մ խորությամբ, մինչև գազատարի վերին հատվածը կամ պատյանը: Այն տեղերում, որտեղ չի նախատեսված տրանսպորտի կամ գյուղատնտեսական մեքենաների շարժ, պողպատե խողովակների տեղադրման խորությունը կարող է սահմանվել 0.6 մ-ից ոչ պակաս:
74. Սողանքավտանգ և էրոզիայի հակված տեղամասերում/տարածքներում ստորգետնյա գազատարների տեղակայումը պետք է իրականացվի հողաշերտի սահքից և փլուզման ենթակա կանխատեսվող տարածքի սահմանագծից առնվազն 0.5 մ-ով ավելի ցածր խորությամբ:
75. Գազատարի (պատյանի) և ստորգետնյա ինժեներական հաղորդակցուղիների ու կառուցվածքների միջև եղած ուղղահայաց հեռավորությունը (լուսանցային կամ առլույս) նրանց հատման տեղերում անհրաժեշտ է սահմանել առնվազն 0.2 մ:
76. Ստորգետնյա հաղորդակցուղային կոլեկտորների, զանազան անցուղիների հետ հատման տեղերում, ինչպես նաև գազային դիտահորերի պատերի միջով անցման տեղերում գազատարը պետք է տեղադրվի պատյանի մեջ: Ջերմային ցանցերի հետ հատման տեղամասերում տեղակայվող գազատար խողովակաշարը պետք է անցկացվի պողպատե պատյանով:
77. Պատյանի ծայրահատվածները շինությունների ու հաղորդակցուղիների արտաքին պատերի երկու կողմերից պետք է դուրս հանվեն առնվազն 2 մ: Գազահորերի պատերի հետ հատման դեպքում` 0.02 մ -ից ոչ պակաս հեռավորության վրա: Պատյանի ծայրերը անհրաժեշտ է լցափակել էլաստիկ և ջրամեկուսիչ նյութով: Պատյանի մի ծայրում, թեքության վերին կետում (բացի դիտահորերի պատերի հատման տեղերից) անհրաժեշտ է նախատեսել պաշտպանիչ սարքվածքի տակ դուրս եկող հսկիչ փողակ (մոմ):
78. Պատյանի և գազատարի միջխողովակային տարածքով թույլատրվում է անցկացնել գազաբաշխիչ համակարգի սպասարկման համար նախատեսված, մինչև 60 Վ լարման մալուխ (կապի, հեռուստամեխանիկայի և էլեկտրապաշտպանության):
79. Թույլատրվում է պոլիէթիլենային գազատարները տեղադրել`
1) բնակավայրերի տարածքներում` մինչև 0.6 ՄՊա ճնշման և 2.8 ամրության պաշարի գործակցով (ԱՊԳ),
2) բնակավայրերից դուրս` 1.0 ՄՊա ճնշման և 2.5 ամրության պաշարի գործակցով (ԱՊԳ):
80. Չի թույլատրվում պոլիէթիլենային գազատարների օգտագործումը`
1) հոտավորված և քլորացված ածխաջրածին պարունակող գազերի, ինչպես նաև ՀԱԳ-ի հեղուկ (գոլորշու փուլի) ֆազի տեղափոխման համար,
2) երբ գազատարի պատի ջերմաստիճանը շահագործման պայմաններում ցածր է մինուս 15 oC-ից:
81. Ոչ պակաս 2.8 ամրության պաշարի գործակցով պոլիէթիլենային խողովակների կիրառման դեպքում թույլատրվում է 0.3-ից ավել մինչև 0.6 ՄՊա ճնշմամբ (ներառյալ) գազատարների տեղադրում առավելապես 1-2 հարկանի կառուցապատում ունեցող բնակավայրերում: Փոքր գյուղական բնակավայրերում թույլատրվում է տեղադրել մինչև 0.6 ՄՊա ճնշմամբ, ոչ պակաս 2.5 ամրության պաշարի գործակից ունեցող պոլիէթիլենային գազատարներ: Ընդ որում տեղադրման խորությունը պետք է լինի 0.9 մ-ից ոչ պակաս` մինչև խողովակի վերնամասը: Քաղաքային և գյուղական բնակավայրերում գազատարների կառուցման, վերակառուցման աշխատանքների ավարտից հետո պետք է կատարել բարեկարգման աշխատանքներ` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-02-2022 շինարարական նորմերի:
82. Գյուղական բնակավայրերում տեղակայվող 0.6-ից ավել մինչև 1.2 ՄՊա ճնշմամբ ստորգետնյա գազատարները պետք է պատրաստվեն ՊԷ100 մակնիշի պոլիէթիլենից, տեղադրվեն առնվազն 1.0 մ խորությամբ, ընդ որում` վարելահողերով և ոռոգվող հողատարածքներով անցնող գազատարների տեղակայումը պետք է իրականացվի առնվազն 1.2 մ խորությամբ` մինչև խողովակի վերին հատվածը: ՊԷ80 մակնիշի պոլիէթիլենից խողովակների կիրառումը թույլատրվում է 0.1 մ-ով խողովակաշարի տեղակայման խորությունը ավելացնելու պայմանով:
83. 0.6 ՄՊա ճնշմամբ գազատարների կառուցման համար կարող են կիրառվել ամրանավորված պոլիէթիլենային խողովակներ և միացման տարրեր: Ընդ որում` ստորգետնյա գազատարները պետք է տեղադրվեն առնվազն 1.0 մ խորությամբ, իսկ վարելահողերով և ոռոգվող հողատարածքներով անցնելու դեպքում` 1.2 մ խորությամբ` հողի մակերեսից մինչև խողովակի վերին հատվածը:
----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում