ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
1 փետրվարի 2024 թվականի N 06-Ն
ՀՀՇՆ 31-04.01-2024 «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «ՀՀՇՆ 31-04.01-2024 «Արտադրական և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների սանիտարապաշտպանական գոտիներ և սանիտարական դասակարգում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով սահմանված հավելվածի 117-րդ կետը` ՍՆ 245-71 «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմերը»:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` Դ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
2/1/2024
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ քաղաքաշինության
կոմիտեի նախագահի
2024 թվականի փետրվարի 1-ի
N 06-Ն հրամանի
ՀՀՇՆ 31-04.01-2024 «ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. «Արտադրական և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների սանիտարապաշտպանական գոտիներ և սանիտարական դասակարգում» շինարարական նորմերի (այսուհետև` նորմեր) պահանջները կիրառվում են ՀՀ տարածքում տարբեր նշանակության արդյունաբերական (արտադրական) օբյեկտների շենքերի ու շինությունների նախագծման, տեղակայման, կառուցման և վերակառուցման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, կոնսերվացման և շահագործման գործընթացներում` շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա արտադրական միավորներից վնասակար ներգործությունը բացառելու, կանխելու և առավելագույնս նվազեցնելու, շրջակա միջավայրի և մարդու գործունեության կենսապայմանները բարելավելու նպատակով:
2. Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա վնասակար ներգործության աղբյուրներն այն օբյեկտներն են, որոնց արտադրական տարածքից աղտոտվածությունների արտածման մակարդակը գերազանցում է 0,1 մգ/մ3 սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) և/կամ սահմանային թույլատրելի մակարդակը (ՍԹՄ):
3. Նորմերի պահանջները կիրառելի չեն իոնացնող ճառագայթման աղբյուր հանդիսացող արդյունաբերական (արտադրական) օբյեկտների գործընթացներում:
4. Նորմերը սահմանում են արդյունաբերական (արտադրական) օբյեկտների վտանգավորության դասը, սանիտարապաշտպանական գոտիների չափերին ներկայացվող պահանջները, դրանց չափերի վերանայման հիմքերը, առանձին արդյունաբերական (արտադրական) օբյեկտների և դրանց համալիրների համար սանիտարապաշտպանական գոտու տարածքի օգտագործման սահմանափակումները, դրանց կազմակերպման և բարեկարգման, ինչպես նաև հաղորդակցուղիների սանիտարական խզումների (հեռավորությունների) պահանջները, նպաստում են կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումների պարտադիր ապահովմանը, որոնք մաս են կազմում ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծերի:
5. Նորմերը նախատեսվում են իրավաբանական և ֆիզիկական անձանց համար, որոնց գործունեությունը կապված է քիմիական, կենսաբանական և/կամ ֆիզիկական ներգործության աղբյուր հանդիսացող օբյեկտների նախագծման, տեղակայման, կառուցման, վերակառուցման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, կոնսերվացման և շահագործման հետ: Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա քիմիական, կենսաբանական և/կամ ֆիզիկական վնասակար ներգործության աղբյուր հանդիսացող օբյեկտների սեփականատերերը, կառուցապատողները, պատվիրատուները և այլ իրավաբանական ու ֆիզիկական անձինք պարտավոր են այդ օբյեկտներում սահմանել սանիտարապաշտպանական գոտիներ և շահագործման ռեժիմ:
2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ
6. Նորմերում օգտագործվել են հղումներ հետևյալ նորմատիվ իրավական ակտերին.
._____________________________________________________________________.
|1) |ՀՀ քաղաքաշինության |ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. |
| |կոմիտեի նախագահի |Քաղաքային և գյուղական բնակավայրերի |
| |2023 թվականի մայիսի 22-ի |հատակագծում և կառուցապատում» |
| |N 04-Ն հրաման |շինարարական նորմեր (այսուհետև` ՀՀ |
| | |քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023|
| | |թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով |
| | |հաստատված ՀՀՇՆ 30-01-2003 շինարարական|
| | |նորմեր) |
|___|___________________________|_____________________________________|
|2) |ՀՀ քաղաքաշինության նախարարի|ՀՀՇՆ III-9.02.02-03 «Արդյունաբերական |
| |2003 թվականի մայիսի 23-ի |կազմակերպությունների գլխավոր |
| |N 32-Ն հրաման |հատակագծեր» շինարարական նորմեր |
| | |(այսուհետև` ՀՀ քաղաքաշինության |
| | |նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի |
| | |N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ |
| | |III-9.02.02-03 շինարարական նորմեր) |
|___|___________________________|_____________________________________|
|3) |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |ՀՀՇՆ 30-02-2022 «Տարածքի բարեկարգում»|
| |նախագահի 2022 թվականի |շինարարական նորմեր (այսուհետև` ՀՀ |
| |հունիսի 21-ի N 12-Ն հրաման |քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022|
| | |թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրամանով |
| | |հաստատված ՀՀՇՆ 30-02-2022 շինարարական|
| | |նորմեր) |
|___|___________________________|_____________________________________|
|4) |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |ՀՀՇՆ 40-01.03-2022 «Կոյուղի. Արտաքին |
| |նախագահի 2022 թվականի |ցանցեր և կառուցվածքներ» շինարարական |
| |հուլիսի 8-ի N 16-Ն հրաման |նորմեր (այսուհետև` ՀՀ |
| | |քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022|
| | |թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրամանով |
| | |հաստատված ՀՀՇՆ 40-01.03-2022 |
| | |շինարարական նորմեր) |
|___|___________________________|_____________________________________|
|5) |ՀՀ քաղաքաշինության նախարարի|ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. |
| |2014 թվականի մարտի 31-ի |Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» |
| |N 93-Ն հրաման |շինարարական նորմեր (այսուհետև` ՀՀ |
| | |քաղաքաշինության նախարարի 2014 թվականի|
| | |մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված |
| | |ՀՀՇՆ 31-01-2014 շինարարական նորմեր) |
|___|___________________________|_____________________________________|
|6) |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |ՀՀՇՆ 31-03- «Հասարակական շենքեր և |
| |նախագահի 2020 թվականի |շինություններ» շինարարական նորմեր |
| |դեկտեմբերի 10-ի N 95-Ն |(այսուհետև` ՀՀ քաղաքաշինության |
| |հրաման |կոմիտեի նախագահի 2020 թվականի |
| | |դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով |
| | |հաստատված ՀՀՇՆ 31-03- շինարարական |
| | |նորմեր) |
|___|___________________________|_____________________________________|
|7) |Օրենսգիրք |Հայաստանի Հանրապետության անտառային |
| | |օրենսգիրք |
|___|___________________________|_____________________________________|
|8) |Օրենք |«Հայաստանի Հանրապետության բնակչության|
| | |սանիտարահամաճարակային անվտանգության |
| | |ապահովման մասին» |
|___|___________________________|_____________________________________|
|9) |Օրենք |«Շրջակա միջավայրի վրա ազդեցության |
| | |գնահատման և փորձաքննության մասին» |
|___|___________________________|_____________________________________|
|10)|Օրենք |«Մթնոլորտային օդի պահպանության մասին»|
|___|___________________________|_____________________________________|
|11)|Օրենք |«Երկաթուղային տրանսպորտի մասին» |
|___|___________________________|_____________________________________|
|12)|ՀՀ կառավարության որոշում |ՀՀ կառավարության 2005 թվականի |
| | |հունվարի 20-ի «Ջրաէկոհամակարգերի |
| | |սանիտարական պահպանման, հոսքի |
| | |ձևավորման, ստորերկրյա ջրերի |
| | |պահպանման, ջրապահպան, էկոտոնի և |
| | |անօտարելի գոտիների տարածքների |
| | |սահմանման չափորոշիչների մասին» N 64-Ն|
| | |որոշում (այսուհետև` ՀՀ կառավարության|
| | |2005 թվականի հունվարի 20-ի N 64-Ն |
| | |որոշում) |
|___|___________________________|_____________________________________|
|13)|ՀՀ կառավարության որոշում |ՀՀ կառավարության 2012 թվականի |
| | |նոյեմբերի 22-ի «Ստորերկրյա հանքային |
| | |ջրերի հանքավայրերի շահագործման |
| | |ժամանակ անհրաժեշտ ռեժիմային |
| | |դիտարկումների, ջրային ռեսուրսներն |
| | |սպառումից և աղտոտումից պահպանելու |
| | |միջոցառումների կարգը սահմանելու |
| | |մասին» N 1484-Ն որոշում (այսուհետև` |
| | |ՀՀ կառավարության 2012 թվականի |
| | |նոյեմբերի 22-ի N 1484-Ն որոշում) |
|___|___________________________|_____________________________________|
|14)|ՀՀ կառավարության որոշում |ՀՀ կառավարության 2021 թվականի |
| | |նոյեմբերի 11-ի «Ընդերքօգտագործման |
| | |հետևանքով խախտված հողերի, |
| | |ընդերքօգտագործման թափոնների փակված |
| | |օբյեկտների ռեկուլտիվացիոն |
| | |աշխատանքների իրականացման, այդ թվում` |
| | |կենսաբանական վերականգնման ուղեցույցը |
| | |հաստատելու մասին» N 1848-Ն որոշում |
| | |(այսուհետև` ՀՀ կառավարության 2021 |
| | |թվականի նոյեմբերի 11-ի N 1848-Ն |
| | |որոշում) |
|___|___________________________|_____________________________________|
|15)|ՀՀ կառավարության որոշում |ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի|
| | |21-ի «Ավտոգազալցակայանների կառուցման |
| | |և շահագործման տեխնիկական |
| | |անվտանգության կանոնները սահմանելու |
| | |մասին» N 1131-Ն որոշում (այսուհետև` |
| | |ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի|
| | |21-ի N 1131-Ն որոշում) |
|___|___________________________|_____________________________________|
|16)|ՀՀ կառավարության որոշում |ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի |
| | |13-ի «Գազասպառման համակարգերի |
| | |անվտանգության և շահագործման |
| | |կանոնները հաստատելու մասին» N 538-Ն |
| | |որոշում (այսուհետև` ՀՀ կառավարության|
| | |2023 թվականի ապրիլի 13-ի N 538-Ն |
| | |որոշում) |
|___|___________________________|_____________________________________|
|17)|ՀՀ կառավարության որոշում |ՀՀ կառավարության 2018 թվականի |
| | |փետրվարի 8-ի «Բնակավայրերի կանաչ |
| | |գոտիների չափերին և տեսակային կազմին |
| | |ներկայացվող պահանջները սահմանելու և |
| | |ՀՀ կառավարության 2008 թվականի |
| | |հոկտեմբերի 30-ի 1318-Ն որոշումն ուժը |
| | |կորցրած ճանաչելու մասին» N 108-Ն |
| | |որոշում (այսուհետև` ՀՀ կառավարության|
| | |2018 թվականի փետրվարի 8-ի N 108-Ն |
| | |որոշում) |
|___|___________________________|_____________________________________|
|18)|ՀՀ կառավարության որոշում |ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի |
| | |19-ի «Հայաստանի Հանրապետությունում |
| | |կառուցապատման նպատակով |
| | |թույլտվությունների և այլ փաստաթղթերի|
| | |տրամադրման կարգը հաստատելու և |
| | |Հայաստանի Հանրապետության |
| | |կառավարության մի շարք որոշումներ ուժը|
| | |կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն |
| | |որոշում (այսուհետև` ՀՀ կառավարության|
| | |2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն |
| | |որոշում) |
|___|___________________________|_____________________________________|
|19)|ՀՀ կառավարության որոշում |ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի |
| | |9-ի «Հիմնադրութային փաստաթղթի և |
| | |նախատեսվող գործունեության շրջակա |
| | |միջավայրի վրա ազդեցության |
| | |փորձաքննության իրականացման կարգը |
| | |հաստատելու մասին» N 399-Ն որոշում |
| | |(այսուհետև` ՀՀ կառավարության 2015 |
| | |թվականի ապրիլի 9-ի N 399-Ն որոշում) |
|___|___________________________|_____________________________________|
|20)|ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի |ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի 1989 թվականի|
| |որոշում |դեկտեմբերի 22-ի «Հայկական ԽՍՀ |
| | |ջրամբարների ջրապահպան գոտիների |
| | |(շերտերի) կանոնադրությունը հաստատելու|
| | |մասին» N 648 որոշում (այսուհետև` |
| | |ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի 1989 թվականի|
| | |դեկտեմբերի 22-ի N 648 որոշում) |
|___|___________________________|_____________________________________|
|21)|ՀՀ առողջապահության նախարարի|N2-III.Ա2-2 «Խմելու տնտեսական |
| |2002 թվականի նոյեմբերի 29-ի|նշանակության ջրմուղների և |
| |N 803 հրաման |ջրամատակարարման աղբյուրների |
| | |սանիտարական պահպանման գոտիներ» |
| | |սանիտարական նորմեր և կանոններ |
| | |(այսուհետև` ՀՀ առողջապահության |
| | |նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի |
| | |N 803 հրամանով հաստատված N2-III.Ա2-2 |
| | |սանիտարական նորմեր և կանոններ) |
|___|___________________________|_____________________________________|
|22)|ՀՀ առողջապահության նախարարի|N2.1.7.003-10 «Հողի որակին |
| |2010 թվականի հունվարի 25-ի |ներկայացվող հիգիենիկ պահանջներ» |
| |N 01-Ն հրաման |սանիտարական կանոններ և նորմեր |
| | |(այսուհետև` ՀՀ առողջապահության |
| | |նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի |
| | |N 01-Ն հրամանով հաստատված |
| | |N2.1.7.003-10 սանիտարական կանոններ |
| | |և նորմեր) |
|___|___________________________|_____________________________________|
|23)|ՀՀ առողջապահության նախարարի|N2.1.7.004-10 |
| |2010 թվականի հոկտեմբերի 1-ի|«Ավտոբենզալցակայաններին, |
| |N 21-Ն հրաման |ավտոգազալիցքավորման ճնշակայաններին և |
| | |ավտոգազալիցքավորման կայաններին |
| | |ներկայացվող հիգիենիկ պահանջներ» |
| | |սանիտարական կանոններ և նորմեր |
| | |(այսուհետև` ՀՀ առողջապահության |
| | |նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 1-ի |
| | |N 21-Ն հրամանով հաստատված |
| | |N2.1.7.004-10 սանիտարական կանոններ |
| | |և նորմեր) |
|___|___________________________|_____________________________________|
|24)|ՀՀ առողջապահության նախարարի|N2.1.7.001-09 «Վտանգավոր քիմիական |
| |2009 թվականի հոկտեմբերի |թափոնների գործածությանը և վտանգավոր |
| |29-ի N 20-Ն հրաման |քիմիական նյութերի պահպանմանը և |
| | |փոխադրմանը ներկայացվող հիգիենիկ |
| | |պահանջներ» սանիտարական կանոններ և |
| | |նորմեր (այսուհետև` ՀՀ |
| | |առողջապահության նախարարի 2009 թվականի|
| | |հոկտեմբերի 29-ի N 20-Ն հրամանով |
| | |հաստատված N2.1.7.001-09 սանիտարական |
| | |կանոններ և նորմեր) |
|___|___________________________|_____________________________________|
|25)|ՀՀ առողջապահության նախարարի|ՍՆ N2.1.8-010-06 |
| |2006 թվականի օգոստոսի 16-ի |«Ռադիոհաճախականության տիրույթի |
| |N 933-Ն հրաման |էլեկտրամագնիսական ճառագայթումներ (ՌՀ |
| | |ԷՄՃ)» սանիտարական կանոններ և նորմեր |
| | |(այսուհետև` ՀՀ առողջապահության |
| | |նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի |
| | |N 933-Ն հրամանով հաստատված ՍՆ |
| | |N2.1.8-010-06 սանիտարական կանոններ |
| | |և նորմեր) |
|___|___________________________|_____________________________________|
|26)|ՀՀ առողջապահության նախարարի|N2.1.7.002-09 «Բնակավայրերի |
| |2009 թվականի դեկտեմբերի |տարածքների սանիտարական պահպանմանը, |
| |22-ի N 25-Ն հրաման |սպառման թափոնների հավաքմանը, պահմանը,|
| | |փոխադրմանը, մշակմանը, վերամշակմանը, |
| | |օգտահանմանը, վնասազերծմանը և |
| | |թաղմանը, բնակավայրերի տարածքների |
| | |սանիտարական պահպանման, սպառման |
| | |թափոնների գործածության ոլորտում |
| | |աշխատանքներ իրականացնող անձնակազմի |
| | |աշխատանքային անվտանգությանը |
| | |ներկայացվող հիգիենիկ պահանջներ» |
| | |սանիտարական կանոններ և նորմեր |
| | |(այսուհետև` ՀՀ առողջապահության |
| | |նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի|
| | |N 25-Ն հրամանով հաստատված |
| | |N2.1.7.002-09 սանիտարական կանոններ |
| | |և նորմեր) |
._____________________________________________________________________.
7. Նորմերից օգտվելիս անհրաժեշտ է ղեկավարվել վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի արդիականացված տարբերակներով, եթե այդպիսիք առկա են: Եթե հղման նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվել է առանց փոխարինման, ապա այն դրույթը, որում հղում է տրված դրան, կիրառվում է այն մասով, որին չի վերաբերվում հղումը: Եթե նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվելու է դրանով կարգավորվող հարաբերությունների միայն որոշակի մասով, որը հնարավոր չէ առանձնացնել նորմատիվ իրավական ակտի մասերի ձևով, ապա նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվում է մասնակի: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում հստակ նշվում է այն հարաբերությունների շրջանակը, որոնց մասով դադարեցվում է նորմատիվ իրավական ակտի գործողությունը:
3. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Նորմերում օգտագործված են հետևյալ հասկացությունները.
1) բնակեցման միջավայր` շրջակա միջավայրի բնական, մարդածին և սոցիալական գործոնների (բնական և արհեստական) ամբողջություն, որը որոշում է մարդու կենսագործունեության պայմանները,
2) շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա վնասակար ազդեցության ռիսկի գնահատում (այսուհետ` ռիսկի գնահատում)` վնասակար ազդեցությունների քանակական և որակական բնութագիր,
3) կառուցապատող` քաղաքաշինական գործունեություն իրականացնող` անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործող,
4) հաշվարկված (նախնական) սանիտարապաշտպանական գոտի` ՍՊԳ-ի տարածք, որը որոշվում է մթնոլորտային օդի աղտոտվածության ցրման, ֆիզիկական (աղմուկ, թրթռում, ոչ իոնացնող ճառագայթում) և (կամ) մարդու առողջության վրա ճառագայթման ազդեցության հաշվարկներով նախագծի հիման վրա,
5) հիգիենիկ նորմատիվներ` արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության սահմանային (առավելագույն) թույլատրելի մակարդակներ,
6) ջերմային էլեկտրակայան (ՋԷԿ)` էլեկտրակայան, որն արտադրում է էլեկտրական էներգիա` վառելիքի քիմիական էներգիան էլեկտրական գեներատորի լիսեռի պտտման մեխանիկական էներգիայի վերածելու միջոցով,
7) ջերմային էլեկտրակենտրոն (ՋԷԿտ)` ջերմային էլեկտրակայանի տեսակ, որը ոչ միայն արտադրում է էլեկտրաէներգիա, այլ նաև ջերմային էներգիայի աղբյուր է հանդիսանում կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերում (գոլորշու և տաք ջրի տեսքով, ներառյալ տաք ջուր ապահովելու և բնակելի շենքերի ու արդյունաբերական օբյեկտներ ջեռուցման համար),
8) սանիտարապաշտպանական գոտի (սանիտարապահպանական գոտի` ՍՊԳ)` տարածք, որն առանձնացնում է հատուկ նշանակության գոտիները, ինչպես նաև բնակավայրերում տարբեր նշանակության արտադրական օբյեկտները մոտակա բնակավայրերից, շենքերից և շինություններից` դրանց վրա բացասական գործոնների ազդեցությունը նվազեցնելու նպատակով,
9) սահմանային թույլատրելի կոնցենտրացիա (ՍԹԿ, մգ/մ3)` նյութերի այն առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաներն (խտություններն) են, որոնց դեպքում նյութերն ուղղակիորեն կամ միջնորդված ձևով ներգործելիս բացասական ազդեցություն չեն գործում մարդու առողջության (ամբողջ կյանքի ընթացքում ազդելու դեպքում) և շրջակա միջավայրի վրա,
10) սահմանային թույլատրելի մակարդակ (ՍԹՄ) արտադրական միջավայրի և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության մակարդակի առավելագույն թույլատրելի ցուցանիշ, որի ներգործության արդյունքում վնաս չի հասցվում շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը,
11) սանիտարական խզում (հեռավորություն)` արտադրական օբյեկտից նվազագույն հեռավորություն, որն ապահովում է դրա քիմիական, կենսաբանական, ֆիզիկական ներգործության նվազեցումը` ըստ սահմանված հիգիենիկ նորմատիվների,
12) սահմանված (վերջնական) սանիտարապաշտպանական գոտի` ՍՊԳ-ի տարածք, որը որոշվում է դաշտային ուսումնասիրությունների և չափումների տարեկան ցիկլի արդյունքների հիման վրա` հաշվարկված (նախնական) ՍՊԳ-ն հաստատելու համար:
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
9. Բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով և համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի, բնակավայրերի մթնոլորտային օդի արտադրական (արդյունաբերական, գյուղատնտեսական, էներգետիկ) արտանետումների աղտոտումից պաշտպանելու համար պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՀ օրենսդրությանը համապատասխան սահմանվում են սանիտարապաշտպանական գոտիներ (այսուհետ` սանիտարապաշտպանական գոտի (ՍՊԳ), որի չափն ապահովում է մթնոլորտային օդի աղտոտվածության (քիմիական, կենսաբանական, ֆիզիկական) ներգործության նվազեցում մինչև հիգիենիկ նորմատիվներով և կանոններով սահմանված մակարդակներ, իսկ I և II վտանգավորության դասի կազմակերպությունների համար` ինչպես մինչև հիգիենիկ նորմատիվներով սահմանված մակարդակներ, այնպես էլ մինչև բնակչության առողջության համար ընդունելի ռիսկի մակարդակներ: Իր գործառական նշանակությամբ սանիտարապաշտպանական գոտին հանդիսանում է պաշտպանիչ պատնեշ, որն ապահովում է բնակչության անվտանգության մակարդակը օբյեկտի բնականոն շահագործման ընթացքում:
10. Բնակչության ջրօգտագործման աղբյուրների աղտոտումը կանխարգելելու և վերացնելու նպատակով սահմանվում են սանիտարական պահպանման գոտիներ` հատուկ ռեժիմով, ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
11. «Ընդերքի մասին» օրենքի համաձայն` ստորերկրյա ջրերի հանքավայրերն ու ջրատար հորիզոններն աղտոտումից զերծ պահելու և պահպանությունն ապահովելու նպատակով ջրհանների ու աղբյուրների շուրջը ստեղծվում են սանիտարական պահպանման գոտիներ, որոնց սահմաններում իրագործվում են հողի, ջրի, մթնոլորտի և կանաչապատ տարածքների հնարավոր աղտոտումը և հողի դեգրադացումը բացառող միջոցառումներ: Սանիտարական պահպանման գոտիների նախագծումը կատարվում է բնապահպանական պահանջների (հիդրոերկրաբանական, հիդրոլոգիական և սանիտարական նորմերի) հիման վրա, որոնք հանքավայրի և ջրատար հորիզոնի շահագործման և ջրամատակարարման նախագծի անբաժանելի մասն են և համաձայնեցվում են լիազոր մարմնի հետ:
12. Սանիտարապաշտպանական գոտիների նախագիծը պետք է հանդիսանա խմելու տնտեսական ջրամատակարարման նախագծի կազմի պարտադիր մաս և մշակվի վերջինիս հետ միասին: Սանիտարական պահպանման (պաշտպանման) գոտիներ չունեցող գործող ջրմուղների համար դրանց նախագիծը մշակվում է առանձին:
13. Ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչները սահմանվում են ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 64-Ն որոշման պահանջներին համապատասխան` բացառությամբ բնակչության կողմից խմելու, առողջարարական նպատակներով օգտագործվող ջրային ռեսուրսների սանիտարական պահպանման գոտիների տարածքների սահմանման չափորոշիչների, որոնք սահմանում է առողջապահության ոլորտի պետական լիազորված մարմինը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ջրամբարների ջրապահպան գոտիների կազմակերպման ընդհանուր դրույթները, ջրապահպան գոտու և առափնյա ջրապահպան շերտի սահմաններում տնտեսական գործունեության ռեժիմը, ջրամբարների ջրապահպան գոտիների սահմաններում միջոցառումների կազմակերպման և կոորդինացման սկզբունքները սահմանվում են համաձայն ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 22-ի N 648 որոշմամբ հաստատված ջրամբարների ջրապահպան գոտիների (շերտերի) կանոնադրության պահանջների:
14. Ստորերկրյա հանքային ջրերի շահագործվող հանքավայրերն աղտոտումից զերծ պահելու և պահպանությունն ապահովելու նպատակով ստեղծված սանիտարական պահպանման գոտիներում դիտարկումներն իրականացվում են համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների:
15. Բնակելի կառուցապատման տարածքների, առողջարարական նպատակներով, հանգստի համար նախատեսված տարածքների, ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի կառույցների սանիտարական պահպանման գոտիների հողատարածքում, ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հունվարի 25-ի N 01-Ն հրամանով հաստատված N2.1.7.003-10 սանիտարական կանոնների և նորմերի համաձայն չի թույլատրվում.
1) սանիտարաթունաբանական ցուցանիշներով` սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների կամ կողմնորոշիչ թույլատրելի քանակությունների գերազանցում` քիմիական աղտոտիչներով,
2) սանիտարամանրէաբանական ցուցանիշներով` աղիքային վարակների հարուցիչների առկայություն` ախտածին էնտերոբակտերիաներ և էնտերովիրուսներ: Սանիտարացուցադրական օրգանիզմների ինդեքսը չպետք է գերազանցի 10 բջիջ/գ հողում (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) կամ ընդհանուր կոլիֆորմ և էնտերոկոկեր),
3) սանիտարամակաբուծաբանական ցուցանիշներով` աղիքային մակաբուծային հիվանդությունների (հելմինթոզներ, լյամբլիոզ, ամեոբիազ և այլն) հարուցիչների, հելմինթների ձվիկների, աղիքային ախտածին նախակենդանիների ցիստերի առկայություն,
4) սանիտարամիջատաբանական ցուցանիշներով` սինանթրոպ ճանճերի պրեիմարգինալ ձևերի առկայություն,
5) սանիտարաքիմիական ցուցանիշներով` սանիտարական թիվը (հողի սպիտակուցային` հումուսային ազոտի քանակի հարաբերությունը օրգանական` ամոնիակային և նիտրատային ազոտի քանակին) չպետք է լինի 0,98-ից (հարաբերական միավորներ) ցածր:
16. Բնակավայրերի ջրամատակարարման նպատակով օգտագործվող աղբյուրների ջրհավաք և սանիտարական պահպանման գոտիներում արգելվում է կենսաբանական ռեկուլտիվացիայի համար կոյուղաջրերի վերամշակման թափոնների կիրառումը` համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1848-Ն որոշման պահանջների:
17. Խմելու-տնտեսական ջրամատակարարման աղբյուրների ընտրությունը և դրանց սանիտարապաշտպանիչ գոտիների չափերի սահմանումն անհրաժեշտ է իրականացնել համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի N 803 հրամանով հաստատված N2-III-Ա2-2 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների` ապահովելով խմելու ջրի որակի մանրէաբանական, քիմիական, ճառագայթային անվտանգության նորմերը:
18. Կոյուղու մաքրման սարքավորումների տեղային /լոկալ/ համակարգի դեպքում հողամասերի և դրանց սանիտարապաշտպանական գոտիների չափերը պետք է ընդունել գրունտային պայմաններից և կոյուղաջրերի քանակից ելնելով, 0.25 հա-ից ոչ ավելի և համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.03-2022 շինարարական նորմերի պահանջների:
19. Կոյուղու կենտրոնական համակարգի բացակայության դեպքում թույլատրվում է կեղտաջրերի հեռացումը դեպի ջրավազաններ կեղտաջրերի պարտադիր մաքրումից և վարակազերծումից հետո` նախատեսելով կեղտաջրերի մաքրման կայաններ, որոնց համար առանձնացված հողամասերի և սանիտարապաշտպանիչ գոտիների չափերը պետք է ընդունել ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.03-2022 շինարարական նորմերի պահանջների:
20. Ջրամատակարարման նպատակով օգտագործվող ջրատար հորիզոնների աղտոտման վտանգի կամ համապատասխան տարածքներում սանիտարական պահպանման գոտիների առկայության դեպքում չի թույլատրվում տեղային կոյուղու համակարգի օգտագործումը` համաձայն ՀՀ քաղաքաշինության 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 շինարարական նորմերի պահանջների:
21. Սանիտարական պահպանման գոտիները կոյուղու կառույցներից մինչև բնակելի կառուցապատման, հասարակական շենքերի և սննդի արդյունաբերական (արտադրական) կազմակերպությունների սահմաններն ընդունել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.03-2022 շինարարական նորմերին համապատասխան:
22. Ջրահեռացման համակարգի կառույցների սանիտարապաշտպանական գոտու հեռավորությունը մինչև բնակելի և հասարակական շենքերի սահմանները, սննդի արտադրության կազմակերպություններ անհրաժեշտ է ընդունել համաձայն սույն նորմերի, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- շինարարական նորմերի:
23. Սանիտարական գոտիները պահպանող անտառները հատուկ նշանակության անտառներ են, որոնց անտառօգտագործման առանձնահատկությունները սահմանվում են ՀՀ անտառային օրենսգրքի դրույթներին համապատասխան:
24. Քաղաքային և քաղաքամերձ, ռեկրեացիոն և առողջարարական, պատմական և գիտական արժեք ներկայացնող, ինչպես նաև սանիտարական գոտիները պահպանող պետական և համայնքային անտառներն առաջնահերթ օգտագործվում են մշակութային-առողջարարական նպատակներով, բնակչության հանգստի համար, որտեղ արգելվում են անտառավերականգնման հատումները: Սանիտարական գոտիները պահպանող անտառօգտագործման կարգը սահմանում է ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը` համաձայն ՀՀ անտառային օրենսգրքի պահանջների:
25. Վտանգավոր քիմիական թափոնների ոչնչացման, վնասազերծման տեխնոլոգիաներ կիրառող (այդ թվում` թաղման) օբյեկտները` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 20-Ն հրամանով հաստատված N2.1.7.001-09 սանիտարական կանոնների և նորմերի, չի թույլատրվում տեղակայել.
1) խմելու, տնտեսակենցաղային ջրաղբյուրների և հանքային ջրերի աղբյուրների սանիտարական պահպանման բոլոր գոտիներում, ջրամատակարարման համակարգի հաղորդակցուղիների սանիտարական պահպանման շերտագծում,
2) առողջարանների սանիտարական պահպանման գոտիներում,
3) բնակավայրերում,
4) բնակչության զանգվածային հանգստի գոտիներում,
5) ջրատար հորիզոնների մակերևույթ դուրս գալու վայրերում,
6) բաց ջրամբարների ջրապահպան գոտիներում,
7) ճահճոտ և ջրերով ողողվող տարածքներում,
8) շինարարության համար անբարենպաստ հողատարածքներում` տեկտոնական խզվածքներին հարող, սողանքների և սելավների գոտիներում:
26. Վտանգավոր քիմիական նյութերի գլխամասային պահեստները, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 20-Ն հրամանով հաստատված N2.1.7.001-09 սանիտարական կանոնների և նորմերի, բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերից ունենում են հետևյալ սանիտարապաշտպանական գոտու չափերը.
1) 1-ին խմբի վտանգավոր քիմիական նյութերի պահեստ` 200 մ,
2) 2-րդ, 3Ա, 4Ա և 5 խմբի վտանգավոր քիմիական նյութերի պահեստ` 500 մ,
3) 3Բ և 4Բ խմբի վտանգավոր քիմիական նյութերի պահեստ` 1000 մ:
27. Կենցաղային թափոնների վնասազերծման, տեղափոխման և վերամշակման կազմակերպությունների հողամասերի և սանիտարապաշտպանական գոտիների չափերը պետք է ընդունել ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի տվյալների` ելնելով մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կոշտ կենցաղային թափոնների բացասական (վտանգավոր) ներգործության արդյունքներից:
28. ՀՀ տարածքում արգելվում է ասբեստի, սնդիկի, ասբեստ և սնդիկ պարունակող արտադրությունների կազմակերպումը (բացառություն են կազմում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լաբորատոր հետազոտություններում օգտագործման համար նախատեսված, ինչպես նաև ռազմական նպատակներով ձեռքբերվող ապրանքատեսակները)` հաշվի առնելով «Սնդիկի մասին» օրենքի և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջները:
29. Ջերմային էլեկտրակայաններից մինչև բնակելի և հասարակական կառուցապատման օբյեկտներ հեռավորությունները` սանիտարապաշտպանական գոտիները, սահմանվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի պահանջների համաձայն:
30. Բնակելի, հասարակական կառուցապատման գոտիներում վտանգավոր նյութերի սահմանային խտությունների մեծացման դեպքում անհրաժեշտ է նախատեսել տեխնոլոգիական և նախագծային բնույթի միջոցառումներ, ընդգրկելով նաև սանիտարապաշտպանական գոտիների սահմանները` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի:
31. Նոր կառուցվող ավտոբենզալցակայանները և ԱԳԼՃԿ-ները տարանջատվում են բնակելի և հասարակական շենքերից սանիտարապաշտպանական գոտով, որոնց հեռավորությունը սահմանվում է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1131-Ն, ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 538-Ն որոշումներով հաստատված կանոնակարգերին, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
32. Ավտոբենզալցակայանները և ԱԳԼՃԿ-ները չի թույլատրվում տեղակայել խմելու ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման բոլոր գոտիներում` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 1-ի N 21-Ն հրամանով հաստատված N 2.1.7. 004-10 սանիտարական նորմերի պահանջների:
33. Թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման համար նախատեսված պահեստային սենքերի սանիտարապաշտպանական գոտին պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ III-9.02.02-03 շինարարական նորմերի պահանջներին:
34. Թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման համար նախատեսված պահեստային սենքերի տեղադրման, շինարարության և սարքավորման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել նաև քամիների վարդի ուղղությունը:
35. Սերմերի մշակման և ախտահանման արտադրությունները պետք է տեղակայվեն բնակելի գոտուց և ջրամատակարարման աղբյուրներից առնվազն 500 մ ոչ հեռավորությամբ: Տնտեսություններում սերմերի ախտահանման ժամանակավորապես գործող (մինչև մեկ ամիս) կետերը տեղադրվում են հաշվի առնելով քամիների վարդը և բնակելի կառուցապատման հեռանկարային ծրագրերը` բնակելի գոտուց, կազմակերպություններից, անասնաշենքերից, թռչնանոցներից և ջրամատակարարման աղբյուրներից առնվազն 300 մ հեռավորությամբ:
36. Արգելվում է սերմերի ախտահանման արտադրությունների (կետերի) տեղադրումը առողջարանների, ջրամատակարարման աղբյուրների, ինչպես նաև ձկնաբուծական ջրամբարների սանիտարապաշտպանական գոտիներում, բնական արգելանոցների տարածքներում:
37. Արգելվում է ցանկացած թունաքիմիկատի (պեստիցիդի) կիրառումը կրթական, մարզական և առողջապահական կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական սննդի և սննդամթերքի առևտրի կազմակերպությունների տարածքներում, բնակչության հանգստի համար նախատեսված վայրերում, գետերի, լճերի և ջրամբարների, ջրապահպան գոտիների սահմաններում, ջրամատակարարման աղբյուրների սանիտարապաշտպանական գոտիներում, օդընդունիչ սարքավորումներին անմիջապես մոտ գտնվող վայրերում:
38. Անտառապուրակների, այգիների, զբոսայգիների վերգետնյա մեթոդով թունաքիմիկատներով մշակումը թույլատրվում է միայն վերջիններիս և ջրամատակարարման աղբյուրների միջև 300 մ սանիտարապաշտպանական գոտու պահպանության պարագայում:
39. Թունաքիմիկատների (պեստիցիդների) կիրառումը երկաթգծային մայրուղիների անցման շրջանում թույլատրվում է միայն վերգետնյա մեթոդով:
40. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերում թույլատրվում է ավիաքիմիական աշխատանքների իրականացում սույն նորմերով սահմանված պահանջների պահպանմամբ: Նմանատիպ աշխատանքները չեն թույլատրվում, եթե չեն ապահովված առողջապահական կազմակերպությունների, ամառանոցային ավանների տեղադրման վայրերից սանիտարապաշտպանական գոտիների սահմանները:
41. Թունաքիմիկատների (պեստիցիդների) վաճառքի կազմակերպությունները պետք է ունենան 50 մ սանիտարապաշտպանական գոտի:
42. Շրջակա միջավայր և դրան հարակից տարածքներ էլեկտրամագնիսական ճառագայթներ հեռարձակող ռադիոլոկացիոն, ռադիոհաղորդիչ, հեռուստատեսային, ռադիոռելեային, արբանյակային, կապի երկրային կայանների (ՀՌՏԿ` հաղորդող ռադիոտեխնիկական կայաններ), (բացառությամբ շարժականներից), արևային էլեկտրակայանների` էլեկտրամագնիսական ճառագայթներ հեռարձակող այլ օբյեկտների տեղակայումը և շահագործումը թույլատրվում է միայն օբյեկտների սանիտարական պահպանման և սահմանափակումների գոտիների հաշվարկային նախագծի և դրա վերաբերյալ առողջապահության ոլորտի լիազորված պետական մարմնի եզրակացության առկայության պայմաններում` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի N 933-Ն հրամանով հաստատված ՍՆ N2.1.8-010-06 սանիտարական կանոնների և նորմերի:
43. Բնակչությանը ՀՌՏԿ-ներից (հաղորդող ռադիոտեխնիկական կայաններ), առաջացած ՌՀ ԷՄՃ-ների ազդեցությունից պաշտպանելու համար սահմանվում են սանիտարական պահպանման և սահմանափակումների գոտիներ:
44. Սանիտարական պահպանման գոտին ՀՌՏԿ-ի տեխնիկական տարածքին հարող տարածքն է: Սանիտարական պահպանման գոտու արտաքին սահմանը որոշվում է գետնի մակերեսից 2 մ բարձրության վրա, ըստ ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի N 933-Ն հրամանով հաստատված ՍՆ N2.1.8-010-06 սանիտարական կանոններով և նորմերով նախատեսված սահմանային թույլատրելի մակարդակների:
45. Սանիտարական պահպանման գոտին հաշվարկվում է ալեհավաքից` հաշվի առնելով օբյեկտի և բնակավայրի զարգացման հեռանկարային ծրագիրը:
46. Սահմանափակման գոտու արտաքին սահմանը որոշվում է հեռանկարային կառուցվող շենքերի առավելագույն բարձրությամբ, որոնց վերին հարկերում ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումների ինտենսիվությունը չպետք է գերազանցի ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի օգոստոսի 16-ի N 933-Ն հրամանով հաստատված ՍՆ N2.1.8-010-06 սանիտարական կանոններով և նորմերով նախատեսված սահմանային թույլատրելի մակարդակը:
47. Բնակելի տարածքներում ճառագայթման աստիճանը և սանիտարական պահպանման ու սահմանափակումների գոտիների չափերը նվազեցնելու համար ՀՌՏՕ-ների ալեհավաքները պետք է տեղադրվեն բնական և արհեստական բարձունքների վրա, սահմանափակելով ալեհավաքների առավելագույն ճառագայթման բացասական անկյունների օգտագործումը:
48. Սանիտարական պահպանման և սահմանափակումների գոտիներում արգելվում է բոլոր տեսակի բնակելի և հասարակական նշանակության` առողջապահական, կրթական կազմակերպությունների և մարդկանց շուրջօրյա գտնվելու այլ շենքերի կառուցումը:
49. Արտադրական օբյեկտների սանիտարապաշտպանական գոտու կողմնորոշիչ չափերը պետք է հիմնավորվեն.
1) սանիտարապաշտպանական գոտու նախնական հաշվարկով, մթնոլորտային օդի աղտոտվածության ցրման և մթնոլորտային օդի նկատմամբ ֆիզիկական ներգործության (աղմուկ, թրթռում, էլեկտրամագնիսական դաշտ (ԷՄԴ) և այլ) հաշվարկներով, համապատասխան նախագծով,
2) փաստացի կատարված ուսումնասիրություններով/հետազոտություններով և չափումների արդյունքներով:
50. Սանիտարապաշտպանական գոտու որոշման չափանիշը` արտաքին սահմանագծից և դրանից դուրս բնակավայրի մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (ՍԹԿ), ինչպես նաև մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործության սահմանային թույլատրելի մակարդակի (ՍԹՄ) չգերազանցումն է:
51. Արտադրական օբյեկտների (համալիրների) համար սահմանվում է մեկ հաշվարկային սանիտարապաշտպանական գոտի` հաշվի առնելով միասնական գոտում գոյություն ունեցող արտադրական հզորությունների դեպի մթնոլորտ վնասակար արտանետման ու ֆիզիկական ներգործության ազդեցության հանրագումարային արդյունքը:
52. Շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա վնասակար ներգործության աղբյուր հանդիսացող արտադրական օբյեկտներն ու համալիրները բնակելի և հասարակական կառուցապատման տարածքներից` բնակելի շենքերից, լանդշաֆտային-ռեկրեացիոն գոտիներից, հանգստի գոտիներից, առողջապահական, կրթական, գիտակրթական, մարզական, մշակութային կազմակերպությունների հողատարածքներից, այգեգործական ընկերությունների տարածքներից և քոթեջային կառուցապատումներից, անհատական բնակելի տների և ամառանոցային կառուցապատման հողատարածքներից պետք է առանձնացվեն սանիտարապաշտպանական գոտիներով:
53. Ավտոմոբիլային մայրուղիների, երկաթուղային գծերի, մետրոպոլիտենի, ավտոտնակների, ավտոկայանատեղերի և ավտոկանգառների, ինչպես նաև օդանավերի թռիչքի և վայրէջքի երթուղիների համար սահմանվում է հեռավորություն քիմիական, կենսաբանական և ֆիզիկական վնասակար ներգործության աղբյուրից` սանիտարապաշտպանական գոտու նախատեսմամբ` ըստ մթնոլորտային օդի աղտոտվածության և ֆիզիկական գործոնների (աղմուկի, թրթռման, էլեկտրամագնիսական դաշտերի և այլն) ցրման հաշվարկների, հետազոտությունների և չափումների:
54. Բնակավայրից (համայնքից) մինչև ավիացիոն եղանակով թունաքիմիկատներով և ագրոքիմիկատներով մշակված գյուղատնտեսական հողատարածքներ` սանիտարական խզվածքի հեռավորությունը պետք է կազմի առնվազն 2000 մ:
55. I, II, III, IV և V վտանգավորության դասերի արտադրական օբյեկտների սանիտարապաշտպանական գոտու չափը կարող է վերանայվել` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (փորձաքննական) արդյունքների և առողջապահության ոլորտի պետական լիազորված մարմնի գրավոր եզրակացության հիման վրա:
56. Մթնոլորտային օդի լաբորատոր ուսումնասիրությունները և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործության չափումները կատարվում են արդյունաբերական օբյեկտների և արտադրությունների սանիտարապաշտպանական գոտու սահմանին, ինչպես նաև բնակելի կառուցապատման մեջ` նման աշխատանքներ իրականացնելու համար սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների կողմից:
5. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
57. Համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերով, բնակավայրերի և այլ տարածքների գոտևորման նախագծերով, այլ քաղաքաշինական ու հողաշինարարական փաստաթղթերով նախատեսված գոտիներում տարածքների թույլատրելի օգտագործման տեսակները սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև առկա բնապահպանական, բնական և տեխնածին վտանգներից այդ տարածքների պաշտպանությամբ պայմանավորված սահմանափակումները, մասնավորապես` բնության հատուկ պահպանվող, բնական և տեխնածին բնույթի անբարենպաստ ազդեցություններով տարածքների առկայությամբ, ինչպես նաև տարբեր օբյեկտների սանիտարապաշտպանական, անվտանգության, օտարման, պահպանական գոտիների առանձնացմամբ` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի, սանիտարական նորմերի և կանոնների և այլ իրավական ակտերի պահանջների:
58. Արդյունաբերական (արտադրական) օբյեկտի կամ արտադրության սանիտարապաշտպանական գոտու սահմաններում պատմության և մշակույթի հուշարձաններ ու հուշարձանների պահպանական գոտիներ ներառելու դեպքում անհրաժեշտ է ստանալ հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի համաձայնությունը:
59. Նոր կառուցվող, ընդլայնվող և վերակառուցվող արտադրական կազմակերպությունների շինարարական հարթակների ընտրությունը, դրանցում շենքերի և շինությունների տեղակայումը և գլխավոր հատակագծերի նախագծումն անհրաժեշտ է իրականացնել ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ ամրագրված, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ III-9.02.02-03 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
60. Ընդլայնվող, վերակառուցվող և արդիականացվող արդյունաբերական (արտադրական) կազմակերպության գլխավոր հատակագծում պետք է նախատեսել սանիտարապաշտպանական գոտու, դրա բարեկարգման և կանաչապատման կազմակերպում` համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ III-9.02.02-03 շինարարական նորմերի պահանջների:
61. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի համաձայն.
1) Համայնքների տարածքներում արտադրական, էներգետիկայի, կապի, տրանսպորտային և ինժեներական (կոմունալ) ենթակառուցվածքների օբյեկտները (այսուհետ` ԱԷԿՏԿ) պետք է տեղաբաշխվեն համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով նախատեսված գոտիներում: Արտադրական մեծ հզորություններով օժտված խոշորագույն, խոշոր և մեծ քաղաքներում արդյունաբերական համալիրները կարող են խմբավորվել` կազմելով արդյունաբերական հանգույցներ կամ շրջաններ:
2) Գերեզմանոցների, կոմունալ և արտադրական օբյեկտների սանիտարապաշտպանիչ գոտիների, գծային օբյեկտների անվտանգության, ջրային կամ պաշտպանական (պահպանական) այլ գոտիների, ինչպես նաև ինժեներաերկրաբանական բարդ պայմաններով և սեյսմիկ վտանգի բարձր մակարդակով տարածքներն արտացոլվում են գլխավոր հատակագծի կազմում մշակվող ռիսկերի և սահմանափակումների քարտեզում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
62. ԱԷԿՏԿ տարածքների ընտրությունը կատարվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ III-9.02.02-03 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
63. Արտադրական, հասարակական և այլ օբյեկտների սանիտարապաշտպանական գոտիների օգտագործման ռեժիմը սահմանվում է սույն նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի, առողջապահության և շրջակա միջավայրի ոլորտներում գործող օրենսդրական կարգավորումների համաձայն:
64. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի համաձայն` բնակելի թաղամասերի, մանկական, նախադպրոցական, ուսումնակրթական կառուցապատման, ինչպես նաև հանգստի կազմակերպման, առողջարարական, բնության և պատմամշակութային հուշարձանների պահպանման և ԱԷԿՏԿ տարածքների նկատմամբ և այլն` սանիտարապաշտպանական գոտիների քաղաքաշինական դասակարգումը ներառում է.
1) խումբ Ա. Մեծածավալ վնասակար արտանետումների աղբյուր հանդիսացող, 500-ից 1000 մ լայնությամբ սանիտարապաշտպանիչ գոտիներ և խոշոր բեռնաշրջանառությամբ երկաթուղագծեր պահանջող օբյեկտներով կառուցապատված տարածքներ,
2) խումբ Բ. Վնասակար արտանետումների աղբյուր հանդիսացող, 50-ից 300 մ լայնությամբ սանիտարապաշտպանիչ գոտիներ և երկաթուղագծեր պահանջող օբյեկտներով կառուցապատված տարածքներ,
3) խումբ Գ. Վնասակարության ցածրաստիճան արտանետումների աղբյուր հանդիսացող կամ վնասակար արտանետումներ չունեցող, բնակավայրերի սահմաններում կամ հարակից տարածքներում տեղադրվող արտադրություններ:
6. ՍԱՆԻՏԱՐԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
65. Սանիտարապաշտպանական գոտու տարածքը պետք է բարեկարգվի և կանաչապատվի բարեկարգման նախագծի համաձայն, որը մշակվում է արտադրական կազմակերպության կամ հասարակական նշանակության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նախագծի հետ միաժամանակ: Բարեկարգման նախագիծը և կանաչ տնկարկների տեսակների ընտրությունը պետք է կատարվեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ III-9.02.02-03, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-02-2022 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
66. Սանիտարապաշտպանական գոտու բարեկարգման նախագիծը կազմելիս անհրաժեշտ է նախատեսել առկա կանաչ տնկարկների պահպանմամբ: Բնակելի տարածքի կողմից անհրաժեշտ է ապահովել ծառերի և թփերի տնկարկների շերտ` առնվազն 50 մ լայնությամբ, իսկ գոտու մինչև 100 մ լայնության դեպքում` առնվազն 20 մ:
67. Տարբեր նշանակության կանաչապատ տարածքների տեսակարար կշիռը բնակավայրի ընդհանուր տարածքի նկատմամբ պետք է լինի առնվազն 40%, իսկ բնակելի շրջանի տարածքի սահմաններում` առնվազն 25%-ից (միկրոշրջանի 1 կմ-ից ավելի կանաչապատ սանիտարապաշտպանական գոտի պահանջող կազմակերպություններ ունեցող քաղաքներում, կառուցապատման տարածքի կանաչապատման մակարդակը անհրաժեշտ է ավելացնել առնվազն 15%-ով)` ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի N 108-Ն որոշմամբ հաստատված բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջների դրույթների համաձայն:
68. Արտադրական նշանակության տարածքներում համալիր բարեկարգման նորմավորման օբյեկտ են հանդիսանում սանիտարապաշտպանական գոտիների հասարակական և կանաչապատված տարածքները, որոնք ձևավորվում են արտադրական կառուցապատման տեղամասերում և գոտիներում: Արտադրական նշանակության տարածքներում պետք է նախատեսվի համալիր բարեկարգում:
69. Արտադրական նշանակության տարածքների սանիտարապաշտպանական գոտիների (ՍՊԳ) կանաչապատման մակերեսը պետք է սահմանել ըստ հաստատված նախագծային լուծումների: Կանաչապատ տարածքների համալիր բարեկարգման տարրերի պարտադիր ցանկը ներառում է կանաչապատ տեղամասի համակցման տարրեր հարակից տարածքների հետ (կողաքարեր, հենապատեր և այլն), տնկարկների և կանաչապատման տեղամասերի պաշտպանության տարրեր` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-02-2022 շինարարական նորմերի պահանջների: Համալիր բարեկարգման օբյեկտների տարածքների ընտրությունը պետք է կատարել հաշվի առնելով արտադրական օբյեկտների տեղաբաշխման (այդ թվում սանիտարապաշտպանական գոտու) սահմանափակումները` համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 23-ի N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ III-9.02.02-03 շինարարական նորմերի պահանջների:
70. Ջրապաշտպան (ջրապահպան) գոտիների տարածքների համալիր բարեկարգումը պետք է մշակել համաձայն ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 22-ի N 648 որոշմամբ հաստատված ջրամբարների ջրապահպան գոտիների (շերտերի) կանոնադրության դրույթների և ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 64-Ն որոշմամբ հաստատված ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչների: Ջրապաշտպան գոտիների սահմաններում արգելվում է.
1) քիմիական միջոցների կիրառում վնասատուների, բույսերի հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարելու համար,
2) հանքային պարարտանյութերի, վառելիքաքսուքային նյութերի պահեստների տեղադրում,
3) աղբի պահեստավորում,
4) վառելիքի լիցքավորում, ավտոմեքենաների, այլ մեքենաների ու մեխանիզմների լվացում և վերանորոգում:
71. Բնակավայրերի տարածքների բարեկարգման միջոցառումները չպետք է առաջացնեն մթնոլորտի, ջրավազանների, ջրատարների, ստորերկրյա ջրերի անթույլատրելի սահմաններում աղտոտում, էրոզիոն գործընթացների առաջացում և զարգացում, այլ անբարենպաստ գործոններ և պետք է իրականացվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-02-2022 շինարարական նորմերի, ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 25-Ն հրամանով հաստատված N2.1.7.002-09 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան:
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում