ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-2-Ն-2
2024 թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
i
1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Հավելված 3-ի «ա» աղյուսակի 3.1-ին կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակը լրացնել «Հովսեփ Բեդևյան» բառերով,
2) Հավելված 3-ի «ա» աղյուսակի 6.1-ին կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակը լրացնել «Գոռ Հարությունյան» բառերով,
3) Հավելված 3-ի «ա» աղյուսակի 12-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակը լրացնել «Գոհար Ֆիդանյան» բառերով,
4) Հավելված 3-ի «գ» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Վերաքննիչ քրեական դատարան» բառերը փոխարինել «Վճռաբեկ դատարան» բառերով,
5) Հավելված 3-ի «գ» աղյուսակի 6-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան» բառերը փոխարինել «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան» բառերով,
6) Հավելված 3-ի «դ» աղյուսակի 3-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերը փոխարինել «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024 թ. հունվարի 15
ք. Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 15 հունվարի 2024 թվական:
Պաշտոնական հրապարակման օրը` 16 հունվարի 2024 թվական: