Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄ ...

 

 

040.0547.291197

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«29» նոյեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 1997 թվականի թիվ 547

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասը և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ

i

ա) պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է հարկային մարմինը.

բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման լիազորություններ ունեցող պետական մարմինները (բացառությամբ սույն կետի «գ» ենթակետում նշվածների) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում տեղեկություններ իրենց համակարգի պետական տուրք գանձող մարմինների և պաշտոնատար անձանց կողմից եռամսյակի յուրաքանչյուր ամսվա ընթացքում հաշվարկված և համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ` համաձայն N 1 հավելվածի: Պետական մարմինների ենթակայության տակ չգտնվող պետական տուրք գանձող մարմինները սույն կետում նշված ժամկետում N 1 հավելվածով սահմանված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում անմիջականորեն.

i

գ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման լիազորություններ ունեցող պետական մարմինները (որոնք իրականացնում են նաև կանխիկ պետական տուրքի գանձում) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացում տեղեկություններ իրենց համակարգի պետական տուրք գանձող մարմինների և պաշտոնատար անձանց կողմից եռամսյակի յուրաքանչյուր ամսվա ընթացքում հաշվարկված և համապատասխան բյուջե վճարված պետական տուրքի գումարների վերաբերյալ` համաձայն N 2 հավելվածի:

դ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը սույն կետի «գ» ենթակետում նշված տեղեկությունները ներկայացնում է նաև ըստ օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության առանձին մարմինների.

ե) սույն կետում նշված տեղեկությունները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, այդ թվում` փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգի միջոցով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով) կամ առցանց ծառայության միջոցով:

(1-ին կետը փոփ. 17.03.98 թիվ 183, 08.11.00 թիվ 725, 29.10.09 թիվ 1230-Ն, 03.08.2023 թիվ 1331-Ն որոշումներ)

i

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին, վճռաբեկ դատարանին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններին` յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնել տեղեկություններ` համաձայն N 1 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 17.03.98 թիվ 183, 08.11.00 թիվ 725, 14.04.04 թիվ 490-Ն, 29.10.09 թիվ 1230-Ն որոշումներ)

i

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել ամիսը մեկ անգամ հարկային մարմին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետական տուրքի գումարների փոխանցման համապատասխան բանկային հաշիվների և փոխանցված գումարների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը:

(3-րդ կետը փոփ. 17.03.98 թիվ 183, 08.11.00 թիվ 725, 29.10.09 թիվ 1230-Ն որոշումներ)

4. Հարկային մարմնին`

i

ա) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված մարմինների հետ համատեղ մեկամսյա ժամկետում սահմանել պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը և դրանց տրամադրման կարգը.

(4-րդ կետի ա ենթակետն ուժը կորցրել է 17.03.98 թիվ 183 որոշում)

i

բ) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման կատարման ընթացքի, ինչպես նաև պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ անհրաժեշտ վերահսկողության ուժեղացման միջոցառումների իրականացման արդյունքների վերաբերյալ:

(4-րդ կետը փոփ. 17.03.98 թիվ 183 որոշում)

(4-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է 06.11.00 թիվ 725 որոշում)

5. Սույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում տեղեկություններ չհաղորդելու դեպքում պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(5-րդ կետը փոփ. 17.03.98 թիվ 183 որոշում)

(որոշումը փոփ. 22.01.09 թիվ 78-Ն որոշում)

(նախաբանը փոփ. 03.08.2023 թիվ 1331-Ն որոշում)

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

1997 թվականի նոյեմբերի 29-ի

N 547 որոշման

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

20___ թ. ___________________ եռամսյակի համար

_______________________________________________________

             (տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը)

 

Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)

Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը

 

._________________________________________________________________________.

|N|Կատար-|Կատարված գործողութ-|Տրված արտոնություն-|Կատարված գործողութ-|Գու-|

|/|ված   |յունների, մատուցված|ների քանակը        |յունների, մատուցված|մար-|

|N|գործո-|ծառայությունների   |                   |ծառայությունների   |ների|

| |ղու-  |քանակը             |                   |համար գանձված      |փո- |

| |թյուն-|                   |                   |պետական տուրքի     |խանց|

| |ների, |                   |                   |գումարը (հազ. դրամ)|ման |

| |մատուց|___________________|___________________|___________________|գան-|

| |ված   |1-ին|2-րդ|3-րդ|ընդա|1-ին|2-րդ|3-րդ|ընդա|1-ին|2-րդ|3-րդ|ընդա|ձապե|

| |ծառա- |ամ- |ամ- |ամ- |մենը|ամ- |ամ- |ամ- |մենը|ամ- |ամ- |ամ- |մենը|տա- |

| |յու-  |սում|սում|սում|եռամ|սում|սում|սում|եռամ|սում|սում|սում|եռամ|կան |

| |թյուն-|    |    |    |սյա-|    |    |    |սյա-|    |    |    |սյա-|հաշ-|

| |ների  |    |    |    |կի  |    |    |    |կի  |    |    |    |կի  |վի  |

| |ընդհա-|    |    |    |ըն- |    |    |    |ըն- |    |    |    |ըն- |համա|

| |նուր  |    |    |    |թաց-|    |    |    |թաց-|    |    |    |թաց-|րը  |

| |անվա- |    |    |    |քում|    |    |    |քում|    |    |    |քում|    |

| |նումը |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|_|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|_|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|_|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|_|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|_|______|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

._________________________________________________________________________.

 

    Կատարող       _____________________________________________

                  (պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Հեռախոսահամարը ________________

 

Ստորաբաժանման ղեկավար ______________________________________________

(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

(1-ին հավելվածը փոփ. 06.11.00 թիվ 725, 29.10.09 թիվ 1230-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

1997 թվականի նոյեմբերի 29-ի

N 547 որոշման

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

20___ թ. ___________________ եռամսյակի համար

_______________________________________________________

             (տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը)

 

Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)

Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը

 

.______________________________________________________________________

|N/N|Կատարված |Կատարված գործողությունների,|Տրված արտոնությունների     |

|ը/կ|գործողութ|մատուցված ծառայությունների |քանակը                     |

|   |յունների,|քանակը                     |                           |

|   |մատուցված|___________________________|___________________________|

|   |ծառայու- |1-ին  |2-րդ  |3-րդ  |ընդա- |1-ին  |2-րդ  |3-րդ  |ընդա- |

|   |թյունների|ամսում|ամսում|ամսում|մենը  |ամսում|ամսում|ամսում|մենը  |

|   |ընդհանուր|      |      |      |եռամ- |      |      |      |եռամ- |

|   |անվանումը|      |      |      |սյակի |      |      |      |սյակի |

|   |         |      |      |      |ընթաց-|      |      |      |ընթաց-|

|   |         |      |      |      |քում  |      |      |      |քում  |

|___|_________|______|______|______|______|______|______|______|______|

|___|_________|______|______|______|______|______|______|______|______|

|___|_________|______|______|______|______|______|______|______|______|

|___|_________|______|______|______|______|______|______|______|______|

|___|_________|______|______|______|______|______|______|______|______|

|___|_________|______|______|______|______|______|______|______|______|

.______________________________________________________________________

 

_____________________________________________________________________.

|Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների |Գումարների  |

|համար գանձված պետական տուրքի գումարը (հազ. դրամ)       |փոխանցման   |

|_______________________________________________________|գանձապետական|

|1-ին  |այդ   |2-րդ  |այդ   |3-րդ  |այդ   |ընդա- |այդ   |հաշվի համարը|

|ամսում|թվում`|ամսում|թվում`|ամսում|թվում`|մենը  |թվում`|            |

|      |կանխիկ|      |կանխիկ|      |կանխիկ|եռամ- |կանխիկ|            |

|      |      |      |      |      |      |սյակի |      |            |

|      |      |      |      |      |      |ընթաց-|      |            |

|      |      |      |      |      |      |քում  |      |            |

|______|______|______|______|______|______|______|______|____________|

|______|______|______|______|______|______|______|______|____________|

|______|______|______|______|______|______|______|______|____________|

|______|______|______|______|______|______|______|______|____________|

|______|______|______|______|______|______|______|______|____________|

|______|______|______|______|______|______|______|______|____________|

_____________________________________________________________________.

 

    Կատարող       _____________________________________________

                  (պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Հեռախոսահամարը ________________

 

Ստորաբաժանման ղեկավար ______________________________________________

(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

(2-րդ հավելվածը փոփ. 29.10.09 թիվ 1230-Ն որոշում)

 

Հավելված թիվ 3

i

ՀՀ կառավարության 1997 թվականի

նոյեմբերի 29-ի թիվ 547 որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր _______________________________

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից

(3-րդ հավելվածն ուժը կորցրել է 29.10.09 թիվ 1230-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.11.1997
N 547
Որոշում